Мой список блогов

пятница, 11 ноября 2011 г.

Բախտից երես առածներ,թե...:))


-Թե...այսպիսին կլիներ իմ պատասխանը ,եթե լինեի սպարտուհի ...
-Եթե...կհնչեր սպարտացու պատասխանը...:))
Ըստ Յուվենալի«ստրուկը կդառնա թագավոր,գերյալները կգտնեն ազատություն ...միայն հաջողությունն է հազվագյուտ սպիտակ ագռավ...»
Այո,կռահեցիք...նյութս հաջողության ու հաջողակների մասին է....սա  պարզապես նյութ չէ,այլ ընդարձակ «լայնածավալ» մեկնաբանություն՝ Հասմիկի և Լեոի  համապատասխան նյութերին ..:))

   Պատմությունից գիտենք հետևյալը....
«Նժույգ,թագավորությանս կեսը կտամ մի նժույգի դիմաց» գոչեց Ռիչարդ 3 -րդը Բոսվորտի ճակատարմարտի ժամանակ...
Չբերեց ինչ-որ մեկի բախտն ու նա հարմար պահին հարմար տեղում չեղավ...պատկերացրեք միայն,թե պատիվների,կոչումների ու ոսկեդրամների տեսքով  ինչ «ոսկե անձրև » կտեղար այն  մարդու(հեծյալի անպայման) գլխին ,որը  պատահաբար կանցներ մարտի դաշտի մոտով  ու կլսեր Ռիչարդի խնդրանքը,,,  :)) Սակայն ,ինչ-որ մեկը մնաց ինչ- որ մեկ...Ռիչարդն էլ զոհվեց այդ ճակատամարտում...
Իսկ այս դեպքերից 100 տարի անց ՈՒոլթեր Ռելիի բախտը բերեց...(ով գիտի ,գուցե և հաշվարկել էր նախապես...)նա հարմար պահին գտնվեց հարմար տեղում...երբ Անգլիայի թագուհը կառքը թաղվել է ցեխոտ ջրափոսի մեջ,Ռելին արագ հանում է  իր թանկարժեք վերարկուն ու  գցում  թագուհու ոտքերի տակ...Այդ շքեղ արարքն աննկատ չմնաց...շատ շուտով Ռելին դարձավ Անգլիայի հզորագույն դեմքերից մեկը...
Եկեք չվիճենք,,,եթե հասարակ մարդուն հարկավոր է հսկայական ժամանակ  փորձերի ու սխալների տանջալից մեթոդով հասնելու  որոշակի հաջողության ,ապա «բախտից երես առածներին» ընձեռնվում է հնարավորություն...Օրինակ,եթե չլիներ հեղափոխությունը Կրոմվելը կմանր սովորական կալվածատեր...
 Մի տարածված կարծիք  կա ,որ յուրաքանչյուրին  անհրաժեշտ է ունենալ հաջողության  «իր Տուլոնը»...
Տուլոնի գրոհի ժամանակ Բոնապարտի կողքին մարտնչող ուրիշ սպաներ էլ կային..սակայն նրանց անունը մնաց անհայտ...  երջանիկ պատահակությունն  օգնեց շնորհաշատ զորավարին ու նա դարձավ այն,ինչ դարձավ...իսկ այդ շնորհները պետք է ունենալ...
Ոչ մի հաջողություն չի դարձնի մեզ հաջողակ մարդ ,եթե մենք ընդունակ չենք օգտագործել երջանիկ հնարավորությունն ու ապացուցել,որ արժանի ենք դրան...


Չեմ վիճում..իհարկե,հաջողակ լինելուց և անձնական որակներից բացի ,հաջողությունը նշանակալից չափով կախված է նաև մեր բնավորությունից,հմտությունից,սովորություններից,բնակության վայրից,հանգամանքներից...ու բազմաթիվ այլ գործոններից...Հիմարությունը ,դանդաղկոտությունը,անիրազեկությունը կմեռցնի ցանկացած հաջող հնարավորություն... Ֆորս -մաժոր իրավիճակները օգնում են մարդկանց ցուցաբերել իրենց ընդունակություններն ու հասնել հաջողության...
հաջողության հասնելու համար  անհրաժեշտ է մի անչափ  կարևոր հանգամանք ևս
ԵՐԿՆՔԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ.....(չվիճեք...: )
Ով է հաջողակ մարդ...???գուցե նա,ով չի հաշվում իր պարտություններն ու կորուստները...նա,ով ընկնում է ու բարձրանում...դարձյալ ընկնում ...մտնում փակուղի..գլուխը չի կորցնում....չի շփոթվում.....սկսում է նորից...

Թող լինի Ձեզ հետ Երկնքի Բարեհաճությունը...իսկ հաջողությունը ,հաջողակ լինելը կարճաժամկետ իրադարձություն է, և մի երկու անգամ նպատակին հասնելը դեռ  երաշխիք չէ մշտական հաջողության ,,,դանդաղկոտ,ալարկոտ,ոչ համարձակ ,պասիվ մարդկանց ոչ մի պատահակաություն էլ չի օգնի....
Ես Բոլորիդ նետում եմ Հաջողությամբ լեփ-լեցուն  ձեռնոց-մարտահրավեր..:))
Ու եթե իրավիճակն ունի երկու  ելք... ապա,թող  որ միայն «հաջողված հաջող» ելքը գտնեք... :))

P.S.Նապոլեոնը « իր Տուլոնից» բացի ունեցավ նաև իր «ս.Հեղինեն»-ն...գտնվելով աքսորավայրում  նա շախմատ շատ էր խաղում,չիմանալով ,որ շախմատի ֆիգուրները շատ կարևոր գաղտնիք են կրում իրենց մեջ... ու միայն 1933թ. նրանց մեջ գտան Նապոլեոնի համար կազմակերպած փախուստի ծրագիրը... Շախմատը պատրաստել էին Բոնապարտի ընկերները...միայն այդ նվերը տանող սպան գիտեր գաղտնիքը,որն էլ ճանապարհին զոհվում է...նվերը հանձնում է  մի ուրիշ սպա,որը չգիտեր շախմատի գաղտնիքը....
ինչ կասեք սրան...ինչ անուն կտաք....??? :))


9 комментариев:

  1. Lili ջան, գրառման ընդհանուր իմաստը հասկանալի է, բայց լրիվ համաձայնվել չեմ կարող, հատկապես երբ խոսքը Նապոլեոնին է վերաբերում: Նախ, ես անչափ "զայրացած եմ" ;), որ Նապոլեոնին համեմատեցիք պետությունը որպես ժառանգություն նվեր ստացած ինչ-որ ապաշնորհ Ռիչարդի կամ առավել ևս թագուհու ոտքերի տակ մուշտակ նետած մեկի հետ: Նրանք որպես անհատներ, որպես երևույթներ այնքան անհամատեղելի են, ինչպես ասենք Էյնշտեյնն ու գազանանոցի շինպանզեն: Երկրորդ, Տուլոնի գրավման ժամանակ շատ սպաներ ու զինվորներ կային, բայց նրանցից և ոչ ոք չդրսևորեց նույնիսկ 1 տոկոսը այն քաջության, խոհեմության, ռազմական արվեստի և ամենակարևորը (այդ մարտի համար) հրետանային գործի իմացության, որ դրսևորեց Նապոլեոնը: Իհարկե շատ-շատ դեպքերում Նապոլեոնի "բախտը բերել է" կամ ինչպես ինքն էր ասում "իր երջանիկ աստղը իրեն ուղղորդում էր", բայց դա դրսևորվում էր ոչ թե բացարձակ պատահականությամբ, այլ նրանով, որ նա իր գործերով, ընդունած որոշումներով, մարդկանց ճանաչելու և խրախուսելու հմտությամբ և այլն ՇԱՏ-ՇԱՏ ՄԵԾ ՔԱՅԼԵՐ ԷՐ ԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, որը մի դեպքում պսակվում էր հաջողությամբ, ինչպես Մարենգոյի ճակատամարտում, մյուս դեպքում անհաջողությամբ, ինչպես Վաթեռլոյի ճակատամարտում...
    Ի դեպ, Նապոլեոնին հիմնականում գիտեն որպես զորավար, այնպես չէ՞: Իսկ շատերը գիտեն արդյոք, որ նրա անմիջական մասնակցությամբ ու թելադրանքով գրվել է 2-րդ հազարամյակի առավել մնայուն ու առաջադեմ իրավական փաստաթուղթը` քաղաքացիական օրենսգիրքը: Իսկ իրավական գիտելիքներ նա ձեռք է բերել իր կարիերայի սկզբում, բանտում եղած 1-2 ամիսների ընթացքում: Եվ ես հարցնում եմ` շատերի՞ն գիտեք արդյոք, որ 22-23 տարեկանում հայտնվելով բանտում ոչ թե ժամանակը կվատներ կյանքն անիծելու, այլ կայուն գիտելիքներ ձեռք բերելու: Այդ ՄԱՐԴԸ իր ողջ կյանքի ընթացքում անիծվածի պես աշխպատել է իր նպատակին հասնելու համար և բախտը այդ ամենում կատարել է միայն вспомогательный դեր ու ոչինչ ավելին:
    Կներեք, քիչ մը երկար ու կոշտ (հուսով եմ դա այդպես չէ)ստացվեց :(

    ОтветитьУдалить
  2. Կա մեծ տարբերություն ձեր բլոգների ու մյուս բլոգների ու կայքերի միջև, համոզվեցի մեկ անգամ էլ. որովհետև բացի նյութերի որակն ու "բարձրությունը", նաև коммент-ներն են կարդացվում նույնպիսի մեծ հետաքրքրությամբ... :)

    ОтветитьУдалить
  3. ....երջանիկ պատահակությունն օգնեց շնորհաշատ զորավարին ու նա դարձավ այն,ինչ դարձավ...իսկ այդ շնորհները պետք է ունենալ...SNORHASHATTTTTTTT,ays barn arden xosum er Napoleoni ojtvac ev @ntryal linelu masin,,,Ֆորս -մաժոր իրավիճակները օգնում են taxandavor մարդկանց ցուցաբերել իրենց ընդունակություններն ու հասնել հաջողության...:))patasxans grarman mej er,Leo jan,,,karcum em ,es Napolionin chem nexacrel ,,,:))
    shat sur `oooo,,,chilli,,, meknabanutyun er,,,hrashali er,,,jpittttt
    anshusht, erjanik patahakanutyamb @ndzernvac naxnakan hajoxutyun@ zargacnelu hamar harkavor en hatuk @ndunakutyunner ,voronq el amragrvac piti linen patasxanatvutyamb,hamarutyamb,ashxatasirutyamb,tqnajan ashxatanqov,taxandov,kamayin hatkanishnerov,,andznakan voraknerov,,ev ayln,,,,
    Relin miayn verarkun jamanakin netelu hamar che,vor dardzav taguhu favoritn u unecav hajoxutyunner,,,iharke,da shat hajox jest er,,,sakayn,ete relin chliner paylun administrator,zinvorakan,,,ev ayln,apa voch mi hajox pathakanutyun el nran cher ogni,,,
    ev ,verjapes,,,hajoxutyunn ayn e ,erb patrast es ogtagorcelu @ndzernvac hnaravorutyun@ ...

    ОтветитьУдалить
  4. Leo jan,,,xndrum em,,sa el hashvi ar,,
    Դարձյալ տեսա արեգակի տակին,որ Ընթացքը վազողներինը չէ,և ոչ էլ պատերազմը՝քաջերինը,և ոչ էլ հացը իմաստուններինը,և ոչ էլ հարստությունը հասկացողներինը,և ոչ էլ շնորհքը գիտուններինը...ժող.9-11
    patahum e naev ayspes,,u shat mardik,voronq inch -inch patcharnerov hajoxutyan chen hasel`Apashnorhner chen,,,

    ОтветитьУдалить
  5. ayo,Hasmik jan,,,:)) danak@ danakov e srvum,,mardu mitqn el`mtqov,,u da hrashali e,,,,im uzacn el sa er,,,:))

    ОтветитьУдалить
  6. Լինել տարբեր բոլորի մեջ, լինել տարբեր տարբերների մեջ, ահա մեծության ճանապարհը։

    ОтветитьУдалить