Мой список блогов

пятница, 27 января 2012 г.

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ


Բոդլերը  առաջին տեսանողն է,բանաստեղծների արքան ,իսկական Աստված:Բայց դե նա էլ արհեստական միջավայրում ապրեց ,և նրա ձևը ,որ շատ  են փառաբանում ,աղքատիկ է:Անհայտի գյուտերը նոր ձևեր են պահանջում: 

Սա Արթյուր Ռեմբոի կարծիքն է ....նրանից լավ հաստատ  չեմ ասի...))))


Բայց  չեմ կարող լռել... ու պիտի ասեմ ,որ ես    շա՜տ գեղեցիկ «ակնթարթներ»  անցկացրի Բոդլերի հետ ...))))) 
  Արձակի ու պոեզիայի հրաշալի համադրություն   ... Գեղատեսիլ  պատկերներ...Եվ  թվացյալ կոպտության ու ցինիզմի տակ  պահ տված անչափ զգայուն , նուրբ ու տառապյալ հոգի ... Ահա Բոդլերն ինձ համար ...
Իսկ շատերը նրան,չգիտես ինչու,  «սև ու մռայլ ցինիկ   »  են  համարում ...
Մի՞թե  հնարավոր է  ԳԻՆԻՈՎ,ՊՈԵԶԻԱՅՈՎ,ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ  ԱՐԲԵԼ խորհուրդ տվող գրողին  համարել « սև ու մռայլ ցինիկ » ... ))))
Художник Antoine Blanchard (1910 - 1988)
Antoine Blanchard (1910 - 1988)


Ես չեմ պնդում ,որ, իբր, Ուրախությունը  չի կարող  համադրվել  Գեղեցկությանը ,բայց , իմ կարծիքով, Ուրախությունը ՝նրա գռեհիկ զարդերից մեկն է...

Գեղեցկության ճանաչողությունը-մենամարտ է ,որի մեջ նկարիչը գոռում է ահաբեկված ՝ նախքան  պարտված լինելը ...

Վերջին անգամ նետելով բոցերն իրենց կրակի,
Մեր սրտերը կդառնան երկու կանթեղ սնամեջ....

...խորհրդավոր կապույտից ,վարդագույնից արարված 
Մի երեկո կուղարկենք իրար շանթի մի հարված,
Որպես մնաս բարովի մի հեկեկոց աղեկեզ...(Սիրահարների Մահը)

                                    (())


Արբենք

   Միշտ պետք է արբած լինել: Դա՛ է կարևորը ,միակ խնդիրը դա՛ է: 
   Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը,որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար:
   Բայց ինչո՞ վ :Գինիով,պոեզիայով,առաքինությամբ,ինչով ուզում եք,միայն արբեք՛:
    Եվ եթե երբևիցե ,լինի դա պալատի աստիճանների վրա,կանաչ փոսում ,թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ ,դուք ուշքի գաք ,զգաք, որ ձեր արբեցումն  արդեն անցել է կամ անցնում է ,հարցրեք քամուն ,ալիքին ,աստղին,թռչնին ,ժամացույցին՝ այն ամենին,որ հոսում է ,այն ամենին ,որ երգում է ,այն ամենին ,որ խոսում է, հարցրեք թե ո՞ ր  ժամն է,և քամին ,ալիքը ,աստղը ,թռչունը , ժամացույցիը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է »...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար ՝արբեք , անդադար արբե՛ք:
    ԳԻՆԻՈՎ,ՊՈԵԶԻԱՅՈՎ,ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ,ինչով կամենաք:   ( թարգմ. Վահան Տերյանի)

ԱՊՈՒՐՆ ՈՒ ԱՄՊԵՐԸ

     Իմ փոքրիկ խենթուկ սիրուհին ինձ ճաշ  էր մատուցում ,և ես ճաշասենյակի բաց պատուհանից զմայլվում էի  շարժուն ապարանքներով ,աննյութեղեի զարմանհրաշ կառույցներով ,որ արարիչը  կերտում  է գոլորշիներից:Եվ զմայլումիս պահին ասում էի  ինքս ինձ.« Բոլոր այս ուրվացնորքները  գրեթե նույնքան  գեղեցիկ են ,որքան աչքերն իմ չքնաղ սիրուհու, կանաչ աչքերն իմ փոքրիկ հրեշավոր խենթուկի»:
                       Եվ հանկարծ մեջքիս բռունցքի մի ուժգին հարված զգացի և լսեցի խռպոտ ու հմայիչ մի ձայն ,հիստերիկ ու կարծես օղուց խանձված մի ձայն ՝ իմ սիրելի փոքրիկ սիրուհու ձայնը, որ ասում էր. 
«Վերջապես ուտելու եք դուք ձեր ապուրը... ա՛յ ... ամպերի՜ վաճառական»:   )))))))))   ( թարգմ. Հ. Բախչինյան)


Խաղաղ սրտով ես բարձրացա լեռան գագաթ
Ու դիտեցի քաղաքը իր աղմուկի մեջ.
Հիվանդանոց ,պոռնկատուն ու քարավան,

Դժոխք ,տաժանք ,որտեղ ծփում են բյուր մեղքեր:
Օ՜, Սատանան՝ իմ անձկության դու տիրակալ,
Գիտես ,որ ես այնտեղ իզուր չեմ արտասվել,

Բայց ձգտում եմ ես որպես մի ծեր սիրահար
Իմ Սիրուհու տարփանքների մեղքով հարբել
Եվ հմայքով դժոխային՝ ջահելանալ:

Սիրում եմ քեզ ,իմ անառակ մայրաքաղաք.
Թմբիրի մեջ ,այգաբացի սավաններում,
Թե իրիկվա շղարշի մեջ ոսկեբանված,

Եվ ինչպիսի՜ հաճույքներ են հաճախ բերում
Ավազակները քո և կամ քո ցոփուհին,
Որ չի զգում ամենևին ամբոխն այս խուլ:
( թարգմ. Հ. Բախչինյան)





Ի՞ նչպես կըրնամ քեզ ,սեր անեղծ,
Նկարագրել ճշմարտապես-
Քեզ ,մուշիկ հա՛տ ,զոր ձեռք մ'անտես
Հավերժորեն մեջս թաղեց...

Ազնվագույն ,գեղեցկագույն
Կնոջ ,որ ինձ կյանք, խինդ կուտա,
Հրեշտակի՛ն ,կուռքին անմահ՝
Անմահության մեջը՝ ողջույն:  ( թարգմ. Վ. Թեքեյանի)


                                                               





Комментариев нет:

Отправить комментарий