Мой список блогов

четверг, 1 сентября 2011 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ...միայն փաստեր


Նապոլեոնը անունով գիտեր իր բոլոր զինվորներին ,իսկ Չարլի Չապլինը չէր հիշում անգամ  իր անձնական քարուղարի անունը...)))

Ալեքսանդր Դյուման սիրում էր գրել քառակուսի թղթերի վրա,երբ նման թուղթ չէր լինում նա դադարեցնում էր աշխատանքը

Անրի Մատիսը մինչ նկարելուն անցնելը սուր  ցանկություն էր ունենում մեկին խեղդելու:))


Շիլլերը կարող էր ստեղծագործել միայն այն ժամանակ ,երբ  իր սեղանին դրված էին հոտած խնձորներ

Շարլլոտա Բրոնտեն սովորություն ուներ ընդհատել գրելն ու գնալ խոհանոց կարտոֆիլ մաքրելու))

Էդգար Պոն կարող էր ժամերով նստել գրասեղանի մոտ  ու լուռ  նայել իր առջև դրված սպիտակ թղթին

Հանս Քրիստիան Անդերսենը չէր կարող ճիշտ գրել գրեթե մեկ բառ




Ֆլոբերը աշխատանքի ընթանցքում տնքում էր իր պատկերած հերոսների հետ միասին:  Լաց լինում ու ծիծաղում ...մեծ քայլերով արագ շրջում էր սենյակում ՝բարձր վանկարկելով բառը...))»


Անգլիացի գրող Հարրինգթոնը պատկերացնում էր ,որ մտքերը դուրս են թռչում իր բերանից թռչունների ու մեղուների տեսքով ...և վերցնում էր ավելը նրանց դուրս  քշելու համար...))»


Օնորը դը Բալզակը աշխարհում ամենից շատ վախենում էր ամուսնանալուց...)))Երկար տարիներ նա սիրահարված է եղել Էվելինա Հանսկայային ..Բալզակը դիմադրեց ութ տարի...))) Սակայն Էվելինային հաջողվեց համոզել նրան...Վախից գրողը հիվանդացավ :Նա գրեց հարսնացուին. «Առողջությունս այնքան վատ է ,որ ավելի շուտ  դուք ինձ կուղեկցեք դեպի գերեզմանատուն ,քան կհասցնեք կրել իմ ազգանունը :Հարսանիքը տեղի ունեցավ: Սակայն Օնորեին պսակադրության բերեցին...բազկաթոռով,քանի որ նա չէր կարող քայլել... 

Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ) ,Fauna in La Mancha

Fauna in La Mancha


Ժյուլ Վեռնը իր" Փարիզը 20-րդ դարում" գրքում գրեթե անսխալ նկարագրել էր ավտոմոբիլը,էլեկտրական անթոռն ու ֆաքսը...հրատարակիչը հետ է վերադարձնում

ձեռագիրը,անվանելով նրան ՝ապուշ

Լյուդվիգ Վան Բեթհովենն իր "Հերոսական սիմֆոնիան" նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին,սակայն,երբ Նապոլեոնը հռչակեց իրեն իպերատոր Բեթհովենը հանեց նվիրատվությունը


Նապոլեոնի բանակում զինվորները կարող էին դիմել գեներալներին դու-ով


 Նապոլեոնը անամոթաբար խարդախություններ էր անում խաղաքարտի սեղանի շուրջ))


Նապոլեոնը տառապում էր այլուրոֆոբիայով՝ վախ կատուներից


Ռոդրիգո դը ֆորեցն առաջին ծխող եվրոպացին է էղել..1492թ



Երգում են միայն արու սոխակները, ի նշան  սիրո և հավատարմության ,իսկ էգ սոխակները նստում են ինչ որ տեղ մոտակայքում ու ձայն չեն հանում(գեղեցիկ էր ))

Եթե մի բաժակ ջրի վրա գոռանք  80 տարվա ընթացքում,ջուրը կեռա:)) (ակամայից հիշեցի՝ փոթորիկ բարձրացնել մի բաժակ ջրում արտահայտությունն ու...մի լավ ծիծաղեցի)

Եռացրած ջուրն ավելի ծանր է կշռում,քան սառը ջուրը

Շոկոլադի մեջ առկա են  քիմիական միացություններ(ֆենիլէթիլամին) որոնք պատասխանատու են սիրո, զմայլանքի,հուզավառության  համար

 Ամեն օր շոկոլադ են   ուտում աշխարհի  15 տոկոս կանայք  ))

Մարդու գլխուղեղում վայրկյանում 100.000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում

Սուրճը աշխարհում   2-րդ տնտեսական նշանակության արտադրանք  է բենզինից հետո

Արագ կարդալուց աչքերն ավելի շատ են հոգնում ,քան դանդաղ ընթերցանության ժամանակ

Շները ուսումնասիրում են մարդկանց դեմքի արտահայտությունը,դրա օգնությամբ հաղորդակցվում են տերերի հետ ու կռահում նրանց մտադրությունները

Մարդիկ և դելֆինները միակ տեսակներն են որոնք սեքսով զբաղվում են սեռական հաճույքի համար.....





Մաթեմատիկոս Աբրահամ դը Մուավրը ծեր հասակում նկատել էր,որ իր քնի տևողությունը ամեն օր ավելանում է 15 րոպեով:Կազմելով մի թվաբանական առաջընթաց (պրոգրեսիա), նա որոշեց այն օրը ,երբ իր քնի տևողությունը կհասնի 24 ժամի:Այդ օրը 1754թ.նոյեմբերի 27 էր:Հենց այդ օրն էլ նա մահացավ:

Մեծ մաթեմատիկոսների շարքում տղամարդիկ 12 անգամ ավելի  շատ են,քան կանայք

 Օնորե դը Բալզակը ի նշան խորին հարգանքի հանճարեղ մարդու հանդեպ հանում էր գլխարկը .....երբ խոսում էր  իր մասին :))


Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)  Arrival of the Flower Ship
Arrival of the Flower Ship


Հին Եգիպտոսում չգիտեին համբույրի մասին...Նույնիսկ Կլեոպատրան ,որը հայտնի էր տղամարդկանց հանդեպ ունեցած իր հաղթանակներով ,չգիտեր ինչ բան է իսկական համբույրը...(եթե ,իհարկե, Կեսարը նրան չի սովորեցրել...:))


Իսկական կրքոտ համբույրը ուղեղում նույն քիմիական ռեակցիան է առաջացնում ,ինչ ցատկը անկարգելով(парашют),կամ ատրճանակից կրակելը...պարոնայք , պատերազմելու փոխարեն ՝համբուրվեք:))


Հռոմեացիներն ի նշան ողջույնի համբուրում էին միմյանց աչքերը,իսկ ռուսների մոտ նույն համբույրը ճիշտ հակառակը ՝ հրաժեշտի նշանակություն ունի




Միջնադարյան Իտալիայում եթե տղամարդը բոլորի ներկայությամբ համբուրեր աղջկան ,պարտավոր էր ամուսնանալ : Նեապոլում ավելի դաժան էին օրենքները...փողոցում համբուրվելը կարող էր ավարտվել բանտարկությամբ...:)) համբուրվողներն անգամ կարող էին զրկվել կյանքից եթե հոգևորականի ներկայությամբ է տեղի ունեցել այն....
 

Դեպի Քայլաշ լեռ ուխտագնացության ժամանակ բարեպաշտ բուդիստը 30.000 անգամ համբուրում է գետինը....

Իսկ դուք գիտեք,թե ինչու համբուրվելիս փակում են աչքերը :))
պարզվում է ունի բացատրություն...
համբուրվելու ժամանակ ուղեղը ստանում է սենսորային գերծանրաբեռնվածություն..փակելով աչքերը ենթագիտակցորեն նվազեցնում ենք կրքերի լարվածության ավելցուկը :))


Աչքերի բիբերը մեխանիկորեն լայնանում են ,երբ նայում ենք մեզ դուր եկող ինչ-որ բանի..ահա,սա այն փաստերից մեկն է ,որը հաստատում է,որ աչքերը երբեք չեն խաբում (ինչու միայն դուր եկող....?վախի ,սարսափի,ցավի դեպքում էլ է լայնանում աչքի բիբը)

Forgotten Sunglasses,Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)
Forgotten Sunglasses


Կապույտ աչքերով մարդիկ ավելի զգայուն են ցավի հանդեպ,քան մնացածները

Ողջ կյանքի ընթացքում մարդ միջինը երկու շաբաթ է ծախսում համբուրվելու համար (այդքան քիչ?))))


Ինքնաթիռով թռիչքի ժամանակ մարդու մազերի աճը կրկնապատկվում է (հետաքրքիր է ինչու?)


Եթե հավաքենք մարդու մեջ պարունակող երկաթը,ապա կհերիքի միայն մի փոքրիկ պտուտակ պատրասելու համար


Մարդու մարմնի վրա բնակվող միկրոօրգանիզմներն ավելի շատ են ,քան երկիր մոլորակում ապրող մարդիկ :))


Իր կյանքի ընթացքում մարդն այնքան թուք է արտադրում,որը կբավականացներ 2 մեծ ջրավազաններ լցնելու համար :))


Եթե մարդուն փակեն հերմետիկ սենյակում ,ապա նա ավելի շուտ կմահանա ածխածնի երկօքսիդի ավելցուկից ,քան թթվածնի պակասից:


40 տարեկանից մարդն սկսում է «աճել ներքև»: Յուրաքանչյուր 10 տարի մարդու հասակը կարճանում է 1սմ-ով: Պատճառը հոդերի ու ողնաշարի մեջ աճառի չորանալն է...

Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)   Morning Blossom
Morning Blossom
8.09.2011

Իսկ Դուք գիտեք,որ...
Ծերությունը 25 տարեկանից է սկսվում,երբ դադարում է աճը:25 տարեկանում բիոլոգիական և ֆիզիկական կոնստանտը գտնվում է օպտիմալ մակարդակի վրա,,,,
իսկ դու ի՜նչ  էիր կարծում երիտասարդ ծերունի:))

Երբ Walt Disney -ը փոքր է եղել տանջամահ է արել բուին ...այդ   ժամանակից ի վեր  նա որոշել է վերակենդանացնել բոլոր կենդանիներին իր մուլտֆիլմներում:))

 Չնայած սապատին` ուղտի ողնաշարը ուղիղ է

Մարդու մարմնի ջերմության 80 տոկոսը գլխից է դուրս գալիս

 Մարդու գլուխը  միջինը կշռում է 3,6կգ



15-րդ դարում համարում էին,որ կարմիր գույնը բուժում է...հիվանդին հագցնում էին  կարմիր գույնի հագուստ և շրջապատում  կարմիր գույնի առարկաներով ...

Չինացի  իմաստուններն ասում էին,թե ...Մեջքի վրա քնում են սրբերը,փորի վրա պառկած քնում են մեղավորները,աջ կողքի վրա՝արքաները,իսկ ձախի վրա՝իմաստունները))

 Ճապոնական ասացվածքն ասում է..ԼԱվ ամուսինը առողջ է լինում ու տանը չի մնում:))

Տարին ունի  31 557 600 վայրկյան

Բացի մատնահետքից եզակի է նաև մարդու ..այո..այո.. Լեզվի հետքը))

Հույն փիլիսոփա  Anacharsis-ը մարդկանց բաժանում էր երեք տեսակի՝նրանք,ովքեր մահացել են...նրանք ովքեր ողջ են և նրանք....ովքեր գտնվում են բաց ծովում:))




Ծխող մարդու արյունը ծծող տզրուկը սատկում է

Ծխախոտի ծուխը անվնաս դարձնելու համար հարկավոր է 38400  անգամ նոսրացնել մաքուր օդով

 Պետրոս առաջինը  ստիպողաբար ներդրեց ծխախոտը Ռուսաստան, կարծելով,որ ծխելը համապատասխանում է արևմտյան քաղաքակրթության սկզբունքներին

Երբ մարդը ստում է,նա նայում է վեր ու ձախ կողմ

Տղամարդիկ համարվում են գաճաճ 130սմ հասակի դեպքում,իսկ կանայք՝120սմ


Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)   «Սիրո Հայացքը»
Взгляд любви

2.09.2011


Ավտովթարի պատճառով մի աղջիկ ձեռքերը վեր բարձրացրած սառել էր  ցնցակաթվածի(շոկի) մեջ:Ձեռքերը քարացել էին ,և ասես այլևս ոչինչ չի ստիպի աղջկան իջեցնել ձեռքերը:Այնուամենայնիվ գտնվեց մի բժիշկ ,որը հասկացավ ինչպես օգնել :Բժիշկը աղջկան բերեց ուսանողներով լեփ լեցուն  լսարան,կանգնեցրեց  աթոռի վրա ու անսպասելի ,մի շարժումով  վեր բարձրացրեց նրա փեշը:Աղջիկը ճչաց ,իջեցրեց ձեռքերն ու պահեց փեշը:Ամոթի զգացումը,ամաչկոտությունը դարերով է դաստիարակվել ...դառնալով բնազդ ,ոչ պայմանական ռեֆլեքսների շղթա :
Մենք ասես արդեն խախտել ենք այդ շղթան՝վերածելով ոչ պայմանականը պայմանականի...պայմանականության... :((

 Մեր ենթագիտակցություը օգտագործում է ժեստերի և խորհրդանիշների լեզուն:Հարկավոր չէ բառացիորեն ընկալել ամեն երազ,որքան էլ հարուստ ու տրամաբանական բովանդակություն ունենա:Ենթագիտակցությունը մեզ ուղարկում է ազդանշաններ և ոչ ՝հստակ պատկերներ:

Քնի ժամանակ մեր մարմինը գործնականում  կաթվածահար է,որպեսզի մարմինը չկրկնի այն շարժումները  որոնք տեղի են ունենում երազում:


 Մեր երազներում հաճախ ենք տեսնում անծանոթ մարդկանց դեմքեր,գաղափար անգամ չունենալով,որ մեր ենթագիտակցությունը չի հորինում այն,այդ դեմքերն իրական մարդկանց են,որոնց մենք հանդիպել ենք կյանքի ընթացքում,սակայն չենք մտապահել
 3-8 տարկանում երեխաներն ավելի շատ մղձավանջային երազներ են տեսնում,քան մեծահասակներն իրենց ողջ կյանքի ընթացքում:Մինչև 3 տարկան երեխաներն իրենք իրենց չեն տեսնում երազում:

Մրջյունները երբեք չեն քնում:

Ծույլերը կյանքի  75 տոկոսը քնի մեջ են անցկացնում:

1.09.2011

Մեկ ուրիշ անձի ընկալումը մեր կողմից  ավելի շատ կախված է նրա ակցենտից,խոսքից,քան արտաքինից,պարզել են գիտնականները

Արու կապիկները ճաղատանում են ճիշտ այնպես,ինչպես և  տղամարդիկ

Եթե կինն ունենար Բարբի տիկնիկի  համաչափություն,ապա նա  միայն չորեքթաթ կկարողանար առաջ գնալ

Աշխարհի 10% տղամարդիկ  և 8 տոկոս կանայք ձախլիկներ են

Ամենատարածված կանացի անունը Աննան է

Կինն իր կյանքի ընթացքում միջինը 2կգ շրթներկ է օգտագործում

Հասուն մարդու մարմնի մեջ   նյարդերի ընդհանուր երկարությունը  մոտավորապես 75 կմ է

Երբ դուք կարմրում եք՝ձեր ստամոքսն էլ է կարմրում

Շիմպանզեն միակն է  կենդանիներից,որն իրեն  ճանաչում է  հայելու մեջ

Լոս անջելեսում ավտոմեքենաներն ավելի շատ են ,քան մարդիկ

Կենդանի էակներից մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունի մրջյունը

Որքան լավ է մաքրված օղին ,այնքան թունավոր է

Ամենազգայուն մատը՝ցուցամատն է

Կուշտ կերած մարդու լսողությունը վատանում է

Թեյին ավելի շուտ է սովորում մարդը,քան հերոինին

Մարդու օրգանիզմում ապրող բակտերիաների ընդհանու քանակը կազմում է 2 կգ

Ժպտալու ժամանակ  դեմքի 17 մկան է աշխատում

Երբ գորիլան կատաղում է՝ լեզու է ցույց տալիս

Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը լեզուն է համարվում

19-րդ դարում համասեռամոլներին ոչ թե երկնագույն էին անվանում,այլ կանաչներ

Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան հոնքեր չունի..վերածննդի դարաշրջանում կանայք սափրում էին հոնքերը

Ծովի ջրի մեկ կաթիլը պարունակում է  ոսկու մեկ միլիարդ ատոմ

Մարդու աչքերը ծննդյան օրվանից մնում են անփոփոխ,իսկ ականջներն ու քիթը մեծանալ գիտեն

Մի ժամ ականջակալներով երաժշտություն լսելիս 700 անգամ մեծանում է բակտերիաների քանակն ականջում

Ծնվելուց հետո կուրացած մարդիկ տեսնում են երազներ նկարների տեսքով,իսկ ի ծնե կույր  մարդիկ նկարներ չեն տեսնում,նրանց երազները լցված են հնչյուններով,բույրերով և տակտիլ(սենսոր) զգացողությամբ

Նյարդային ազդակները ուղեղից շարժվում են 274 ժամ
 արագությամբ : Կյանքի ընթացքում մարդու սիրտը փոխադրում է  48 միլիոն գալոն արյուն :

Մարդու ուղեղի տարողությունը  գերազանցում է 4 տերաբայթը

Մինչև 7 ամսական երեխան կաող է կուլ տալ և շնչել միաժամանակ 

Գանգը կազմված է 29-ը տարբեր ոսկորներից 

Մեկ մարդու ուղեղում  ավելի շատ  էլեկտրական ազդակներ է արտադրվում  օրվա ընթացքում,քան   աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցրած



Հենց հիմա ,այս պահին ,երբ դուք կարդում եք այս տողերը ,ձեր օրգանիզմում 50.000 բջիջ մահանում է ու փոխարինվում նորերով ...))) 

Սաղմը մատնահետքեր է ձեռք բերում հղիության  3 -րդ ամսում 

Կանանց սրտերը ավելի արագ են խփում ,քան տղամարդկանցը

Մարդը իր երազների 90 տոկոսը մոռանում է

Կյանքի վերջում մարդը հիշում է 150 տրիլիոն բիտ տեղեկատվություն)))

Մարդը միակ էակն է ,որը քնում է մեջքի վրա

Աջլիկները սննդի  մեծ մասը  ծամում են աջ կողմով ,իսկ ձախլիկները ՝ձախ )))

Աշխարհում միայն 7 տոկոսն է ձախլիկ

Խնձորի և բանանի բույրը օգնում է նիհարել

Մարդու գլխի մազերի երկարությունը (ամբողջ կյանքի ընթացքում աճած) կազմում է 725կմ.

Մարմնի կալցիի  99 տոկոսը գտնվում է ատամներում 

Պատենոֆոբիա- կուսության հանդեպ   վախ (չհասկացա ..))) կույսից են վախենում?? ...))))

Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է,որը կարող է ուղիղ գծեր նկարել

Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է 1000 անգամ 

Կանայք աչքերը տղամարդկանցից  երկու անգամ  քիչ են թարթում

Մարդու աջ թոքը  ավելի շատ օդ է տեղավորվում ,քան ձախը

Մարդու սիրտը ստեղծում է ճնշում ,որը բավական է արյունը 4 -րդ հարկի մակարդակին հասցնելու համար  

Երխաները  գարնանը ավելի արագ են մեծանում 

Առավոտյան մարդ 8 մմ. ավելի բարձր է ,քան երեկոյան

Ըստ գերմանացի հետազոտողների տվյալների  սրտի կաթվածի ռիսկը երկուշաբթի օրերին ավելի բարձր  է ,քան որևէ այլ օր 

Ոսկորը 5 անգամ ամուր է պողպատից

Հնարավոր չէ փռշտալ բաց աչքերով


Կյանքի միջին տևողությունը  2475576000 վայրկյան է...

Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)  «Միշտ միասին»
Всегда вместе

4 комментария: