Мой список блогов

вторник, 24 января 2012 г.

Անապատի մեջ կանչողի ձայնը ...


Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է...բայց ինչո՞ւ կոտրել աթոռները... (Գոգոլի «Ревизор»-ից .Александр Македонский герой ,но зачем же стуля ломать?)
Իմ սիրած արտահայտություններից մեկը... :))
Օգտագործվում է  կատակով ,որպես մեկնաբանություն ինչ-որ մեկի չափազանց խանդավառությանը,ոգևորությանը, հափշտակվածությանը ՝լինի  դա բանավեճ..վեճ և այլն:Իսկապես..ինչո՞ւ չափն անցնել:))



Փոթորիկ բարձրացնել մի  գավաթ ջրում....

Հին Հունաստանում մի գրող կար Athenaues անունով,ահա, հենց նա էլ մի անգամ ասաց այս խոսքերը մի երաժշտի,որը փորձում էր կիֆարով   «ներկայացնել»,նվագել  փոթորիկը ծովում ..  :))
Գրողը սաստում է նրան ասելով.«Ես եռացող կաթսայում ավելի հզոր փոթորիկ եմ տեսել, քան ձերն է»:
Այս տողերը տարբեր ժամանակներում  թարգմանվել են տարբեր կերպ,սակայն գրողի  արտահայտած միտքը մնացել է անփոփոխ:
Նշանակությունը՝սովորաբար 
կոչվում է մի իրավիճակ ,երբ  աննշան  դեպքերը առաջացնում են բուռն քննարկումներ,հուզմունք, իրարանցում և հասարակական ռեզոնանս ՝ իրադարձության իրական հետևանքներին ու չափերին  ոչ համապատասխան  ...



Пустыни. ФотоԱնապատում կանչողի ձայնը ... ( ձայն բարբառո հանապատի ...Եսայիա40:3)արտահայտությունը Աստվածաշնչյան է.
Օգտագործվում է հետևյալ նշանակությամբ.անպատասխան ,զուր կոչ ինչ-որ բանի ,որը մատնվում է անուշադրության..
P.S.իսկապես..որքան հաճախ ենք  հայտնվում նման իրավիճակներում...:((
-Որտեղ են մարդիկ...???այնպես միայնակ է անապատում...
Կկրկնեմ խոսքերդ իմ սիրելի Փոքրիկ Իշխան.
-Մարդկանց մեջ էլ է միայնակ ...ինչպես անապատում....


7 комментариев:

  1. Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է...բայց ինչու կոտրել աթոռները...?.... այ սա այսուհետ արդեն բառապաշարիս անբաժանելի մասը կկազմի, շատ տիպիկ ու տեղին է: Ապրես ԼԻլի ջան՝ հերթական օգտակար տեղեկատվության համար.

    ОтветитьУдалить
  2. Ապրես Լիլի ջան... Շատ հետաքրքիր արտահայտություններ էին...:)

    ОтветитьУдалить
  3. Sireli Edvard,Irina,,,Dzez em shnorhakal,,,indz hamar mec uraxutyun e ogtakar linel dzez nman hrashali mardkanc,,,:))

    ОтветитьУдалить
  4. Հմայիչ է, հատկապես "Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է...բայց ինչու կոտրել աթոռները": Իրոք, երբեմն պարադոսների մեջ այնքան հմայք է լինում..:)

    ОтветитьУдалить
  5. Ա-հա,Լեո ջան....չափից դուրս խանդավառությունն էլ է զավեշտական...:))

    ОтветитьУдалить
  6. Rit Mutafyan,հարգելիս...Շնորհակալ եմ այցելության ու բարի խոսքերի համար...

    ОтветитьУдалить