Мой список блогов

суббота, 1 сентября 2012 г.

Լիլի-Lily ...fleur de lys ... կամ fleur de lis )))

                                                       
Lily...    Lili  ...   Արքայադուստրը ծաղկանց աշխարհի 



Հին 
հունարենից թարգմանաբար՝«սպիտա՜կ-սպիտա՜կ»:



  Լիլիի(Շուշան)  մասին շատ պատմություններ,առասպելներ,լեգենդներ կան։
Հին ժամանակներից մարդիկ երկրպագել են այս ծաղկին որպես  արարչագործության  ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը .....Նույնիսկ բարեմաղթաքներն էին հնչում այսպես.«Թող ճամփաներդ սփռված լինեն  վարդերով ու շուշաններով »  :


 Lily-ն հույսի խորհրդանիշ էր  համարվում  հին Հունաստանում ։Դիցաբանության մեջ այն  իր հետաքրքիր  առասպելն ունի: Հին հույները վերագրում էին այ ծաղկին աստվածային ծագում: Ըստ նրանց Լիլին առաջացել է աստվածների մոր՝Յունոնի կաթից...Պատմում են,որ Հերկուլեսի մայրը զգուշանալով Յունոնի  խանդոտ զայրույթից, թաքցնում է որդուն թփերի տակ:Սակայն Միներվան  իմանալով փոքրիկի աստվածային ծագման մասին,(Յուպիտերի որդին էր), միտումնավոր  Յունոնին տանում է այն վայրը ,ուր գտնվում էր   մոր կողմից  լքված  խեղճ փոքրիկը :Հիասքանչ երեխան  շատ դուր եկավ աստվածուհուն և   նա ծարավից տանջահար մանկանը որոշեց կերակրել  իր կրծքի կաթով։Սակայն երեխան բնազդաբար զգալով իր թշնամուն ՝ ուժեղ կծում է նրա կուրծքը...Ցավից  ճչալով՝ Յունոնը   հետ է հրում մանկանը...Կաթը ցայտում է տիեզերքով մեկ ՝առաջացնելով Ծիր Կաթին համաստեղությունը... Իսկ մի քանի կաթիլ ընկնելով  երկրի վրա՝ վերածվում է չքնաղ Lily-ների...

Ռուսաստանում այս ծաղիկը համարվել է անաղարտության,անմեղության  ու խաղաղության սիմվոլ....Ֆրանսիայում՝ (  Լիլի- ֆր.fleur de lys  կամ՝ fleur de lis)  խորհրդանշել է  գթասրտություն ,կարեկցանք, արդարություն , և վայելել է ֆրանսիացիների  մեծ սերն ու  հարգանքը:ֆրանսիաի Կարլ 7-րդ թագավորը ցանկանալով հարգել Ժաննա դ' Արկի հիշատակը և չգտնելով առավել բարձր ու ազնիվ բան,նրա հարազատներին  Lilievyh  անվան արժանի ազնվականի կոչում  և զինանշան է շնորհում...Զինանշանն իրենից ներկայացնում էր սուր,որի կապույտ դաշտի երկու կողմերից երկուական շուշաններ էին ,իսկ վերևի մասում ՝ պսակ  շուշաններից.......
Այս ծաղիկը համարվում  է նաև բարյացկամության ,հարգանքի դրսևորման բարձրագույն աստճան : Ազնվական ընտանիքներում ընդունված էր ,որ փեսան ամեն առավոտ (ու մինչև հարսանիքի նշանակված օրը) իր հարսնացուին գեղեցիկ ծաղկեփունջ պիտի ուղարկեր ,ու այդ փնջի մեջ պարտադիր մի քանի Lily-ներ պիտի լինեին ....





Հետաքրքիր է. եթե Lily-ն  հին ժամանակներում  լավ ճաշակի ,նրբագեղության,շքեղության ,գեղեցկության նշան էր  , իսկ միջնադարում ծառայում էր «հավերժության հիշեցում»,ապա Վերածննդի դարաշրջանում դարձավ անառակության խորհրդանիշ... «հնագույն մասնագիտության » ներկայացուցիչների ուսերին  խարան էին   դնում ...դրոշմ  ,որը նման էր  շուշանի...




    Իսկ հիմա  մի շատ գեղեցիկ պատմություն  Լիլիի մասին  ))))    


Մի քաջարի ասպետ ՝հիասթափվելով աշխարհից ու կանանցից  ՝մեկուսանում է ,անցկացնելով օրերն    օտար ու ամայի  ճամփաներում  դեգերելով....

  Մի օր պատահաբար  մի  հնամենի վանքի պատերի մոտ դրված  մարմարե սալիկի վրա նստած   մի չքնաղ գեղեցկուհու  է հանդիպում... Նրա  մազերը ոսկեգույն էին,ինչպես լիլիի ծաղկափոշին ,որ պահել էր  նուրբ  ու սպիտակ  իր ձեռքերում... Նրա շուրջը տարածվել էր հրաշալի բուրմունք ...Այնքան գերող  ու հմայիչ  էր չքնաղ Lily-ն ,որ  ասպետի սիրտը լցվեց  անսահման քնքշությամբ ու ակնածանքով...Նա ծնկի իջավ գեղեցկուհու առջև և համբուրեց ձեռքը...Այդ համբույրից աղջիկը  կարծես արթնացավ քնից, ու ժպտալով դիմեց նրան.«Չեք կամենում ,բարի ասպետ ,տանել ինձ ձեր ամրոցը...Դուք ինձ երկար եք սպասել... Ահա, ես հայտնվել եմ ...Ես կպարգևեմ ձեզ երջանկություն,որն այդքան երկար  եք որոնել  ...Սակայն  դուք  մի բան պիտի խոստանաք. իմ ներկայությամբ երբեք չպիտի խոսեք  մահվան մասին,  ձեր տանը երբեք չպիտի   հնչի «մահ» բառը »: Մտածեք իմ մասին որպես կյանքի  ,երիտասարդության ,սիրո ,քնքշության խորհրդանիշ...Մշտապես մտածեք իմ մասին»:
Նրանք ճանապարհ ընկան...
  Ճանապարհին   ծաղիկները խոնարհվում էին նրանց առջև, իսկ ծառերի տերևները նրբորեն  ինչ-որ բան շշնջում ... օդը հագեցված էր «անտեսանելի լիլիների»  հրաշալի բույրով     ...



Նրանք ամուսնացան ։Շատ երջանիկ էին :
Պատահում էր,երբ ասպետը համակված անորոշ տխրությամբ,թախծում էր ,երիտասարդ կինը ամրացնում էր մազերին  լիլիի քնքուշ ծաղիկն ու  միանգամից չքանում էր նրա  տխրությունը...
Մի օր երիտասարդները որոշեցին խնջույք կազմակերպել ու հրավիրել հարևաններին։
Ամենուրեք ծաղիկներ էին ։Կանայք  շատախոսում էին...ժպտում , ծիծաղում  ։Թանկարժեք քարերով զարդարված նրանց շքեղ հագուստները շողշողում էին արևից էլ պայծառ։Տղամարդիկ բարձր տրամադրությամբ կատակում էին... Երգ,երաժշտություն,պարեր.... խմիչք ))))  Մի խոսքով ՝ուրախ ,հաճելի մթնոլորտ է տիրում...
Սկսեցին զրուցել սիրուց, պատվից ,ազնվությունից ,ասպետական սխրանքներից ։ Հետո անցան ավելի բարձր թեմաների ՝կյանք..մահ... հավիտենականություն։
Ու երբ հնչեց մահ բառը գեղեցկուհի Լիլին գունատվեց ։ Սառնամանիքից ցրտահարված  ծաղկի նման  սկսեց թառամել ։ Հուսահատված ասպետը  գրկեց սիրելի կնոջը։Սակայն գրկի մեջ այլևս ոչ թե կինն էր     ,այլ մի  քնքուշ  ծաղիկ՝Lily,որի գեղեցիկ ծաղկաթերթերը լուռ  թափվում էին հատակին ։ Հետո հնչեց մի ծանր տնքոց ,հեկեկոց ...և ամբողջ դահլիճը լցվեց   անտեսանելի ծաղկի հրաշալի բույրով  ,ինչպես առաջին հանդիպման ժամանակ։
       Ասպետը դուրս եկավ ամրոցից...հուսահատորեն թափ տալով ձեռքը՝ անհետացավ   գիշերային խավարի մեջ...
     Փոփոխություններ եղան ....
Ամայի ու ցուրտ դարձավ այդ վայրը...Իսկ   երկնքից,   ինչլես լիլիների ճերմակ ծաղկաթերթեր ,թափվեցին ճերմակ փաթիլները ձյան...
   Այսպես տեղաց  առաջին ձյունն աշխարհի վրա...




                         

4 комментария:

  1. Ինչ հետաքրքիր էր......
    Արքայադուստրը ծաղկանց աշխարհի... Լիլի ջան, դու իսկապես մեր արքայադուստրն ես դարձել:

    ОтветитьУдалить
  2. Դու ասեցիր,Իրինա ջան...)))))))))
    ինչպես ես,իմ լավ բարեկամ??

    ОтветитьУдалить
  3. Բարև Ձեզ...
    Իմ անունը Լիլի է, իսկապես...
    Երկար ժամանակ ես կարծում էի, որ սիրահարված եմ իմ իսկ անունին, այնքան շատ եմ սիրում իմ անունը, և այնքան քաղցրահունչ է այն: Կարդալով այն ամենն, ինչ գրված է այստեղ, համոզվեցի, ես ամենևին էլ ինքնասիրահարված, ուռած, փքված հնդկահավ չեմ, իմ անունն իսկապես արժանի է սիրո և ակնածանքի, իչպես և նրա տիրուհին :)...
    Շնորհակալ եմ ինֆորմացիայի համար:

    ОтветитьУдалить
  4. Շնորհակալ եմ ,Լիլի ջան ...ես նույնպես շատ եմ սիրում իմ անունը..)))
    Դեռ հին ժամանակներից մարդիկ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել անունների ընտրությանն ու կարծում էին ,որ այն մէծ ազդեցություն և նշանակություն ունի մարդու կյանքի ու ճակատագրի մեջ....երևի...թերևս ...չնայած «ճակատագրապաշտ » չեմ ...)))միգուցե ....
    Մի քիչ էլ ավելացնեմ լիլիների մասին ...)))Արտաքուստ գործնական են երևում Լիլիներ ,բայց դա երևութական է ... իրականում շատ նուրբ,հոգևոր ,զգացական,ռոմանտիկ խառնվածք ունեն ...))) Կանացի են,մեղմ,քնքուշ ,զգայուն, շատ նրբամիտ ...և ահավոր էմոցիոնալ .... :)) սա «մի թեթև» վատ է...)))
    Ինքնասիրահարված ???? Չէ ,չէի ասի,որ էգոցենտրիկ են Լիլիները...հակառակ ՝-ալտրուիստներ են ..գործում են ոչ թե ի շահ ,այլ՝ ի նպաստ )))))))
    Իհարկե ,Լիլի ջան , արժանի եք սիրո . ակնածանքի...)))

    ОтветитьУдалить