Мой список блогов

понедельник, 1 апреля 2013 г.

Իմպրեսիոնիզմ















  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ



  • Կլոդ Մոնե «Խոտի դեզը,Մայրամուտ » 


    Մոնե «Խոտի դեզը, ամռան վերջը »

    Իմպրեսիոնիզմ-(ֆր.  impressionnisme - impression-տպավորություն) 19-րդ  եվրոպական արվեստի ուղղություն,հիմնականում՝ֆրանսիական:1894 գարնանը «մերժված» ֆրանսիացի  գեղանկարիչների մի խումբ ,որոնց աշխատանքները չէին ընդունվել փարիզյան  պաշտոնական Սալոնի կողմից , 
    ցուցահանդես  կազմակերպեց Փարիզում :Մասնակցում էին  Մոնեն ,Դեգան,Մորիզոն,Պիսարոն,Սեզանը ...Բոլորին արվեստի մեջ ակադեմիզմի ու պահպանողականության չընդունելն էր միավորել... և ձգտումը արտացոլելու արագ փոփոխվող կյանքի անմիջական տպավորությունները....Այդ ցուցահանդեսում Մոնեի  անորոշ բովանդակությամբ նկարներից մեկը անվանման դժվարություն առաջացրեց...Այդ ժամանակ ,հեղինակի խորհրդով ,Ռենուարը կատալոգի մեջ գրեց«Տպավորություն ,Ծագող արև» «Impression. Soleil levant" ...




    (լատ.«Nomen est omen»)-Անունն արդեն բովանդակություն է...)))
    Իպրեսիոնիստները բնությունն ընկալում էին  այնպես,որ նա ստացվում էր ինչպես ասես(վաղանցիկ ...եթերային ,արագ ու հեշտ  ) ,միայն ոչ ձանձրալի ու տափակ...))  Նրանք վերատադրում էին ոչ թե բնապատկերը,այլ նրանից ստացած տպավորությունը  :
     Իմպրեսիոնիստները  չէին ձգտում ճշգրիտ վերարտադրության,այլ սահմանափակվում էին ընդհանուր ընկալմամբ...առանձնահատուկ թեթևությամբ  «արձանագրելով » ու  հանձնելով   կտավին  գեղեցիկ ակնթարթները կյանքի  ...իրենց տպավորություններն ու զգացողությունները  ...
    Իմպրեսիոնիստներն օգտագործում էին գեղանկարչական նոր տեխնիկա ..մեթոդներ...նրանք  գույները չէին խառնում , այլ առանձին վրձնահարվածներով միանգամից դնում էին կտավի վրա ...այդպիսի հնարքը հնարավորություն էր տալիս փոխանցել   օդի թեթևակի տատանումերի ,ծառի տերևների ու  գետի ջրի շարժման զգացողությունը... իսկ լույսի և ստվերի  խաղը   , արևի շողի թրթիռները պատկերներին անսովոր, աշխույժ  տեսք էին տալիս ...
    Իմպրեսիոնիստները սիրում էին աշխատել   բնական լույսի ներքո .... բնության գրկում ,որպեսզի տեսնեին ու  փոխանցեին օրվա տարբեր ժամերին բնապատկերներում   կատարվող  բոլոր փոփոխությունները ...


    հ.գ. ֆրանսիացի հայտնի նկարիչ Մորիս Բյուսսեն իր « Գեղանկարչության ժամանակակից տեխնիկան»  գրքում գրում է,որ իմպրեսինիստներն օգտագործում էին գույների շատ քիչ հավաքածու ,իսկ նրանցից ոմանք սահմանափակվում էին չորսով՝ ուլտրամարին  ,կադմիում դեղին ,կադմիում կարմիր և զմրուխտյա կանաչ... 


    Պիսարո




    Պիսարո




    File:Cézanne, Paul - Still Life with a Curtain.jpgՍեզան


    Կլոդ Մոնե



    Մոնե

    «Իմ վատ տեսողությունը  նշանակում է,որ ես  ամեն ինչ տեսնում եմ մշուշի մեջ,-գրում է Մոնեն,-«Բայց նույնիսկ այդպես աշխարհն այնքան գեղեցիկ է ,և հենց այդպես էլ ես փորձում եմ  պատկերել այն »
    1908թ ,68 տարեկան հասակում Մոնեն սկսեց կուրանալ:




     
    Կատարակտի պատճառով գույների ընկալումը աղավաղվեց-սպիտակը դարձավ դեղին ,կանաչը ՝ կարմիր, նարնջագույն...կապույտն ու մանուշակագույնը փոխարինեցին կարմրին և նարնջագույնին ...մանրամասներն անհետացան ...ձևերը վերածվեցին  լղոզված կետերի..այնուամենայնիվ  ,նույնիսկ վատ տեսողությամբ ,Մոնեն շարունակում էր նկարել..1911թ նա գրում է ընկերոջը.«Երեք օր առաջ ես սարսափով գիտակցեցի,որ այլևս  չեմ տեսնում աջ աչքով»:
    1922թ նկարիչը կուրացավ...նա դադարեց նկարել...
    Բարեբախտաբար ,նրա ընկերը՝Կլամենսոնը,համոզեց Մոնեին   վիրահատել աչքը..... Վիրահատեցին աջ աչքը...մի փոքր սկսեց տեսնել..կրում էր հատուկ կանաչ ակնոց...հրաժարվեց ձախ աչքի վիրահատությունից...Վերադարձավ գեղանկարչությանը...«The House Seen from the Roses Garden» շարքում զգացվում էր վիրահատության ազդեցությունը գույների ընկալման վրա ...






    Նա գրում է.« Ես տեսնում եմ միայն կապույտ 
    գույնը,այլևս չեմ տեսնում ոչ նարնջագույնը ,ոչ կարմիրը ,ահավոր անհանգստանում եմ... քանզի ես գիտեմ ,որ այդ գույները գոյություն ունեն ,որովհետև ես գիտեմ,որ իմ պալիտրան ունի կարմիր ,նարնջագույն, յուրահատուկ կանաչ և հազվադեպ մանուշակագույն ...ես այլևս չեմ տեսնում գույներն այնպես ,ինչպես առաջ էի տեսնում ,թեև ես դեռ հիշում եմ,թե ինչպես էին  նրանք երևում ...»:


    Մաքուր սև գույն իմպրեսիոնիստները հազվադեպ էին օգտագործում...Մոնեն նույնպես...նույնիսկ ստվերների համար  սև գույն չէր կիրառվում ...Սևի փոխարեն նկարիչը խառնում էր մի քանի գույն-կարմիր,կանաչ և կապույտ...
    Մոնեն շարունակեց նկարել մինչև 1926թ...
    .....ընկերը՝Կլեմենսոնը  տեսնելով դագաղի վրա գցված սև կտորը ,բացականչում է.«Ոչ մի սև Մոնեի համար» ,և փոխարինում է  սև կտորը  գունավոր ծածկոցով...
    Մոնեն չէր սիրում սև գույնը...



    Клод Моне, «Мост Ватерлоо, Лондон», 1901 год

    Կ. Մոնեի «Վաթերլոի կամուրջը, մառախուղի էֆեկտը»  նկարը մոտիկից նայելուց, բացի կտավի վրա հաստ  ու յուղոտ վրձնահարվածներից,ուրիշ ոչինչ չենք տեսնի...Նկարի ամբողջ հմայքը բացվում է ,երբ մենք աստիճանաբար հեռանում ենք  կտավից...մեծ հեռավորության վրա արդեն կտեսնենք անհասկանալի օղակներ ,որոնք անցնում են նկարի մեջտեղով...հետո կտեսնենք   նավակների հստակ ուրվագծերը,և միայն երկու մետր հեռավորությունից  հետո մեզ համար ակնհայտ է դառնում նկարի ողջ տրամաբանական շղթան... 


    Water Lilies - Claude Monet




    Մոնե «Vetheuil in Summer »





                                                                        (())
    Олимпия
    Է.Մանե «Օլիմպիա»





    Վերջին Ձյունը



    Նկ.Իգոր Գրաբար...ռուս իմպրեսիոնիստ 

    Комментариев нет:

    Отправить комментарий