Мой список блогов

четверг, 5 июля 2012 г.

Գյոթե « Ֆաուստ»


Նկ.Մ.Վրուբել,Ֆաուստի և Մեֆիստոֆելի թռիչքը

հատվածներ...

-Այդ կինն ո՞վ է:
-Լիլիթն է:
-Ո՞վ:
-Լա՛վ նայիր,տե՛ս ՝
Ադամի կինն է առաջին :
Զգույշ նրա ճոխ վարսերից.կկործանվես
Միակ զուգսը այդ հյուսերն են ՝փռված մարմնին
Եթե ձեռք տա դրանց մի այր երիտասարդ,
Էլ պոկ չի գա ,արդեն գերին է հնազանդ...

Ծունկի կգան իմ առջև դեռ
Սատանաներ ու պոետներ...
Ջոն Կոլիե,Լիլիթ

..Շղթայված են ոտքերն ասես
Խոստովանեմ ,այնպես է ինձ հիմա թվում ,
Նման է նա իմ Քրեթխենին ՝քնքուշ ու հեզ...



Դե՛, ձեռքդ տո՛ւր :
Երբ ես ասեմ ակնթարթին
«Կանգ առ վայրկյա՛ն ,չքնաղ ես դու:
Ինձ շղթայի՛ր,նետի՛ր գետին ,
Ես մահապարտ գերին եմ քո...»



Կարծում է, թե արծիվ է սեգ:
Եվ ուր հասնի, ստրուկն  է իր
Ամեն մի ազգ ,ամեն երկիր....

Հույս և Երկյուղ -ահա մարդկանց
Ոսոխները անագորույն...

Երբ հաջողակ է մարդն ու երջանիկ,
Ձանձրանում է ,ապա անմտորեն
Առավել մեծ բախտ է փնտրում արդեն,
Արևի տակ տենչում սառնամանիք...


Իր խենթությամբ հազարաձև ու դժնդակ 
Աշխարհն էլի մնում է  մեծ մի  խեղկատակ...

Ինչ չեք շոշափել ,թվում է անհաս,
Ինչ չեք հասկացել ,չունի գոյություն,
Ինչ չեք ստուգել ,պատրանք է ,երազ,
Եվ կշիռ չունի,ինչ դուք չեք կշռել,
Դրամը փող չէ ,երբ դուք չեք կտրել... 

Գիշերն իջավ :Աստղը աստղին
Ինչ նրբորեն է գգվում:
Լույսի հույլեր, բույլե՜ր կրկին
Եվ մոտերքում ,և՛ հեռվում:
Լու՜յս է լճում ,լու՜յս երկնում...
Երջանկությունն այդ անդորր
Լուսինն է լուռ վավերացնում
Որպես կնիք փառավոր:

Նույնն է ,երբ մենք  փայփայելով շողը հույսի,
հանկարծ հասնում բարձունքներին մեր երազած,
Իրագործման դուռն ենք տեսնում մեր առջև բաց.
Հավերժական սովորույթի ընդերքից խոր
Բո՜ց է ժայթքում: Կանգ ենք առնում խեղճ ու մոլոր:
Ուզում էինք վառել կենաց մի ջահ միայն,
Բայց մեզ հրո մի ամբողջ ծով է պարուրում:
Ի՞նչ է դա՝ սե՞ր ,թե՞ լոկ  պոռթկում ատելության .
Անբաժան են ցավն ու բերկրանքն այս աշխարհում:
Այստեղ նորից մենք նայում ենք հողին շիտակ,
Որ թաքցնի մեզ կուսական իր քողի տակ:




Կուլտուրան է լափում աշխարհն այս բովանդակ ,
Սատանային էլ է առել հովանու տակ...


Կխմեի ես կենացն ազատության ,
Եթե ձեզ մոտ վատ չլիներ գինին այդքան...))



Ա՜խ, երանի՜ ,երբ մաքուր սիրտ կա կրծքի տակ-
Չես ափսոսա արդեն ո՛չ մի զոհողություն:

Ուրեմն ՝ օ՜ն. խոհերը թո՛ղ,
Դուրս եկ աշխարհն  այս կախարդող:
Երազողը ,չե՞ս հավատում ,
Նման է այն խեղճ գրաստին,
Որ դիվահար պտտվում է  կծղած դաշտում ,
Մինչդեռ կանաչ արոտներ են փռված չորս դին:


Ձեզ կուսուցեն երկար-բարակ,
Որ երևույթն էլ հասարակ,
Հաց ու ջրի կարգն իսկ հարգի 
Կարիք ունի հրահանգի:
Այս է ձևը մտքի մարզման :
Ջուլհակության շատ է նման .
Հազար թել է շարժվում մեկից,
Մաքոքներն են թռչում դես -դեն,
Հազար մի թել,հազար մի գիծ,
Եվ պատրաստ է հենքը արդեն:
Այդպես է և փիլիսոփան...))»
Կապացուցի ասենք մի բան 
Առաջինն ու երկրորդն այսպես ,
Ուստի երրորդ,չորրորդն այսպես
Երբ առաջին ,երկրորդ չկա,
Երրորդ ,չորրորդ աշխարհ կգա՞....)))»


Չիմացածն է մարդ երազում միայն ,
Իսկ իմացածին չի էլ կանգնում տեր...

Անձև տեսիլներ ,գալիս եք նորից,՛
Հայտնվում ,ինչպես օրերն անցյալ.
Կհպատակվե՞ք  այս անգամ դուք ինձ
Հասո՞ւ եմ նախկին ցնորքիս դարձյալ :
Ամբոխվո՜ւմ եք .լա՜վ. միգամած հեռվից
Եկե՛ք ,ձեր թովքին ուզում եմ անսալ.
Թրթի՜ռ եմ զգում ես պատանեկան 
Ձեր երթ ավետող շնչից մոգական...
Եվ առաջին սեր,և ՛մտերմություն 
Ցավս է նորոգվում. կրկին վշտով լի...

Եվ կատարյալն այն է միայն արևի տակ 
Ինչ կտրում է երկար ուղին տարիների.
Ակնթարթի համար է լոկ փայլը դատարկ,
Դարերի՜նն է ,ինչ  անեղծ է ու անթերի...


Ազատություն տվեք մտքի ողջ  կաճառին 
Թող  գան  հանդես խելք,սեր,հույզեր,կրքեր անսանձ,
Բայց լավ կանեք՝ խենթություն էլ խառնեք դրանց... 



Ոմանք՝ թողած խրախճանքի սեղանը լի,
Իսկ ոմանք էլ (և դա այնքան է սոսկալի)
Լրագրերից շորթած մտքեր տարածելու,
Նորություններ իմանալու տենչին հլու ՝
Խռնվում են դիմահանդես լինի ասես:
Հազար ձևով կանայք հանում են ասպարեզ
Նազանք ու զուգս,իրենց դերը խաղում անվարձ:
Ի՞նչ եք արդյոք անրջում դուք բարձունքներում ,
Լեցուն թատրոնն ի՞նչ խինդ է ձեզ արդյոք բերում:
Դուք մոտիկի՛ց տեսեք մարդկանց ձեզնով տարված :
Սառնարյուն են նրանք մասամբ ,մասամբ՝կոպիտ.
Կամ թատրոնից  շտապում են թղթախաղի
Կամ թե՝գիրկը պոռնկուհու  ՝մոլուցքով բիրտ:
Խենթ թշվառներ,ինչ եք տանջում դուք անտեղի 
Մուսաներին ձեր քնքշասիրտ...

Աշխատեսեք մարդկանց միայն մոլորեցնել,
Գոհացնելը դժվար է շատ ,լավ իմացեք....


Թո՛ղ ինձ և ա՛յլ ստրուկի հետ փնտրիր ապրուստ:
Մի՞թե պոետն իրավունքը իր մարդկային ՝
Իրավունքը իր վեհագույն ՝տրված վերուստ,
Պիտի ծաղրի,պիտի եղծի ի սեր շահի:


Գործադրեք այդ գեղեցիկ ուժը հզոր,
Առաջ տարեք գործերը ձեր պոետական 
Ինչպես սիրո արկածներն են վարում այսօր :
Հանդիպում են պատահաբար ,տարվում,սակայն 
Վերանում ես , և քիչ առ քիչ որոգայթվում :
Մերթ ժպտում է , մերթ խուսափում բախտն անհաստատ
Գերվում ես դու ,տառապանքն է սրտիդ բարդվում ,
Մինչ սթափվես,սիրավեպն է արդեն պատրաստ :
Լավ չէ՝ դուք էլ գրեք նման  թատերգություն :
Բայց խորամուխ եղեք կյանքի մեջ լիարյուն 
Ամեն մի մարդ իր կյանքն ունի ՝ այլոց անհայտ ,
Ինչ էլ որսաք ,հետաքրքիր կլինի շատ :
Քիչ պարզություն ,պատկերներդ ճոխ ու թանձրաքող ,
ճշմարտության մի կայծ ,առատ մոլորություն,
Եվ պատրաստ է ըմպելիքը մեր լավագույն՝
Ողջ աշխարհը զվարթացնող ու նորոգող :
Սերունդը նոր ՝երկրի ծաղիկն այդ գեղեցիկ 
Կգա թատրոն հայտնություններ ունկնդրելու:
Ամեն ջերմ սիրտ ՝ ձեր հանճարի թովքին հլու ,
Իր տեսածից կառնի սնունդ մելամաղձիկ...

Չի գոհանա ,ով  չունի սիրտ երիտասարդ,
Իսկ սկսնակ մարդը միշտ է շնորհապարտ....

Ջահելություն ես փափագում ,իմ բարեկամ ,
Երբ թշնամիդ գոտեմարդտում նեղում է քեզ,
Երբ աղջիկները կարոտակեզ
Կախվում են քո պարանոցից ամեն անգամ ,
Երբ դժվարին նպատակի  ճանապարհին
Արագ վազքի դափնին է քեզ կանչում հեռուն 
Երբ գիշերով հողմանման կայտառ պարին
Հաջորդում է խրխճանքի տենդը եռուն :
Մինչդեռ  տրվել ավյունով լի 
Ծանոթ լարի մեղմ նվագին ,
Ձգտել անձուկ նպատակին 
Մոլորությամբ երանելի....

 Հասակը մեզ  չի մանկացնում ամենևին 
Երբ գալիս է մենք մանուկներ ենք տակավին...

Եթե ասեմ ,որ հիրավի մարդն իմ աչքին 
Երկայնաոտ ճպուռ է լոկ ՝չնչի՜ն այնքան 
Խոտերի մեջ ծոր է տալիս միշտ երգը հին :
Երանի չէր,որ ստվերում մնար խոտի 
Թողնես՝ ամեն կեղտի մեջ էլ քիթը կխոթի:


Ես թափանցեցի խորքն իմաստության,
Դարձա և՛ բժիշկ ,և՛ իրավաբան
Ավա՜ղ գիտության անվերջ հետամուտ՝
Եվ աստվածաբան դարձա ես հմուտ :
Սակայն մնացի անգետը նախկին
Խելքով ու ձիրքով նույն մարդն եմ կրկին:


Երբեք չեք հասնի ձեր նպատակին
Երբ ինքներդ եք զուրկ խոր զգացմունքից ,
Եվ երբ չի բխում խոսքն հոգու խորքից...

...ով լուսին պայծառ..
Տխո՛ւր բարեկամ,դու այն ժամանակ 
Կհայտնվեիր ինձ մոտ շարունակ:
Ա՝խ,եթե վիճակվեր քո լույսով արբած ՝
Շրջել լեռների գրկում վեհապանծ
Ոգիների հետ սավառնել անվիշտ
Բարձունքից բարձունք և հովտից հովիտ,
Ըմպել անապակ ցողդ կենսավետ՝
Հեռու գիտության տանջանքից հավետ:

Այրվում եմ   ահա նոր գինուց ասես :
Ուզում եմ աշխա՜րհ նետվել համարձակ 
Կրել երկրային բախտ ու տառապանք 
Մրրիկների դեմ անհաշտ մարտնչել ,
Նավաբեկության ժամին չերկնչել ...





Ինչու միշտ ինչ -որ կսկիծ անմեկին 
Չի թողնում ՝ տրվես կյանքի բերկրանքին 
Բնության ամբողջ հմայքը թողած 
Որի համար մա՜րդ արարեց աստված...
Նոր եմ հասկանում խոսքն իմաստունի 
«Բաց է միշտ աշխարհն այս կախարդական ,
Բայց քո միտքն է փակ ,սիրտդ հուր չունի :
Վե՛ր կաց,աշակերտ,կուրծքդ երկնային 
Արշալույսի մեջ օծի՜ր խնդագին:

Ոգի
Այն ոգուն ես մոտ որն անհաս չէ քեզ:
Ինձ հավասր չես:

 ֆաուստ 

Ո՞չ քեզ,
Հապա ո՞ւմ :
Համապատկերն եմ ես աստվածության 
Քեզ հավասար չե՞մ ,քեզ չե՞մ նմանվում...

Երբեք չեք հասնի ձեր նպատակին
Երբ ինքներդ եք զուրկ խոր զգացմունքից ,
Եվ երբ չի բխում խոսքն հոգու խորքից..

Սիրտը սրտի հետ չեք կապի երբեք 
Երբ սրտաբուխ չէ խոսքը լիովի....

Խոսքը ,երբ իր մեջ ունի միտք ու խելք 
Առանց արվեստի կգտնի միշտ ելք:

Ձեր խոսքերն իրենց փայլով արտաքին ,
Որով դուք մարդկանց խաբում եք անվերջ,
Տաղտուկ են ,ինչպես աշնան ցուրտ քամին 
Որ աղմկում է չոր ճյուղերի մեջ:


Այն ինչ կոչում ենք դարերի ոգի ,
Իրոք ոգին է դա հեղինակի 
Ուր ժամանակն է պարզ արտցոլված ...

Ախ, մեր գործերն էլ մեր վշտերի պես 
Փակում են անվերջ մեր կյանքի ուղին ...

Երբ հասնում է մարդ կյանքի բարիքին 
Լավը թվում է ցնորք ու պատրանք:
Մեզ կյանք սնուցող հույզերն են անվերջ 
Խամրում երկրային ունայնության մեջ:
Երբ խիզախորեն միտքդ ես հուզավառ
Պարզում հավերժին ,ապա քեզ համար 
Էլ պետք չէ  մեծ տեղ թե ժամանակի 
Հորձանուտն հանկարծ բախտդ խորտակի...


Իրերի պատն այս՝ կանգնած իմ չորս դին ,
Մի՞թե փոշի չէ խցիս խավարում ,
Փոշի չէ՞ իմ ողջ ունայն հնոտին ,
Որ ճնշում է ինձ այս ցեցաշխարհում :
Ես այստե՞ղ պիտի գտնեմ ինչ չունեմ:
Բյուր գրքեր պիտի կարդամ ,որ տեսնեմ ՝
Ամենուր է մարդ դառը կյանք վարում ,
Որ բախտավորներ քիչ կան աշխարհում :
Ի՞նչ ես ես ծիծաղում վրաս ,թափո՛ւր գանգ 
Քո տերն էլ մթնում մի օր ինձ նման 
Խարխափել է զուր ,որոնել բերկրանք 
Ու ճշմարտություն ,խաբվել է սակայն ....

Այն, ինչ հայր  թողել է ավանդ 
Ինքդ վաստակիր ,որ պահես հաստատդ :
Բեռ է իրն անպետք ,և պետք է քեզ այն ,
Ինչ տա երկունքով վայրկյանը միայն :


Ի՞նչ խոր մեղեդի ,ի՞նչ մրմունջ է սա
Որ ետ է կանչում թասն իմ շուրթերից
Ղողանջո՛ղ զանգեր  մի՞թե դուք հիմա
Հարության ժամն եք ավետում նորից....

Երկնային ձայներ ,քաղցր ու տիրաբար 
Ի՞նչ եք ինձ կանչում ՝փոշում տանջվողիս
Հնչեցեք լոկ մեղմ սրտերի համար ....


Ինչ-որ մի կարոտ անմեկին,անծայր 
Ինձ գիրկն էր մղում դաշտի,անտառի 
Եվ հեղեղի տակ ջերմ արցունքների 
Ես զգում էի իմ մեջ նոր աշխարհ :
Երգն այս հիշեցրեց հասակս կայտառ 
Ազատ ,անկաշկանդ հրճվանքն իմ գարնան ,
Ետ են ինձ պահում հուշերս պայծառ
Իմ վերջին քայլից ճակատագրական
Հնչեցե՛ք ,անո՛ւշ երգեր երկնային ,
Արցունքս է հորդում ,երկրի՜նն  եմ կրկին ....


Պարզ է  հարկավ , բժշկության ամբողջ ոգին 
Փոքըր ու մեծ աշխարհ պիտի հետազոտեն,
Որ ի վերջո թողնեն արդեն 
Աստծո կամքին:
Զուր են մարդիկ գիտության մեջ նետվում դես-դեն
Կարելույն չափ կսովորի ամեն մի  սան,
բայց ով որսաց հարմար րոպեն ,
Նա տղամարդ է իսկական :
Պատանի եք գեղեցկատես,
Կարոտ չեք դուք և քաջության :
Թե ինքներդ հավատաք ձեզ
Ուրիշները կհավատան:
Կին խաբելուն տվեք արժեք.
Միշտ «ախ» ու «վախ» ունեն դրանք
Հազարերանգ,
Որ մի դեղով պիտի բուժեք:
Թե ձեզ մի քիչ ծանր պահեք
Բոլորի սիրտն էլ կշահեք.
Նախ տիտղոսը նրան հավատ կներղնչի,
որ բարձր է շատ արվեստներից արվեստը ձեր
Ապա իսկույն ձեռք կմեկնեք ամեն ինչի,
Որ չի տրվում ուրիշներին ձիգ տարիներ
Զարկերակը դուք մեղմորեն կշոշափեք,
Չարաճճի ձեր աչքերից հուր կթափեք,
Երբ հմայիչ ազդրը կնոջ շոյեք ազատ,
Իբր տեսնեք՝ հո կորսետը  չի՞ սեղմում շատ:

Գորշ էամեն տեսություն ,եղբա՛յր անգին,
Դալա՜ր է միշտ ոսկեպտուղ ծառը կյանքի:

Հետևիր օձ-մորաքրոջս հին առածին,
Եվ կկորցնես պատկերն աստծո,խե՜ղճ հողածին....


Պառավն ինչպես չխենթանա ,
Եկա՜ր նորից ,ի՛մ սատանա...

                         Մեֆիստոֆել
Այդ անունը առակների շարքն է անցել,
Բայց դրանից չեն լավացելմարդիկ բնավ:
Չարը հերքել ,բայց իրենք են չար մնացել:

Ժամանակ շատ եմ սպանել ,բայց զուր դարձյալ
Հակասությունն է կատարյալ՝
Անմատչելի թե հիմարին ,թե՛ խելոքին:
Մոլորություն՝ ճշմարտության դերում արդար
Ուսուցանում ,շաղակրատում են անարգել
Ո՞վ կուզենա հիմարներին  զուր առարկել:
Դե ,մարդ էլ միշտ հավատում է լսած խոսքին,
Մինչդեռ նաև դատել է պետք իմ թանկագին...


-Այդ կինն ո՞վ է:
-Լիլիթն է:
՞վ:
-Լա՛վ նայիր,տե՛ս ՝
Ադամի կինն է առաջին :
Զգույղ նրա ճոխ վարսերից.կկործանվես
Միակ զուգսը այդ հյուսերն են ՝փռված մարմնին
Եթե ձեռք տա դրանց մի այր երիտասարդ,
Էլ պոկ չի գա ,արդեն գերին է հնազանդ...

Ծունկի կգան իմ առջև դեռ 
Սատանաներ ու պոետներ...


..Շղթայված են ոտքերն ասես
Խոստովանեմ ,այնպես է ինձ հիմա թվում ,
Նման է նա իմ Քրեթխենին ՝քնքուշ ու հեզ...

Ֆաուստ
Դժբախտության մե՜ջ է ,հուսաբեկ:
Խեղճ ու անարգված  դեգերել է աշխարհով մեկ և ահավասիկ զնդանն է նետված:Որպես ոճրագործուհի,փակված է բանտում,զարհուրելի տառապանքներ է կրում այդ հիասքանչ,տարաբախտ  արարածը: Ո՞ւր ,ո՞ւր հասավ. Եվ դու դավաճան ,անարժան ոգի ,այդ բանը թաքցրել ես ինձնից:Կանգնի՛ր,կանգնի՛ր այդտեղ,կատաղությամբ ոլորի՛ր սատանայական աչքերդ:Կանգնիր և զայրացրու ինձ քո ներկայությամբ :Բանտարկվա՜ծ:Անուղղելի փորձանքի մե՜ջ: Հանձնված չար ոգիների  և անզգա մարդկության դատաստանի՞ն :Մինչդեռ դու ինձ օրոր էիր ասում  գռեհիկ զվարճություններով ,ինձնից թաքցնում նրա ահագնացող վիշտը ,թողնում ,որ նա կործանվի անօգնական:

Մարդկային ոչ մի հոգի չի կարող ըմբռնել, որ նման դժբախտություն կարող է գալ շատերի գլխին,ու առաջինը չէր կարող իր  մահվան սոսկալի տառապանքներով մյուսների մեղքը  քավել հավերժ Ներողի  աչքի առաջ...

Մեֆիստոֆել

Ահավասիկ դարձյալ մոտենում ենք մեր սրտմտությանսահմանին,որտեղդուք՝ մարդիկդ,խելքերդ թռցնում եք :Ի՞նչ գործ ունես մեզ հետ,եթե չես կարող տակից դուրս գալ :Ուզում ես թռչել և երկնչո՞ւմ ես սավառնելո՞ւց առաջ: Դո՞ւ մեր վզին փաթաթվեցիր ,թե՞ մենք ՝ քո վզին:

Ֆաուստ
Վսե՛մ ,հիասքանչ .ոգի ,դո՛ւ ,որ արժանացրիր ինձ քո տեսությանը ,դո՛ւ,որ գիտես իմ սիրտն ու հոգին ,ինչու ինձ գամեցիր իր գործած չարիքից հաճույք ստացող և իր ստեղծած ապականությամբ հրճվող այս անարգ ոգուն ...
Ջեյմս Տիսսո,Ֆաուստի ու Մարգարիտայի հանդիպումը այգում

Комментариев нет:

Отправить комментарий