Мой список блогов

вторник, 14 февраля 2012 г.

Անտուան դը Սենտ Էքզյուպերի և Կոնսուելո....«մի սիրո պատմություն »շարքից ...


Անտուան դը Սենտ Էքզյուպերին ծնվել է 1900թ. Լիոնում:Նրա հայրը կոմս էր և սերում էր ասպետական հինավուրց ընտանիքից:Չորս տարեկան էր փոքրիկ Անտուանը ,երբ մահացավ հայրը :Մայրը նուրբ ,բարեկիրթ անչափ հմայիչ  մի  կին էր,,,

Փոքրիկ Անտուանին նա  անվանում էր Արևի Որդի ոսկեգանգուր ,փայլուն մազերի պատճառով...
Ամաչկոտ էր ու բարի ՄԵՐ ԱՆՏՈՒԱՆԸ,բարձրահասակ,գեղեցիկ ,ֆիզիկապես լավ զարգացած ,նուրբ ու քնքուշ սրտով....
1921թ. զորակոչվեց բանակ ,որտեղ էլ լրջորեն զբաղվեց ավիացիայով:Այլ բան այլևս գոյություն չուներ երիտասարդ օդաչուի համար,նույնիսկ կանայք նրան  շատ քիչ էին հետաքրքրում,,,

Միայն մի քանի տարի անց՝  հանդիպելով Լուիզային՝ նա սիրահարվեց ինքնամոռաց...Միանգամից առաջարկեց սիրտն ու ձեռքը,,,Լուիզան  համեստ երիտասարդի  առաջարկին պատասխանեց անորոշությամբ...Իսկ մի քանի ամիս անց ,երբ օդանավի անհաջող փորձարկումից հետո Անտուանը հայտնվեց հիվանդանոցում, Լուիզան բոլորովին մոռացավ իր երկրպագուի գոյության մասին...
   Դեռ երկար տարիներ Էքզյուպերին  շարունակում էր քնքուշ զգացմունքներ տածել աղջկա հանդեպ,իսկ նա շարունակում էր  համարել Անտուանին անհաջողակ...Սակայն, երբ իմացավ Անտուանի գրական ասպարեզում ունեցած  հաջողությունների մասին ,միայն  զարմացած ուսերը  թոթվեց....
   Դառնալով հայտնի գրող՝ անսպասելի ,ի զարմանս բոլորի , նա մեկնեց Աֆրիկա:
«Նախքան գրելը հարկավոր է ապրել,-բացատրում էր նա հարազատներին......»: Եվ այդ օրերին նրա կյանքը բովանդակում էին միայն  օդանավերը.....Չնայած որ նրա կյանքն  «ամփոփված էր  օդանավերում»՝ միևնույնն է  նա  իր ստեղծագործական գործունեությունը չթողեց նույնիսկ անապատում,,,,,
  Զարմանալի մարդ էր Էքզյուպերին,,,,Շատ տարբեր,նման չէր ուրիշներին...Ընկերները կատակում էին՝ ասելով.«Նա միայն երկնքին է նայում...»:
Կոմսը ընդունակ չէր ստի,խաբեության,չարության...Նա  համոզված  էր.«Ատելությանը կարելի է վերջ տալ ոչ թե ատելությամբ,այլ սիրով»: Նա այնքան առատաձեռն էր, մեծահոգի,որ առանց  հապաղելու  կարող էր ընկերների համար  անշահախնդիր,առանց որևէ բան փոխարենը ակնկալելու մեծ գումարներ ծախսել...Պատմում են ,որ այդ  մեծ ու բարի սիրտ ունեցող հսկան դուր էր գալիս կանանց...Ոմանք   նրան գեղեցիկ էին համարում ,իսկ   մյուսները ՝անհրապույր ...Սակայն երկու կողմերն էլ խոստովանում էին,որ նա հմայիչ է,իսկ ժպիտը նրան յուրահատուկ գրավչություն էր հաղորդում:
   Մի անգամ արդեն ունենալով դժբախտ սեր՝ Անտուանը զգույշ էր զգացմունքների մեջ...Նա կին էր փնտրում  լուրջ հարաբերությունների ու ամուր ընտանիք ստեղծելու համար,,, 
 Մի առիթով նա  գրել էր  մորը.«Կնոջից ես պահանջում եմ ,որ նա  կարողանա խաղաղեցնել  իմ ներքին անհանգստությունը...Ահա ,թե ինչու է ինձ անհրաժեշտ կինը...Չես պատկերացնում ,մամա,թե որքան ծանր է միայնությունը ...Երիտասարդ կյանքդ համարում ես անարժեք մի բան...»:
  Այդպիսի կին շուտով հայտնվեց նրա կյանքում...Նրանք ծանոթացան Բուենոս Այրեսում...Նա Կոնսուելո Կարիլիոն էր՝ հայտնի  հարավամերիկյան  գրող Հոմես Կարիլիոի այրին...
   Օտարերկրուհին անկայուն ու անհավասարակշիռ մի անձնավորություն էր...Շատերը չէին սիրում այդ խենթ կնոջը...Չնայած ոչ ոք չէր ժխտում ,որ նա անսովոր էր,կարդացած, «գլուխ էր հանում » գրականությունից, երաժշտությունից...Սովորում էր պարսկերեն... Գեղանի էր...Գիտեր պահել իրեն հասարակության մեջ... Փոքրամարմին էր,նազելի,հեզաճկուն շարժումներով...  Քայլում էր հպարտ, մի փոքր ինքնասիրահարված ու ամբարտավան...Մեծ ,ինչպես աստղեր, սև աչքերն անչափ արտահայտիչ էին...Այդուհանդերձ Կոնսուելոն գեղեցկուհի չէր...Կարճահասակ էր,թուխ մաշկով,իսկ դիմագծերը հեռու էին կատարյալ լինելուց»:
 Երբ հայտնի  ռուս գրող Կուպրինի աղջիկը հանդիպեց նրան , վերջինս անմոռանալի տպավորություն թողեց նրա վրա.«Նա անչափ հետաքրքիր անձնավորություն է,հզոր երևակայությամբ ,սրամիտ,ուրախ ,չափազանց հմայիչ էակ...»:
  Կոնսուելոն սիրում էր գունազարդել իրադարձությունները,հորինել ու պատմել անհավատալի պատմություններ,որոնց նա անկեղծորեն հավատում էր՝ շփոթելով իրականը հորինվածքի հետ...
   Կուպրինան պատմում է. «Մի անգամ՝ կեսգիշերին, հնչեց հեռախոսի զանգը...Կոնսուելոն էր...հուզված ձայնով ,հեկեկոցով  նա խնդրեց ինձ  անհապաղ գալ իր մոտ..սպառնում էր ինքնասպան լինել...»:
Հապշտապ հագնվելով՝ Կուպրինան սլացավ նրա մոտ՝ կտրել - անցնելով  ամբողջ քաղաքը ... Կոնսուելոն գունատ էր,ամբողջովին սև հագած... Նա լացակումած պատմում էր,թե գտել էր նրան ,ում փնտրել էր ողջ կյանքի ընթացքում...որ նա արտասովոր, ուժեղ, գեղեցիկ տղամարդ էր...  իր կյանքի սերը...որն իր հայտնությամբ փրկել էր նրան վշտից ,հուսահատությունից,վախից...և ,իբր թե, իր աչքերի առաջ նրան գնդակահարել են հեղափոխականները...և ,որ առանց նրա  անիմաստ է համարում իր կյանքը...»:
  Քսենյա Ալեքսանդրովնային  ,որն այդ ժամանակ 19 տարեկան էր,ցնցեց այս պատմությունը...Մի քանի շաբաթ չէր հեռանում նրա կողքից,մխիթարում էր,հանգստացնում ...փորձում օգնել բարի խոսքերով...
Կուպրինան պատմում է.«Երեք օր ու գիշեր ես վազում էի նրա հետևից լիճ՝  փրկելու խեղդվելուց...Նա ինձ ուժասպառ էր արել...Ես շատ էի վախենում նրա համար ու աշխատում էի մենակ չթողնել...»:
Մի քանի օր անց  Կոնսուելոն  ստացավ հեռագիր...Նրա դեմքին ժպիտ հայտնվեց...Կուպրինայի հարցին,թե ինչ է պատահել,նա պատասխանեց,որ իր, իբր,  «զոհված» սիրելին ՝Անտուան դը Սենտ Էքզյուպերին ,որոշել է այցելել իրեն... Եվ շուտով կհանդիպեն...
    Տեսնելով աղջկա շփոթմունքը՝ նա բացատրում է.«Հասկանում ես ,ես չէի կարող սիրել մի մարդու ,որն իմ կարծիքով լքել էր ինձ, դավաճանել ... Գտել մեկ ուրիշին...Եվ  ահա,ես հորինեցի,թե նա զոհվել է...Այդպես ավելի հեշտ էր ինձ համար»:
  Վիրավորված ու նեղացած Քսենյան, անվանելով նրան ստախոս ու ստոր խաբեբա,հեռացավ նրա տնից...
   Սակայն Կուպրինան  համարում էր,որ  այդ  անհավասարակշիռ արգենտինուհին  Էքզյուպերիի կյանք մտցրեց «պոեզիա,ֆանտազիա և թեթևություն»:
    Անտուանն առանց իր սիրելիի մի վայրկյան անգամ չի կարող մնալ...Մի անգամ նա Կոնսուելոյին օդանավով տարավ«զբոսանքի» ...Հանկարծ շրջվելով դեպի նա՝ պահանջեց,որ համբուրի իրեն՝ սպառնալով,որ եթե մերժի, օդանավը գետի մեջ  կգցի.... Վախեցած Կոնսուելոն ընկերական համբույր նվիրեց...:
   Շուտով նրանք ամուսնացան...
 Սկզբում երիտասարդ զույգը շատ երջանիկ էր...
  Հետո Անտուանը ստիպված էր  հանդուրժել  կնոջ անհեթեթ արարքները  ... Կոնսուելոն պահանջում էր  մշտական  ուշադրություն և հիացմունք ... ու եթե ինչ-որ բան դուրը չէր գալիս, կոտրում էր սպասքը,գոռում...արտասվում...Այդ պահին նրան ոչ ոք  չէր կարող հանդարտեցնել ....Նա նույնիսկ հեռանում էր տնից ,գիշերով թափառում փողոցներում կամ սրճարաններում...վերադառնում էր,երբ արդեն խաղաղված էր լինում ...
  Նրանց վիճաբանությունների մասին ողջ քաղաքը գիտեր...Կոնսուելոն չէր էլ թաքցնում...Հաճախ էր  Էքզյուպերիի  մասին անհարգալից խոսում...Հորինում վարկաբեկող պատմություններ,հայտնում իր դժգոհությունը ամուսնու հանդեպ...Սակայն հետո խոստովանում էր, որ ինքն է հորինել այդ պատմությունները, որ չափազանց շատ է սիրում ամուսնուն ՝ նրանից հեռանալու համար...
  Երբեմն մադամ դը Սենտ Էքզյուպերին շրջապատին  խելագար  էր թվում...Նա չէր ամաչում հյուրերի ներկայությամբ Անտուանի վրա նետել ափսենները,որոնք  հանգիստ ու անվրդով ժպիտը դեմքին որսում էր  Էքզյուպերին...

  1943թ. լույս տեսավ Էքզյուպերիի ամենահայտնի գիրքը՝ «Փոքրիկ Իշխանը»...Վարդի նախատիպը իր սիրելի Կոնսուելոն էր....
   Էքզյուպերին իր պարտքը համարեց պայքարել Հիտլերի դեմ...Ընկերները համարում էին ,որ անզուսպ և անմիտ Կոնսուելոն հասցրեց նրան հուսահատության...Նա ցանկացավ զոհվել՝ մարտնչելով թշնամու դեմ...1944թ հուլիսի 31 -ին Էքզյուպերիի ինքնաթիռը չվերադարձավ ռազմակայան...Այսպես վերջացավ աշխարհի  ամենաբարի գրողի երկրային կյանքը...
    Կոնսուելոն չէր արդարցնում ինքնիրեն....Միայն մի անգամ ցույց տվեց հարազատներին իր սիրելի ամուսնու ուրախ աղոթքը նվիրված իրեն,որը լավագույն կերպով  իր մեջ արտացոլում էր Կոնսուելոյի բարդ ,հակասական ու անտանելի բնավորությունը.... Աղոթքը գրված էր Կոնսուելոյի անունից...
Ահա.
«Աստված իմ,հարկավոր չէ նեղություն կրել...Թողեք ինձ այնպիսին ,ինչպիսին կամ...Ես փառասեր եմ մանրուքների մեջ,սակայն համեստ եմ լուրջ բաներում...Մանրուքների մեջ ես եսակենտրոն եմ,սակայն լուրջ  դեպքերում  գիտեմ անձնազոհ լինել՝կյանքս էլ կտամ...Մանրուքների մեջ անազնիվ եմ,սակայն ես երջանիկ եմ միայն,երբ մաքուր եմ...
Աստվա՛ծ իմ , դարձրու ինձ այնպիսին,ինչպիսին ինձ տեսնում է ամուսինս...Փրկի՛ր իմ ամուսնուն,քանզի նա իրոք  սիրում է ինձ...Առանց նրա ես որբ եմ...Նա թվում է այնպես անխռով,հանգիստ,ուժեղ,բայց իրականում , եթե  հանկարծ   մի փոքր աղմկեմ  տանը ,նա լի է անհանգստությամբ ...Արե՛ք այնպես ,որ միշտ աղմկեմ,եթե նույնիսկ  ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան կկոտրեմ ... Պահպանեք հավատարմությունս,որ չհանդիպեմ նրանց հետ ,ում նա ատում է...Ովքեր ատում են նրան...Դա կդժբախտացնի նրան, քանզի ես նրա կյանքն եմ...
Օ՜,Աստվա՛ծ իմ ,պահի՛ր  մեր տունը
Ամեն:
Ձեր՝Կոնսուելո...»:
    Որքան էլ թեթևամիտ ,խենթ կամ եսասեր համարեին Անտուանի սիրելիին,միևնույնն է ,միայն նա գիտեր ,թե իրականում ով է նա.....Ինչպիսին է նա և ինչու մինչև կյանքի վերջ  նույնքան անձնուրաց ու աձնվիրաբար սիրեց նրան,ինչպես իրենց զարմանալի ու անհասկանալի  սիրո պատմության  ծանոթության առաջին օրը....
  «Սերը միակ կիրքն է,որը վճարվում է նույն դրամով,ինչպիսին ինքդ ես  հատել(կտրել,դրվագել)»
...Միայն 2004թ. Միջերկրական ծովում հայտնաբերեցին մեծ գրողի օդանավի բեկորները...Փորձաքննությունը պարզեց  ,որ դա այն օդանավն էր,որով իր վերջին չվերթը կատարեց Անտուան դը Սենտ Էքզյուպերին.....

*********


Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում  ոչ ոքի չեն անհանգստացնում:
Նրանք առավոտները բացվում են

 խոտերի մեջ եվ երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, եւ Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորվին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ:



Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել եւ արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը:Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված:



Նա ուզում էր երևալ իր ողջ գեղեցկությանմբ : Այո՝ դա մի սարսափելի պչրամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, եւ ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:

Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.


-Ա՜խ, հազիվ արթնացա...



Խնդրում եմ՝ ներեք ինձ... Ես դեռ բոլորովին գզգզված եմ...



Փոքրիկ իշխանն իր հիացմունը չկարողացավ զսպել.

-Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:


-Ի՞նչ եք ասում... – եղավ մեղմ պատասխանը:- Տեսեք, է՝, ես ծնվեցի արեգակի հետ:



Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում:

Իսկ ծաղիկը շուտով ասաց.


-Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով...





Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց, հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա:


Շուտով պարզվեց , որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, եւ Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, եւ մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.


-Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:

-Իմ մոլորակի վրա վագրեր չկա,- առարկեց Փոքրիկ իշխանը: - Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:
-Ես խոտ չեմ, - վիրավորվեց ծաղիկը:

-Ներեցեք ինձ...


-Չէ’, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք...


« Բույս է ... շատ զարմանալի է..., - մտածեց Փոքրիկ իշխանը :-ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:


-Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեք: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա’յ, որ տեղից ես եկել եմ...


Նա խոսքը չավարտեց:



Չէ՞ որ նա այստեղ էր ընկել , երբ ընդամենը սերմի հատիկ էր եւ ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:


-Ի՞նչ եղավ շիրման...


-Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչեւ վերջ ձեզ չլսել:


Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. Թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի:


Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղկը եւ շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ:Դատարկ խոսքերից սկսեց նշանակություն տալ եւ իրեն շատ դժբախտ զգալ:


-Ես իզուր էի նրան լսում, - մի անգամ սիրտը բացեց նա:

- Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները:

Հարկավոր է ուղղակի նայել նրանց եւ շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էր ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները...


Դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի... Եվ հետո նա խոստովանեց.

-Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով 

դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը:Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները... Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ եւ դեռ 

սիրել չգիտեի:


2 комментария:

  1. Հաճելի էր մեկ անգամ էլ կարալ, վերհիշել այդ հատվածը, սիկ Էքզյուպերին, նրան ավելի շատ սիրեցի... փաստորեն մեր հրաշք Փոքրիկ Իշխանն իր մարմնավորումն էր... )))

    ОтветитьУдалить