լատինական այս արտահայտությունը...In vino veritas
Ճշմարտությունը գինու մեջ է......
Որքան անտեղի ու անիմաստ ձևով է
կիրառվում այս արտահայտությունը ...
Հաճախ ինքնաարդարացման նպատակով՝
սխալ մեկնաբանելով , հորինել են
նաև շարունակություն.
«Ճշմարտությունը գինու մեջ է », -հետևաբար խմենք...)))
Դե,եթե գինու մեջ է ճշմարտությունը, ուրեմն հարկավոր է «անպայման» խմել,
խմել ,որքան սիրտդ կուզի...)))Խմել ու գինու մեջ « խեղդել զգացական ցավը...
վիրավորանքը...Սփոփանք գտնել կամ զվարթացնել,քնքշացնել սիրտը» ...Սակայն մի մոռացեք, «ինչպես բոլոր խմիչքները,հրաշալի ռեակտիվ է նաև գինին» ,որի մեջ ի հայտ է գալիս մարդն ամբողջությամբ... մարդը մնում է մարդ ,իսկ«ոչ մարդը»...ավելի լավ է լուռ մնամ... )))
Ու ,այսպես,մինչ մենք գինու մեջ ճշմարտություն ենք փնտրում ,գինին նենգորեն բացահայտում է մեզ ...:)))
Ճշմարտությունը գինու մեջ է...
Այս արտահայտության իրական իմաստը հետևյալն է.«Ինչ կա սթափ մարդու մտքին՝ գինովցածի լեզվին է»:Վերաբերվում է այն հանգամանքին,երբ մարդն ալկոհոլի
ազդեցության տակ դառնում է ավելի ազատ,ձերբազատված,«համարձակ», անկաշկանդ, «ճշմարտախոս»,մի խոսքով՝սանձարձակ...
In vino veritas...այս գեղեցիկ արտահայտությունը կարող ենք գործածել ցանկացած իմաստով ,...և ամեն մեկս մեր «փչացածության» չափով ՝ համապատասխան իմաստ
հաղորդել նրան ՝հարբեցողությունը դատապարտելուց
մինչև այդ արատավոր երևույթի ամբողջական«արդարացումը»...
Ճշմարտությունը գինու մեջ է... Այս խոսքերը պատկանում են հռոմեացի փիլիսոփա Pliny Ավագ -ին(24-79 մ.թ.):
Հաճախ In vino veritas արտահայտությունը շարունակում են այսպես .«ճշմարտությունը գինու մեջ է,իսկ
առողջությունը՝ջրի»...:)))
Ունի նաև այսպիսի մեկնաբանություն«Ճշմարտությունը գինու մեջ բազմիցս է խեղդվել » :))
Դե,քանի որ գինու ,լավ գինու
մեջ «ճշմարտություն» կա,ապա ճշմարտություն որոնելու ՁԵՐ չափը թող լինի մինչև ուրախ երգեր երգելու աստիճան... :))
In vino veritas... այս արտահայտությունը օգտագործել է նաև Բլոկն իր "НЕЗНАКОМКА" ստեղծագործության մեջ...
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ապրես Լիլի ջան...:)
ОтветитьУдалитьБлок- ի "НЕЗНАКОМКА" բանաստեղծության վերջին տողերը,որ միակ գեղեցիկ բանն են այդ ստեղծագործության մեջ :D
ОтветитьУдалитьHayArpi jan!!!ayo,,,...In vino veritas... ays latinakan artahaytutyun@ ogtagorcel e Blok@ ir "НЕЗНАКОМКА"stexcagorcutyan mej...
ОтветитьУдалитьshnorhakalutyun,vor nkatum ev gnahatum eq hatkapes gexecik@,,,, Ev advocatus diaboli cheq,,,,jpit+katak ;))
...isk ays nyut@ mi qich gunagex Wikipedia e... boloris hamar,,, karcum em,petg kga,,, ;))