Мой список блогов

пятница, 5 апреля 2013 г.

«Տղամարդուն կինն է ստեղծել , նա էլ նրան կոչնչացնի »

Նապոլեոն Բոնապարտ և Մարիա -Լուիզա ... 
 նկ. Դելարոշ
«Տղամարդուն   կինն է ստեղծել  , նա էլ նրան կոչնչացնի » ,-ասում է հին կորսիկական ասացվածքը...

     Նապոլեոնի ճակատագիրը լավագույնս է հաստատում այս ժողովրդական իմաստությունը...

Եթե ժոզեֆինան նրա թալիսմանն էր ,ապա Մարիա-Լուիզան դարձավ նրա «գայթակղության քարը» , նրա «կործանումը» ,որի փորձառու ձեռքերում նա վերածվեց մարիոնետի...Մարիա-Լուիզային հաջողվեց ամուսնական անկողինը դարձնել« արբեցուցիչ  ու քաղցր մարտերի վայր...»:

Նապոլեոնը  չորս  տարվա ընթացքում կորցրեց կայսրությունը  ,որի ստեղծման համար 15 տարի էր աշխատել...
Մինչև հիմա պատմաբանները հարց են տալիս . Արդյո՞ք Մարիա- Լուիզան չէր կատարում հայրական պատվեր՝ ստիպելով Եվրոպայի տիրակալին գործադրել« անհավատալի հերոսական ջանքեր » ՝հասնելով  ուժասպառության ,ապացուցել իր «սիրո ուժը»...
Պատմաբան -արխիվիստները հաստատում են սա ...Ավստրիաի թագավոր Ֆրանց 1 -ը տվել էր հստակ հրաման իր աղջկան.  «ջլատել» (անկողնում)  Նապոլեոնին...
 Այսպիսով,
  շիկահեր ,սիրունատես,կապուտաչ արքայադուստրը ամուսնանում է Նապոլեոնի հետ.....
Նապոլեոնին անչափ  զարմացնում է Մարիա-Լուիզայի կույս լինելու   փաստը...Իսկապես ,դա  մեծ տպավորություն է  թողնում  իմպերատորի վրա...
    Այդ առիթով նա ասել է.«Անարատությունը կնոջ համար նույնն է,ինչ քաջությունը տղամարդու համար»:
Փարիզն ապշած էր Նապոլեոնի կրքոտ սիրուց...Կարդինալ Մորնին գեներալներից մեկին գրում է.«Եթե ես փորձեի  նկարագրել այն զգացմունքը,որը տածում է մեր իմպերատորը հմայիչ կայսրուհու հանդեպ,կլիներ ապարդյուն...Սա ճշմարիտ սեր է,ընդ որոմ ,այս անգամ սերը որակյալ է... Նա սիրահարված է,կրկնում եմ ,այնպես ,ինչպես երբեք չի սիրել Ժոզեֆինային,քանի որ,ճիշտն ասած, նա նրան չի ճանաչել երիտասարդ տարիքում...Երբ ամուսնացան  Ժոզեֆինան արդեն  երեսունն անց էր...Իսկ  այս մեկը  երիտասարդ է  ու թարմ , ինչպես գարուն...Երբ տեսնեք նրան, կուրախանաք...»:
   Ճաշակելով մարմնական սիրո բոլոր ուրախություններն  ու վայելքները (որոնք  Մարիա-Լուիզաի համար   քաղցր  էին ու  այնքան ցանկալի  դարձան)՝  նա շուտով  քառասունամյա առողջ տղամարդուն հասցրեց այն բանին ,որ նա գրեթե միշտ անզուպ սեռական ցանկությամբ էր «տոչորված» նրա հանդեպ  :
  Մարիա-Լուիզան ընտրեց ճիշտ ուղին Նապոլեոնին «քանդելու..ցրիվ տալու,փլուզելու»...
    Գործի դնելով իր հմայքն ու հնարքները՝ Մարիան նվաճեց իմպերատորի սիրտը ...Հանուն նրա Նապոլեոնը  կարող էր զրկվել ընկերներից ,առանց կարիքի ավելի չարացնել թշնամիներին...
«Փափկելով,քնքշանալով » նրա գրկում՝ մի օր Նապոլեոնը պիտի արթնանար ու բացականչեր.«Ողջ աշխարհն իմ դեմ է»:
    Մարիա-Լուիզան  բոլորի համար անսպասելի ամբողջությամբ ենթարկեց իրեն Նապոլեոնին....
Խենթանում էր կնոջ համար Նապոլեոնը...Գրեթե ողջ ազատ ժամանակն  նրա  հետ անկողնում  էր  անցկացնում ...
 «Եթե ֆրանսիային հայտնի լիներ այս կնոջ բոլոր արժանիքները,ապա ծնկի կիջներ  նրա առաջ»,-ասում էր Նապոլեոնը...

Շուտով Մարիա-Լուիզան ծնեց   Նապոլեոնի համար ժառանգորդ, որն էլ ակամա դարձավ այն խայծը,որի միջոցով եվրոպական միապետական արիստոկրատիան փորձում էր նրան գցել  ծուղակը...


Մարիա-Լուիզաի հետ ամուսնանալուց հետո Նապոլեոնի սովորությունները կտրուկ փոխվեցին...Եթե նա նախկինում քնում էր 10-ին  և արթնանում գիշերվա 2-ին աշխատելու համար , ապա  հիմա նա արթնանում էր առավոտյան ու երկար ժամանակ մնում անկողնում...
Կամաց-կամաց նա  կորցնում էր  իր ֆենոմենալ ընդունակությունները...
Այսպիսով,կրքոտ ու  հմայիչ կնոջ չափից դուրս ցանկասիրության ու զգացականության պատճառով  նա  կարող էր կորցնել ամբողջ կայսրությունը...
Մինչ նա գտնվում էր երիտասարդ կնոջ հմայքների ,կախարդանքի ներքո,Եվրոպան,  օգտվելով առիթից, «կոտրատեց շղթաներն ու  դուրս պրծավ....»:
Չնչին թուլացումը կարող էր ճակատրագրական լինել...Այդպես էլ եղավ... մինչ նա  քաղցր   «գերության մեջ էր» սիրելի կնոջ գրկում, Իսպանիան,Պրուսիան,Ավստրիան  գաղտնի դաշինքի մեջ մտան Ռուսաստանի  հետ...
    Փառքի բարձունքին վրա հասավ կործանումը...Անհաջող ռուսական ռազմարշավները վերջի սկիզբն էին...
Եվ ,ահա, կայսրությունը փլուզվեց ...Նապոլեոնին աքսորեցին...Գտնվելով Էլբա կղզում ՝նրա առաջին միտքն էր կանչել Մարիա-Լուիզային իր մոտ...Չէ որ նա միշտ ասում էր,թե լավ կինը պիտի ամուսնու հետևից գնա...
Բայց Մարիա-Լուիզան գրեց ամուսնուն.«Սիրելի Բարեկամ...երկու ժամ առաջ եկավ հայրս ու մենք հանդիպեցինք...Նա արտասովոր նուրբ էր ու բարի,բայց ինչիս է հարկավոր սա,երբ նա արգելում է հետևել քեզ...տեսնել քեզ...Զուր էի ես փորձում համոզել նրան,որ դա իմ պարտքն է...Բայց նա չի ուզում լսել այդ մասին... Ու հիմա իմ միակ ցանկությունն է,որ լինես երջանիկ առանց ինձ...Ինձ համար երջանկությունն անհնարին է առանց քեզ»:
    Նապոլեոնը սպասում էր կնոջը...Զուր... Նա վերցրել էր որդուն ու  վերադարձել Վիեննա ,որտեղ էլ  արդեն  հասցրել էր   գեներալ Ադամ- Ալբերտ Նեյպերգաի գրկում «մխիթարություն» գտնել .....
     
      Նապոլեոնը հուսահատ փորձ արեց վերադարձնել իշխանությունը...1815թ. մարտի մեկին նա վերադարձավ Ֆրանսիա...
Զուր էր նա գրում կնոջը ...Զուր էր Վիեննա ուղարկում իր մարդկանց...Մարիա-Լուիզան այլևս երբեք չվերադարձավ նրա մոտ...
   Նապոլեոնի աստղը հանգչում էր...Դաշնակիցները ջախջախեցին ֆրանսիացիներին Վաթերլոյի ճակատամարտում.....
Կրկին աքսոր ...Ս. Հեղինե կղզի...որտեղ նա անցկացրեց իր բուռն կյանքի վերջին տարիները...Կղզու գուբերնատորը, վախենալով ,որ իր անվանի գերյալը փախուստի փորձեր կանի,ամեն հարմար առիթով «կպչում էր» Նապոլեոնին... Այս առիթով նա ասել է.«Ինձ կարող են սպանել,իսկ վիրավորել՝ոչ»:
    1821թ գարնանը Նապոլեոնի առողջական վիճակը կտրուկ վատանում է...Իմանալով ,որ ստամոքսի քաղցկեղ ունի (նրա հայրն էլ է նույն հիվանդությունից մահացել),նա ասել է.«Քաղցկեղը Վաթերլոն է  իմ ներսում»:
    Նա խնդրում է իր  բժշկին՝ Անտոմ -Մարկին.«Ես ցանկանում եմ,որ դուք վերցնեք իմ սիրտը,տեղադրեք այն գինու սպիրտի մեջ ու տանեք իմ սիրելի Մարիա-Լուիզային...Դուք կասեք նրան,որ ես քնքշորեն սիրել եմ նրան ,որ ես երբեք չեմ դադարել սիրել նրան...Դուք կպատմեք նրան ամեն բան..»:
Նապոլեոնը չգիտեր ,որ իր կինն արդեն հղի է իր սիրեկան գեներալից....
Մեռնելուց առաջ նա  կանչել է Ժոզեֆինայի անունը...

Մի անգամ Նապոլեոնն ասել է իր համար.«Երբ ես մեռնեմ տիեզերքը թեթևացած  շունչ կքաշի» ....




8 комментариев:

  1. «Ի՞նչ է բարձունքը. Վերջին քայլն անկումից առաջ»...հետաքրքիր էր անչա՜փ, սիրելի բարեկամս...Մարիա.Լուիզա...սիրտ, սեր...անկում...ամեն ինչ իրոք շրջադարձային էր...զարմանալի արագ...

    ОтветитьУдалить
  2. քայլը դատարկության մեջ...
    Ով կհաղթեր քաջ Թաթուլին ,թե չլիներ կինն ու գինին,...?))) ինչ ես կարծում ,բարեկամս,,,այդպես չէ..?)))
    Արդար չի լինի ,եթե Նապոլեոնի կայրության փլուզման միակ պատճառը համարենք «Լուիզաի հրապույրների,հմայքների կախարդանքն ու քաղցր գերությունը նրա գրկում»...))))Չնայած այն բանին ,որ Նապոլեոնը պաշտում էր կանանց , հսկայական գումարներ էր ծախսում նրանց համար, կողքի դնում գործերն ու նրանց գրկում ժամանակավոր մոռանում իր վիթխարի պլանների մասին,այնուամենայնիվ սրանք անուղղակի պատճառներ էին...
    Նա վիթխարի զորավար էր...Վիթխարի էր նաև Սիրո մեջ..նա գիտեր Սիրել... անկեղծորեն սիրել...ահա,թե ինչ է ամենից շատ հիացնում ինձ...)))
    գիտես ,չէ արդեն...?)))
    հաաա՜,շնորհակալ եմ...))»

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Այո՛, նա մեծ կայսր էր...նա իրոք անկեղծության չափանիշ էր...սիրելու չափանիշ...
      Շնորհակալ եմ, բարեկամս

      Удалить
  3. «ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ, ԹԵ ՉԼԻՆԵՆ ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ», սա որպես ուղղում ...չմտածեն,որ չգիտեմ...)))) ժպիտտտտտտ
    Մի գաղտնիք ասեմ...? նրա նամակները ...խենթացնում են ինձ...)))և որքան մեծ ու գեղեցիկ սիրտ պիտի ունենա մարդ,որ կարողանա այդպես զգալ ...այդպես գրել իր սիրո մասին...
    Նա գիտեր Սիրել... և սրանով է Նա Մեծ ինձ համար ...))))

    Այսպիսի բաներ,Բարեկամս...)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Սիրել գիտեր այնպես ՝ ինչպես հիմա անկարող են...իմ կարծիքով այսպես է, բարեկամս:

      Удалить
  4. Այդպես չեմ կարծում ... Հիմա էլ կան Իսկական Տղամարդիկ...որոնք իսկապես «տիրապետում են Սիրո բարձրագույն արվեստին» ...Գիտեն սիրել ոչ պակաս,քան Նապոլեոնը ...Բեթհովենը...երբեմն-նույնիսկ առավել )))))
    Ու եթե մեզ բախտ չի վիճակվել հանդիպել նրանց-դա մեր դժբախտությունն է... և դա չպիտի բացառի նրանց գոյությունը -Նրանք Կան...Եվ Փառք Աստծո....)))
    Շնորհակալ եմ,բարեկամս...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Փառք Աստծո, բարեկամս...եթե կան, ապա ուղղակի հրաշալի է...իսկ ես չեմ հանդիպել ու միշտ դատում եմ իմ կյանքով ))

      Удалить
  5. Այն ,ինչ չենք տեսնում չի նշանակում ,որ գոյություն չունի....))))))))))
    Կան...)))

    ОтветитьУдалить