Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Ինչու գրեցի այս մասին... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ինչու գրեցի այս մասին... Показать все сообщения

понедельник, 10 декабря 2012 г.

Կեղծանուն կամ« անո՞ւնն է ,որ պիտի գեղեցկացնի քեզ» ))))

Վերջերս   facebook-ում կարդացի մի օգտատիրոջ կարգախոս.« Ինձ ընկերության առաջարկ չուղարկեն կեղծանուն կրողները»:
   Ի՞նչ է կեղծանունը...  և ինչո՞ւ են մարդիկ «կեղծում  » ,թաքցննում իրենց իսկական անունը...  ինչո՞ւ են  «պատսպարվում»   կեղծ անվան տակ ...

понедельник, 30 января 2012 г.

Ինչո՞ւ գրեցի այս մասին...


 Մի ճամփորդ մոտենում է Սոկրատեսին ու հարցնում,թե արդյոք ճիշտ ճանապարհով է գնում  Աթենք.
-Ճիշտ ես գնում ,բարեկամ,Աթենքը մեծ քաղաք է ,կողքով չես անցնի,-պատասխանում է Սոկրատեսը:
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են աթենացիները,-հետաքրքրվում է օտարականը:
-Դե,-պատասխանեց Սոկրատեսը,-ասա ինձ որտեղից եք և ինչպիսի մարդիկ են բնակվում այնտեղ,որտեղից եկել ես :
-Արգոսից եմ : ՈՒրախ եմ ու հպարտ տեղեկացնելու,որ Արգոսում շատ բարյացկամ,ուրախ,բարի,առատաձեռն մարդիկ են ապրում,-պատասխանեց  ճանապարհորդը:
-Ես  էլ ուրախ եմ քեզ տեղեկացնելու,բարեկամ,որ Աթենքում էլ այդպիսի  մարդիկ են ապրում: