Երբ փոքրիկ էինք ու անկարգ ,hիշո՞ւմ եք,թե ինչպես էին սպառնում և վախեցնում մեզ մեծերը....
-Խելոք մնա,թե չէ հիմա մեշոկ պապին կգա քեզ կտանի...
Հիշեցի՞ք..Եթե՝ ոչ,ուրեմն շատ խելոք ու կարգին երեխա եք եղել... և միակ անկարգն ու անպիտանը ես եմ եղել..:)
Այս «սպառնալիքը » ունի պատմություն... :))
Մեզ քաջ ծանոթ բարի Ձմեռ պապին ի սկզբազնե այնքան էլ բարի չի եղել....կար ժամանակ,երբ նա դաժան հեթանոսական աստվածություն էր, և նրան անվանում էին Հյուսիսի մեծ ծերուկ ,որը նվերներ չէր բաժանում,այլ,խնդրում եմ չվախենաք... այո՛,այո՛ ոչ մի նվերի մասին խոսք անգամ չի եղել,հակառակը՝ իր պարկում փոքրիկ երեխաներ է հավաքել ,որպեսզի զոհաբերի «չաստվածներին»....)))
Փոթորիկների ու ցրտի ահեղ տիրակալը սովորություն ուներ անտառում մարդկանց ու կենդանիներին սառեցնելու....(օրինակ,Նեկրասովի Дед мороз -красный нос պոեմում) և,
ընդհանրապես,եթե նա հայտնվեր , հարկավոր էր ոչ թե բարձրանալ աթոռին ու ոտանավորներ ասել,այլ փախչել ,որքան ուժ կա ոտքերում...)))
Սակայ 19-րդ դարում այս կերպարին զուգահեռ ,որն ապրում էր մարդկանց մտքերում դեռ հեթանոս ժամանակներից,հայտնվում և զարգանում է մի ուրիշ կերպար՝ «Տոնածառի գլխավորը»,որն արտաքուստ կասկածելիորեն նման էր իր նախատիպին՝հյուսիսի ծերուկին...:))
Այս կերպարը բարի էր ու արդար...Որոշ ժամանակ խառնաշփոթություն էր նրա անվանման շուրջ...ժողովուրդն ընտրեց Ձմեռ պապ տարբերակը...«պապը» որպես հարգանք նախնիների հանդեպ,իսկ мороз-ը հիշեցնում էր հեթանոս ժամանակներն ու այն ահարկու հյուսիսցի ծերուկին,որի անվամբ ,իհարկե,շատ հարմար էր վախեցնել անկարգ երեխաներին:))
Վերջնականապես Ձմեռ պապը ,որպես կերպար,որին ականատես ենք լինում ամեն Նոր տարի ,ձևավորվեց Սովետական միությունում, 1930թ. :
20-րդ դարի 20- ականներին, տոնածառը սովետական իշխանությունների կողմից հայտարարվեց «օրենքից դուրս» ,համարվելով ՝«կրոնական թափթփուկ» և « վայրենի ու պապական սովորույթ» ...15 տարի դադարեցրին նշել Նոր տարին ,իսկ տներում ՝զարդարել տոնածառը...
1935թ Ուկրաինայի կոմկուսի քարտուղարը դիմեց Ստալինին,խնդրելով «ռեաբիլիտացնել» տոնածառն ու վերադարձնել ժողովրդին...Նա այսպես հիմնավորեց իր խնդրանքը ,թե անարդար է ,որ «կապիտալիստների երեխաները» ունեն Ամանորի տոն ,իսկ «աշխատավորների երեխաները»՝ոչ...Մի փոքր խորամանկեց կոմկուսի քարտուղարը...Տոնածառը սուրբծննդյան էր և ոչ թե ամանորի...)))
-Վերցրեք Ձեզ վրա նախաձեռնությունը՝ մենք կօգնենք,-պատասխանեց Ստալինը:
Այսպես «ռեաբիլիտացվեց» տոնածառը,սակայն ոչ թե Ծննդյան ,այլ Ամանորի...,իսկ բեթղեհեմյան 8-թև աստղի փոխարեն դրեցին 5-թև սովետական աստղը...1936թ. Կրեմլում տեղի ունեցավ տոնածառի առաջին հանդեսը` երկրի «ամենագերազանցիկների» համար..:))
...երբ ժամանակ լինի՝կշարունակեմ :))
Այսօր դպրոցում բարձրաձայն կարդում էի այս գրառումը, թարմություն բերեց պատմությունը, բոլորին քաջ ծանոթ էին Մեշոկ պապի հետ կապված սպառնալիքները, սակայն շատերս չգիտեինք Ձմեռ պապի "մութ անցյալը": :)
ОтветитьУдалитьHasmik jan,chka taqun ban ,vor haytni chdarna....jptum em...
ОтветитьУдалитьԲոլորս էլ մանուկ հասակում հավատացել ենք Ձմեռ պապի գոյությանը:Այսօր երեխաներն անհամեմատ ավելի շուտ են իմանում, որ իրականում Ձմեռ պապիկ չկա, քան, օրինակ, 20-30 տարի առաջ:Ձմեռ պապը պարզապես մանկության հրաշքներից մեկն է, որից զրկվելուն արժանի չէ ոչ մի երեխա::)
ОтветитьУдалить