Мой список блогов

понедельник, 1 апреля 2013 г.

Քամելիազարդ Տիկինը...«La Dame aux Camélias»


Camellia japonica, beautiful flower!...Նա միշտ փորձում էր ինչ-որ լավ բան տեսնել  ընկած և կյանքի մեջ խճճված մարդկանց մեջ,որի համար էլ նրան հաճախ  կոչում էին « անառակների ու լքված կանանց փաստաբան»:

   
    Նա  ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի և աղքատ դերձակուհու որդին էր...Արկածների մեծ  սիրահարը լքում է երեխայի  մորը ,իսկ տղայի հայրությունը ճանաչում է միայն մի քանի տարի անց...

   Ալեքսանդր Դյումա-որդին դեռ մանուկ հասակից չէր սիրում իր թեթևաբարո հորը...Նրա հոգում ընդմիշտ մնաց հոր հանդեպ դառնության և վիրավորանքի զգացումը ... 
   Դյումա-որդու   վեպերում  կենդանանում էին մանկության և պատանեկության տարիների պատկերները՝ լքված կանայք,բաժանումներ,աղքատներ,դավաճանություններ...
   Դյումա-որդու ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենահակասական աշխատանքը ՝«Ք(Կ)ամելիազարդ Տիկին» վեպն է ,որի հիմքում ընկած է գրողի և հայտնի կուրտիզանուհու իրական փոխահարաբերությունները...Չնայած՝ Ալեքսանդրը միշտ ձգտում էր ապրել բարոյական բարձր  չափանիշներով,այս անգամ նահանջեց «իր կանոններից» :
   Մարի Դյուպլեսսիի հետ նա հանդիպեց 1844թ ,երբ  քսան տարեկան էր...Նա բոլորովին անհայտ էր ու աղքատ...Մարին ,թեև  նրա հասակակիցն էր,բայց արդեն շատ փորձառու սիրուհի էր...Նրա  գեղեցկությունը խենթացնում էր տղամարդկանց,իսկ կանանց մոտ նախանձ հարուցում...

                                         camellia


Մարին բարձրահասակ, թխահեր էր,կատարյալ կառուցվածքով և բարակ իրանով...Իսկ ամենաարտահայտիչը նրա խոշոր կապույտ աչքերն էին ,որոնք ասես բացում էին այդ զարմանալի կնոջ  ողջ ներաշխարհը...Նա նրբագեղ էր,նազելի,կարող  էր պահել իրեն հասարակության մեջ և զարգացնել ցանկացած խոսակցություն,որի պատճառով  էլ սիրեկանները չէին կռահում   նրա իսկական  ծագումը...
   Դյուման և Դյուպլեսսին հանդիպեցին փարիզյան սրճարաներից մեկում և զրույցի բռնվեցին...Դրանից հետո նրանք սկսեցին հաճախ  հանդիպել...Ցերեկը զբոսնում էին քաղաքում ,իսկ գիշերը անցկացնում  նրա շքեղ բնակարանում ,որտեղ Ալեքսանդրը մնում էր մինչև լուսաբաց...
Մարին պատմում էր իր կյանքի մասին ,իսկ երիտասարդն արցունքն աչքերին լսում էր  նրա կյանքի տխուր պատմությունը ՝սիրահարվելով նրան ավելի ու ավելի :
  Մարիի հայրը վաճառել էր աղջկան մի հարուստ պարոնի...Նա հարուստ էր,բայց  չափազանց ծեր...Մի քանի ամիս անց աղջիկը ձանձրացրեց նրան ,և նա վռնդեց Մարիին՝ հրամայելով այլևս չերևալ աչքին...




Japanese camellia


  Մարին ստիպված էր տնետուն գնալ...աշխատանք փնտրել...Հետո սկսեց փոքրիկ գումարով «ծառայություն»  մատուցել տղամարդկանց...Մի անգամ ռեստորաններից մեկում,որտեղ աշխատում էր , մի հարուստ այցելու նկատեց նրան  ...Նա, գիշերն անցկացնելով աղջկան հետ ,առավոտյան առաջարկեց ապրել իր հետ Փարիզի կենտրոնում գտնվող  ոչ այնքան մեծ բնակարանում...Պարոնը գեղեցկուհի Մարիին « առաջարկում էր»  իր հարուստ ծանոթներին ,որոնք մի գիշերվա համար բավականին լավ էին վարձատրում աղջկան....Այսպես երիտասարդ գեղջկուհին դարձավ Փարիզի ամենահայտնի կուրտիզանուհին...

Pretty camellia

  Մարիի և Դյումա-որդու հանդիպումները տևեցին մի տարի..Հետո Մարին խնդրեց իր ծանոթներից մեկին «հասկացնել» Ալեքսադրին,որ  այլևս չանհանգստացնի իրեն...Ալեքսանդրն այլևս չէր հետաքրքրում Մարիին ,և նա որոշեց հեռանալ նրանից ,ով հետագայում անմահացրեց նրան իր հայտնի ստեղծագործության մեջ...
  Դյուման տառապում էր բաժանումից...Իսկ Մարին անսպասելի հիվանդացով թոքախտով  .... Հիվանդության պատճառով ծաղիկների բույրը անտանելի էր Մարիի համար ... Եվ Մարին  սիրում էր միայն քամելիաներ,որոնք ,ինչպես հայտնի է ,բույր չունեն ...
Նա  մարում էր օրեցօր......


Camellia japonica


     Երկրպագուներին այլևս չէր հետաքրքրում հիվանդ և թույլ կինը...Նա մնաց միայնակ...վաճառեց ամբողջ ունեցվածքը  ...
   Մարի Դյուպլեսսին մահացավ 1847թ....Դյումա-որդին, իմանալով սիրելիի մահվան մասին ,փակվեց սենյակում ու մի քանի օր դուրս չեկավ այնտեղից...Հենց այդ ժամանակ գրողը որոշեց հավերժացնել սիրեցյալի հիշատակը՝ ստեղծելով վեպ,որի անունը նա վաղուց էր դրել...Մարիի սիրեկաններն ու ծանոթները նրան վաղուց էին անվանում «Քամելիազարդ Տիկին» :

Camellias


  Վեպը հայտնի դարձրեց երիտասարդ գրողին ...Վեպի հերոսուհին՝ Մարգարիտա Գոթյեն, այնքան նման էր  Մարիին, որ նրան ճանաչողները միանգամից  գտնում էին նմանություն այդ երկու կանանց միջև...
   Մարիի երկրպագուները, կարդալով վեպը ,հասկացան ,որ իրենց ընկերուհին ,որը փողով  վաճառում էր իր զգացմունքները,կարողացել է լինել  անկեղծ ու նրբազգաց ,ցանկացել է սիրել ու սիրված լինել,և այդ ամենը երբեք  չի թաքցրել   անհոգ ու ուրախ կուրտիզանուհու դիմակի տակ...


   

 1852թ բեմադրվեց «Քամելիազարդ Տիկինը»...Դյուման դարձավ հայտնի ... Կանայք ձգտում էին ծանոթանալ հմայիչ ֆրանսիացու  հետ,որը պահպանում էր բոլոր բարոյական արգելքներն ու շատ հարգալից էր վերաբերվում կանանց....Նա ազնիվ էր,շիտակ ու սրտաբաց և չէր թաքցնում իր երկրպագուհիներից ,որ երազում է ստեղծել ամուր ու երջանիկ ընտանիք...
  Վերապրելով պատանեկան սերը՝ նա ուզում էր վերստին գտնել խաղաղություն և հուսալիություն...


                                                     camellia 
     Ալեքսանդրը  ծանոթանում է  ռուս իշխանուհի Նադեժդա Նարիշկինայի հետ ...Նրանց տառապալից և դժվարին սիրավեպը տևում է 15 տարի...Կանաչ աչքերով գեղեցկուհին ամուսնացած էր  իշխան Նարիշկինի հետ...Ծեր իշխանի հետ ամուսնացրել էին ստիպողաբար...Կրակոտ ,հուզառատ,կրքոտ Նադյան սեր էր ցանկանում...և գնաց իր սիրո հետևից...Նա մեկնեց Փարիզ...Շուտով Դյումա-որդին դարձավ 26-ամյա գեղեցկուհու սիրեկանը...Վերջապես Ալեքսանդրը գտավ երկար սպասված խաղաղությունը հոգու...Ծնվեց նրանց աղջիկը..Նա ուզում էր ամուսնանալ Նադիայի հետ,սակայն ծեր իշխանը հրաժարվում էր ամուսնալուծվել ...1864թ մահացավ սիրուհու ամուսինը...Նրանք ամուսնացան...




Երկրորդ աղջկա ծնունդից հետո Նադյան սկսեց փոխվել...խամրեց նրա գեղեցկությունը...բնավորությունը փչացավ...նա անըդհատ կասկածում էր ամուսնուն դավաճանության մեջ...Բարձրահասակ ,գեղեցիկ գրողը իսկապես շատ է դուր գալիս կանանց...Նա այդքան հոգնեց կնոջ կասկածներից ու վեճերից,որ սկսեց  հանդիպել երկրպագուհիների հետ...Երբեմն սիրահարվում էր...և այդ հարաբերությունները դառնում էին  նոր պատմություններ իր  վեպերի համար...







   Նադեժդայի հետ կյանքն անտանելի  էր  դարձել...Շուտով պարզ դարձավ ,որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ...1891թ Նադյան մահանում է...
Կյանքի վերջում Դյուման խոստովանել է ընկերներին ,որ Նադյայի հետ ամուսնությունը իր ամենամեծ սխալն է եղել...Իսկ  միակ ճշմարիտ սերը,որը նա զգացել է,   եղել է պատանեկան սերը ... Հիասքանչ կուրտիզանուհին ...Իր Քամելիազարդ Տիկինը, ում  մեջ ապրում էր անմեղ ու մաքուր հոգի...







Camellia Japonica









  • Комментариев нет:

    Отправить комментарий