Мой список блогов

суббота, 16 июня 2012 г.

Փթթող առողջությունը միշտ չէ որ ենթադում է «ծաղկափթիթ » հոգի....)))»

Картина «Одуванчики», Художник Томеско-Мазманян Юлия
Mens sana in corpore sano...Առողջ մարմնում ՝առողջ հոգի արտահայտությունը պատկանում է հռոմեացի գրող -երգիծաբան
Յուվենալին:Նրա   երգիծանքներից մեկում  այն հնչում էր այսպես.«Մենք պետք է աղոթենք աստվածներին,որ առողջ հոգի լինի առողջ մարմնում...»:
Ենթադրվում է,որ այս տողերի հիմքում ընկած է հայտնի  հին հռոմեական ասացվածքը.Առողջ մարմնում առողջ հոգին հազվադեպ երևույթ է:



Հասկանալի է,եթե մարդն առողջ է ,նրան հեշտ է լինել կենսուրախ,բայց ինչպե՞ս ուրախանաս ,երբ արդեն հիվանդացել ես ու  վիճակդ բացարձակ ուրախանալու չէ :))   
«Մարդու հոգին ուտում է իր հիվանդությունը  և կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել»Առակաց 18:14   Թերևս այս պատճառով է,որ թվում է ,կամ իրոք այդպես էլ կա ,որ միայն «առողջ մարմնում  կարող է առողջ հոգի լինել»:
Կարծում եմ ,եթե զրկվի մարդը  « ոգու մարտական » տրամադրվածությունից,առույգությունից և հոգու ուրախությունից ,շատ արագ կհիվանդանա... Ուստի.
«Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ ,բայց կոտրած սիրտը ոսկորներ կչորացնե» Առակաց 17:22
Ահա ,թե ինչու Յուվենալը հորդորում էր նախ խնդրել Աստծուց առողջ հոգի,իսկ մնացածը ՝կլինի,քանզի առողջ  հոգին օգտակար է ինչպես դեղ...
Այս ամենը ճիշտ է,բնավ չեմ հակառակվում))) սակայն մի բանն էլ կա....ասենք թե  «առողջությունդ արդեն կապիտուլացիա  է հայտարարել»... իսկ  հոգիդ դրանից  չի տկարացել   ,ավելին ,շարունակում է առողջ ու զորեղ մնալ ...այս դեպքում ի՞նչ... )))
Գիտեմ պատասխանը:Այս դեպքում Աստծո զորության գերազանցությունն է գործում  տկարությանդ մեջ (տկար մարմնումդ)....» )))))
Հա,մի բան էլ .Փթթող առողջությունը միշտ չէ որ ենթադում է «ծաղկափթիթ  » հոգի.....
Հետևաբար ճիշտ  նաև այս արտահայտությունը .«Առողջ մարմնում առողջ հոգի՝հազվադեպ երևույթ է»:

Картина «Тюльпаны», Художник Томеско-Мазманян Юлия
                                                     ***
 «Ներվերի հետ խաղալ » արտահայտության պատմությունն էլ անչափ հետաքրքիր է :))
Հնում ,երբ բժիշկները հայտնաբերեցին նյարդերի նշանակությունը մարդու մարմնում ,գտան նմանություն երաժշտական գործիքների լարերի  և նյարդերի միջև   : Այդ նմանության պատճառով բժիշկներն այն անվանեցին   նույն բառով՝ nervus... :)) Հետևաբար այստեղից էլ առաջացել է  նյարդայնացող գործողությունների համար  կիրառվող  հետևյալ արտահայտությունը ...խաղալ նյարդերի վրա(հետ....)

                                                        ***            

4 комментария:

  1. Առողջ հոգի առողջ մարմնում. ահա այս աշխարհում երջանիկ կյանքի համառոտ, բայց ամբողջական նկարագրությունը:
    Ջոն Լոկ

    Ուրեմն և գտնել ոսկե միջինը գուցե նշանակում է հասնել այս ներդաշնակությանը... ? :)

    ОтветитьУдалить
  2. ,,,patkeracru miayn,te inchi nman kliner aranc aroxj banakanutyan, sakayn aroxj marmnov mard@ )))) isk hogin parzapes kdarnar shunch,,,))uremn harkavor e havasarakshrutyun kensabanakani ev hogevori mijev,,,, "errordutyunn - aroxj mitq+ aroxj marmin+hogi...." Hasmik jan, mi afrikaci kaxard harcnum e amerikaci hogeban Judit delajyein,te inchov e tarbervum jamanakakic mard@ ir ցեղի mardkancic ,,, hogeban@ patasxanum e ." jamanakakic mard@ karox e zgal mi ban ,mtacel mi urish ban , ev anel`errord@,,,kaxard@ sarsapec."Erbeq nman ban chanes `khivandanas""

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ինչպես միշտ օգտակար "համեմունք" գտա նույնիսկ մեկնաբանությունում, Լիլի ջան, կրկնեմ, որ մնա հիշողությանս մեջ` "զգալ մի բան, մտածել մի ուրիշ բան և անել երրորդը. նման բան չանես` կհիվանդանաս... "

      Удалить
  3. vahhhhh,Hasmik jan,ayd inch asecir,,,??chpiti nman ban aseir,,,axr,du shat lav gites,vor im meknabanutyunnern aveli hamov u hotov en,qan,,,,,,jpittttttttttt
    shnorhakal em,,,

    ОтветитьУдалить