-Ես լսել եմ ,որ աշխարհը գեղեցիկ է,-ասաց կույրը:
-Թվում է ,-պատասխանեց տեսնողը :
Մեծերը պետք է երկինքը թեքեն մարդկանց, առանց նվազեցնելու նրա մակարդակը :
Հանճարեղ ստեղծագործողների ամենամեծ աշխատանքները տեղավորվում են մարդկանց սրտերում :
Մեծ այրերին ծնում են ոչ թե մայրերը,այլ Պլուտարքոսները:
Եղիր իրատեսական .մի ասա ճշմարտությունը:
Մեծ է ոչնչության ուժը:Նրան ոչինչ չի հաղթի:
Եղեք ինքնուս, մի սպասեք ,որ կյանքը ձեզ սովորեցնի:
Վախենում եմ հրեշտակներից:Նրանք բարի են .համաձայնում են լինել նաև սատանա:
Կեսարինը՝կեսարին,աստծունը՝աստծուն:Իսկ մարդկանց ի՞նչ:
Աստված հրեշտակ չէ:
Հավատո՞ւմ եմ ես Աստծուն:Ինչո՞ւ այդ մասին միշտ հարցնում են մարդիկ,իսկ ՆԱ՝ երբեք:
Հավատում եմ,որ մարդը կստեղծի «հոմունգուլուս»-արհեստական մարդ:Աղերսում եմ,ի սեր Աստծո,պետք չէ կրկնել Նրա սխալն ու ստեղծել « իր պատկերով ու նմանությամբ...» ։
Պատահում է,որ պատիժը ծնում է մեղք:
Համեստորեն նա ինքն իրեն գրամոլ էր համարում ,բայց իրականում «գործ տվող էր»:
Հորիզոնական դիրքում ուղեղը մնացյալ օրգաններից բարձր չէ:
Հայելու մեջ խոսքերը հաճախ արտացոլում են մերկ սեռական օրգանները:
Սրտի և գլխի պայքարում վերջիվերջո ստամոքսն է հաղթում:
Կախվածի տանը պարանից չեն խոսում:Իսկ դահիճի՞ տանը...
Գաղափարների պայքարում մարդիկ են զոհվում:
Լինում են ժամանակներ ,երբ մարդիկ խոսելով քնի մեջ՝ ստում են:
Լինում են պատվավոր փշե պսակներ,միայն ՝փշերը դեպի դուրս:
Որոշ կրոններ երկրպագում են մարտիրոսներին,իսկ որոշները՝ դահիճներին :
Դրախտում պետք է լինի ամեն ինչ .դժոխք նույնպես:
Մարդ լինենք ,դե թեկուզ այնքան ժամանակ,քանի դեռ գիտությունը չի բացահայտել,որ մենք հանդիսանում ենք ուրիշ մի բան :
Վտանգավոր պահերին մի թաքնվիր ինքդ քո մեջ .այնտեղ հաստատ քեզ կգտնեն:
Պիտի սովորենք.միգուցե մահվանից հետո մեզնից կաճի
բարու և չարի իմացության ծառը:
Լինելով բարձունքին դու գտնվում ես անդունդի վրա:
Ինքներս կփչենք մեր առագաստներին:
Անզոր զայրույթը հրաշքներ է գործում :
Զառանցանք է,բայց ՝նոր:
Անգրագետները ստիպված են թելադրել:
Ախ,եթե կարողանայինք տեսնել կյանքը և
ոչ թե իրավիճակը:
Լինում են ժամանակներ,երբ փիլիսոփան մահվան մահճում հայտարարում է.«Բարեբախտաբար ,ես մնացի չհասկացված»:
Անզիջում էր:Հարկադրեց իրեն փոխզիջման:
Անքնությունը դարաշրջանի հիվանդություն է ,երբ մարդկանց հրամայում են փակել աչքերը շատ բաների վրա:
Հեղինակը կարող է ինքնասպանություն գործել՝ նշան բռնելով հանրային ճաշակին:
Հանճարեղության փայլի մեջ տեսնում ես սեփական անտաղանդությունդ:
Գուցե՞ երջանկությունը թաքնվում է ինչ-որ կեղծանվան տակ:
Գուցե՞ մենք պարզապես ինչ-որ մեկի հիշողությունն ենք:
Բայց որքան ջրհեղեղներ են եղել առանց Նոյի...
Նետիր առաջին քարը,այլապես քեզ կկոչեն էպիգոն(նմանակող,կրկնող):
Միգուցե մեր պատկերացումները մարդու մասին չափազանց անտրոպոմորֆ են (մարդանման,մարդակերպ):
Դատարկ կնոջ մեջ կարելի է ներդնել մեծ գումար:)))
Բա՞յց մերկ կանայք էլ են խելացի :)))
Երբ նայում ես նրան ,անհանրին է համակերպվել այն մտքին ,որ նրա հոգին էլ չունի նույնքան շքեղ կիսանդրի:
Ո՞ր քամուն նետել բառը:
Ում լեզուն հնազանդ է, նա հաճախ է լռում:
Որքան թարմ են գույները նրանց ,ովքեր ստվերում էին :))
Լինենք հակիրճ:Աշխարհը գերբնակեցված է բառերով:
Երբեմն միայն համարձակ լինելը քիչ է ,հարկավոր է նաև լկտի լինել:
Երբ տեսնում ես Е = mс2, հավասարումը ամաչում ես շատախոսությանդ համար:
Կյանքը դա մի անառողջ բան է.ով ապրում է ՝նա մեռնում է :
Անելանելի ենք համարում մենք այն դրությունը ,որից դուրս գալը մեզ դուր չի գալիս :
Գլուխդ մի կորցրու , մեկ էլ տեսար ճակատագիրը ցանկանցավ շոյել այն:
Հավատը հրաշքներ է գործում:Փոխադարձության սկզբունքով:
Աչքերը հոգու հայելին են ՝միայն ճանճերը չիմանան այդ մասին :))))
Գնալով ընդառաջ մերձավորիդ, մի թող նրան մտնել թիկունքից:
Կանգնած էր պոզիտիվը ,նրա հետ նեգատիվը՝ երկու այլընտրաքի ընկերակցությամբ:
Եկան վճռական պրիմիտիվներն ու նրանց հետ գնացին այլընտրանքները...))))))))))
Մարդիկ միայնակ են քանզի կամուրջների փոխարեն պատեր են կառուցում:
Գիրկդ մի բաց մարդկանց առջև ՝մի օգնիր նրանց խաչել քեզ:
«Փնթի ... Չսանրված մտքեր» սարկազմի արքայից
Փչացած կողմնացույցի սլաքը չի դողում .նա զերծ է պատասխանատվությունից:
Ամեն համազարկ հեղափոխության բանբեր չէ:
Մի խաչից երկու կախաղան կարելի է պատրաստել,-արհամարհանքով նետեց մասնագետը:
Դուք կարծո՞ւմ եք,որ այս հեղինակը քիչ բան է արել: Այդպես չէ: Նա միայնակ նվազեցրել է մշակույթի ընդհանուր մակարդակը:))
Սկզբում էր Բանը:Հետո միայն վրա հասավ լռությունը:
Ես կողմ եմ հոգևոր կյանքում մասնավոր սեփականության վերականգմանը :
Վտանգավոր է ծիծաղեցնել անատամ բռնակալին...
Կարելի է հայտնվել հատակին ՝ չհասնելով խորության:
Ոմանք չեն տարբերում օնանիզմը « իրենք իրենց հավատարիմ» լինելուց :
Արվեստը պետք է հասկանալի՞ լինի...Այո,միայն իր հասցեատիրոջը :
Ինչպե՞ս մարզել միտքը,որ կարողանաս մոռանալ:
Հարկավոր է ունենալ մեծ համբերություն,որպեսզի
սովորես համբերել:
Չիմանալով օտար լեզուներ,երբեք չես հասկանա օտարերկրացու լռությունը:
Հիմարությունը չի ազատում մտածելու անհրաժեշտությունից:
Երբ առասպելը դառնում է իրականություն, ո՞ւմ հաղթանակն է դա . իդեալիստների,թե՞ մատերիալիստների:
Կույր հավատը չար աչքեր ունի:
Երազում տեսա իրականությունը...ինչպիսի՜ թեթևությամբ ես արթնացա:
Մի պատմեք ձեր երազների մասին:Միգուցե իշխանության գան ֆրեյդիստները:
Երբեմն ճահիճը խորության տեսանելիություն է ստեղծում:
Նույնիսկ գահին են «շալվար մաշում»:
Խարույկով չես ցրի խավարը:
Անմահության առաջին պայմանը մահն է:
Ես ուզում էի աշխարհին մի բառ ասել, բայց քանի որ չկարողացա `դարձա գրող......
Մտածելու համար հարկավոր է ուղեղ ,էլ չեմ խոսում մարդու մասին:
Մի մտիր մերձավորիդ հոգին ոտքերով,եթե նույնիսկ սրբել ես :
Նույնիսկ տանիքի հողմաղացը բնավորություն ունի ,երբ քամի չկա:
Սատանան դժոխքում դրական կերպար է:
Մեռելներից հարություն կարող են առնել միայն մեռածները .կենդանի մարդուն ավելի դժվար է:
-Ես գրող եմ վաղվա օրվա ,-ասաց նա:Կխոսենք վաղը չէ մյուս օրը,-պատասխանեցի ես:
Մի հնչեցնի բանալիները գաղտնիքների:
Ցանկացած տեսանկյունից չի կարելի կույր լինել:
Մեր նախնինները գազանի մորթով են ման եկել,իսկ մեզ անհարմար է նույնիսկ մեր սեփականի մեջ:
Կապանքները չեն սիրում գամել ուշադրություն:
Հաճախ գլխի վրա «տանիք» ունենալը
թույլ չի տալիս աճել մարդկանց :
Երբ կգոռան .«Կեցցե առաջընթացը» -միշտ հետաքրքրվեք ՝ինչի՞ առաջընթացը:
Հավասար իրավունքները անօրինականության օրոք արդեն ինչ-որ բան են :
Անհանրին է ձևացնել ազատություն:
Ուսումնասիրեք օրնիտոլոգների փորձը. որպեսզի գրողները կարողանան տարածել թևերը՝ նրանք պետք է կարողանան ազատորեն օգտագործել փետուրը:
Այնտեղ,ուր արգելված է ծիծաղը,սովորաբար արգելված է նաև լացը:
Երբ երերուն են փաստարկները ,հաճախ է մարդու դիրքորոշումը դառնում կոշտ:
Գնահատեք բառերը:Նրանցից յուրաքանչյուրը կարող է ձեր վերջինը լինել:
Աշխարհին նայող պատուհանները կարելի թերթով ծածկել:
Հիշեք. գինը,որը հարկավոր է վճարել ազատության համար,ընկնում է ,երբ աճում է պահանջարկը:
Իսկական թշնամին քեզ երբեք չի թողնի:
Մենակությու՜ն... որքան ես գերբնակեցված:
Զգուշացեք ботаник-ներից,որոնք պնդում են ,թե Չարի արմատը իմացության ծառի մեջ է:
Իսկ վախկոտները չեն վախենում պառկել հերոսների գերեզմանոցում :
Հացը բացում է ցանկացած բերան...))))))
Շատ բումերանգներ չեն վերադառնում:Նրանք ընտրում են ազատությունը...
Չփորձենք հասկանալ միմյանց,որպեսզի չատենք միմյանց...
Իսկական տղամարդուն կարելի է ճանաչել...նույնիսկ ,երբ նա մերկ է...)))
Եթե բարձրանար զրույց վարելու արվեստը,կնվազեր ծնելիությունը...)))
Այն փաստը ,որ նա մահացել է,չի ապացուցում,որ նա ապրել է...)))
Մարդը նաև նրանով է գերազանցում մեքենային,որ կարող է ինքնիրեն վաճառել...
Միգուցե ես այնքան ամուր չհավատայի հայրենասիրության անսահման կենսունակությանը,եթե չիմանայի,թե որքան անսպառ է այլատյացության պաշարը...
Ինձ համար,ամեն ոք,ով խփում է գոտկատեղից ներքև՝գաճաճ է...)))
Գրաքննադատները վճարովի սիրով են զբաղվում գրականության հետ..)))
Այն ,որ մեզ կարելի է խաբել նորից ու նորից ՝լավատեսություն է ներշնչում ինձ...)))
«Օրենքի տառը» պետք է ներառված լինի այբուբենի մեջ...
Փաստերը երբեմն խոսում են օտար առոգանությամբ...
Ես ասում եմ այնքան հին բաներ,որոնք մարդկությունը մոռացել է արդեն...
Քեզ միևնույնն է«կծախեն» ,դու միայն գինդ ավելացրու...)))
Որքան խավար է ,այնքան հեշտ է լինել աստղ...)))
Ազգայնականությունը կարող է լինել հսկայական,բայց մեծ ՝երբեք...
Երբ սկսում եմ լրջորեն մտածել,ես տեսնում եմ,թե որքան է ծիծաղելի աշխարհը...
Հույսը՝ մայրն է հիմարների,որը չի խանգարում նրան լինել հիասքանչ սիրուհին համարձակների...
Ժողովրդի ձայն չունենալը նկատելի է նույնիսկ հիմնը երգելիս:
Անդունդը չի բաժանում,բաժանում է տարբերությունը մակարդակների...
Շարունակելի...
Սարկազմի արքա`Ստանիսլավ Եժի Լեց (լեհ գրող և երգիծաբան )
«Փնթի ... Չսանրված մտքեր»
Թարգմ,՝Լիլին(Հատուկ Ընկերներիս համար)...)))հուսամ , պահպանել եմ այս սրամիտ արտահայտությունների այն բոլոր «հրապույրները» ,որոնք շատ դժվար է պահպանել թարգմանության ժամանակ...
Չնայած,ասում են.
«նա ով բառացիորեն է թարգմանում ՝ստում է,իսկ ով ավելացնում է՝սրբապղծություն է անում...)))
Ի դեպ, մինչև հայերեն «թարգմանվելը» երեք օտար լեզվով է «անցել» ...)))
Անգրագետները ստիպված են թելադրել???թե ստիպում ենք թելադրել...Լիլի ջան, չես կարծում,որ նրանք մեղավոր չեն?մենք ենք անգրագետներին մեր գլխին մահակ դարձնում ու հետո անվերջ բողոքում,բողոքում ու քննադատում:Նազարի բախտ ստեղծողները հենց մենք ենք որ կանք...
ОтветитьУдалитьԱնտիսֆեն Աթենացին ,Պլատոնի ժամանակակիցն ու ընդդիմախոսը ,մի անգամ խորհուրդ տվեց աթենացիներին ընդունել այսպիսի որոշում-«ավանակներին համարել ձիեր»:Երբ նրան առարկեցին ,թե անհեթեթություն է ,և ,որ ավանակները նման որոշումից հետո չեն դադարի լինել ավանակներ, նա նկատեց.
ОтветитьУдалить-Իսկ մի՞թե դուք, «ով -ումից ավելի բարձր կգոռա» ճանապարհով ,տգետ մարդկանցից չեք «սարքում » զորահրամանատարներ...))))
այս մեկն էլ հենց այնպես...))))
..երբեմն անգրագիտությունը հանճարեղության նշան է....օրինակ ՝Էյնշտեյնը,Էդիսոնը, Մայքլ Ֆարադեյը,դեդեկտիվի թագուհին՝ Ագաթա Քրիստին,Մայակովսկին դիսլեքսիկներ են եղել ... իսկ բոլոր ժամանակների մեծագույն հեքիաթագիրը՝ Հանս Քրիստիան Անդերսենը մի բառ անգամ ճիշտ չի կարողացել գրել...նման «անգրագետների» ես ակնածանքով եմ վերաբերվում ))))
ОтветитьУдалитьԻսկ աներես « քաղաքական անգրագետները » կկառավարեն ու կթելադրեն մեզ այնքան ժամանակ , քանի դեռ մենք չենք դադարել «ծառայել մամոնային» ... «ձկից ձայն ,անգրագետից էլ լավ գործեր մի ակնկալի »,-լավ է ասել Պլուտարքոսը ...))) Շնորհակալ եմ քեզ,սիրելի Աննա