Мой список блогов

понедельник, 30 января 2012 г.

Ինչո՞ւ գրեցի այս մասին...


 Մի ճամփորդ մոտենում է Սոկրատեսին ու հարցնում,թե արդյոք ճիշտ ճանապարհով է գնում  Աթենք.
-Ճիշտ ես գնում ,բարեկամ,Աթենքը մեծ քաղաք է ,կողքով չես անցնի,-պատասխանում է Սոկրատեսը:
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են աթենացիները,-հետաքրքրվում է օտարականը:
-Դե,-պատասխանեց Սոկրատեսը,-ասա ինձ որտեղից եք և ինչպիսի մարդիկ են բնակվում այնտեղ,որտեղից եկել ես :
-Արգոսից եմ : ՈՒրախ եմ ու հպարտ տեղեկացնելու,որ Արգոսում շատ բարյացկամ,ուրախ,բարի,առատաձեռն մարդիկ են ապրում,-պատասխանեց  ճանապարհորդը:
-Ես  էլ ուրախ եմ քեզ տեղեկացնելու,բարեկամ,որ Աթենքում էլ այդպիսի  մարդիկ են ապրում:

Որոշ ժամանակ անց մի ուրիշ ճանապարհորդ  մոտեցավ  Սոկրատեսին   ու հարցրեց,թե արդյոք ճիշտ ճանապարհով է գնում Աթենք:Ստանալով դրական պատասխան ճամփորդը հարցրեց.

- Իսկ ինչպիսի՞ն  են աթենացիները:
Դե,- ժպտալով պատասխանեց Սոկրատեսը,-ասեք ինձ որտեղից եք և ինչպիսի մարդիկ են ապրում  այնտեղ :
-Ես Արգոսից եմ ,-պատասխանեց օտարականը: Ինձ անչափ տհաճ է հայտնել ձեզ  այդ մասին,սակայն պիտի ասեմ,որ Արգոսի բնակիչները չար են ,ժլատ ,կռվազան,անազնիվ,անբարյացկամ...
-Ցավում եմ,բայց պիտի հիասթափեցնեմ ձեզ,-պատասխանում է Սոկրատեսը,- Աթենքի բնակիչներն էլ նույնն են....

P.S Լեզուն ,խոսքը անհատի( նաև ժողովրդի) հայելին է .... նրա այցեքարտը...հարկավոր է զգույշ լինել ....Կարծիք հայտնիր երկրիդ մասին (կամ որևէ մեկի մասին)

 ու ես կարծիք կկազմեմ քո մասին...... :-)
Ինչո՞ւ գրեցի այս մասին...Սիրում եմ մեկնաբանություններ կարդալ... կարդացի...շատ կարդացի :)) ....   տեսա շատ «advocatus diaboli»-ների   ...հակառակն էլ տեսա..... թերևս մարդու ներաշխարհի ու բնավորության  մասին  անչափ հավաստի  ու անկողմնակալ տեղեկություններ կարող են տալ մեկնաբանությունները:  Հասկացա,որ աչքերը չեն «հոգու հայելին»,այլ   խոսքն ու վերաբերմունքը,որոնցից  ձևավորում է  մարդու «հումանիտար կերպարը»:))
Տեղին է մեջբերել .
«Թող ոչ մի նեխած  խոսք դուրս չգա ձեր բերանից,այլ միայն բարի խոսք դուրս գա հարկ եղած դեպքում կերտելու համար ,որպեսզի օգտակար բաներ հաղորդի լսողներին....Մի տրտմեցրեք աստծո Սուրբ Հոգին...»  Եփեսացիներ 4:29

....Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է.....

Այո,լեզուն կրակ է:Լեզուն ինքն իրենով անարդարության աշխարհ է .....
.....Մի անկառավարելի,վնասաբեր բան է այն,լցված մահաբեր թույնով:Հակոբոս 3....

5 комментариев:

  1. Փաստորեն, ելնելով այն բանից, թե մարդ ինչ է խոսում և ինչպես է խոսում, կարելի է իմանալ նրա մասին գրեթե ամեն ինչ: Ապրես Լիլի ջան, հիանալի գրառում էր...:)

    ОтветитьУдалить
  2. Հիանալի է, հիմա ես իմ նոր գրառման մեջ հղում կանեմ դեպի այս գրառումը... Քո թույլտվությամբ Լիլի ջան;)

    ОтветитьУдалить
  3. angam aranc im tuyltvutyan,Hasmik jan,,, :)) inchpes kcankanas,,,jpitttttttt"

    ОтветитьУдалить