Եվրոպան կարող է սպասել
Այս արտահայտությունը պատկանում է ռուս կայսր Ալեքսանդր 3-րդին,որը արևմտյան տերություններին վերաբերվում էր առանց իր նախորդներին բնորոշ սովորական պիետետի՝ակնածանքի,համարելով ,որ այդ երկրների ողջ քաղաքականությունը ուղղված է այն բանին,որ Ռուսաստանն օգտագործեն սոսկ սեփական շահերի համար ..
Ահա այս խոսքի պատմությունը.
Մի անգամ,երբ Ալեքսանդրը գտնվում էր իր քաղաքամերձ նստավայրում ,նրան զեկուցում են,որ օտարերկրյա շատ դեսպաններ ակնկալում են տեսակցություն:Որին էլ,ցանկանալով շեշտել Ռուսատանի կարևորություն ու կշիռը համաշխարհային գործերում՝ պատասխանում է հետևյալ կերպ ,,,
-Երբ ռուսաց թագավորը ձուկ է որսում , Եվրոպան կարող է սպասել....)))
Այլաբանորեն ՝(կատակ,հեգնական) չմտահոգվել ուշանալու պատճառով .... ավելին՝ անտեսել ,քանզի ուշացողն անում է կարևոր մի բան ՝ գործ..
Այս արտահայտությունը նույնպես պատկանում է Ալեքսանդր 3-րդին -Ռուսաստանը միայն երկու հավատարիմ դաշնակից ունի ՝ իր բանակն ու նավատորմը...
Սովորեք,եղբայրներ ))))
Առանց մեկնաբանության...ոչ մի մեկնաբանություն ..և այլն..
Որքան հաճախ ենք կրկնում այս արտահայտությունը ,այդպես չէ :)
Այն գոյություն է ունեցել վաղուց ,սակայն քաղաքական բառապաշար(լեքսիկոն) է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո :
Մեծ Բրիտանիայի ,արդեն նախկին վարչապետ ,Ուինսթոն Չերչիլը Սպիտակ տնից դուր գալիս այսպես է պատասխանել ԱՄՆ-ի նախագահ Հանրի Տրումենի հետ հենց նոր տեղի ունեցած հանդպիման մասին մեկնաբանելու լրագրողների խնդրանքին...No Comment ;))
Այս արտահայտությունը փոխ էր առել ամերիկացի դիվանագետ Սամներա Ուելսից ,ինչպես խոստովանել էր մի անգամ Չերչիլը :))
Արտահայտությունը օգտագործվում է ուղղակիորեն...
Комментариев нет:
Отправить комментарий