Мой список блогов

вторник, 7 февраля 2012 г.

Քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն,Ներվերի հետ խաղալ ,дать добро ,Ոսկե երիտասարդություն




  • Խոսքի պատմություն...
  • Քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն(քամի ցանողը փոթորիկ կհնձե)Ովսէէ 8:7

    Արտահայտությունը Աստվածաշնչյան է...

    նշանակությունը.
    Պարտադիր նախազգուշացում  է բոլոր  չարակամների,բանսարկուների ու քսուների  
     համար,ովքեր հյուսում են խարդավանքներ,մարդկանց փոխհարաբերությունների  միջև տարաձայնություններ ու գժտություններ մտցնում ... նրանց արարքների   բոլոր  չար  հետևանքները առաջին հերթին  կդառնան հենց իրենց դեմ.... 


    Ներվերի հետ խաղալ  արտահայտության պատմությունն էլ անչափ հետաքրքիր է :))

    Հնում ,երբ բժիշկները հայտնաբերեցին նյարդերի նշանակությունը մարդու մարմնում...գտան նմանություն երաժշտական գործիքների լարերի  և նյարդերի միջև   : Այդ նմանության պատճառով բժիշկներն այն անվանեցին   նույն բառով՝ nervus... :)) Հետևաբար այստեղից էլ առաջացել է  նյարդայնացող գործողությունների համար  կիրառվող  հետևյալ արտահայտությունը ...խաղալ նյարդերի վրա(հետ....) 

    Ինչպես է առաջացել дать добро 

    արտահայտությունը....?

    Մինչ հեղափոխական այբուբենում  д-ը տառը
    կոչվում էր  добро....Դրոշը,որը համապատասխանում էր այդ տառին ըստ  ռազմա-ծովային օրենքի ուներ հետևյալ նշանակությունը...ԱՅՈ,համաձայն եմ ,թույլ եմ տալիս....

    Ոսկե երիտասարդություն

    Սովորաբար գործածվում է հեգնանքով..Jeunesse dorre  ֆրանսերենից բառացիորեն- ոսկեջրած երիտասարդություն...

    նշանակությունը.
    այլաբանորեն ՝երես առած,շփացած,գերհագեցած,կյանքը զուր վատնող երիտասարդներ հարուստ ընտանիքներից(ընդամենը  :))
    Այս արտահայտությունը հանդիպում է Ժան Ժակ Ռուսսոյի «The New Heloise » վեպում:


    Комментариев нет:

    Отправить комментарий