Երբ ինչ-որ մեկը հեռանում է առանց հրաժեշտի մենք օգտագործում ենք
«ушёл по-английски» արտահայտությունը....թեև այս արտահայտությունը հորինել են անգլիացիները ,սակայն սկզբնապես հնչել է այսպես.‘to take French leave’ («уйти по-французски»).
Գործածվել է 18-րդ դարում ,7-ամյա պատերազմի տարիներին որպես ծաղրական արտահայտություն զորամասերն ինքնակամ լքող ֆրանսիացի զինվորների հասցեին...
Սակայն այդ ժամանակներից ի վեր ֆրանսիացիները վերցրել են այս իդիոման ու կիրառել անգլիացիների վերաբերյալ....
(())
«Ես գիտեմ, որ ես գիտեմ ոչինչ»,կամ ոչինչ չգիտեմ» Սոկրատեսի հայտնի ասույթի մասին բոլորը գիտեն,իսկ գիտեք արդյո՞ք ,որ այս արտահայտությունից բացի Պլատոնը արձանագրել է նաև մեկ ուրիշ սոկրատեսյան արտահայտություն,որը հնչում է այսպես. «Ես միշտ ասել եմ,որ ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ բացի մի շատ փոքր գիտությունից ՝էրոտիկայից,իսկ դրանում ես ահավոր ուժեղ եմ» :))
Ինչպե՞ս արդարանամ :)))Ի՞նչ անեմ ,որ սիրում եմ նաև այս արտահայտություն-թևավոր խոսքը Ай да Пушкин! Ай да сукин сын!(ամոթ ինձ :»)
Ահա պատմությունը.
Հատված Պուշկինի նամակից հասցեագրված ընկերոջը՝ Պյոտր Վյազեմսկուն (7 նոյեմբերի ,1825թ)
«Շնորհավորում եմ քեզ ,իմ ուրախություն,ռոմանտիկ ողբերգության առթիվ,դե՜հ,ուր առաջին անձն է Բորիս Գոդունովը...Իմ ողբերգությունն ավարտված է: Ես այն կարդացի բարձրաձայն,մենակ, ծափ տվեցի ու բղավեցի Ай да Пушкин! Ай да сукин сын! »
նշանակությունը ՝հումորային արտահայտություն ,անտիֆրազիս ,որը օգտագործվում է որպես մտերմիկ,ընկերական գովասանք կամ կոպիտ -հումորային նկատողություն,կշտամբական խոսք հաջողությամբ կատարված աշխատանքի ,ստեղծագործական մտահղացման փայլուն իրականացման առիթով անբռնազբոս ուրախության արտահայտում,դրսևորում....և այլն
Բոհեմա...La boheme...բառացիորեն-цыганщина
Հայտնի դարձավ ֆրանսիացի գրող Անրի Մյուրժեի «Տեսարանների բոհեմական կյանքից» հրապարակումից հետո ...
Միջնադարում գնչուները համարվում էին Բոհեմից (Չեխիա) դուրս եկած թափառող ,ապադասային,իր միջավայրից վտարյալ ժողովուրդ...
Բոհեմա- գրական gypsy declassing....Սոցիալական խումբ ,որը դեռ զգալի դեր է խաղում գրականության պատմության մեջ:
նշանակությունը ՝մատնանշում է մտավորականների (դերասաններ,նկարիչներ,գրողներ,երաժիշտներ)...անկանոն,անապահով ապրելակերպ...կենսակերպ,կենցաղ...լինել այդպիսի միջավայրում...
Ներվերի հետ խաղալ արտահայտության պատմությունն էլ անչափ հետաքրքիր է :))
Հնում ,երբ բժիշկները հայտնաբերեցին նյարդերի նշանակությունը մարդու մարմնում...գտան նմանություն երաժշտական գործիքների լարերի և նյարդերի միջև : Այդ նմանության պատճառով բժիշկներն այն անվանեցին նույն բառով՝ nervus... :)) Հետևաբար այստեղից էլ առաջացել է նյարդայնացող գործողությունների համար կիրառվող հետևյալ արտահայտությունը ...խաղալ նյարդերի վրա(հետ....)
Комментариев нет:
Отправить комментарий