Мой список блогов

воскресенье, 1 апреля 2012 г.

Վիկտոր Հյուգո և Ժյուլիետ( Ջուլիետ) Դրուե «մի սիրո պատմություն» շարքից


Ֆրանսիացի գրող,բանաստեղծ,դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի և այն արտասովոր կնոջ ,որը իր կյանքը զոհաբերեց հանուն սիրելիի  ,Սիրո Պատմությունը մինչ այսօր  հուզում է բոլոր  նրանց սրտերը ,ովքեր երբևիցե լսել  են,կարդացել  այդ  հրաշալի սիրավեպի մասին:

Ֆրանսիայի ազգային հպարտություն,    աշխարհին հայտնի  «Փարիզի աստվածամոր տաճարը» ,  «Թշվառները» ...գրքերի   հեղինակ Վիկտոր Հյուգոն    ծնվել է 1802թ ,Բեզանսոնում: Տղայի դաստիարակությամբ հիմնականում մայրն է զբաղվել,որը շատ ուժեղ բնավորությամբ ու կամային հատկանաշիերով մի տիրական կին էր:Նա սահամանափակում,կասեցնում  էր որդու ցանկացած ազատություն: Երբ Վիկտորն  առաջին անգամ սիրահարվեց հմայիչ ու գեղեցկադեմ Ադել Ֆուշեին ,մայրը կտրականապես արգելեց որդուն  պահպանել նրա հետ որևէ հարաբերություն:

Երբ ապագա վիպասանի 16-ը  դեռ  չէր բոլորել,ամուսնալուծվում են ծնողները  ,իսկ երեք տարի անց մահանում է մայրը...Ահա հենց այդ ժամանակ էլ, տեսնելով որդու տառապանքներն ու չցանականլով այլևս ցավ պատճառել ՝ հայրը թույլ է տալիս վերսկսել հանդիպումները սիրած աղջկա հետ :Վիկտորն այդ ժամանակ  լրջորեն տարված էր պոեզիայով:Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն ջերմորեն ընդվունց Լյուդովիկոս 18-րդ թագավորի կողմից և նա երիտասարդ բանաստեղծին թոշակ նշանակեց  ՝տարեկան 1200 ֆրանկ  :

Ադել Ֆուշե



Այդ գումարով Ադելն ու Վիկտորը ամուսնացան...Բարեկեցիկ ընտանեկան կյանք...հինգ երեխաներ...սիրող կին...անուն,հարգանք,ճանաչում,հարստություն ...Այս ամենը  տասնմեկ տարի երջանիկ դարձրին Հյուգոյին ու կշարունակվեր այդպես երկար տարիներ,եթե չլիներ  այն դեպքը,որը տակնուվրա արեց գրողի կյանքը,փոխեց այն ամբողջությամբ ,ամաչկոտ ու երկչոտ երիտասարդին՝ վերածելով ինքնավստահ ու համարձակ տղամարդու:
   Դա տեղի ունեցավ 1833թ,երբ Հյուգոյի   խաղաղ կյանք փոթորկի նման  ներխուժեց Նա ՝ երիտասարդ դերասանուհին,Փարիզի ամենագեղեցիկ և փայլուն կանանցից մեկը...
Ջուլիետ Դրուեն երիտասարդ գրողի սրտում մի այնպիսի Սեր հրդեհեց ,որն   անգամ չէր պատկերացրել,որի մասին նա  նույնիսկ  չէր էլ ենթադրել ` անփորձ ու սիրո  հարցերում անտարբեր Ադելի հետ անցկացրած համատեղ կյանքի բոլոր տարիներին...
  Նրանց հարաբերությունները շարունակվեցին շատ երկար. հիսուն տարի...Եվ ոչինչ չէր կարող խաթարել նրանց հիասքանչ սիրավեպը...անչափ  գեղեցիկ պատմությունը Սիրո, որտեղ շատ էր  թե'ուրախությունը,  թե' վիշտն ու երջանկությունը,վերելքներն ու անկումները...հուսահատությունը,արցունքներն ու քմահաճ բախտի ընծաները...
   Հյուգոն օրինական կնոջ հանդեպ իր դավաճանությունը   արդարացնում էր նրանով , թե ,իբր ,    Ադելն էլ  հավատարիմ  չի  եղել նրան ,և շշուկներ էին պտտվում ,որ Ադելը  լրջորեն սիրահարված է երիտասարդ գրող Սենտ Բյովին,որը, ընդ որում, ամուսնու ընկերն էր  
(արդյոք այդ հարաբերությունները  դուրս են եկել   պլատոնական սիրո  շրջանակներից ? .մինչ այսօր անհայտն է) 

Ջ.Դրուե

   Գրողն ու երիտասարդ դերասանուհին հանդիպեցին Փարիզի թատրոններից մեկում ,ուր Ջուլիետին հատկացված էր  մի փոքրիկ,սակայն  բավականին վառ դերակատարում:Գեղեցիկ,տաքարյուն,հմայիչ դերասանուհին չէր կարող աննկատ մնալ:Իսկ նրա ժպիտը միանգամայն խենթացնող  էր...Մադեմուազել Դրուեն  խելացի էր ,ազատամիտ  ,անկախ...Վաղուց արդեն փորձառու էր սիրո մեջ...Հասցրել էր ունենալ բազում սիրեկաններ ,որոնց հաշվին էլ ապրում էր շքեղության մեջ:Նա պաշտում էր ճոխ զգեստներ,ոսկեղեն ,ռեստորաններ,աշխարհիկ երեկոներ...Այդուհանդերձ ,Ժյուլիետ երբեք չէր թաքցնում իր հասարակ ծագումն ու ապացուցում էր,որ յուրաքանչյուր աղքատ աղջիկ իրավունք ունի հասնելու այն ամենին ,ինչին  որ ինքն է  ցանկանում , և լինելու ոչ պակաս կրթված ,քան հարուստ ,աշխարհիկ տիկնայք...
   Իրենց հանդիպման օրը Հյուգոն հիշելու է ընդմիշտ...Շատ տարիներ անց նա խոստովանում է իր սիրելիին.«Ես երկու ծննդյան օր ունեմ...Երկուսն էլ փետրվարին ...Առաջին անգամ լույս աշխարհ գալով՝ հայտնվեցի մորս ձեռքերին... Քո սիրո շնորհիվ երկրորդ անգամ  վերածնվեցի քո գրկում (ա՜խ,ինչպիսի խոսքեր»))  ... դա տեղի ունեցավ 16.02.1833թ»:
Բազմաթիվ տղամարդկանց  «ճանաչած...ճաշակած » ,Սիրո մեջ հմտացած,փորձառու   կուրտիզանուհու և սիրուհու համբավ  ունեցող   Ջուլիետը  հասկացավ ,որ ճշմարիտ Սերն է այցելել իրեն....Նա սիրեց ...Ու այնքան ուժեղ,որ այլևս  նրան որևէ բան չէր հետաքրքրում...Նրան հարկավոր էր միայն նա՝ «Իր սիրելի Վիկտորը»: Նա տիրացավ Հյուգոյի սրտին,սովորեցրեց այդ ժամանակ դեռ երկչոտ ու անվճռական «մաքրակենցաղին»))) , թե ինչ է իսկական  Սերն ու Կիրքը...
  Մի քանի ամիս անց դերասանուհին անկեղծորեն խոստովանում է Վիկտորին.«Ես զգում եմ հրեշավոր  քաղց քո մարմնի հանդեպ և խորհուրդ եմ տալիս պաշտպանվել  իմ ահավոր սիրուց ...»:

   Շատ շուտով նրանց սիրավեպի մասին սկսեց  խոսել ողջ  Փարիզը....Ընկերները փորձում էին համոզել Վիկտորին խզելու  կապը թեթևաբարո դերասանուհու հետ,սակայն Հյուգոն պատասխանում էր  ժպիտով .« Ես հիմա  ավելի լավն եմ  դարձել  ,քան այն ժամանակ,երբ դեռ   «անապական էի»:
Նա  իր հմայիչ գեղեցկուհուն թողնելու մասին չէր էլ մտածում  ....
     Ջուլիետ Դրուեն, զոհաբերելով  իր կարիերան, հեռացավ բեմից ,մոռացավ բազմաթիվ երկրպագուների մասին և առանձնացավ Սենտ  Անաստազ  փողոցում գտնվող մի փոքրիկ տնակում ,որպեսզի այսուհետ իր կյանքը նվիրաբերի միայն սիրելիին...Նա դարձավ գրողի ստվերը,նրա պահապան հրեշտակը....իր տիրոջ բոլոր հրամանները կատարող ստրկուհի ... Ու երբ Հյուգոյին վտարեցին Ֆրանսիայից  Գերնսի կղզի` ոչ թե կինը ,այլ հավատարիմ սիրուհին լուռ հետևեց նրան աքսորում...

   Սիրահարված Հյուգոն, տառապելով  խանդից, հաճախ վերածվում էր անզուսպ բռնակալի...  Նա թույլ չէր տալիս սիրուհուն առանց ուղեկցությամբ դուրս գալ տանից,ստիպում էր նրան նստել տանն ու սպասել իր վերադարձին...Հաճախ այդ սպասումը տևում էր մի քանի օր,սակայն  Ժյուլիետ ը հնազանդորեն հետևում էր Վիկտորի բոլոր ցուցումներին...Նա սպասում էր ու ներում...Նա նույնիսկ ներեց գրողի կարճ ,սակայն կրքոտ սիրավեպը մի երիտասարդ ազնվական կնոջ հետ:
Ասես քավելով իր  անկարգ  անցյալի մեղքերն ու սխալները՝   դերասանուհին  ներում էր,համբերում ու շարունակում սիրել  իր սիրեցյալին ...«Տեսնել քեզ՝ նշանակում է ապրել...լսել քեզ՝նշանակում է մտածել...համբուրել քեզ՝նշանակում է բարձրանալ երկինք»:
  Նրանց նամակագրությունը  մի զարմանալի պատմություն է ... 15000 նամակ  Հյուգոն է գրել(ընդ որոում կարողացել է խուսափել միօրինակությունից ),իսկ Ժուլիետը՝17000 .... Նամակներ ,որոնք ապշեցնում են իրենց քնքշությամբ,հուզականությամբ և գեթ մեկ ակնթարթ չընդհատվող սիրով...

«Դու ամենամեծն ես, ամենագեղեցիկը...Սիրելիս,ներիր ինձ իմ անսահման սերը քո հանդեպ...Տեսնել քեզ ՝ նշանակում է ապրել, լսել քեզ՝ նշանակում է մտածել ...համբուրել քեզ՝ նշանակում է երկինք համբառնալ...Բարև սիրեցյալս ,բարև:Ինչպես ես քեզ զգում այս առավոտ :Իսկ ես կարող եմ անել լոկ մի բան ՝ օրհնել քեզ հիանալ քեզնով և ամբողջ հոգով սիրել քեզ...»:

«Դու ,միայն դու կարող ես որոշել իմ կյանքի կամ մահվան ճակատագիրը»,-գրում էր Հյուգոն...
-Սիրի՛ր ինձ ու ջնջի՛ր քո սրտից  այն ,ինչ կապված չէ սիրո հետ,որպեսզի նա դառնա այնպիսին ,ինչպիսին իմնն է..:  «Դու ոչ միայն արևային սպեկտոր ես յոթ պայծառ ճառագայթներով,-պատասխանում էր նրան Ջուլիետը,-դու ինքնին Արև ես ՝ջերմացնող , լուսավորող և  կյանքը վերածնող:Այդ ամենը դու՛ ես,իսկ ես հնազանդ մի կին ,որը պաշտում է քեզ»:

  Հյուգոյի «Մթնշաղի երգեր» հավաքածուն ամբողջովին նվիրված էր Ժուլիետին...Գրողը բազմիցս է խոստովանել,որ իր սերն ամենակարևորն է  աշխարհում... Նա իր սիրուհուն անվանում էր«ճշմարիտ կին» և շարունակում էր նրա հանդեպ տածել ամենաքնքուշ զգացմունքները...
   Լինելով  երիտասարդ կյանքում խստակեցության կողմնակից  (պուրիտան՝մաքրակեցության,խստակեցության  կողմնակից), համեստ,լավ դաստիարակված ,ծեր հասակում Հյուգոն ամբողջովին տրվեց կրքոտ սիրուն ... Ինքնավստահ,սնապարծ`համարելով իրեն հավասարը չունեցող դոնժուան, Հյուգոն  հաճախ էր բուռն գիշերներ անցկացնում այլ կանանց հետ :Մի անգամ Ջուլիետը հաշվել էր ,որ մի տարվա ընթացքում նա 200 սիրուհի է ունեցել....
   1868թ ,Հյուգոյի օրինական կնոջ մահից հետո Ջուլիետը տեղափոխվեց նրա տուն,որպեսզի այլևս երբեք չբաժանվի նրանից ...Այդ օրվանից նրանք ապրեցին միասին:
1883թ հունվարի 1-ին  Ժյուլիետը  գրում է.«Պաշտելիս...չգիտեմ ,թե ուր կլինեմ հաջորդ տավա այս օրը....սակայն ես երջանիկ եմ...Ես սիրում եմ քեզ»:
   Վեց ամիս անց Ջուլիետը մահանում է քաղցկեղից՝ թողնելով իր պաշտելի Վիկտորին միայնակ....
Հուսահատությունից Հյուգոն նույնիսկ չկարողացավ ներկա գտնվել հուղարկավորությանը...Կյանքն իմաստազրկվեց...............
.......Հյուգոյի սիրելի  դուստրը ինքնասպան եղավ (խեղդվեց Սենայում...):Կրտսեր աղջիկը ավարտեց  կյանքը հոգեբուժարանում...*
Մահացան երկու որդիները...հեռացան  նրա կյանքից կինն  ու   սիրելի Ժյուլիետը ....
Փառապանված հանճարը մնաց միայնակ....
Նա հեռացավ կյանքից մայիսի 22-ին,1885թ...

          Հավատարիմ ընկերուհուն ,ի նշան երախտագիտության,  նա  նվիրել էր  իր նկարը,որի    հակառակ կողմում գրված էր.«  50 տարի սիրով... լավագույնը ամուսնություններից...»:
                                                    

Հ.Գ. Ցանկութուն կունենաք ՝կարդացեք Անդրե Մորուայի «Օլիմպիոս ,կամ Վիկտոր Հյուգոյի կյանքը » ստեղծագործությունը:))»                                                          (())



Անդրե Մորուա « Նամակներ Անծանոթուհուն» 
Վիտամին «PP»


   Բոլորի նման դուք էլ , guerida, գիտեք որ մեծ Հյուգոյին ,որին վերջերս այնպես ճոխ կերպով փառաբանեցին ,ամբողջ հիսուն տարի պաշտում էր Ժյուլիետ Դրուեին . դուք գիտեք ,որ նա նրան գրել է քսան հազար նամակ  և դրանցում քսան հազար ձևով (ըստ որում կարողացել է խուսափել միօրինակությունից) կրկնել է.««Դու ամենամեծն ես, ամենագեղեցիկը...Սիրելիս,ներիր ինձ իմ անսահման սերը քո հանդեպ...Տեսնել քեզ ՝ նշանակում է ապրել, լսել քեզ՝ նշանակում է մտածել ...համբուրել քեզ՝ նշանակում է երկինք համբառնալ...Բարև սիրեցյալս ,բարև:Ինչպես ես քեզ զգում այս առավոտ :Իսկ ես կարող եմ անել լոկ մի բան ՝ օրհնել քեզ հիանալ քեզնով և ամբողջ հոգով սիրել քեզ...»:
Ես այստեղից արդեն լսում եմ ,թե ինչպես դուք՝ ամզոնուհիդ,դուք՝անողորմդ ,դուք՝ կռվարարդ,բացականչում եք.« Հիսուն տարվա պաշտամո՞ւնք... Ա՜հ,այդ կինը ինչպե՜ս ձանձրացրած կլինի նրան»:Արի տես,որ ոչ,թանկագինս ,այդպես մի մտածեք : Որքան հիշում եմ,ես ինքս էլ հաճախ հիշեցնում էի կոկետության անհրաժեշտ չափի մասին ,հայտնի է ,որ շատ տղամարդիկ ու կանայք քամահրում են այն,ինչը հեշտ է տրվում իրենց, և ձգտում են այն բանին ,ինչը դուրս է պրծնում իրենց ձեռքից. Ես գիտեմ ,որ Հյուգոն շատ անգամ է խաբել խեղճ Ժյուլիետին,նույնիսկ այն ժամանակ ,երբ նա դեռ լավիկն էր,և որ նա այդ բանից շատ է տառապել:Բայց դրա փոխարեն ուրիշներն անցնում էին «քամու ,ալիքի պես» ,իսկ ինքը ամբողջ կյանքում մնացել է նրա հետ :
Ժյուլիետը մնացել է նրա հետ ,որովհետև պայքարի համար ծնված  և անհրաժեշտ զենքի նման մերձավորների վստահության կարիք ունեցող որոշակի տիպի մարդիկ՝արվեստագետներ,քաղաքագետներ,ականավոր գործիչներ, հավատարմության ու ակնածանքի ամենօրյա դոզայի պահանջ են զգում: Նախապատվությունը,մեծարումը ,ակնածանքը ՝ միմյանց մոտ այդ բոլոր հասկացությունները պարունակում են հատուկ վիտամին՝ «PP»,առանց որի նրանց կամքը թուլանում է...Մարմինը փթթում է արևի տակ ,ոգին՝ սիրո ճառագայթներում:
Միօրինակությո՞ւն է : Այո, այն երբեմն հոգնեցնում է: Ես ավելի քան վստահ եմ ,որ Հյուգոն չի կարդացել Ժյուլիետի բոլոր քսան հազար նամակները:Կարելի է հեշտությամբ պատկերացնել բանաստեղծի « հաղթանակ օրերից» մեկը  ,երբ ,ոգևորությամբ համակված , շտապելով րոպե առաջ գործի անցնել ,նա առավոտվանից բաց է անում իր սիրուհու պարզունակ նամակնը,արագորեն աչքի անցկացնում ,համոզվում ,որ դա ոչ այլ ինչ է, քան սովորական զեղումների հավաքածու,ընթերցում վերջին տողերը. «Ավա՜ղ :Ես սիրում եմ քեզ առավել ,քան երբևէ,սիրում եմ ինչպես առաջին երեկոյան » -և անտարբերությամբ ուղերձը դնում է արկղիկը ՝ նման նամակների կույտի մեջ : Լինում էր նաև ,որ ,ուրիշին սիրահարված ,Հյուգոն  նամակների մեջ փնտրում էր բնավ ոչ Ժյուլիետի ստորագրած ծրարը,իսկ նրա նամակները մնում էին չբացված:
   Բայց լինում էին նաև այնպիսի օրեր ,երբ շնորհազրկված բանաստեղծը գտնվում էր վտանգի մեջ,երբ նա զզվանքով էր լցվում աշխարհում ամեն ինչի նկատմամբ , երբ նրա ստեղծագործությունների դեմ դավեր էին նյութվում,իսկ ինքը հալածանքի էր ենթարկվում : Այդ ժամանակ « առյուծների» սնափառ «որսորդուհիներն » ուրիշ որս էին փնտրում  և միայն Ժյուլիետն էր անապատում կամ տարագրության մեջ մշտապես գտնվում  իր բանաստեղծի  կողքին , և նրա ամենօրյա նամակներն ու քնքուշ խոստովանություններն օգնում էին վիրավոր ու հալածատանջ առյուծին վերստին ուժ առնելու: Նման պահերին հենց Ժյուլիետի համար էր Հյուգոն գրում բանաստեղծություններ,որոնցում այդքան տարիներից հետո ձգտում էր որոշել ,թե ինչ է դարձել իրենց սերը.

     Երկու սիրող սրտեր միահյուսվել են հեզ,
     Հիշողությունները վաղուց միացրել են մեզ,
     Այսուհետ մենք չենք ապրի իրարից բաժան :
    (Այդպես չէ՞, Ժյուլիետ , այդպես)  օ՜հ ,իմ սեր ,
     Ե՛վ անդորրը իրիկնային  , և՛ վառ շողքը ցերեկվա ,
    Ե՛վ բարեկամ , և՛ սեր՝ ամեն ինչ ես դու ինձ համար :

    Ձեզ չի՞ թվում ,որ ծեր հասակում այսպիսի բանաստեղծություններ ստանալու համար արժեր երկրպագել բանաստեղծին երիտասարդ ժամանակ:  թանկագինս ,անհապաղ գրեք ինձ պաշտամունքով լի մի հուզիչ ուղերձ, իսկ ես խոստանում եմ մի սոնետ հորինել ձեր հոբելյանի առիթով: Մնա՜ք բարով:

  

                                                (())

*Ադելի համախտանիշ...« ահավոր գեղեցիկ»  ու շատ ծանր հիվանդություն է...հոգու և սրտի հիվանդություն  ,որը հաճախ խոցում է նուրբ  ու խելացի կանանց...))
  Այս համախտանիշով հիվանդ կանայք  երբեք երջանիկ լինել չեն կարող... ու եթե նույնիսկ  «ամենահաջողակին » հաջողվի նվաճել  իր «կյանքի միակ տղամարդուն»,դարձյալ երջանիկ չի զգա իրեն ...
Ինչո՞ւ Ադելի սինդրոմ..
Անպատասխան ,տառապալից ,ոչ փոխադարձ սիրո սինդրոմը կոչվել է Վ. Հյուգոյի դստեր ՝ Ադելի անունով...
Խելացի,կրթված ,հրաշալի դաստիարակված Ադելը 31 տարեկանում  խենթի պես սիրահարվում է միջակ ընդունակությունների տեր մի մարդու ,որի արժանիքները միայն Ադելին էին «նկատելի » ,ու ենթադրում ,որ նա է իր կյանքի միակ տղամարդը...))))
Լեյտենատ Փինսթոնին նա հետևում էր ամենուր...փոխելով քաղաքներ ու երկրներ...Փինսոնը չվարանեց խոսել բացեիբաց ,որ չի սիրում նրան...բայց Ադելը չէր ուզում լսել այդ մասին ...ավելին ,կատարում էր նրա բոլոր  քմահաճույքները  ,փակում պարտքերը ,սիրելիի համար վարձում թեթևաբարո կանանց...Միևնույնն է ,Փինսոնը չէր ցանկանում ամուսնանալ նրա հետ...
Խե՜ղճ Ադել...սպասում էր ...սպասում ,որ սիրելի տղամարդը մի օր «կարթնանա» ...կնկատի...կսիրի իրեն  ...կհասկանա ,որ նրանք  ստեղծված են մեկմեկու համար...
Ավա՜ղ...
Անցան տարիներ ...
Ադելն արդեն 42 տարեկան էր.....Մի օր  նրան գտան փողոցում ՝ քաղցած , հյուծված , պատառոտված շորերով...Նա խելագարվել էր...Նրա կյանքը վերջնականապես խորտակված էր... Ադելը մահացավ հոգեբուժարանում...85 տարեկան հասակում...Մինչև կյանքի վերջին օրերը նամակներ էր գրում իր սիրելիին...
«Իմ միակ ու սիրելի...Դու իմ կյանքի իմաստն ես » ,- սա Ադելի վերջին նամակն էր...



À ma fille Adèle

Tout enfant, tu dormais près de moi, rose et fraîche, 
Comme un petit Jésus assoupi dans sa crèche ; 
Ton pur sommeil était si calme et si charmant 
Que tu n'entendais pas l'oiseau chanter dans l'ombre ; 
Moi, pensif, j'aspirais toute la douceur sombre 
Du mystérieux firmament. 

Et j'écoutais voler sur ta tête les anges ; 
Et je te regardais dormir ; et sur tes langes 
J'effeuillais des jasmins et des oeillets sans bruit ; 
Et je priais, veillant sur tes paupières closes ; 
Et mes yeux se mouillaient de pleurs, songeant aux choses 
Qui nous attendent dans la nuit. 

Un jour mon tour viendra de dormir ; et ma couche, 
Faite d'ombre, sera si morne et si farouche 
Que je n'entendrai pas non plus chanter l'oiseau ; 
Et la nuit sera noire ; alors, ô ma colombe, 
Larmes, prière et fleurs, tu rendras à ma tombe 
Ce que j'ai fait pour ton berceau.

Victor Hugo.


Լսիր ինձ Մադլեն

Ուրեմն սիրեցեք ինձ քանի գեղեցիկ եք


Լսիր ,Մադլեն,
 ձմռան ցրտերն  անցան արդեն,
Հովտում հալվեց եղյամը սառ .
Հեռու գնացմ
Փողհարի հետ թափառահած,
Մենակ եմ ես ,արի անտառ:

Ե՛կ,տե՛ս,Մադլեն ,գարունը գաղջ ,
Որի շնչից վարդ ու կակաչ
Ստանում են գույներն իրենց ,
Լոկ քեզ համար ,իմ սիրելի,
Ծաղիկներով գոգնոցն իր լի 
Թափ է տվել խոտերի մեջ:

Երնեկ մի գառ լինեի ես
Որի բուրդը փրփրադեզ,
Շոյեիր դու մատներիդ տակ .
Երնեկ լինեի մի թռչուն 
Եվ քո կանչին քաղցրահնչուն 
Արագ ճախրով գայի շիտակ:

Երնեկ,երնեկ լինեի այն
Վանականը Տոմբըլենյան
Հաղորդության սուրբ սեղանի,
Որի ունկին շրթներդ սեղմած
Շշնջում եսմեղքերդ-կամաց,
Պաղատելով սպեղանի:

Ա՜խ,կուզեի լինել և դեռ
Մի անխոհեմ ցայգաթիթեռ,
Որ պահ մտած մի տեղ թաքուն ,
Գալիս խփվում է ապակուն 
Ննջարանիդ ՝ և թփրտում,
Երբ մահճումդ ես դեռ կիսարթուն:

Կուրծքդ սեղմող պինդ կորսետից 
Եվ թավշյա սև շրջազգեստից
Երբ ազատված կանգնել ես արդ,
Մերկ տեսնելու վախից դու քեզ
Հայելուդ վրա շուտ գցում ես 
Շրջազքեստդ ժանյակազարդ:

Հերիք է որ ինքդ կամիս
Եվ քո տունը-օ՜,սիրելիս-
Կլեցվի բյուր ծառաներով .
Դու կունենաս մի աննման 
Դիպակապատ աղոթարան
Հրաշակերտ կամարներով:

Հերիք է որ դու ցանկանաս
Եվ փոխարեն այդ պարզ ծաղկանց 
Որ քո գլխարկն են զարդարում,
Դու կկրես մի շքեղ թագ,
Մարգարտազարդ,ոսկեքանդակ,
Կոմսուհիք են ինչպես կրում :

Հերիք է որ դու ցանկանաս՝
Իմ տան տիրուհին կդառնաս
Կոմս Ռոժեն եմ ես ստուգիվ .
Թո՛ղ հյուղակդ ,մտի՛ր իմ տուն ,
Այլ խնդիր է եթե որ դու
Նախընտրես որ դառնամ հովիվ:  ))))





Միայն Ժաննայի համար

Ես լիովին անտարբեր եմ ,
Ահազանգին պալատական,
Թագուհու հետ հաշիվ չունեմ
Ու չգիտեմ ո՞վ է արքան:

Խոստովանանք ՝որ չեմ հիշում
Ի՞նչ լեզվով է կարդում կյուրեն
Կիրակնօրյա պատարագում
Լատիներե՞ն,թե հուներե՞ն:

Իսկ երբ հույզով լսում եմ ես
Ծտերի ծիվն իրենց բնում ,
Ի՞նչ եմ խորհում ,Ժաննա, գիտե՞ս,
Այն ՝որ միայն քեզ եմ սիրում:

Գիտե՞ս ինչ եմ մտաբերում ,
Երբ ուզում ես քո սլացիկ
Մերկ ոտներով անցնել առուն ,
-Կարապի քայլքը գեղեցիկ :

Եվ գիտե՞ս ինձ ինչն է հուզում,
Այն ՝որ հեռվից  կարծես արագ
Ինձ քաշում է դեպի մեր տուն 
Մի աննշմար շղթա բարակ :

Գիտե՞ս ինչն է ինձ վախեցնում ,
Այն՝ որ քո շող արևի հետ
Դու կարող ես իմ հեգ սրտում
Մերթ հոսեցնել արցունքի գետ :

Բայց գիտե՞ս ինչն է էական,
Այն՝ որ հագիդ շրջազգեստի
Մեկ աննշան ծաղիկն անգամ 
Թանկ է ինձ  ՝քան աստղերն անթիվ :

Վայրն այս  կուսական ,անտառն այս անկոխ
Հեռու՝ տրորված շավիղներից բյուր,
Քո այցից ,Ժաննա՛,տեսքից լուսաշող
Դարձել են կարծես առավել մաքուր:

Այգը նըման է քո թարմ հասակին ,
Ժաննա՛ ,երկնի տակ ինչքա՜ն սրտեր կան ,
Որոնք կրկնակն են,սերն են անմեկին
Այս կույս վայրերի առասպելական...

Ողջ այս հովիտը դարձել մի հանդես 
Իր մեծ բերկրանքը մատուցում է քեզ.
Եվ ծաղիկները քո գլխին  սիրուն
Կարծես օրհնանքով պսակ են դընում :

Ամեն-ամեն ինչ քեզ մոտ է ձգտում
Ցանկալով դիտվել,դիտել կաթոգին,
Հաստատ համոզված ,որ քո պարզ սրտում
Անկեղծություն կա և լույս՝ քո դեմքին:

Քո մեղմությունը այնքան  է զորեղ ,
Որ պւրակումն այս ծառերից առկախ
Բուներից հիմա ծիտիկներն անմեղ
Գլուխներն հանած ծվում են ուրախ :

Բնությունը լի է սիրով 
Բերկրության շուրջմեր այս համեստ .
Ծաղիկները կարծես հերթով
Բարձրանում են ,որ տեսնեն քեզ:

Ե՛կ Անժելիք,չքվի՛ր Օրգոն ...
Երգն այս հեգնող  ձմեռն անզեն
Նահանջել է և թանձրաքող
Ամպերի մեջ կորել արդեն:

Պայծառություն մեր սրտերի
Ուր երգեր կան երջանկության,
Անուշ գարնան այցով բարի
Առավել քան դարձել է թանկ:

Հունիսն հիմա դաշտ ու ծմակ 
Ծածկել է բյուր ծաղիկներով .
Առատության ծով են համակ
Վարդաստաններն արևալող:

Ծիծեռնակը մոտ է գալիս
Քո աչքերին,որպեսզի դու,
Հեշտ կարենասհաշվել,հոգիս,
Փետուրներն իր թևի երկու :

Քո հմայքի ցոլքը մաքուր,
Թարմությունը քո մանկական .
Շողք են տալիս երկնին լազուր
Եվ այգերին հավերժական :

Ժաննա , ճերմակ շուշանն հովտի
Գոհ է ,որ  քեզ նման է  շատ  .
Հոգիդ սափորն է հավատի ,
Ուր տատրակն է ըմպում ազատ : 

Վիկտոր Հյուգո


 Թարգմանությունը Արման Կոթիկյանի


                      @@@






2 комментария:

  1. Լիլի ջան, ինչպես նախորդ նյութերդ, այս մեկն էլ կարդացի մեկ շնչով, և մեծ հետաքրքրությամբ: Վիկտոր Հյուգոյի այդ պատմությունն առաջին անգամն էի լսում: Շնորհակալություն` անչափ հետաքրքիր նյութիդ համար:)

    ОтветитьУдалить
  2. Anchap shnorhakal em qezanic ,im havatarim @ntercox,,,
    barev,Edvard jan,vonc es?))))

    ОтветитьУдалить