Мой список блогов

четверг, 17 ноября 2011 г.

Խաբում են բոլորը....ինչ-որ պատճառով,ինչ -որ մեկին...


Մարդը չի կարող ապրել առանց ստի։Նա չի կարող ապրել  միայն ճշմարտության մեջ...Ճշմարտությունը չափազանց անտանելի է...Նիցշե

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել  Ա.Իսահակյան.

Մարդկային ստի բնույթը շատ բազմազան է:Խաբում են բոլորը,ինչ-որ պատճառով,ինչ -որ մեկին...
.Մարդը ստում է անհիշելի ժամանակներից,ստում են  տարբեր պատճառներով։
Ստում ենք ,երբ մեր կյանքը չի ստացվել այնպես ,ինչպես ցանկանում էինք...Ստում ենք ի նպաստ,ի բարին...մեկ ուրիշի համար...ստում ենք վախից...

Քրիստոնեական հավատքի հիմնասյունններից,տիտաններից մեկը՝Պետրոս Առաքյալը ստեց վախից..երբ աքաղաղը չկանչած երեք անգամ ուրացավ ՀԻՍՈՒՍԻՆ...և հետո դառնապես լաց եղավ...
  Մենք ստում ենք ինքներս մեզ ,երբ առաջանում է մի յուրատեսակ հուզական դատարկություն...խախտելով ինչ որ կանոններ...չգրված օրենքներ.մի՞թե
սուտ կոչված այդ խաղին մեր գենն էլ է մասնակցում (մեր գենը...ակամայից մտաբերեցի Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը.«Ինչ որ ուզում եմ ,այն չեմ անում,այլ ինչը որ ատում եմ ,այն եմ անում...ուրեմն այդ անողը այլևս ոչ թե ես եմ ,այլ մեղքը,որ բնակվում է իմ մեջ...իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծո օրենքից,սակայն իմ անդամներում մի ուրիշ օրենք եմ տեսնում ,որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին..Ի՜նչ թշվառ մարդ եմ ես)....                      



Ստում են միմյանց ամուսինները,շատ է սուտը  կին- տղամարդ փոխհարաբերություններում,քաղաքականության մեջ(հատկապես  մինչ ընտրությունները :))
 Տղամարդկանց գուցե դժվար լինի հավատալ,սակայն կանայք երբեմն կարող են ստել «արվեստի նկատմամբ ունեցած մեծ սիրուց» ։
Ստում են կանայք լինի երազում ,թե իրականում ,գիտակցաբար,անգիտակցաբար,առանց հետին մտքերի,թե հեռահար նպատակներով...





-Տղամարդիկ ստում են անբնականորեն : Կանայք,որոնք իրենք դա անում են ապշեցուցիչ վարպետությամբ,իրենց սիրելիների մոտ ակնթարթորեն հայտնաբերում են ստի փոքրագույն երանգը:Մեղավոր տղամարդու խոսակցության տոնի մեջ կա շինծու անբռնազբոսություն, և չափից ավելի բնականության ձայներանգները դավաճանաբար մատնում են բնականության պակասը,- հաստատում է Ա.
Մորուան
))))

Ինչևէ...))
 Սիրելի տղամարդիկ,իսկ դուք հանկարծ չգայթակղվեք ու փորձեք նույնն  կերպ պատասխանել կանանց ...հավատացեք,գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մեկ մղոն հեռավորությունից կզգան ձեր սուտը:))
                                      


Այսպիսով. )))

Անանուն հարցումները պարզել են,որ

68 տոկոս կանայք կդավաճանեին իրենց ամուսիններին ,եթե չլիներ բռնվելու վախը

Տղամարդկանց 74 տոկոսը նույն կերպ է պատասխանել

Սիրավեպի միջին տևողությունը երկու տարի է

Անհավատարիմ են 60 տոկոս տղամարդիկ

40 տոկոս տղամարդիկ ունեն  1 կամ երկու գենի
պատճեն,որն էլ մղում է նրանց անհավատարմության

Տղամարդկանց 12 տոկոսը,որոնք դավաճանում են իրենց կանանց ,խոստովանեել են,որ իրենց սիրուհիներն ավելի հմայիչ ու գեղեցիկ են  »))

Տղամարդկանց 66 տոկոսը  սիրավեպի ընթացքում մեղավորության զգացողություն է ունեցել

Տղամարդիկ սիրահարվում են ավելի արագ,քան կանայք

Կանայք   հոգեպես ու ֆիզիկապես  ավելի դիմացկուն են տղամարդկանցից

Հետաքրքիր է,որ տղամարդիկ ավելի հաճախ են հիասթափվում իրենց կողակցից ,քան կանայք

Տղամարդկանց 26 տոկոսը ստում է,նվազեցնելով ընդունած ալկոհոլի քանակը

Տղամարդկանց 56 տոկոսը վարպետորեն թաքցնում է կնոջից իր համակարանքը մեկ ուրիշ կնոջ  հանդեպ

Տղամարդկանց 14 տոկոսը ստում է,  մեկնելով ուրախ
ժամանցի....թողնելով սիրելիին հպարտ մենության մեջ:))



    P.S...
Ոչ ոք չի կարող կատարյալ ու ամբողջական լինել ... բացի այդ ,աշխարհն էլ կատարյալ չէ,և վաղուց ,շատ վաղուց է կորցրել իր նախաստեղծ մաքրությունը։
    Ինչ անել?
 Պարզապես քննենք մեր  փոխհարաբերությունների որակն ու խորությունը,ճիշտ գնահատական տանք մեր ներքին մղումներին ....դատապարտելու փոխարեն փորձենք հասկանալ,մեղավորներ փնտրելու,հանդիմանելու փոխարեն՝ներել...




                                                                            (())

Իսկ հիմա տղամարդկանց,չէ ,մեր անչափ սիրելի տղամարդկանց մասին կատակ առակ...նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը:))

  Մի անգամ Եվան տրտնջաց Աստծուն,թե միայնակ ու տխուր է Եդեմի պարտեզում և մահու չափ ձանձրացել է խնձոր ուտելուց...))
-Բարի,-պատասխանեց Աստված,-ես կստեղծեմ Տղամարդուն...
-Իսկ «ինչ է » տղամարդը,-հետաքրքրվեց Եվան
-Դա  ազատասեր,փչացած,բազում արատներով ու սովորություններով լեցուն մի արարած է...նա կեղծավոր է,փառասեր,փառամոլ, սակայն շատ արագ և ուժեղ է քեզանից...և այդ փոքրիկ տղայի հոգեբանությամբ մեծ մարդուն   անչափ դուր կգա որսորդությունը... շատ կսիրի մանկական խաղեր՝ծեծկռտուք  ու ֆուտբոլ :)) Նա այնքան էլ նրբամիտ չի լինի ու ճիշտ մտածելու համար նրան հարկավոր կլինեն քո խորհուրդները...
-Շատ գայթակղիչ է հնչում ,-հեգնանքով պատասխանեց Եվան,-իսկ ինչումն է խարդավանքը...
-Դու նրան կնվաճես մի պայմանով...
-Ինչ պայման է դա...
-Ասեցի արդեն,որ Տղամարդը մեծամիտ է,փառասեր ,ազատատենչ,եսակենտրոն,ինքնասիրահարված....
պարզապես թույլ տուր հավատալու նրան,որ առաջինն ինքն է արարվել:))


                                                                    (())


Իսկ հիմա մի ոիչ
խոսենք տղամարդկանց բարդույթներից...)))

Մարդն անկատար է,և ցանկացած մարդ ունի իր բարդույթներն ու  գաղտնիքները:Բոլոր բարդույթները «ծննդով» մանկությունից  են...
Սակայն կան նաև այնպիսիները որոնք  խնամքով քողարկվում են որպես բնավորության  անհատական առանձնահատկություններ և բնորոշ են հիմնականում տղամարդկանց:

Տղամարդը պիտի լինի խիզախ, ուժեղ,անկոտրում,ինքնավստահ,առաջատար ..այսպիսի համոզմունքներով են մեծանում  տղամարդիկ : Ու դա լավ է:Իսկ ինչ են թաքնված այդ համոզմունքների հակառակ կողմում...մակեդոնացիներ,նապոլեոններ,հերակլեսներ...???

Ալեքսանդր Մակեդոնացու բարդույթ (զարմանալի է,բայց ՝փաստ)

Տղամարդը ցանկանում է macho  (տղամարդ) երևալ ոչ միայն կանանց աչքում ,այլ նաև շրջապատի տղամարդկանց աչքում:Նա վախենում է երևալ վախկոտ,կամային թույլ հատկություններով... և սարսափելի  հոմոֆոբ է՝ մահու չափ վախենում է համասեռամոլի պիտակից...
Իսկ ինչ կապ ունի Ալեքսանդր Մակեդոնացին...?
Հին աշխարհում ավելի շատ ,քան հիմա  տարածված էր համասեռամոլությունը:Մակեդոնացին էլ անմասն չէր մնացել...
Տառապում էր  արդյոք Մակեդոնացին  <ոչ տղամարդկային> երևալու վախից???,հազիվ թե.. զարմանալի է,սակայն այդ բարդույթը կոչվել է նրա անունով:

Հերակլեսի բարդույթ

Համաձայն առասպելի Հերակլեսը ստիպված  է եղել ծառայել  ամազոնուհիների թագուհուն,կատարելով կանացի աշխատանքներ...այսօր <տնային տնտեսուհի> դառնալու վախը հետապնդում է բազմաթիվ տղամարդկանց,նրանք ինչպես կրակից,վախենում են տանը կանացի աշխատանքներ  կատարելուց:Շատ կանայք կարծում են ,թե դա սովորական ծուլություն է,իսկ մասնագետներն այլ կարծիքի են...դա շատ խորը թաքցրած հերակլեսի բարդույթն է,որը չի անհետանում նույնիսկ ,երբ տղամարդը միայնակ է ապրում:

Նապոլեոնի բարդույթ

Լայն տարածում գտած բարդույթ է...կարճահասակ տղամարդկանց բարդույթ,որոնք  ահավոր ամբիցիոզ են,պատվախնդիր: Նրանք   ատում են բարձրահասակներին: Ծանր բարդույթ է ,ծանր շրջապատի մարդկանց համար:Աստված չանի ,եթե բարձրահասակ երիտասարդի տնօրենը  նապոլեոնի բարդույթով կարճահասակ լինի:Հրաժեշտ կտա կարիերային:))
Նապոլեոնի բարդույթով տղամարդիկ ծայրահեղ մտահոգված են   սեփական  անձի գնհատմամբ...երբեմն այն կարող է փոխակերպվել անձի պաշտամունքի և մեծարման...


հ.գ.
սիրելի կանայք.եթե թվարկվածներից մեկը Ձեր սիրավեպի հերոսն է,ապա  վստահեցնում եմ...ամեն ինչ կարգին է նրա <անսանձելի տղամարդկայնության> հետ... մի վախեցեք, Ձեր կողքին իսկական Տղամարդ է..:))
Իսկ տղամարդիկ իրենց հերթին թող չշտապեն նետվել ծայրահեղությունից ծայրահեղություն:Հիշեք ամենաբրուտալ գրողներից մեկի Հեմինգուեյի խոսքերն այս.
Մարդու  ծնունդը  տղամարդու մեջ՝ահա իսկական խիզախությունը....
սերն է միակ ճշմարիտ բանն ու  ապացույցը քո հզորության....
իսկ հաղթողը ոչինչ չի ստանում...

P.S. այլ բարդույթներ էլ կան...

Դոն Ժուանի բարդույթ

Դա լքված լինելու վախն է...այո,ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը վախենում է լքված լինելուց,համարելով դա մեծագույն ամոթ.....ինչպես թե?անթույլատրելի է...միայն տղամարդը կարող է և իրավունք ունի  լքելու:)) Ահա թե ինչու  են մեր սիրելի դոնժունները շտապում  առաջինը լքել։ Սիրահարվելով կրկին ու կրկին,միշտ հեռանում են առաջինը...

Կոտովսկու բարդույթ

Կարծում եք սափրագլուխներից(օգտվեմ առիթից ու ասեմ .Անիծյալ լինեն այդ скинхед-ները..) է սկիզբ առել գլուխը սափրելու նորաձևությունը???
Ոչ,դա Կոտովսկու կոմպլեքսն է...տղամարդը վախենում է ճաղատանալուց: Չնայած բժշկության մեծ առաջընթացին ,միևնույնն է խնդիրը մնում է չլուծված...
սափրել  գլուխը նախապես,իբր, գեղեցկության համար,իսկ ,երբ լրիվ ճաղատանան՝ոչ ոք այլևս  չի նկատի:))

Ղեկավարի բարդույթ
Տղամարդը վախենում է հայտնվել ենթակայի դիրքում...
Շատ առումներով նման է հերակլեսի բարդույթին,սակայն ընդգրկում է մարդկային գործունեության ավելի լայն ոլորտ...
Ղեկավարի կոմպլեքսով տառապող տղամարդը չի հանդուրժի   ,որ իր կինը ավելի շատ   վաստակի իրենցից...կամ,որ նոր ղեկավարը կին լինի... Ամենուր և  ամեն դեպքում իրենք են առաջինը,գլխավորը լինելու…))))

Թոշակառուի բարդույթ

Բոլոր տղամարդիկ  մահու չափ վախենում են կենսաթոշակի անցնելուց։ Այնուամենայնիվ, թոշակաուռի բարդույթը տղամարդկանց մոտ զարգանում է  ավելի շուտ։ Նրանցից շատերը դեռ   50  տարեկանից են զգում  հոգեբանական անկարողություն և համարում ,որ այլևս չեն կարող մրցակցել ավելի երիտասարդ տարիքի տղամարդկանց հետ,հատկապես՝ աշխատանքային ծանրաբեռնվածության մակարդակով....

Անզորության բարդույթ

Տղամարդը նույնպես մարդ է , և ոչ թե սեռական հարաբերությունների համար ստեղծված մեքենա...
մի վախեցեք,սիրելի Տղամարդիկ ... մարդն անկատար է...:)) և իսկական տղամարդկության  ապացուցման այլ դրսևորումներ էլ կան...





Երկու փոքրիկ տղաներ զրուցում էին.


-Երբ մեծանամ վիրաբույժ եմ դառնալու,-ասեց մեկը'
-Իսկ ես չգիտեմ,չեմ որոշել,ես այնքան էլ
խելացի չեմ,-պատասխանեց մյուսը
Եվ որտեղից երկրորդ տղային այդքան թերհավատություն
և անվստահություն սեփական անձի հանդեպ...???
Նա վեց տարեկան է...ու եթե  նա, կամ որևէ մեկը
չօգնի նրան փոխելու սեփական կարծիքն ու վերաբերմունքը
իր անձի հանդեպ,ապա դա կթողնի իր բացասական
հետևանքները նրա կյանքի ու հետագա գործնեության
վրա՝սահմանափակելով նրա հավատը սեփական
հնարավորությունների հանդեպ...կաշկանդելով նրա պոտենցիալը,ուժը,վստահությունը...
Համոզվածությունը ,համոզմունքը հանդիսանում է
ճշմարտություն ..դա մեր ներքին միջուկն է,որի վրա
կառուցվում  մեր բնավորությունը,
համարձակությունը,ինքնավստահությունը...




4 комментария:

  1. Խաղալիք սարքողը

    Ես կարող էի ամեն տեղ լինել
    Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
    «Չե՛մ ուզում» և կամ «ուզում եմ»:
    Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
    ՈՒ չեմ էլ լինում,
    Իսկ ուր լինում եմ՝
    Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:
    Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
    Եվ իմ չասածը թողնում ամենքին,
    Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
    ՈՒ երբ հասկանան,
    Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝
    Այլևս չասել չեմ կարողանա
    ՈՒ կասեմ.
    -Գիտե՞ք,
    Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
    Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:

    ...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
    Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
    Միտքը ճյուղավոր,
    Եվ ցերեկային ամպած երկնքից
    Ներքև են թափվում
    Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
    Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
    Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
    Եվ ով ինձ հարցնի. «Ին՞չ արժի» ես ինձ
    Լուռ կասեմ «Չասե՜ս»,
    Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
    Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:
    Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
    Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
    Որ կար մի աղջիկ...
    Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
    Ինձ հավատացեք այնքան, որքան որ
    Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
    Աշխարհի տարբեր լրագրերին:
    Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
    Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասե՛ս»:
    Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք, ասում էր,
    «Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է,
    Թե ես քայլում եմ ծովի վրայով»...
    Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա,
    Տա՜ք կաղապարը:
    ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
    Տա՜ք կաղապարով:

    Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
    Լուռ կասեմ. «Ասա՛»:
    «Դատա՜րկ բան,- կասեմ,-
    Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...

    Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել.
    Այդ իմպեսների մասին են ասում,
    Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:

    Եվ ամեն անգամ
    Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
    Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
    Որ հարց չէ բնավ,
    Այլ պատասխան է իմ լռին հարցին:
    Իսկ ամեն անգամ
    Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
    Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
    Եվ ասում եմ. «Հա՛»:
    Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
    Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
    Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
    ՈՒ...հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
    (Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
    Լոկ մի՛ բան սարքել՝
    Ա՛յն միայն,
    Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
    Լոկ ա՛յդ չի սարքվում,
    Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
    Ջանում են սարքել
    Անունով աստծո՛ւ,
    Տիրակալների հրամաններո՛վ,
    Պարանո՛վ,
    Որ լոկ իր պնդությունն է որոշում
    Մարդկանց պարանոցներին.
    Զենքո՛վ,
    Որ մարդկանց կրծքերի վրա
    ՈՒսուցանում է կետադըրություն:
    Սարքո՜ւմ են այսպես:
    Դարե՜ր շարունակ:
    Անդուլ սարքում են ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
    ՈՒրեմն նաև չի՛ կարող քանդվել:
    Սարքո՜ւմ են:
    Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
    Եվ...վճռվա՜ծ է.
    Ե՛ս էլ այսուհետ
    Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:

    ՈՒ պիտի ծախե՛մ,
    Ծախեմ ամենո՜ւր՝
    ՈՒր կամենում են թե չեն կամենում.
    Խաչմերուկներո՛ւմ
    ՈՒ խանութների դռների՛ առջև,
    Մայթերի՛ վրա
    Եվ արձանների պատվանդանների՛ն,
    Թե՛ գրքերի մեջ,
    Թե՛ ամբիոններից:
    ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի»,
    Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
    Այլ՝ այն խաղալիք աղջիկը:
    Եվ նա կասի ոչ այլ ինչ,
    Քան հենց իր գինը.
    «Դատա՜րկ բան,- կասի,-
    Ընդամե՜նն արժի մի...անցած մի կյա՜նք»...

    ОтветитьУдалить
  2. շնորհակալ եմ ,սիրելի Սալվի...Պարույր Սևակն իմ երրորդ Սերն է...Թումանյանից և Տերյանից հետո...:))

    ОтветитьУдалить
  3. ...Ամեն բանումը խափում ինք.ուտելումը,խմելումը,հագնելումը.էնպես որ լացում ինք,թե ծիծաղում ինք,պառկում ինք ,թե ման ինք գալիս,դիփ խափում ինք ու խափում ինք,մենք էլ դիփ խափած ինք ու խափված:Գլխեմեն ինչրու վուտը սուտ է էս աշխարհքը...Ախպեր,թող օչով ինձ չխափե, ես էլ օչովու չիմ խափի...///Զամբախով/ Գ.Սունդուկյան/ Ցավալի է,բայց...փաստ..

    ОтветитьУдалить
  4. «Իրենց բերանի մեղքի համար և իրանց շրթունքների խոսքի համար թող բռնվին իրենց ամբարտանությունովը...և այն անեծքի և սուտ խոսքերի համար որ պատմում են» Սաղմոս 59:12
    )))

    ОтветитьУдалить