Հումորի մասին
Հումորը հոգին անց է կացնում անդունդի վրայով և նրան սովորեցնում է խաղալ վշտի հետ:
Լ. Ֆոյերբախ
Վատ նշան է, երբ դադարում են հասկանալ հեգնանքը, այլաբանությունը, կատակը:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Կատակը, ծաղրական բառը հաճախ ավելի հաջող ու ավելի լավ է բնորոշում նույնիսկ կարևոր բաները,քան լուրջ ու խոր ուսումնասիրությունը:
Հորացիոս
Չի կարելի իրեն թույլ տալ նույնիսկ ամենաանմեղ կատակն անել այլ կերպ,քան կիրթ ու խելացի մարդկանց հետ:
Ժ. Լաբրյուեր
Այն մարդու վրա ,որին հասցրել են մինչև այն աստիճան,որ նա նույնիսկ չի վախենում ծիծաղելի լինելուց, նույնքան քիչ կարելի է հույս դնել,որքան հանցագործի վրա:
Ս. Ցվայգ
Կատակասերը կարող է խիստ ձանձրացնել ,հատկապես երբ նրա կատակները սկսում են կրկնվել:
Է. Հեմինգուեյ
Ծաղրանքը հաճախ մտքի աղքատության նշան է. նա օգնոթյան է գալիս ,երբ չեն բավականացնում լավ ապացույցները:
Ֆ. Լարոշֆուկո
Հիմար ծիծաղից ավելի հիմար բան չկա:
Կատուլ
Չկա այնքան սրամիտ մարդ ,որ երբեք չձանձրացնի:
Լ. Վովենարգ
Ծաղրասերը միշտ մակերեսային էակ է:
Օ. Բալզակ
Պետք է ծաղրել ու կատակել այնպես,որ ծաղրվածը չկարողանա զայրանալ. հակառակ դեպքում համարեք,որ կատակը չի հաջողվել:
Ն. Շամֆոր
Կծիծաղենք ,չսպասելով այն րոպեին ,երբ մեզ երջանիկ զգանք,-այլապես մենք խիզախում ենք մահանալ՝ այդպես էլ ոչ մի անգամ չծիծաղելով:
Ժ. Լաբրյուեր
Ժպիտը միշտ էլ լավ է,քանի որ այն փոքր -ինչ բաց է անում մարդու պարզ ներաշխարհը:
Ն,Ի. Նովիկով
Ուրախությունը երկինք է ,որի ներքո ծաղկում է ամեն ինչ, բացի չարիքից:
Ժ. Պոլ
Հումորը փրկօղակ է կյանքի ալիքներում:
Վ. Ռաաբե
Հումորը մի կորցնի: Մարդու համար նա նույնն է,ինչ բուրմունքը վարդի համար:
Ջ. Գոլսուորսի
Կորած է այն օրը ,որի ընթացքում դուք ոչ մի անգամ չեք ծիծաղել:
Ժ. Գյույո
Իմաստություն և բանականություն
Մեր ամբողջ արժանիքը պարփակված է մտքերում: Մեզ վեհացնում են ոչ թե տարածությունը և ժամանակը ,որոնք մենք չենք կարող լցնել ,այլ հենց նա՝ մեր միտքը:
Բ. Պասկալ
Մարդկային բանականությունը ունի երեք բանալի,որոնք բացում են ամեն ինչ՝ թիվ ,տառ, նոտա:Գիտենալ,մտածել,երազել:Ամեն ինչ դրա մեջ է:
Վ. Հյուգո
Մարդու բոլոր ընդունակություններից բանականությունը ,որը մյուս բոլոր ընդունակությունների միավորումն է,զարգանում է ամենից դժվար ու ամենից ուշ:
Ժ. Ժ. Ռուսո
Մեզ ներհատուկ ամեն ինչից առավել էականը և առավել ազնիվը բանականությունն է:
Գ. Մաբլի
Ուժը բանականության մեջ է:Անխելք գլուխը նույնն է,ինչ առանց մոմի լապտերը:
Լ. Ն. Տոլստոյ
Մարդու բանականությունն ավելի ուժեղ է նրա բռունցքներից:
Ֆ. Ռաբլե
Ճշմարիտ իմաստունին ճանաչելու իսկական հատկանիշը համբերությունն է:
Հ. Իբսեն
Բանականությունը կիզիչ ապակի է,որը, բոցավառելով,ինքը մնում է սառը:
Ռ. Դեկարտ
Իմաստությունը չի ասի այն ,ինչը հակառակ է բնությանը:
Յուվենալ
Իմաստուն մարդու էությունը կազմված է երեք բանից.առաջին՝ անձամբ անել այն ,ինչ խորհուրդ է տալիս անել ուրիշներին,երկրորդ՝ երբեք դեմ չգնալ արդարացիությանը,և երրորդ՝ համբերությամբ տանել իրեն շրջապատող մարդկանց թուլությունները:
Լ. Ն. Տոլստոյ
Մտածողությունը մեծ արժանիք է,և իմաստությունը նրանում է, որպեսզի ասվի ճշմարտությունը և որպեսզի , ունկնդրելով բնությանը,նրա հետ վարվել համապատասխան ձևով:
Հերակլիտ
Իմաստությունից բխում են հետևյալ երեք առանձնահատկությունները՝ կայացնել հիանալի վճիռներ,անսխալ խոսել և անել այն , ինչ հարկավոր է:
Դեմոկրիտ
Չկա մի մեծագույն անհեթեթություն ,որն ասած չլինի որևէ փիլիսոփա:
Ցիցերոն
Ոչ ոք չի կարող ցանկացած պահի իմաստուն լինել:
Պլինիոս Կրտսեր
Միմիայն բանականությանը,որպես իմաստուն խնամակալի , պետք է վստահել ամբողջ կյանքը:
Պյութագորաս
Ամենախղճալի մարդիկ ոչ թե նրանք են ,ովքեր ունեն սխալ մտածելակերպ,այլ նրանք ,ովքեր ովքեր չունեն ոչ մի որոշակի,հետևողական մտածելակերպ,որոնց կարծիքները իրար հետ չկապակցվող անկապ բեկորների մի կույտ է:
Ն.Գ. Չերնիշևսկի
Խելքի մասին
Գլխավորը ոչ թե խելքն է,այլ այն ,ինչը ուղղություն է տալիս նրան՝ բնավորությունը,հոգին , ազնիվ հատկանիշները ,զարգացումը:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Խելքը կորցնում է իր ամբողջ հրապույրը,եթե այն ներծծված է չարությամբ :
Ռ. Շերիդան
Միտքը,ինչպես և գյուղամիջյան ճանապարհը ,ունի իր հարթված անվահետքը:
Օ. Բալզակ
Սուր ,բայց ոչ լայն միտքը ամեն քայլափոխի թռչկոտում է առաջ,բայց առաջ գնալ չի կարողանում:
Ռ. Տագոր
Առանց որոշակի մտավոր կուլտուրայի չեն կարող լինել նաև նրբին զգացմունքներ:
Ա. Ֆրանս
Սիրտը կարող է մեծացնել խելքը,բայց խելքը չի կարող մեծացնել սիրտը....(հրաշալի էր)))
Ա. Ֆրանս
Այնտեղ ,ուր խելքը չի բավականացնում ,չի բավականացնում և ոչ մի բան:
Դ.Հալիֆաքս
Խելացի մարդիկ լավագույն հանրագիտարանն են:
Ի. Գյոթե
Քիչ մտքեր են կործանվում մաշվելուց,մտծ մասամբ նրանք ժանգոտվում են չօգտագործվելուց:
Կ. Բոուվի
Մարդկանց մեծամասնության մոտ խելքը գրեթե մնում է խոպան հողի նման:
Է. Դելակրուա
Խելքը ամենուր միատեսակ է՝ խելացի մարդիկ ունեն միևնույն ընդհանուր հատկանիշները,ինչպես որ բոլոր հիմարները ,չնայած ազգային,հագուստի ,լեզվի, կրոնների ,նույնիսկ կյանքի մասին ունեցած հայացքների տարբերությանը:
Ի. Ա. Գոնչարով
Քննադատության մասին
Փտածը հպում չի հանդուրժում
Վ. Շեքսպիր
Քննադատությունը միայն այն ժամանակ է բեղմնավոր,երբ նա,դատապարտելով,նշում է,թե ինչպես պետք է լիներ այն,ինչը վատ է:
Լ.Ն. Տոլստոյ
Ինչպես դեղն իր նպատակին չի հասնում,եթե դոզան չափազանց մեծ է,այնպես էլ պարսավանքն ու քննադատությունը՝եէբ դրանք անցնում են արդարացիության սահմանը:
Ա. Շոպենհաուեր
Նրանց վրա ,ովքեր սխալի մեջ են ընկել առանց դիտավորության,խիստ չեն զայրանում:
Սոֆոկլես
Լռությունը երբեմն նշանակում է ամենախիստ քննադատությունը:
Չ. Բաքստոն
Ճշմարտությունը երբեմն ծնում է ատելություն:
Տերենտիոս
Շատ քիչ են այն մարդիկ,որոնք անկեղծորեն կցանկանային լսել իրենց մասին ամբողջ ճշմարտությունը:
Ֆ.Լարոշֆուկո
Ճշմարտությունը միշտ վտանգավոր է սրիկաների,շահագործողների,թալանչիների իշխանության համար:Ահա թե ինչու են ճշմարտությունը ճնշում:
Յու. Դեբս
Комментариев нет:
Отправить комментарий