Էլ իմ վաղեմի վերքը չի ցավի,
Եվ գինու տենդն էլ հոգիս չի հանում.
Ես բուժում եմ ինձ ծաղկունքով ծավի,
Թեհրանի թախծոտ մի թեյարանում:
Թեյարանի տերն,իր գործին հլու,
Ռուս հաճախորդին դուր գալ է ուզում,
Բայց ինձ, փոխանակ թունդ օղի տալու,
Թեհրանական թունդ թեյ է տալիս: