Мой список блогов

среда, 3 апреля 2013 г.

Շիլլեր-Շարլոտտա




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...


  • Շիլլեր-Շարլոտտա

    Արյոք ճիշտ է սա,սիրելի  Lotte,կարող եմ հույս ունենալ ,որ Քերոլայնը կարդացել է Ձեր հոգում ու փոխանցել  Ձեր սրտի խորքերից այն ,ինչ ես նույնիսկ չէի համարձակվում խոստովանել ինքս ինձ:Օ՜հ,որքան ծանր էր թվում ինձ այդ գաղտնիքը,որը պետք է պահեի ամբողջ ժամանակ ,սկսած այն պահից ,երբ մենք հանդիպեցինք...

    Հաճախ,երբ մենք դեռևս միասին էինք ապրում ,ես հավաքում էի իմ ողջ  համարձակությունն ու այցելում Ձեզ ,մտադրվելով բացվել ,սակայն քաջությունն անընդհատ  լքում էր ինձ...Իմ այդ ձգտման մեջ ես տեսնում էի եսասիրություն:Ես վախենում էի,որ մտածում եմ միայն իմ երջանկության մասին և այդ միտքը սարսափեցնում էր ինձ:Եթե ես չէի կարող լինել Ձեզ համար նույնը,ինչ  դուք էիք ինձ համար,ապա իմ տառապանքները Ձեզ պիտի վշտացնեին:Իմ խոստովանությամբ ես կքանդեի    մեր բարեկամության հրաշալի ներդաշնակությունը ...կկորցնեի այն ,ինչ ունեի . Ձեր մաքուր տրամադրվածությունը:Սակայն եղել են պահեր ,երբ իմ հույսը կենդանացել է ,երբ երջանկությունը,որը կարող էինք տալ միմյանց,ինձ միանգամայն  թվում էր անսահման բարձր բոլոր դատողություններից ,երբ ես նույնիսկ ազնիվ էի  համարում  զոհաբերել նրան մնացած բոլորը:Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ,բայց երբեք չէիք  դառնա  դժբախտ իմ պատճառով:Ես դա զգում էի հստակ ,և  սրա հիման վրա այդ ժամանակ կառուցեցի իմ հույսերը :
    Դուք կարող եք Ձեզ տալ ուրիշին ,բայց ոչ ոք չի կարող սիրել Ձեզ  ինձնից առավել մաքուր ու քնքուշ :Մեկ ուրիշի համար ՄԵՐ երջանկությունը չէր կարող լինել ավելի սուրբ ,քան դա միշտ եղել է ու կլինի ինձ համար:
    Իմ ամբողջ գոյությունը,ամեն ինչ,որ ապրում է իմ մեջ,ամեն ինչ,որ թանկ է ինձ համար ,նվիրում եմ Ձեզ:Ու եթե ես ձգտում եմ ազնվականացնել ինձ ,ապա  միայն նրա համար ,որ  ավելի  արժանի լինեմ Ձեզ,որպեսզի Ձեզ ավելի երջանիկ դարձնեմ:Հոգու ազնվականությունը նպաստում է սիրո և բարեկամության անքակտելի ու գեղեցիկ կապերին:Մեր սերն ու բարեկամությունը կլինեն անբաժանելի  ու հավերժական,ինչպես զգացմունքը,որի վրա  մենք կառուցում ենք նրանք:
    Մոռացեք այն ամենը,ինչը կարող է նեղել Ձեր սիրտը,թույլ տվեք  խոսելու միայն Ձեր զգացմունքներին:Հաստատեք այն հույսը ,որը տվեց ինձ Քերոլայնը:Ասացեք, որ Դուք  ուզում եք լինել իմը և որ իմ երջանկությունը Ձեզ համար  չի հանդիսանում զոհաբերություն: Օ՜հ, համոզեք ինձ  մի հատիկ բառով:Մեր սրտերը մոտ էին իրար դեռ վաղուց:Թող  վերանա այն միակ խորթությունը,որը մինչ այժմ կանգնած էր մեր միջև և թող ոչինչ չխանգարի մեր հոգիների ազատ հաղորդակցմանը:Ցտեսություն,թանկագին Lotte:Ես սպասում եմ հարմար առիթի,որպեսզի  ասեմ Ձեզ ողջ զգացմունքներն իմ սրտի,որոնք ինձ մերթ երջանիկացնում  են   ,մերթ նորից դարձնում դժբախտ :Եվ հիմա մի ցանկություն է բնակվում իմ հոգում ...մի հետաձգեք,որպեսզի ընդմիշտ թեթևացնեք անհանգստությունն  իմ ...Ձեր ձեռքն եմ հանձնում իմ կյանքի ողջ երջանկությունը...Ցտեսություն,սիրելիս...

    Հ.Գ.Մի քանի տարի է տևել նամակագրությունը...Այս նամակը ամուսնությունից յոթ ամիս առաջ է գրված...ամուսնացան .. ունեցել են  չորս երեխա...Շիլլերը թույլ  առողջություն ուներ...մահացել է  վաղ...

    Комментариев нет:

    Отправить комментарий