Հիմա գիշեր է :Ծննդյան գիշեր:Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են :Քնած են և եղբայրդ ու քույրդ:Նույնիսկ մայրդ արդեն քնել է :Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ,մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից ,բայց թող կուրանան աչքերս ,թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից :Նա այնտեղ է `իմ սեղանին,այստեղ` սրտիս մեջ:Այստեղ `հեքիաթային