Мой список блогов

четверг, 14 июня 2012 г.

Միֆ է ,թե՞....


Ի՞նչ համեմատություններ են առաջանում,երբ լսում եք   հավատարմություն բառը...և ի՞նչ արտահայտության հետ եք  կապում,համեմատում...Չեմ կասկածում, առաջինը ձեր մտքով կանցնի «կարապի հավատարմություն» արտահայտությունը.....


Այո, մաքրության և քնքշության ,ամուսնական հավատարմության խորհրդանիշ են հանդիսանում սպիտակ թռչունները՝
 աղավնիներն ու կարապները...
Սպիտակ աղավնիները համարվում էին սիրո աստվածուհի  Վեներայի սիրելի  թռչունները...և ըստ ավանդության ,եթե նորապսակները բաց էին թողնում վանդակներից աղավնիներին,ապա նրանց սպասվում էր երկար ու երջանիկ ամուսնական կյանք....
   Սովորաբար աղավնիները ստեղծում են ամուր զույգեր և ապրում  են միասին՝ մինչև վերջ հոգատարություն ցուցաբերելով միմյանց հանդեպ...նրանք չեն խառնվում այլ տեսակների հետ,եթե անգամ աղավնատանը  տարբեր տեսակի աղավնիներ են բնակվում...մինչև վերջ հավատարիմ են զույգին,իսկ  զուգընկերոջ  մահից հետո  ընտրում են նոր զուգընկեր,որին նույնպես ինքնամոռաց ու անկեղծորեն    սիրում են...
Կարապի հավատարմություն...մի՞ֆ է ,թե իրականություն...
Հետազոտությունները ցույց են տվել ,որ ամեն 6-րդ կարապ անհավատարիմ է գտնվել  իր զուգընկերոջ հանդեպ....ճիշտ է,դեռ միայն սև կարապներն են հետազոտվել...:))
Ամեն դեպքում,կարապներին հատկանշական է  պահել հավատրմությունը ընկերոջ հանդեպ նույնիսկ նրա մահից հետո..կարապները մինչև վերջ  հոգ են տանում  և խնամում են իրենց վիրավոր  կամ  հիվանդ զուգընկերոջը...նվիրելով իրենց  ողջ  քնքշությունն ու սերը...ուտելիքի վերջին կտորը.......
Ինչ վերաբերվում է մարդկանց. հանդիպում են զանազան պատմություններ...կան զույգեր որոնք ապրում են երջանկությամբ  ու սիրով լի համատեղ կյանք...չմտածելով անգամ անհավատարմության մասին....իսկ կան մարդիկ որոնց համար հավատարմությունը դատարկ հնչյուն է...ամեն մեկն ընտրում է յուրովի..:))Շատ կարևոր է ,որ մարդը կատարի այնպիսի արարքներ որոնց համար հետագայում չզղջա......

2 комментария:

  1. Lili jan inch lav e ,vor andradardzel es ays temayin.Grarumd @ntercelis akama hisheci Kamil Sen-Sansi mi hetaqrqir stexcagorcutyun Карнавал животных sharqic Умирающий Лебедь.http://www.youtube.com/watch?v=IW3GAjAKges&feature=related
    Ays stexcagorcutyun@ katarelis,kam parzapes unkndrelis tarber zgacoxutyunner en arajanum motd.Qnqshanq,gexeckutyun ,havatarmutyun,,, Karap@ karces darnum e kataryal KNOJ kerpar@.,,

    ОтветитьУдалить
  2. Shnorhakalutyun,Sargis jan,pntreci ,gta ,diteci ev lseci gexeckutyunn ayd ,,,)))
    gites, ,chgitem inchu entagitakcutyans mej hatkapes -Chaykovsku лебединое озеро er,,,,
    isk karapi havatarmutyun artahaytutyun@ nuynacri ays patmutyan het,,,
    syujen germanakan hin araspeli motivnerov e,,,Mi sqancheli axjka masin,vor@ veracvum e Karapi,,,isk princin aydpes el chi hajoxvum azatel nran ayd kaxardanqic u veradarcnel "mardkanc ashxarh,,")))
    mi xosqov ,fantastik stexcagorcutyun e лебединое озеро -n ,,,ev gexecik balet,,,))
    kommentd kardaci u jptaci ,,terevs iravaci es,,,havatarmutyun@ knoj, kataryal knoj kerparn amboxjacnox verjin u lavaguyn Shtrixn e,,vrdznaharvac@,,,)))shnorhakal em ,Barekams,,,

    ОтветитьУдалить