Мой список блогов

суббота, 28 января 2012 г.

Չկարողացա անտարբեր ձևանալ...:))

Invictus maneo...Մնում եմ անպարտելի.ահա իսկական տղամարդու կարգախոսը…

   Չկարողացա անտարբեր ձևանալ ու շրջանցել օրվա խորհուրդը... :)) Կշնորհավորեմ  Տղամարդկանց... Իսկական Տղամարդկանց ...այս բառի ամենագեղեցիկ,ամբողջական ու ճշմարիտ իմաստով.....
Բայց դա կանեմ յուրովի..:))

Կին և տղամարդ...այնքան տարբեր...երկնքի ու երկրի պես հեռու միմյանցից..... տարբեր մտածողություն ...տարբեր լեզուներ...հաղորդակցման ոճ...ձևակերպումներ....տարբեր բառեր..էմոցիաներ...
Ինչպե՞ս հասկանալ տղամարդուն...մտածել նրա պես...խոսել նրա լեզվով...և ստանալ լիարժեք հաղորդակցության ուրախություն...(գիտե՞ք պատասխանը...))))
Եթե հարցնեն կանանց ,թե ինչպիսին պիտի լինի իսկական տղամարդը,բոլորը միաբերան կասեն.«Ուժեղ,խելացի,վստահելի,...հավատարիմ ընկեր,հուսալի պաշտպան,կրակոտ սիրահար և քնքուշ տիրակալ...»:
Ես էլ նույնը կասեի ՝ավելացնելով միայն ամենաբրուտալ գրողներից մեկի՝ Հեմինգուեյի խոսքերը..«Մարդու  ծնունդը տղամարդու մեջ՝ահա  իսկական խիզախությունը...և սերն է միակ ճշմարիտ բանն ու ապացույցը քո խիզախության...»:
Չնայած որ ,տղամարդն իրոք ուժեղ է,ինքնավստահ,անկանխատեսելի,
 և ունի հզոր ,տրամաբանական,ռացիոնալ,հետևողական մտածողություն....միևնույնն է  նրա հոգու խորքում շարունակում է  ապրել  փխրուն, զգայուն ,անպաշտպան  երեխան...ու դա հրաշալի է ...  :))


Իսկ հիմա հետաքրքիր ու զվարճալի փաստեր


1.Տղամարդիկ ավեի կենտրոնացված են ,քան կանայք և ցանկացած զբաղմունք կամ հաշվետվություն  կզբաղեցնի նրանց ողջ ուշադրությունը:


2.Տղմարդկանց մեծամասնության կյանքում մինչ լուրջ հարաբերությունները՝ 4-6 աղջիկ է լինում , այլ ոչ թե 50-100 ինչպես սիրում են  նրանք իրենց  ընկերների մոտ պարծենալ  :))


3. Տղամարդը  զգայուն է  յուրովի...եթե  նրա վառած  խարույկի   մեջ նետած  վերջին փայտը լավ չի այրվել ,  դրա համար կարող է  մեղադրել  ինքն իրեն:


4.Շատ տղամարդկանց համար ավելի կարևոր է կնոջ դեմքի գեղեցկությունը,քան  իդեալական  մարմինը:


5. Տղամարդիկ  գերադասում են զանգել,քան նամակ ուղարկել:


6.Տղամարդկանց 30տոկոսը  չի  ջնջում նախկին ընկերուհիների հեռախոսահամարները


7. Տղամարդիկ հակված չեն իրենց ինտիմ կյանքը քննարկել ընկերների հետ(մի՞
թե,զարմացած եմ...հակառակն էի լսել:))

8. Միայնակ տղամարդկանց համար շատ  է կարևոր  ,թե ինչ են մտածում  ընկերներն իրենց մասին...


9.Ասում են,թե տղամարդկանց համար ամենաէրոտիկ բուրմունքը վանիլի բույրն է(հետաքրքիր էր):


10.Տղամարդիկ ավելի շատ են կայծակնահար լինում ,քան կանայք ( ինչո՞
ւ):

11. Ամբողջ կյանքի ընթացքում տղամարդիկ 8 կգ շրթներկ են ուտում(վա՜հհհհհ:))


12.Տղամարդիկ սիրում են վերցնել աղջիկների հեռախոսահամարները,իսկ իրենք դժկամությամբ են տալիս:


13.Տղամարդիկ բացասաբար են վերաբերվում այն խոսակցություններին ,որոնք սկսվում են այսպես.«Մենք պետք է լուրջ  խոսենք մեր փոխհարաբերությունների մասին»:


14. Եթե տղամարդը  աղջկա համար մի քանի մթերքներից աղցան է պատրաստում,ապա աղջիկը թող սպասի  լուրջ քայլերի (երևի ամուսնության առաջարկ անի :))


15. Կանանց մեծ մասը մտածում է ինտրոսպեկտիվ(մի՞
թե սիրահարված եմ ես...զգում եմ արդյո՞ք ստեղծագործական կամ բարոյական բավարավածություն):
Իսկ տղամարդիկ մտածում են էքստրասպեկտիվ(ի՞նչ է պատահել մեքենայիս,ո՞վ կհաղթի այս մրցաշրջանում):



Անանուն հարցումները պարզել են.

68 տոկոս կանայք կդավաճանեին իրենց ամուսիններին ,եթե չլիներ բռնվելու վախը:

Տղամարդկանց 74 տոկոսը նույն կերպ է պատասխանել:

Սիրավեպի միջին տևողությունը երկու տարի է:

Անհավատարիմ են 60 տոկոս տղամարդիկ:

40 տոկոս տղամարդիկ ունեն  1 կամ երկու գենի 
պատճեն,որն էլ մղում է նրանց անհավատարմության:

Տղամարդկանց 12 տոկոսը,որոնք դավաճանում են իրենց կանանց ,խոստովանել են,որ իրենց սիրուհիներն ավելի հմայիչ ու գեղեցիկ են:

Տղամարդկանց 66 տոկոսը  սիրավեպի ընթացքում մեղավորության զգացողություն է ունեցել:

Տղամարդիկ սիրահարվում են ավելի արագ,քան կանայք:
Կանայք   հոգեպես ու ֆիզիկապես  ավելի դիմացկուն են տղամարդկանցից:

Հետաքրքիր է,որ տղամարդիկ ավելի հաճախ են հիասթափվում իրենց կողակցից ,քան կանայք:

Տղամարդկանց 26 տոկոսը ստում է՝նվազեցնելով ընդունած ալկոհոլի քանակը:

Տղամարդկանց 56 տոկոսը վարպետորեն թաքցնում է կնոջից իր համակրանքը մեկ ուրիշի հանդեպ:

21 տոկոսը ստում են դավաճանության դեպքում:

Տղամարդկանց 14 տոկոսը ստում է՝  մեկնելով ուրախ ժամանցի....թողնելով սիրելիին հպարտ մենության մեջ:))


Իսկ հիմա տղամարդկանց,չէ ,մեր անչափ սիրելի տղամարդկանց որպես ՆՎԵՐ ՝ մի կատակ առակ...նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը:))

Մի անգամ Եվան տրտնջաց Աստծուն,թե միայնակ ու տխուր է Եդեմի պարտեզում և մահու չափ ձանձրացել է խնձոր ուտելուց...
-Բարի,-պատասխանեց Աստված,-ես կստեղծեմ Տղամարդուն...
-Իսկ ի՞նչ է տղամարդը,-հետաքրքրվեց Եվան:
-Դա  ազատասեր,փչացած,բազում արատներով ու սովորություններով լեցուն մի արարած է...նա կեղծավոր է,փառասեր,փառամոլ,սակայն շատ արագ և ուժեղ քեզանից... փոքրիկ տղայի հոգեբանությամբ  մեծ մարդուն անչափ դուր կգա որսորդությունը... շատ կսիրի մանկական խաղերը՝ծեծկռտուքն  ու ֆուտբոլը:)) Նա այնքան էլ նրբամիտ չի լինի ու ճիշտ մտածելու համար նրան հարկավոր կլինեն քո խորհուրդները...
-Շատ գայթակղիչ է հնչում ,-հեգնանքով պատասխանեց Եվան,-իսկ ի՞նչումն է խարդավանքը...
-Դու նրան կնվաճես մի պայմանով...
՞նչ պայման է ...
-Ասացի արդեն,որ Տղամարդը մեծամիտ է,փառասեր ,ազատատենչ,եսակենտրոն,ինքնասիրահարված....
պարզապես թույլ տուր նրան  հավատալու ,որ առաջինն ինքն է արարվել:))



իրավացի է...))))

This is a man's world
But it wouldn't be nothing, nothing
Without one little thing
Without a woman or a girl

He's lost in the wilderness
He's lost in bitterness
He's lost, lost somewhere...

5 комментариев:

  1. Շնորհակալ եմ Լիլի ջան... Իսկական Կնոջ կողքին, Մարդն իսկապես իրեն իսկական Տղամարդ է զգում...:)

    ОтветитьУдалить
  2. Apres ,Edvard jan,,,aydpes e,,,ev chisht hakarakn el e,,,Iskakan Txamardu koxqin kinn iren taguhi e zgum,,,:))

    ОтветитьУдалить
  3. Հետաքրքիր է, տղամարդու "հոգու խորքում ապրում է փխրուն, զգայուն ,անպաշտպան երեխան...ու դա հրաշալի է": Ճիշտն ասած ես դրանում հրաշալի բան չեմ տեսնում, Լիլի ջան, թեկուզև դա չի խանգարում ընդունելու պնդման ճշմարտացիությունը :) Ժպտում եմ))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. chgitem,,,chgitem,,,,Leo jan ;)) guce xist subyektiv u kanaci karciq e ,,u menq enq horinel ....qanzi cankanum enq tesnel,gtnel ayd pxrun, zgayun ,lusavor u maqur erexayin Txamardu mej...,,guce aydpes aveli hesht e handurjel,nerel,haskanal,,txamardun,,jptum em

      Удалить