Նկ. Պինո
-Օ՜հ,Սեր , ես երազոււմ եմ լինել այնպիսին,ինչպիսին դու ես,-հիացական կրկնում էր Սիրահարվածությունը:
-Իսկ դու գիտե՞ս ,թե ինչում է իմ ուժը,-մտնահոգ պատասխանեց Սերը...
-Որովհետև դու անհրաժե՞շտ ես մարդկանց...
-Ո՛չ,սիրելիս,ոչ այդ պատճառով,-քնքշորեն պատասխնեց Սերը,- ես կարող եմ Ներել...
-Դու կարող ես ներել նույնիսկ Դավաճանությո՞ւնը...
-Այո՛, և Դավաճանությունը,քանզի այն հաճախ լինում է« չիմացության» ,այլ ոչ թե չար դիտավորության արդյունքում..
-Դու կարող ես ներել Անհավատարմությո՞ւնը...
-Այո,, եթե վերադառնում է՝ նշանակում է համեմատել է ու ընտրել լավագույնը...
-Դու կարո՞ղ ես ներել Սուտը...
-Սուտը չարյաց փոքրագույն է,հիմարիկս,քանզի այն հաճախ լինում է անելանելիությունից,հուսահատությունից,սեփական մեղքի գիտակցումից,կամ ցավ չպատճառելու ցանկությունից..
-Ես այդպես չեմ կարծում...Չէ՞ որ պատահում են իսկապես ստախոս մարդիկ...
-Իհարկե,պատահում են ,սակայն նրանք չունեն որևէ գործ ինձ հետ...նրանք սիրել չգիտեն...
-Իսկ էլ ի՞նչ կարող ես ներել դու...
-Ես ներում եմ Զայրույթը,քանի որ դա կարճաժամկետ է,կարող եմ ներել Կոպտությունը ,այն ծնվում է երբեմն դառնությունից,ցավից,տրտմությունից...
-Ուրիշ ի՞նչ...
-Կներեմ նաև Վիրավորանքը,նա Դառնության մեծ քույր է...և մեկը ծնում է մյուսին...Ես կարող եմ ներել Հիասթափությունը,քանի որ նրան հաճախ հետևում է Տառապանքը...իսկ Տառապանքը մաքրում է...
-Օ՜հ,Սեր ,դու իսկապես զարմանալի ես...Դու կարող ես ներել ամեն-ամեն ինչ,իսկ ես առաջին փորձության դեպքում տեղի եմ տալիս ...հանգչում եմ ,ինչպես այրված լուցկու հատիկ..Այնպես նախանձում եմ քեզ...
-Դու սխալվում ես ,փոքրիկս,ոչ ոք երբեք չի կարող ներել ամեն -ամեն ինչ...Նույնիսկ Սերը...
-Ինչպե՞ս թե...Չէ՞ որ հենց նոր դու ինձ բոլորովին այլ բան էիր ասում...
-Ո՛չ,այն ,ինչի մասին ասում էի,ես կարող եմ Ներել...Ներել անվերջ..Բայց աշխարհում կա մի բան ,որ նույնիսկ Սերը չի կարող ներել...քանզի այն սպանում է զգացմունքները...ուտում՝ հոգին...հանգեցնում է Վշտի և Ոչնչացման...Թունավորում է կյանքն ու մեկուսացնում մարդուն...Այն ցավեցնում է ավելի շատ ,քան Դավաճանությունը,Սուտը,Անհավատարմությունն ու Վիրավորանքը...Դու կհասկանաս ինձ ,երբ բախվես նրան ...Դա Անտարբերությունն է...Զգացմունքների ոխերիմ թշնամին է նա.....Չկա նրա դեմ ոչ մի սպեղանի...
Առակ Չորս Մոմի Մասին
Չորս մոմեր վառվելով դանդաղ հալչում էին կամաց-կամաց...
Նրանք զրուցում էին.
-Ես Հանգստությունն եմ:Ցավոք մարդիկ չեն կարող պահել ինձ , կարծում եմ, ինձ մարելուց բացի այլ բան չի մնում,-ասաց մոմն ու հանգավ...
-Ես Հավատն եմ,ցավոք ,ես էլ ոչ մեկին հարկավոր չեմ...մարդիկ ոչինչ չեն ուզում լսել իմ մասին...այնպես որ անիմաստ է շարունակել այրվել...
Թրթռաց մի քիչ Հավատի մոմն ու հանգավ...
Անչափ տխուր արտաբերեց երրորդ մոմը.
-Ես Սերն եմ:
-Ես այլևս ուժ չունեմ այրվելու:Մարդիկ չեն գնահատում ինձ և չեն հասկանում...Նրանք ատում են նրանց,ովքեր իրենց սիրում են առավել շատ՝ իրենց հարազատներին...
Երկար չսպասելով ՝այս մոմն էլ հանգավ...
Հանկարծ սենյակ մտավ փոքրիկ տղան ու տեսավ երեք հանգած մոմերը...
-Այդ ի՞նչ եք անում..դուք պիտի վառվեք....ես վախենում եմ մթությունից,-բացականչեց սարսափահար երեխան ու լաց եղավ...
Հուզվեց անչափ չորրորդ մոմն ու շտապեց հանգստացնել տղային.
-Մի վախենա ու մի լացիր փոքրիկս, քանի դեռ ես կամ ու այրվում եմ ,դու միշտ կարող ես վառել մնացած երեք մոմերը...
-Ես Հույսն եմ...
Երկրորդը կարդացել էի...շատ խորիմաստ է...Իսկ առաջի՜նը...առաջինի մասին խոսքեր չկա...
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ, բարեկա՛մս:
Շատ եմ սիրում առակներ...)))հատկապես (ոչ թե մոտիվացնող -ինչպես դառնալ միլիոնատեր)))) այնպիսիները ,որոնք խորհել,,,մտորել են տալիս կյանքի ու նրա իմաստի շուրջ...որոնք ոչ թե «քարոզ »են կարդում,այլ սովորեցնում են սովորականի մեջ տեսնել բարձրը...կարևորը...օգտակարը...)))
Удалитьդե,մոտավորապես այսպես...))))
Միայն դու չէ-Ես նույնպես շնորհակալ եմ... )))))
Ինչպես դառնալ միլիոնատեր)))Իհարկե...նման առակներ ես նույնպես չեմ սիրում...ավելի շատ փիլիսոփայություն...))
УдалитьԱյո,,Բարեկամս,նաև բազմաթիվ սերունդների իմաստություն..մշակույթի անբաժանելի մաս...
ОтветитьУдалитьուղիղ սրտին «դիպչելու» արվեստ...)))կարճ..հստակ..հասկանալի...)))