Мой список блогов

среда, 1 февраля 2012 г.

Ամուսնության մասին

Vasily Pukirev - Неравный брак - Google Art Project.jpg
Նկ. Վասիլի Պուկիրև . «Անհավասար ամուսնություն»

Ամուսնության մասին



Խելամի՜տ կին: Եթե դու ցանկանում ես ,որ ամուսինդ ժամանակն անցկացնի քեզ հետ ,ապա հոգ տար այն մասին,որպեսզի նա ուրիշ մի տեղ չգտնի այդքան հաճելի բավականություն ու քնքշություն:
                                                       Պյութագորաս


Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի:Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն,իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա:
                                                          Սոկրատ


  Արժի միայն սիրով ամուսնանալ. իսկ օրիորդի հետ ամուսնանալ միայն այն պատճառով ,որ նա համակրելի է,նույնն է,թե շուկայում գնել իրեն ոչ հարկավոր ապրանք միայն այն պատճառով ,որ նա լավն է:
                                                     Ա. Պ. Չեխով

Ամուսնությունն աչքի է ընկնում այն առանձնահատկությամբ,որ նրա հետ դադարում է երկրպագությունը  կուռքին:Երբ տղամարդն ավելի մոտիկից է դիտում իր աստվածուհուն,վերջինս վերստին դառնում է հասարակ կին: ))»

Մի մխիթարվիր ճղճղան ֆրազով ,թե սիրեցյալի հետ խողտիկում էլ դրախտ է: Ամուսնությունը ոչ միայն հոգեկան,այլև նյութական միություն է : Պատրաստվելով ընտանիք ստեղծել ՝ մտածիր ,թե որքանով ես նյութապես անկախ,արդյոք կկարողանա՞ս հագցնել,ապահովել և կերակրել քո ընկերուհուն:
                                           Վ. Ա. Սուխոմլինսկի

Կինը սիրուհի չէ,այլ մեր կյանքի ընկերն ու ուղեկիցը,և մենք նախօրք պետք է ընտելանանք այն մտքին,որ սիրենք և՛ այն ժամանակ,երբ տարեց կին կլինի,և՛ այն ժամանակ ,երբ պառավ կլինի:
                                                          Վ. Գ. Բելինսկի

Կնոջը հարգող տղամարդը միայն կարող է նրանից բաժանվել ՝չստորացնելով նրան:
                                                                    Ս. Մոեմ

Նա ,ով պաշտպանում է կնոջ իրավունքները՝ նա պաղտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած՝ պաշտպանում է ապագան:

                                                          Վ.Հյուգո

Երիտասարդ կնոջը նպատակահարմար չէ պատկանել ծեր ամուսնու, որովհետև նավին կապված մակույկի նման նա չի կարող հարմարվել նավի շարժումներին և իր տակ չունի խարիսխ,բայց, կտրելով պարանները ,հաճախ գիշերները գտնում է հանգրվան:  )))
                                                     Թեոգնիդես

Ամուսնանալ ցանկացող ծերունու ամենահիմնավոր արդարացումը նրանում է,որ նրան հարկավոր է դայակ:

                                                  Հ.Ուոլպոլ

Ես իմ կյանքն ամփոփել եմ ոչ թե սրտումս,որը կարող է փշրվել,ոչ թե զգացմունքներում,որոնք բթանում են,այլ ուղեղումս,որը չի մաշվում և դիմանում է ամեն ինչի:

                                                  Օ. Բալզակ
      

                                                                                       Ավելի վտանգավոր բան չկա ,քան իր ճակատագիրը կապել կնոջ ճակատագրի հետ այն բանի համար միայն ,որ նա գեղեցիկ է ու ջահել:

                                                    Վ.Գ. Բելինսկի  





Նկ. Ֆրեդերիկ Լեյտոն ,Նկարչի մեղրամիսը







Комментариев нет:

Отправить комментарий