Կյանքի իմաստի մասին
Կյանքը ո՛չ տառապանք է և ո՛չ էլ հաճույք,այլ մի գործ,որը մենք պարտավոր ենք անել և ազնվորեն այն հասցնել մինչև վերջ:
Ա. Տոկվիլ
Ինչպես առակը ,այնպես էլ կյանքը գնահատվում է ոչ թե երկարությամբ ,այլ բովանդակությամբ:
Սենեկա
Կյանքը այն օրերը չեն որոնք անցել են,այլ նրանք ,որոնք հիշվում են:
Պ. Ա. Պավլենկո
Ոմն մեկը գերեզման է իջնում հարյուր տարեկանում ,բայց մահացել է հազիվ ծնված: )))
Ժ.ժ. Ռուսո
Շատ մարդիկ ապրում են չապրելով,այլ միայն պատրաստվում են ապրել:
Վ. Գ. Բելինսկի
Հիրավի խղճուկ է նա ,ով իր համար փնտրում է էժանագին կյանք:
Դ. Ջորդան
Հիմարաբար ,անմտորեն ,անչափավոր ապրել ՝ նշանակում է դանդաղ մահանալ:
Դեմոկրիտ
Ապրել՝ չի նշանակում շնչել,նշանակում է գործել:Ոչ թե այն մարդն է շատ ապրել,որի տարիքն ավելի մեծ է,այլ նա ,ով ամենից ավելի շատ շատ է զգացել կյանքը:
Ռ.Ռ. Ռուսո
Մարդու համար ամենաանտանելին հանգիստն է ,որը չի խանգարվում ո՛չ կրքերով,ո՛չ գործերով,ո՛չ հաճույքներով,ո՛չ զբաղմունքներով: Այդ ժամանակ նա զգում է իր ոչնչությունը,լքվածությունը,անկատարելությունը,կախյալ վիճակը, անզորությունը, դատարկությունը:
Բ. Պասկալ
Հասկանալ ,թե ինչն է արդարացի,զգալ ,թե որն է գեղեցիկը, ցանկանալ ,ինչ որ լավ է՝ ահա բնական կյանքի նպատակը:
Ավգուստ ֆոն Պլատեն (Պլատոնն էլ է նույնը ասել)))
Կյանքը «ինձ համար և իմ մասին » - կյանք չէ,այլ պասիվ վիճակ. հարկավոր է խոսք և գործ,պայքար:
Ի. Ա. Գոնչարով
Նա ,ով կհասկանա ,որ մարդկային կյանքի իմաստը անհանգստության և տագնապի մեջ է,արդեն կդադարի քաղքենի լինելուց:
Ա.Ա. Բլոկ
Եթե դու մարդ ես ,ապա մարդ մի անվանիր նրան ,ով հոգատարություն չի ցուցաբերում ժողովրդի կարիքների մասին:
Ա. Նավոի
Զրուցել կարողանալու մասին...
Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան:
Պյութագորաս
Երկար խոսակցությունից հետո աշխատիր վերհիշել այն ամենը ,ինչի մասին խոավել է,և դու կզարմանաս ,թե որքան դատարկ ու անհարկի և հաճախ էլ հիմար է եղել ամբողջ ասվածը:
Լ. Ն. Տոլստոյ
Առավել հաճույքով մենք խոսում ենք այն մասին,ինչը չգիտենք:Քանի որ հենց այդ մասին ենք մտածում:Այստեղ է ուղղված մտքի աշխատանքը,և ուղղված է գուցե միայն նա:
Պ. Վալերի
Խոսելու հմտությամբ հայտնի մարդու լռությունը անհամեմատ ավելի շատ հարգանք է ներշնչում,քան բավական լավ խոսող մարդու շաղակրատությունը:
Ն. Շամֆոր
Միակ իսկական շքեղությունը մարդկային
հաղորդակցության շքեղությունն է:
Ա. Սենթ-Էքզյուպերի
Ինչպես մարդուն կարելի է ճանաչել ըստ այն միջավայրի,որի մեջ նա շփվում է, այդպես էլ նրա մասին կարելի է դատել ըստ այն լեզվի ,որով նա արտահայտվում է:
Ջ. Սվիֆթ
Մարդու խոսքերից կարելի է եզրակացնել,թե նա ինչպիսին է մտադիր երևալ,բայց ինչպիսին է նա իրականում,պետք է գուշակել բառերն արտաբերելու ժամանակ նրա միմիկայից և ծամածռություններից,այսինքն՝ այն շարժումներից ,որոնք նա կատարում է ակամա:
Ֆ. Շիլլեր
Իմաստունի հետ խոսելիս քիչ բառեր գործածիր:
Տերենտիոս
Լուրջ բաների մասին հարկավոր է պարզ խոսել՝այս դեպքում վերամբարձությունը տեղին չէ.խոսելով աննշան բաների մասին,պետք է հիշել,որ միայն ձայներանգի,խոսելաձևի և արտահայտությունների ազնվությունը կարող են իմաստ տալ դրանց:
Ժ. Լաբրյուրեր
Մեզ համար ամենից ավելի հաճելի են այն բառերը,որոնք մեզ տալիս են որևէ գիտելիք:
Արիստոտել
Չպետք է զրույցին տիրել ինչպես հայրենական կալվածքին,որից իրավունք ունես վռնդել ուրիշին.ընդհակառակը, հարկավոր է ձգտել,որ յուրաքանչյուրն իր հերթն ունենա զրույցի մեջ ,ինչպես և մնացած ամեն ինչում:
Ցիցերոն
Մեծ դժբախտություն է ,երբ բավականաչափ խելք չունես լավ խոսելու համար,և բավականաչափ խոհեմություն ՝ լռելու համար.ահա թե որտեղ է ամեն տեսակ անպակառության արմատը:
Ժ. Լաբրյուրեր
Զրույցն ամենից շատ աշխուժացնում է ոչ թե խելքը, այլ փոխադարձ վստահությունը:
Ֆ. Լարոշֆուկո
Թող ամեն մեկը ձգտի մտածել ու խոսել խելացիորեն,բայց հրաժարվի իր հակումների ու զգացմունքների անսխալականության մեջ ուրիշներին համոզելու փորձերից. դա չափազանց դժվարին ձեռնարկում է:
Ժ. Լաբրյուրեր
Շատ մարդիկ կարող են լավ բաներ ասել,բայց շատ քչերն են կարողանում լսել,որովհետև դա պահանջում է խելքի ուժ:
Ռ. Տագոր
Զրուցակիցներիդ մի ձանձրացնի,լռիր ավելի շուտ, քան կբղավեն«վերջացրու»:
Սաադի
Խոսքը արարք է:
Լ.Ն. Տոլստոյ
Որոշ մարդկանց համար խոսել,նշանակում է վիրավորել.նրանք խայթող են ու խոցող,նրանց խոսքը մաղձի ու օշինդրի խառնուրդ է. ծաղր ու ծանակը,վիրավորանքը նրանց շրթունքներից հոսում է թքի նման:
Ժ. Լաբրյուրեր
Թույլ մի տուր ,որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի:
Փիլոն
Սովորիր լսել,և դու կարող ես օգուտ քաղել նույնիսկ նրանցից,ովքեր վատ են խոսում:
Պլուտարքոս
Քանի դեռ մարդը չի խոսել ՝անհայտ է նրա ձիրքը,թաքնված է նրա արատը:
Սաադի
Նա,ով չի կարողանում լռել,հազվադեպ է կարողանում լավ խոսել:
Պ. Շարրոն
Ցանկանում ես խելացի լինել՝սովորիր խելացի հարցնել,ուշադիր լսել,հանգիստ պատասխանել և դադարել խոսելուց,երբ այլևս ասելու բան չկա:
Ի. Լաֆատեր
Ցանկանում ես խելացի պատասխան ստանալ՝հարցրու խելացի:
Ի. Գյոթե
Ինչպես հին գինին պիտանի չէ խմելու համար,այնպես էլ կոպիտ վերաբերմունքը պիտանի չէ զրույցի համար:
Պյութագորաս
Ինձ անհեթեթ հարցեր մի տվեք, և ես ձեզ ոչ ճիշտ բան չեմ ասի:
Օ. Գոլդսմիթ
Տգետի համար լռությունից ավելի լավ բան չկա.բայց եթե նա իմանար, թե իր համար ինչն է ամենից լավը, տգետ չէր լինի:
Սաադի
Պատկերացրեք ,թե ինչպիսի լռություն կլիներ ,եթե մարդիկ ասեին միայն այն, ինչ գիտեն:
Կ. Չապեկ
Լռությունը ոչ միշտ է ապացուցում խելքի առկայությունը,բայց ապացուցում է հիմարության բացակայությունը:
Պ. Բուաստ
Մարդիկ սովորում են,թե ինչպես խոսել, իսկ գլխավոր դասն այն է, թե ինչպես և երբ լռել:
Լ. Ն. Տոլստոյ
Աֆորիզմներ մարդու արժանիքների
մասին
Պարզություն ...համեստություն...
Պարզություն:Ահա մի հատկություն,որ ես ցանկանում եմ ձեռք բերել մնացած բոլորից ավելի շատ:
Լ.Ն. Տոլստոյ
Պարզությունը իր մարդկային արժանապատվության գիտակցումն է:
Պ.Բուաստ
Պարզությունը ոչ միայն ամենալավն է ,այլև ամենաազնիվը:
Թ.Ֆոնտանե
Ուժեղ մարդիկ միշտ պարզ են:
Լ.Ն. Տոլստոյ
Եղիր համեստ՝ դա հպարտության այն տեսակն է ,որն ամենից քիչ է գրգռում շրջապատիդ մարդկանց:
Ժ. Ռենար
Համեստությունը բարձրացնում է արժանապատվությունը և ներում միջակությունը:
Ֆ.Լարոշֆուկո
Համեստությունը հաճախ ընկալվում է իբրև թուլություն և անվճռականություն,բայց երբ փորձը մարդկանց ապացուցի ,որ նրանք սխալվել են ,ապա համեստությունը նոր փայլ ,ուժ ու հարգանք է տալիս բնավորությանը:
Համեստության պակասությունը խելքի պակասություն է:
Ա. Պոպ
Մարդը նման է կոտորակի. համարիչն այն է,ինչ նա ինքն է,ինչ նա է մտածում իր մասին:Որքան մեծ է հայտարարը,այնքան փոքր է կոտորակը:
Լ.Ն. Տոլստոյ
Անհամեստ մարդը հաճախ ավելի է վտանգավոր , քան չարը,որովհետև վերջինս հարձակվում է միայն իր թշնամիների վրա,այն դեպքում ,երբ առաջինը վնաս է պատճառում իր թշնամիներին և իր բարեկամներին:
Ջ.Ադիսոն
Ավելի լավ է եղիր պարզ ու ազնիվ, քան խելացի ու կեղծ:
Սոֆոկլես
Ցուցամոլական պարզությունը նրբին երկերեսիանություն է:
Ֆ. Լարողֆուկո
Կեղծ համեստությունը սնափառության ամենանրբին հնարքն է:
Ժ. Լաբրյուեր
Գովասանքը
Եթե որևէ մեկը քեզ գովաբանի՝ ինքդ ստուգիր ,արդյո՞ք դա ճիշտ է:
Կատոն
Գովասանքը հաճելի է այն մարդկանց շուրթերից,որոնք արժանի են գովասանքի:
Գենոս Նևիոս
Մակդիրների հավաքածուն վատ գովասանք է. մարդուն գովում են փաստերը,այլ ոչ թե դրանց պատմելաձևը:
Ժ.Լաբրյուեր
Մենք գովասանքներին ու մեծարանքներին կառչում ենք ճիշտ այն չափով ,որչափով որ կասկածում ենք կյանքում մեր հաջողություններին:
Ա. Բերգսոն
Գովասանքը միշտ ողջախոհ է:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Երբեք մի լսեք նրանց ,ովքեր վատ են խոսում ուրիշների մասին և լավ՝ ձեր մասին:
Լ. Ն. Տոլստոյ
Օրինավոր մարդը ժամանակի ընթացքում գրեթե միշտ անտարբեր է դառնում գովասանքների ու մեծարանքների հանդեպ:
Ջ. Լեոպարդի
Երբ քեզ գովում են՝լավ մտածիր,թե արդյո՞ք դուարժանի ես գովասանքի.եթե արժանի չես՝ նշանակում է քեզ ծաղրել են:
Ֆ.Չեստերֆիլդ
Պատիվ
Ամոթն ու պատիվը հագուստի նման են՝որքան շատ են մաշված,այնքան ավելի անփույփ ես վարվում նրանց հետ:
Ապուլեյ
Պատիվ՝ահա իսկական գեղեցկությունը:
Ռ.Ռոլան
Պատվի առևտուրը չի հարստացնում:
Լ.Վովերանգ
Իսկական պատիվը դա վճիռ է՝բոլոր հանգամանքներում անել այն.ինչն օգտակար է մարդկանց մեծամասնությանը:
Բ. Ֆրանկլին
Комментариев нет:
Отправить комментарий