«Օ՜, իմ հրեշտակ,ես հիշում եմ մեր մոտիկությունը և այն,թե ինչպես էինք խենթանում հաճույքից, որպես այր ու կին... Ահա, հստակորեն կարող ենք ասել,որ մեզ համար այդ ամենը խենթանալու չափ քաղցր է եղել ...
Օ՜, շնորհակալ եմ,շնորհակալ եմ թանկագին հրեշտակս բոլոր այս քնքուշ հիշողությունների համար,որոնք ինձ այսքան բավականություն են պատճառում,ինչպես նաև այն ամենը,ինչ պարգևում է ինձ իմ քաղցրիկ տիկինը,որն իմ կյանքի կենտրոնն է:Եվ ես երջանիկ ու հպարտ եմ լինել նրա ամուսինը Աստծո և մարդկանց առջև...
Մենք մեղավոր չենք,որ բաց թողինք մեր երջանկությունը...Մեր երջանկությանը ոչինչ չի խանգարի...
Ես այնպես եմ սիրում երջանիկ հիշողությունները,որոնք դու նվիրում ես ինձ:Ես չեմ կարող գտնել նման բան Մարիայի հետ ապրած իմ կյանքում,սակայն,միգուցե ես մոռացել եմ դրանք մեր տաքուկ անկյունում ...Բացի այդ ,հուսով եմ՝ վաղը երեկոյան ստանալ քո թանկագին նամակը...
Իսկ ուրբաթ օրը՝ ժամը 6-ին, «մարգարիտը կրկին կթաքնվի իր պաշտելի խեցու մեջ» )))))
Այժմ քնելու ժամանակն է...Կատյա՛, իմ հոգի,գրկում եմ քեզ և ես երջանիկ եմ,որ քոնն եմ ընդմիշտ...»
Հ.Գ. Այս նամակը գրելիս Ալեքսանդր 2-րդը արդեն 27 տարի է,ինչ ամուսնացած էր Մարիա Ալեքսանդրովնայի հետ, բնականաբար իմպերատորը չէր կարող ամուսնալուծվել....Սակայն ,երբ Մարիան մահացավ , Ալեքսանդր 2-րդը առանց հապաղելու ամուսնացավ սիրեցյալի հետ...1880թ Եկատերինան դարձավ նրա օրինական կինը...
Այս նամակը իմպերատորը գրել է 1868թ՝ տանջահար այն մտքից,որ օրինական ամուսիններ նրանք երբևէ չեն դառնա...
Դե ինչ «երբեք մի ասեք երբեք» )))
1878թ պարգևում է նրան աղջիկ ...
-Ասացեք՝ ո՞վ է նա:-Անհայտ կին: Անվանիր ոնց կուզես, միայն ասա՝ որտեղից ես «ձեռք բերել» այս գանձը...-Հորինել եմ...-Բայց չէ՞ որ բնորդուհուց ես նկարել...-Միգուցե և բնորդուհուց....
....Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան փողոցներով ընթանում է կառքը.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասրակությանը նայող մի Կին է հպարտորեն թիկնած .... Անհայտ կին....ազնվականության ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» ՝ զարդարված կապույտ ատլասե ժապավեններով ...մուֆտա..ոսկե ապարանջաներ...» ,այս ամենը 1880թ կանացի նորաձև զգեստի էլեգանտությունը, շքեղությունը ակնարկող,բնութագրող մանրամասեր էին....Սակայն կրել այսպիսի հանդերձներ, դեռ չի նշանակում,որ այն կրողը անպայման պատկանում է բարձր հասարակությանը...բարձրաշխարհիկ տիկին է,,,,Ընդհակառակը, կային չգրված օրենքներ,որոնք բացառում էին ռուս հասարակության ամենաբարձր շրջաններում խստորեն նորաձևության հետևելը...« Անհայտ կինը» գլուխգործոց է .. .Թերևս այն Կրամսկոյի ամենահայտի ստեղծագործությունն է...ամենահետաքրիրն ու առեղծվածայինը ,որը մինչև այսօր մնում է անհասկանալի ,հանելուկային , խորհրդավոր ու չբացահայտված ...Շատ արվեստագետներ են դարեր շարունակ պատկերել խորհրդավոր կանանց...Սակայն նրանք բոլորը ունեին նախատիպեր,որոնց մասին կարելի էր կռահել , վիճել, թե ով է պատկերված : Եվ ,վերջիվերջո ,գաղտնիքը բացվում էր...Օրինակ՝ Բոտիչչելիի «Մադոնան» Սիմոնետտա Վեսպուչին է...Անվանի տիկին ,ուրիշի կին...Ջուլիանո Մեդիչիի կրքոտ սերը...Հայտնի է նաև Ռաֆայելի «Մադոննա»-ի նախատիպը, որի մասին խորամանկորեն նկատել է Ռաֆայելը.«Որպեսզի նկարեի այս նկարը, ինձ պետք եղավ տեսնել շատերին...»:Իսկ ինչո՞վ բացատրել Կրամսկոյի «համարձակ մարտահրավերը» ՝ բնորդուհու բացարձակ գաղտնիությունը:Ո՞վ է այս տիկինը... Վարկածներ շատ կան ...Սակայն ես կպատմեմ ամենասենսացիոն ենթադրություններից մեկը ...Ենթադրվում է,որ «Անհայտ կինը » իշխանուհի Յուրևսկայան է...Եկատերինա Դոլգորուկովան ՝ Ալեքսանդր 2-ի սիրուհին,նրա վերջին ու ամենակրակոտ սերը,որը1878թ պարգևում է նրան դուստր ...Կայսրը Կրամսկոյին խնդրում է նկարել նրա դիմանկարը...Այդ ամենը արվում էր խիստ գաղտնի...Եկատերինային ու իր երեխաներին իմպերատորի հարազատները չէին ընդունում...ու դա շատ էր վիրավորում նրան ...Ահա,թե ինչու է նա ցանկություն հայտնել նկարում երևալ հպարտ,անկախ,համարձակ ...և անպայման նկարում ցույց տալ վայրը որտեղից անցնում է կառքը..Դա Անիչկովի պալատն է,որտեղ ապրում էր իմպերատորն ու իր ընտանիքը...Կրամսկոյը երկար է աշխատել այս նկարի վրա,,,Բազմիցս է փոփոխել...Երկու տարի անց սպանվում է նկարի պատվիրատուն՝ Ալեքսանդր 2-ը....Շարունակելու իմաստը կորչում է...Սակայն իմպերատորի մահվանից երեք տարի անց 1883թ նկարիչը ցուցադրեց այն ցուցահանդեսում՝ անվանելով «Անհայտ կինը»:
Մեկ ուրիշ գեղեցիկ վարկած էլ կա...Ասում են Կրամսկոյի թաքուն սերն է եղել բնորդուհին....իսկ այդ մասին հետո...))))
Комментариев нет:
Отправить комментарий