Այս արտահայտությունն առաջին անգամ հանդիպել է մեծ փիլիսոփա Արիստոտելի «Հռետորություն» աշխատության մեջ այս տեսքով.«Սովորությունը դառնում է բնական հատկություն»:
Իսկ Ցիցերոնն, իր հերթին, ոգեշնչված Արիստոտելի այս արտահայտությամբ ,իր «Բարու և Չարի սահմանների մասին»շարադրության մեջ գրում է.«Սովորությունը նման է երկրորդ բնավորության»:
Նույն միտքն արտահայտել է նաև աստվածաբան և միջնադարյան փիլիսոփայության հիմնադիր Ավգուստին Երանելին :Եվ հենց նրա տարբերակում էլ այս արտահայտությունը դարձավ թևավոր:
«Ուսուցիչ...մանկավարժ» բառը հունարեն բառացիորեն նշանակում է՝«տղաներին տանող»-հուն. παῖς (παιδίον)-«երեխա,տղա», որտեղից«παιδεία» «կրթություն,դաստիարակություն,ուսուցում» + ἀγωγό՝ «տանող,վարող,առաջնորդող։Բայց այդպես կոչում էին ոչ թե մանկավարժին ,այլ ստրուկին,որը երեխային տանում էր դպրոց ու տուն բերում:Սովորաբար «պեդագոգներ » էին դառնում այն ստրուկները,որոնք ուրիշ աշխատանքի պիտանի չէին,բայց աչքի էին ընկնում հավատարմությամբ :
Комментариев нет:
Отправить комментарий