Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը:Դա արդեն վերջն էր:Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում,երբ առաջին անգամ զգաց ,որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու:Նա ցանկանում էր աշխարհին ասել՝«Ներող եղիր»:Ինչ ուզում է լինի,աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:
Հեռանալով այս աշխարհից ,Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան,ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին,վրձնակից նկարիչներին,վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝Թեոյին,որ այնքան շատ տառապեց ,այնքա՜ն շատ սիրեց իրեն,աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ,ամենաքնքուշ եղբորը....
Վինսենթը գլուխը բարձրացրեց ու նայեց արևին...քաշեց ձգանը...նա ընկավ ՝դեմքով թաղվելով հյութեղ ,անուշ բույրերով հագեցած հողի մեջ,որը փափկորեն իջավ նրա ծանրության տակ...
Թաղմանը Փարիզից ժամանեցՌուսսոն,Տանգի հայրիկը,Օրյեն,և էմիլ Բեռնարը:
Ռավու սրճարանի դռները փակ էին ,լուսամուտների շերտավոր վարագույրներն իջեցված:Շքամուտքի մոտ կանգնած սպասում էր հուղարկավորության սև դիակառքը...
-Տեր Աստված ,միթե նրան այսպես պիտի ճանապարհ դնենք,-բացականչեց Գաշեն:
Նա սրընթաց վազեց վերև՝Վինսենթի սենյակը,ու ցած բերեց կտավները....
Վեց հոգի սկսեցին նկարները կախել սրճարանի պատերից:
Վինսենթի արևավառ կտավները խամրած շագանակագույն ,վհատություն ծնող սրճարանը ասես դարձրին շողարձակող մի տաճար...
Միայն Գաշեն կարողացավ հրաժեշտի խոսք ասել.
-Մենք Վինսենթի բարեկամներն ենք և հուսահատության չպիտի մատնվենք:Վինսենթը չի մեռել և երբեք չի մեռնի: Նրա սերը,նրա հանճարը,այն վսեմ գեղեցկությունը,որ նա ստեղծել է,հավերժ կապրեն ու կգեղեցկացնեն աշխարհը: Նա տիտա՜ն էր,մե՜ծ նկարիչ,մե՜ծ փիլիսոփա...
Թեոն փորձ արեց շնորհակալություն հայտնելու:
-Ես...ես...
Արցունքները խեղդում էին,խոսել չէր կարողանում....
... Մի քանի օր անց բժիշկ Գաշեն կրկին եկավ գերեզմանատուն և շիրիմի շուրջը արևածաղիկներ տնկեց....
Թեոն մեկնեց Փարիզ:Վիշտը բզկտում էր սիրտը,քրքրում անդադար,յուրաքանչյուր վայրկյան ,գիշեր ու ցերեկ....Բանականությունը չդիմացավ այդ լարմանը:
Կինը նրան տարավ հոգեբուժարան:
Վինսենթի մահվանից կես տարի անց ՝գրեթե ճիշտ նույն օրը,Թեոն վախճանվեց: Իոհաննան ամուսնու մարմինը տեղափոխեց Օվեր և թաղեց Վինսենթի կողքին....
....Թեոն հագիստ ննջում է Վինսենթի՝փարթամորեն աճած արևածաղիկների զով ստվերում....
Իրվինգ Սթոուն
Վան Գոգ «Ցորենի արտը....ճանապարհ կիպարիսներով և աստղերով » դասվում է աշխարհի ամենաթանկ նկարների շարքին.. Վաճառքի գինը 1993թ դրությամբ 57 միլ. դոլար
«Դոկտոր Գաշեի դիմանկարը» նույնպես համարվում է աշխարհի ամենաթանկ նկարներից,գինը 82,5 միլ. դոլար.....
Աստվա՜ծ իմ ...ինչպիսի գներ ..խե՜ղճ Վինսենթ...նա մահացավ ծայրահեղ աղքատության մեջ ... Նրա կենդանության օրոք ընդամենը մի կտավ է վաճառվել....
«Ծաղկած նշենու ճյուղը»
«Իրիսներ» ...այս նկարում նկատելի է «ուկիյո-է» ոճը,1889թ ճապոնական արվեստի այս ուղղությունը նորաձև էր...
Վան Գոգն ու իր ժամանկակիցները օգտագործել են այն...
«Աստղազարդ գիշեր»1889թ
Նատյուրմորտ«Թրաշուշաններ»1890թ.
Վ. Գոգի ննջասենյակը
Van Gogh, Landscape with Carriage and Train, June 1890
Van Gogh, 1887

Van Gogh, Pink Roses, June 1890
«Վարդագույն Վարդեր » Վան Գոգի վերջին նկարներից ...
Van Gogh, Landscape with Carriage and Train, June 1890
Van Gogh, 1887
Ուղղակի մեծ մարդ էր Վան Գոգը...չես պատկերացնի, բարեմամս, բայց այնքա՜ն բան տվեց ինձ այս գրառումը...ուղղակի մտորում ես կյանքի շուրջ: Հանելուկ է: Կենդանությանդ օրոք լինելով նվաստացված ու չգնահատված, մահվանիցդ հետո հարստանում ես, բայց ի՞նչ է դա...ուղղակի անունդ մտավ պատմության մեջ...վերակենդանացար...իսկ դու երբեք չես իմանա դրա մասին: Վան Գոգն էլ նրանցից էր...(
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ, բարեկամս )
Այո,նա ծարավ էր կյանքի... ծարավ էր սիրո...
ОтветитьУдалитьնրան չէի սիրում,,,նրան պարզապես օգտագործում էին...Նա դժբախտ էր... չափազանց դժբախտ...սակայն նա ուներ մի լուսավոր շող իր կյանքում-սիրելի եղբայրը՝Թեոն....
նա «վայելում էր» նկարիչների ու քննադատների արհամարհանքն ու անբարյացկամ վերաբերմունքը.. Նրա «խոսքը » նկարչության մեջ ՆՈՐ էր ...նրան չէի հասկանում նույնիսկ Մոնմարտրում..
«Հանճարեղ խենթին« ընդունեցին միայն մահվանից հետո... Ստացվեց այն ,ինչ ստացվում է միշտ մեր կյանքում -«Գնա մեռի արի սիրեմ»
Այսպիսի բաներ,բարեկամս....)))) Շնորհակալ եմ...
Անահիտ ջան,կարող ես կարդալ «Կյանքի ծարավը» գիրքը...)))» կիմանաս ավելին...)))
Այո,բարեկամս,կռահեցիր...դարձյալ սխալվեցի...)))ինչ անեմ ?? ))) սապատավորին միայն ...դե...,շարունակությունը գիտես արդեն...)))
Удалитьներիր,լավ...))» անուղղելի եմ...)))
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить"Է՜հ,Blog News ,Հարգելիս,Շնորհակալ եմ ուշադրության համար...))) Գիտեմ , և դուք նույնպես լավ գիտեք,որ նման գրառումներ Ձեր ընթերցողների միայն չորս տոկոսին կհետաքրքրի.... իսկ մնացածին - «մարմնի անատոմիա подавай) )))) Ներեցեք ... Երևի այսօր մի քիչ «չարացած եմ» ,ավելի ճիշտ ՝դառնացած....որքանով որ դա հնարավոր է իմ պարագայում....)))) Ներեցեք..."
Удалить