Արևի սիրուհին...հավատարիմ ընկերուհին...
Զարմանահրաշ Արևածաղիկ( հուն. helios'— արև և anthos -ծաղիկ) ...կենսական էներգիայի և ուժի, լավատեսության, վճռականության,հաջողության ,արժանապատվություն
,հավատարմություն ,ուրախության ,ջերմության ու արևի խորհրդանիշ ծաղիկ...
Արևածաղիկ...հատկապես արևին պարտական լինելով քո չքնաղ գեղեցկության համար ,դու միշտ երախտագիտությամբ լցված ,բացվում ես նրա հայտնվելուն պես և ամբողջ օրը հավատարմորեն հետևում նրա վեհաշուք ընթացքին ...
Մի գեղեցիկ լեգենդ այս ծաղկի մասին.
Բաբելոնի թագավորի աղջկա՝Կլիտիայի սերը մերժում է արև-արքա Ապոլոնը ,քանի որ իր ուշադրությանն էր արժանացրել նրա քրոջը՝ Լևկոտին ...
Մերժված ու լքված Կլիտիյան դանդաղ մեռնում է սիրուց ու վերածվում ծաղկի ,որը հիշեցնում էր արև...
Արևածաղկի հայացքը միշտ վեր է ուղղված ...ցանկացած եղանակի ,լինի անձրևոտ, թե արևոտ օր ,նա մշտապես հետևում է երկնքում արևի գնդի ոսկե ընթացքին և զմայլանքով շրջելով դեմքը դեպի իր սիրեցյալը՝ անկշտորեն վայելում ներկայությունը նրա ...
մի այսպիսի հավատլիք.)))
Նա ,ով կասկածում էր կնոջն անհավատարմության մեջ ,եկեղեցի էր բերում մի պարկ արևածաղիկ , երբ կինը եկեղեցում էր լինում ... եթե կինը իսկապես դավաճանել էր ամուսնուն , գամվում էր տեղում... Նա չէր կարողանում տեղից շարժվել ու դուրս գալ եկեղեցուց .... (առանց ֆոտոխցիկի շատ լավ դետեկտիվ ես ,արևածաղի՛կ)))»
Չինաստանում այն խորհրդանշում է երկարակեցություն ...և ունի մոգական ուժ...
Քրիստոնեությունում ՝ամբողջովին Աստծուն ապավինած բարեպաշտ հավատացյալի խորհրդանիշ է արևածաղիկը...
Իսկ Ինկերն այն համարել են սրբազան ծաղիկ...
Եվրոպացիների մոտ այն խորհրդանշում է երախտագիտություն...
Սա էլ ձեզ «սելֆի » Վան Դեյկից ... ))) «Ինքնանկար արևածաղկի հետ» :
Նվիրել է Անգլիայի թագավոր Կարլ 1-ին ՝նրա բարեհաճությունը շահելու համար: Ուշադրություն դարձրեք Վան Դեյկի վզի ոսկե շղթային. թագավորն է նվիրել...)) 1632 թ. Վան Դեյկը մեկնում է Անգլիա ,որտեղ դառնում է Կարլ 1-ինի պալատական նկարիչը... բացի ոսկե շղթայից , ստանում է նաև ազնվականի տիտղոս...
Արևածաղիկը ոչ միայն Առյուծների ,այլ նաև Կույսերի (հորոսկոպով))) ու ցանկացած ամսի 1,10,19,28 -ին ծնվածների համար հրաշալի թալիսմանն է ...
Արևածաղկի փունջն ընդունված է նվիրել միայն մոտիկ մարդկանց ,ում հետ սերտ հարաբերությունների մեջ եք ,և հարազատներին ... Ընդունված է նաև արևածաղկի փունջ նվիրել երիտասարդ ու եռանդուն տղամարդկանց...
Տան մոտակայքում աճեցրած արևածաղիկը ,կամ էլ՝ տան որևէ սենյակում տեղադրված արևածաղիկի նկարը ,կպահպանի սիրահարված մարդուն անխոհեմ քայլերից ,կօգնի ունենալ հստակ և դրական մտավիճակ, լավատես լինել բարդ իրավիճակներում...այն ,ինչպես արևը, փարատում է հոգու խավարը,վատ,բացասական մտքերը ...պահպանում է նախանձից ,չարախոսությունից ,անեծքից...և բերում հարստություն ,երջանկություն ,հաջողություն...
Արևածաղիկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են աղերի կուտակման , մրսածության , լուծի, թոքային հիվանդությունների,դեղնության և այլ հիվանդությունների բուժման համար...Ծաղկաթերթերից պատրաստված թուրմը ջերմ իջեցնող հատկություն ունի ( առանց բժշկի խորհրդի ոչինչ «չձեռնարկել» )))»
Արևածաղիկը Վինսենթ Վան Գոգի սիրած թեման էր ...
Այս ծաղիկները Վան Գոգի համար առանձնահատուկ նշանակություն ունեին...ասես ,որոշակի իմաստով, նրա «հոմանիշը » լինեին ...Ինչպես «Ջոկոնդան » Լեոնարդո դա Վինչի, «Սիքստինյան Մադոննան » Ռաֆայելի ...այդպես էլ «Արևածաղիկներն էին » Վան Գոգի համար .... :
Արևածաղկի մասին հիացական տողեր են գրել իրենց բանաստեղծություններում Eugenio Montale և Gabriele D'Annunzio ...
Комментариев нет:
Отправить комментарий