Ժոան Միրո,Էրմիտաժ
բառակապակցություններն են , այլ լեզուներով բառացիորեն անհնար է թարգմանելը ... Ուստի ուզում եմ «մի փոքրիկ» ծառայություն մատուցել ... Թույլ տվեք օգտակար լինել Ձեզ :))) Թարգմանություն անելիս (մեկ էլ տեսա՜ր) պետք կգան Ձեզ այս դարձվածաբանական միավորների բացատրությունները ))) ...նաև ,ինչու՞ չէ, դարերի խորքից «Ժողովրդի ծոցից» ծնված այս համով-հոտով արտահայտությունները ,որոնք ընկալվում են մեր կողմից որպես խոսքի բնական մաս , էլ ավելի կզարգացնեն մեր լեզվական ,գեղարվեստական «հոտառությունը» ...)))
Entre chien le loup-Երբ խնդրեմ քեզ «շան ու գայլի միջև » զբոսնել ինձ հետ,չսարսափես))))
Նշանակում է՝ մթնշաղին…)))
ժամանակահատված,երբ մարդը չի տարբերում« շանը գայլից»
իրիկնաշաղ,մթնալույս...
Մալևիչ,Կինը տրամվայի կանգառում
Стреляный воробей
(նաև ՝тёртый калач,
матёрый волк...կամ էլ՝ съел на этом собаку...)
ֆր. Il en a vu d’autre - բառացիորն՝ նա տեսել է ուրիշ բան) ։Մենք ասում ենք՝ընկած-ելած մարդ,փորձված աղվես,հին գայլ։
Իսկ տատս բազմանշանակ կավելացներ՝ օխտը թալակից պանիր կերած ( շատ փորձված)։ ))
գործում հմտացած,փորձով իմաստացած մարդ,որն ընդունակ է իր օգտին ճիշտ որոշումներ ընդունել ու խուսափել տհաճ իրավիճակներից...անձ,որին դժվար է խաբել։
Ինչու վառոդի հոտ առած ճնճղուկ?որովհետև ճնճղուկին ահավոր դժվար է կրակել…(կհաստատեն որսորդներ)))
c'est du gâteau...բառացի՝սա տորթ է)))
Նշանակությունը՝ հեշտից էլ հեշտ…հեչի պես…
շատ հեշտ բան ,մի կում ջուր խմելու պես)))
la cerise sur le gâteau- բալը տորթի վրա…как вишенка на торте)))
Նշանակությունր՝ հաճելի բոնուս,առավելություն... երբ մի բան առանց այդ էլ շատ լավն է ,դու ընդամենը հաճելի լրացում ես անում ( տորթը հաստատ համով է,իսկ բալի հատիկը... պարզապես գեղեցիկ մանրուք է)))Նշանակությունը՝ուխտադրուժ,նենգ,անազնիվ արարք...արագ,անսպասելի հարված...մահացու հարված...
Արտահայտության«մեղավորը» բարոն Գի Շաբո դե Ժարնակն է,որը մենամարտի ժամանակ նենգաբար հաղթում է հակառակորդին
Ուիլյամ Բլեյկ,Նյուտոն
Bras d’honneur- Պատվի ձեռք(պատիվ ունեմ).. շատ գեղեցիկ ու նուրբ է հնչում...Չխաբվե’ք. միայն բանավոր է գեղեցիկ,իսկ , եթե ֆրանսիացին որոշի Fair un bras d'honneur՝պատվո ձեռքը ցույց տալ....?Անշուշտ,շա ֊տ կզայրանանք...))))
Աջ արմունկով և ձախ ձեռքի վճռական շարժումով այս անվայել ժեստը նշանակությամբ համանիշ է «հանրաճանաչ » միջնամատի ցուցադրմանը (փաղղոսյան սիմվոլին))))))
Նշանակությունը՝մերժում,շատ կոպիտ վիրավորանք…
(Ներեցեք..)))
Նկ.Պոլ Սինյակ,Նավահանգիստ Լա-Ռոշալում
faire la barbe à quelqu’un-,բառացիորեն՝ անել մորուք որևէ մեկին))
Ֆրանսիացին ինչ է ուզում անել ?
Խունկ ծխել?(այսինքն՝ քծնել)։Ո’չ։
Մորուքը համրել?(օգտվել թույլ կողմերից)։Ո’չ։
Սատանա փնտրել մորուքի ամեն մազի տակ?Ո’չ։))
Ահա այս
արտահայտության նախապատմությունը.
միջնադարում ավանդույթ կար. հաղթողը սափրում էր պարտվողի մորուքը,այս կերպ ցույց տալով իր գերազանցությունը մրցակցի հանդեպ…
faire la barbe à quelqu’un-մեկի մորուքը սափրել. նշանակությունը՝
որևէ մեկին ծաղրել,ձեռք առնել ...
Նկ.Ժորժ Սյորա,Ժայռը
– En voir de toutes les couleurs...դարձվածքը ֆրանսերեն շատ գեղեցիկ է հնչում ՝«տեսնել բոլոր գույները» ։)))
Նշանակությունը՝ հրի ու ջրի միջով անցնել...
շատ բան տեսնել...շատ ապրումներ ունենալ...
կյանքում մեծ դժվարություններ հաղթահարել...մեծ փորձ ձեռք բերել...
Ժոան Միրո,Մայրություն
La caque sent toujours le hareng... Яблоко от яблони недалеко падает ...խնձորը ծառից հեռու չի ընկնում կամ
,ինչպես ասում են ֆրանսիացիները,
սելյոդկի(ծովատառեխ,հարինգ) տակառից միշտ սելյոդկի հոտ է փչում))
Խնձորի դեպքում եթե շեղումներ հնարավոր են(կարող է գլորվել ու ընկնել տանձի ծառի տակ), սելյոդկի դեպքում բացառված է)))գենետիկան հզոր գիտություն է)))
Իսկ հիմա այս դարձվածքը տեղափոխենք մեկ այլ հարթություն.հասարակությունը պետությունից «հեռու է ընկնում»? կամ էլ՝հակառակը??Ամեն դեպքում՝ մեկը մյուսին արժանի է... ։)
Նկ.Պոլ Սինյակ,Կոլենկուր փողոցում
C'est du cinoche ! Ломать комедию...ձև թափել,անկեղծ չլինել..ֆարս,կոպիտ սուտ,խաբեբայություն
Tues le ver....
Երբ ֆրանսիացին առաջարկի ձեզ «որդ սատկեցնել(սպանել) »,առանց երկմտելու համաձայնեք,եթե ,իհարկե,դեմ չեք առավոտ կանուխ մի երկու թաս գինի կոնծելու նըա առաջարկին)))
Հնում,ըստ ֆրանսիացիների, ճիճվակրության դեմ պայքարի լավագույն միջոցը սոված փորին մի գավաթ գինի ընդունելն էր…)))) այստեղից էլ՝ «ճիճու սպանել» արտահայտությունը։
Լավ «կենաց է» :)
Նկ.Կանդինսկի
Душа ушла в пятки...հոգին կրուկներն իջավ,-ասում է ռուսը…
Il a une peur bleue -մահու չափ վախեցած ֆրանսիացու մոտ՝ վախը երկնագույն է ։))
Մեզ մոտ վախից լեղին է ճաքում կամ էլ՝ հոգին կորեկի հատիկ դառնում...
Նշանակությունը՝ լեղաճաք լինել, ահավոր վախ ապրել...լեղապատառ լինել...
tirer les vers du nez –
մենք բերանից ենք դուրս քաշում, իսկ ֆրանսիացինները՝ քթից որդեր են կորզում….
Ինչ ենք անում մենք? Պատ.՝խորամանկությամբ ինչ-որ մեկից ինֆորմացիա ենք կորզում... )))
Հանելուկ ստացվեց։))
Ս.Դալի,Սուրբ Ծնունդ
(ֆր.)être né avec une cuillère en argent dans la bouche-ծնվել արծաթե գդալը բերանում
կամ՝
Родиться в сорочке (Շապիկով ծնվել կամ էլ՝ être né coiffé֊սանրվածքով ծնվել)))
Նշանակությունը՝ ամեն ինչում հաջողակ,բախտավոր լինել…
Իսկ մենք ասում ենք՝ բախտավոր աստղի տակ է ծնվել…)))
Ինչու արծաթե գդալը բերանում կամ շապիկով ??հետաքրքիր պատմություններ են… հետո կգրեմ )))
Un dur à cuire. (ֆր.բառացիորեն՝ եփելու համար չափազանց կոշտ է )) ամեն ինչ ասված է)))
ամուր կաղին-անդրդվելի,անսասան,աներեր...դիմացկուն,անկոտրում
Դոնգեն,Կակաչ
L’affaire est dans le sac (ֆր. գործը պարկի մեջ է) կամ էլ՝ Дело в шляпе-))) ցանկանում եմ,որ բոլորիդ գործերը միշտ «գլխարկի կսմ պարկի մեջ»լինեն ...)))այսինքն` բարեհաջող ավարտ ունենա ձեր բռնած գործը....
նշանակությունը՝ամեն ինչ լավ է...ամեն ինչ կարգին է...գործը գլուխ եկավ...
Կուզե ՞ք իմանալ,թե ինչպես է «գործը» հայտնվել գլխարկում...)))
Հին ժամանակներում բոլոր հաղորդագրությունները առաքվում էին սուրհանդակների միջոցով...կարևոր փաստաթղթերը,որոնք կոչվում էին «գործեր», ապահով տեղ հասցնելու համար թաքցնում էին գլխարկի աստառի տակ ...այստեղից էլ՝ Дело в шляпе դարձվածքը...
այսպիսի բաներ,սիրելիներս... )))))
L'été Indien
Une saison qui n'existe
que dans le Nord de l'Amérique
Là-bas on l'appelle l'été indien,-երգում է Ջո Դասենը)))
Մոտավորապես այսպես՝
Եղանակ,որ լինում է լոկ Հյուսիսային Ամերիկայում,
Այնտեղ այն կոչվում է հնդկացու ամառ))))
…
L'été Indien-հնդկացու ամառ
կամ՝бабье лето-կնկա ամառ)))
գերմաներեն՝ Altweibersommer ՝վհուկի,պառավի ամառ
(շատ վիրավորական է հնչում ։))
Իսկ հայերեն ?
...հայերեն օրինավոր դարձվածք չի համարվում սա...երևի)))
Նշանակությունը՝
Աշնանային չոր,արևոտ,պայծառ օրեր...
Տաք աշնանամուտ։
Փոխաբերական իմաստով ՝ կնոջ տարիք՝
40-45 տարեկան կին,որին հաջողվում է
կարճ ժամանակով դանդաղեցնել ժամանակի ընթացքն ու ապրել երկրորդ
երիտասարդությունը(հավատալիք կար ,որ կինը մոգական ուժ ունի ազդելու բնության վրա ու հետ տալ ժամանակը)
հ.գ.
Աշունն ինձ հուշեց գրել այս արտահայտության մասին)))
Tenir les murs- պատերը պահել(բռնել))) կամ էլ՝ Коптить небо-( խոստովանեք . հաճա՞խ եք պատերը պահում կամ «ապխտում երկինքը » ...ծխահարում ...ժպիտ ))) պարապ-սարապ ման գալ ,աննպատակ թրև գալ... ապրել առանց որոշակի նպատակի ... անօգուտ,անիմաստ վատնել , «այրել» կյանքը...նմանվել հազիվ ծխացող-մխացող լամպի ))
Նույնն է .
Ne rien faire de ses dix doig-պտտեցնել մեծ մատով ու плевать в потолок(բառացիորեն՝ թքել առաստաղին) ...քամի կուլ տալ..)))չաշխատել, ոչինչ չանել...մի խոսքով՝ гонять лолыря)))
Մարսել Դյուշան,Աստիճաններից իջնող մերկ կին
Une poignée d'amour
)) մի բուռ կամ՝ մի փունջ սեր են կոչում որովայնի շրջանում,կողքերին կուտակված ճարպաշերտը)))ախ այդ ֆրանսիացիները...իսկապես ,շատ են նրբանկատ ...)))
Իսկ ռուսերեն մոտավորապես հնչում է այսպես՝ Трудовая мозоль)))) աշխատանքային կոշտուկ..կերած-խմած,մեծ փորով..
Կեր,խմիր,պառկիր՝շատ արագ կաճեն աշխատանքային կոշտուկներն ու սիրո փնջերը)))
Նկ.Կունո Ամյե
Ума палата- մենք սրան ասում ենք ՝«խելքի ծով է » ))))
մեծ խելքի տեր մարդ ...
մեր ժամանակներում այս արտահայտությունը իր մեջ կրում է նուրբ հեգնանք ...հաճախ այդպես են խոսում հիմար մարդկանց մասին ,որոնք «չեն փայլում» մեծ խելքով ...
Իսկ ինչո՞ւ палата...հին ռուսերենում այն նշանակում էր ընդարձակ սենյակ ՝ քարե տան մեջ...
պալատում հավաքվում էին «լուսապայծառ մտքերը» Ռուսաստանի ՝ բոյարներն ու «думали думу государеву» :))) այստեղից էլ ՝Ума палата....
Նկ.Մարկ Շագալ,Ամուսնություն Էյֆելյան աշտարակի մոտ
«Вернемся к нашим баранам»...Է՜հ ...«Եկեք վերադառանանք մեր ոչխարներին...» -ֆր. revenons a nos moutons")))
այս ֆրանսիական արտահայտությունը «La Farce de Maître Pathelin» -ից է :
Պատմությունը.
Դատավեճ է ընթանում մահուդավաճառի և հովվի միջև:
Հովիվը մահուդավաճառից ոչխար է գողացել... Դատավարության ընթացքում մահուդավաճառը տեսնելով դահլիճում նստած հովվի դատապաշտպանին՝ Պիեռ Պատլենին , միանգամից մոռանում է ոչխարների մասին ու սկսում է «նեղել» նրան ՝հիշեցնելով ,որ վերջինս իրենից վեց արմունկաչափ կտոր է գնել ու փողը դեռ չի տվել ...այստեղ ստիպված միջամտում է դատավորը՝ առաջարկելով նրան « վերադառնալ ոչխարներին» )))
Նշանակությունը՝
կոչ նրանց , ովքեր շատ են հեռացել քննարկման բուն թեմայից ...Շեղել մարդկանց ուշադրությունը կարևոր հարցերից ...
Հարկ է նշել, որ այս պատմությունը հանդիպում է նաև հռոմեացի բանաստեղծ Մարցիալի էպիգրամներից մեկում:
Ս.Դալի,Աստվածության Ծնուն դը
Играть первую скрипку-«առաջին ջութակ նվագել» ...առաջնակարգ դեր խաղալ...լիդեր...մարդ,որը միշտ առաջինն է, իսկ մյուսները հավասարվում են նրան...ինչ-որ գործում գլխավոր լինել...
какими судьбами ? լույս քեզ տեսնողին...))) ո՞ր քամին քեզ բերեց...
Синий чулок-ամբողջովին գիտական շահերով կլանված ,հմայքից ու կանացիությունից բոլորովին զուրկ ,միայն գիտությունով տարված «անհետաքրքիր» կին...
արտահայտությունը ծագել է Անգլիայում,18-րդ դարում...Այդ ժամանակ արտահայտությունը չուներ այն նվաստացնող,ստորացնող նշանակությունը ,որն ստացել է հիմա՝մեր ժամանակներում... ի սկզբանե «Синий чулок»-ը խմբակ է եղել ,որտեղ հավաքվել են տղամարդիկ և կանայք ՝գիտական ու գրական թեմաներ քննարկելու համար... Այդ խմբակն էր հաճախում նաև գիտնական Բենջամին Ստելինգֆլիտը,որը արհամարհելով,մերժելով նորաձևությունը,միշտ հագնում էր կապույտ գուլպաներ...Երբ նա բացակայում էր նրա մասին չարախոսում էին.«Այսօր զրույցը անհամ կլինի. մենք կյանք չունենք առանց կապույտ գուլպաների» :))
Այնպես որ , ի սկզբանե այս արտահայտությունը կիրառվել է տղամարդկնաց հանդեպ ...)))»
Ժորժ Բրակ,Կլարնետ և վիսկի
Игра не стоит свеч (ֆր. Le jeu ne vaut pas is chandelle)- ...բռնած գործը ծախսը չի հանի... թափած նեղությունը չարժե...չի արդարացնում ջանքերը ....
այս արտահայտության «մեղավորները» թղթամոլներն են ...հնում էլեկտրականություն չի եղել ,խաղացել են մոմի լույսի տակ...երբ խաղն «անհամ է» ընթացել,իսկ «կոնին» դրված խաղագումարն ավելի փոքր էր , քան խաղի ընթացքում վառվող մոմերի արժեքը ,խաղամոլներն արտահայտվել են այսպես ՝ «խաղը չարժե մոմ...»:
Искать вчерашний день կամ Искать прошлогодний снег-
գիտակցաբար զբաղվել անպտուղ գործունեությամբ,երեկվա օրը փնտրել...հույս ունենալ վերադարձնել այն ,ինչ արդեն չկա...անդառնալիորեն անցել է..
Պիկասսո,Երիտասարդ կնոջ դիմանկար... (Մի անեկդոտ հիշեցի…)))Պիկասսոն դարդն է պատմում Մարկ Շագալին.
-Մի տիկին,որի դիմանկարն արդեն վերջացրել էի,խնդրեց փոխել աչքերի գույնը։
-Ինչ դժվար բան կա,-պատասխանում է Շագալը,-փոխի’ր։
-Անպայման կփոխեի,բայց ես մոռացել եմ ,թե նկարի որ հատվածում եմ նկարել աչքերը…)))«меня колбасит!!! » плющит* и колбасит ...(расколбашивает, приколбашивает, заколбаситься...և այլն :)))
ժամանակակից ժարգոն( երիտասարդական սլենգ )...
խոսակցական լեզվի տարբերակ ...ահա այսպիսի տարօրինակ ու ծիծաղելի արտահայտություն ,որը գրեթե բոլորի շուրթերից հնչում է այստեղ ՝Ռուսաստանում ...
(զզվում եմ այս ու նմանատիպ արտահայտություններից...իմացե՛ք,բայց մի օգտագործեք):
Հետաքրքիր է.ինչո ՞ւ, և ի ՞նչ է կատարվում մարդու հետ,երբ նա հայտնվում նման տարօրինակ՝«երշիկային» վիճակում ...:)))
պատասխանը շատ պարզ է.«կոլբասան »կլոր է...նման է колесо-ի՝շրջանի...( արմատը՝ коло (круг) և кол-ба-са ... նույնն է...
արտահայտության նշանակությունը՝ պտտվել,թավալվել,գլուլ-գլուլ գալ,վազել ,գլորվել,պարել,տարածվել,ծավալվել..ցատկոտել ուժասպառ լինելու աստիճան,...հիպերակտիվ վիճակում գտնվել ...)))
колбаситься -գտնվել իրարանցման ,խառնաշփոթի մեջ ...դես ու դեն ընկնել...չարչարանք կրել...մինչև բերանը հոգսերի մեջ թաղված լինել...
«катись колбасой»-գլորվիր երշիկի պես...«ռադ էղի»,«փախար ստեղից»...)) չքվիր,դուրս կորիր,գրողի ծոցը գնա(հիշո ՞ւմ եք.«Միմինո» ֆիլմում Լարիսա Իվանովնայի քույրը առաջարկեց Վալիկոյին.« Катись колбаской по Малой Спасской»....:)))
կա նաև
«деловая колбаса» )))....նշանակությունը՝ գործարար,նախաձեռնող,
ակտիվ մարդ...
плю́щить* -հարվածի կամ ճնշման միջոցով տափակեցնել...
плющит-ժարգոնային՝
ծայրահեղ տհաճ զգացողություն...վատ զգալ...
Նկ.Ռենուար
ждать у моря погоды-անգործության մատնվել...չգործել,ոչ մի բան չձեռնարկել սպասելով,հույս ունենալով բարենպաստ փոփոխությունների...ինչ-որ բանի հետ հույսեր կապելով ՝չգործել...
делать погоду-ինչ -որ բանի վրա վճռական ազդեցություն ունենալ..բախտորոշ դեր խաղալ...կշիռ,նշանակություն ունենալ...կանխորոշել ինչ-որ բանի ընթացքը...ուղղություն տալ...
не первой молодости-հետաքրքիր է... ու շա՜տ...ե ՞րբ է վերջանում«առաջին ջահելությունը»...)))
ոչ երիտասարդ...միջին տարիքի...պատկառելի տարիքի..տարիքով...
կոպիտ ու վիրավորական ասած՝ոչ «առաջին թարմության»...)))
мурашки по спине бегают-երբ մրսում ենք...հուզված ենք կամ վախեցած ,սկսում ենք դողալ ,փշաքաղվել...մարմինը դող է ընկնում...ասես մրջյուններ են վազվզում մեր մեջքին...ձեռքերին...մարմնով սարսուռ է անցնում...)))
Նկ.Օնորե Դոմյե,Դոն Կիխոտ
мозолить глаза-անընդհատ լինել ինչ-որ մեկի տեսադաշտում...աչքի փուշը լինել, դառնալ....մշտական ներկայությամբ տճաճություն պատճառել,ձանձրացնել...մի խոսքով. զահլա տանել...)))
за словом в карман не лезет-այսինքն՝ տվյալ մարդն ունի մեծ բառապաշար ...խոսքի տակ չի մնում...խոսքի տակ մնացողը չէ...մարդ,որը հեշտությամբ է շփվում ...ունի սուր լեզու...և նրա համար դժվար չէ պատասխան գտնելը...
Закинуть (закидывать )удочку -խոսք քաշել...զգուշորեն ակնարկել որևէ բան իմանալու,իրավիճակը պարզելու,բերանից խոսք քաշելու համար (կոպիտ ասած՝«կուտ տալով» փորձել իմանալ մեկ ուրիշի ծրագրերի ու մտադրությունների մասին )))
в ус не дуть-(բեղին չփչել...))) ինձ զվարճացնում է այս դարձվածքի բառացի թարգմանությունը)))
չզգալ անհանգստություն...չհուզվել ...լինել անխռով... ապրել անհոգ...
բանի տեղ չդնել...հոգը չլինել ...ուշադրություն չդարձնել որևէ բանի վրա
Մի խոսքով . մարդն ապրում է այնպես , ինչպես հարմար է ...ինչպես ձեռք է տալիս իրեն ՝
առանց «տանջասպան » լինելու...)))
Уши вянут....հաստատ մեր «ականջները կթառամեն» ))) , խսելու ցանկությունը կկորչի , իսկ զրույցը կդառնա անհամ, զզվելի ու տհաճ,եթե մինչև վերջ ստիպված լինենք համբերել ինչ-որ մեկի կեղծ, գռեհիկ, անիմաստ խոսքն ու պարծենկոտ հիմարությունը.... ))))
նշանակությունը՝ ականջները հոգնում են ,ականջ է ծակում,ականջն է տանում ...
Хоть волком вой-շատ ծանր ,հուսահատ վիճակ ...անզորության արտահայտություն...
Ходить по струнке-խստորեն պահպանել կարգապահությունը,կարգը,ենթարկվել , լիովին հնազանդ լինել մեկին, ծպտուն չհանել...
Мелкая сошка-հետաքրիր արտահայտություն է... այն կարելի է դասակարգել իտուիտիվ հասկացողությունների շարքին ...
Սայլի հինգերորդ անիվ՝ չնչին ,ոչ մի ազդեցություն ,հեղինակություն չունեցող մարդ ...բացարձակ զրո..փոքրիկ մարդուկ... ոչինչ..ոչնչություն ...դատարկ տեղ ...
այս դարձվածքը նաև հեգնաքով կիրառվում է հասարակական կշիռ ու հեղինակություն չունեցող , ցածր պաշտոնական դիրք զբաղեցնող մարդու հանդեպ...
Последняя спица в колеснице-մարդ ,որը խաղում է չնչին , աննշան ,անկարևոր դեր հասարակության մեջ ,որևէ ոլորտում, գործում ու ,ընդհանրապես ,կյանքում ...այնպես որ ... երբեք չլինենք «կառքի հինգերորդ անիվ » ...)))շատ նվաստացուցիչ վիճակ է ... )))
Втирать очки-համաձայնեք. կյանքում գոնե մեկ անգամ պատահել է ,երբ խորամանկությամբ,ճարպկությամբ խաբել , քթից բռնած ման ածել ու մատների վրա խաղացրել են մեզ ...)))))))
նշանակությունը՝աչքերին թոզ փչել...( կամ մոտավորապես այսպես ՝вешать лапшу на уши-«ականջներից լապշա կախել» )))))))
ներկայացնել ինչ-որ մի բան իրենց ձեռնտու ձևով ...խեղաթյուրված... շեղել ուշադրությունը բուն թեմայից
mener quelqu'un en bateauբառացիորեն՝նավակի պես ման ածել որևէ մեկին...
Водить за нос..
Գլուխը յուղել,քթից բռնած ման ածել..
Մատների վրա խաղացնել,խաբել...
Է.Մունկ,Կամրջին
Где раки зимуют(показать, где раки зимуют) -«ես քեզ ցույց կտամ ,թե որտեղ են խեցգետինները ձմեռում»)))))
ծանր փորձության ենթարկելու սպառնալիք...իմանալ ,թե ինչն ինչոց է...զգալ ,ինչ է նշանակում իսկական դժվարությունները կամ իրական պատիժը...
Ուզո ՞ ւմ եք իմանալ ,թե որտեղ են «ձմեռում խեցգետինները» . կասեմ...))))
Ռուս կալվածատերերը սիրում էին վայելել թարմ խեցգետին ,որը շատ դժվար էր բռնել ձմռան ամիսներին....խեցգետինները թաքնվում էին լճակների ու գետակների ափերին փորած իրենց բների մեջ և ձմեռում այնտեղ :Եվ «բկլիկ » կալվածատերը հանցանք գործած գյուղացուն ձմռանը ուղարկում էր խեցգետին բռնելու ... շատ ժամանակ էր անցնում ,երբ խեղճ գյուղացին կարողանում էր ահավոր ցրտին,սառցե ջրի մեջ մի խեցգետին բռնել ...
ահա ,այստեղից էլ այս դաժան սպառնալիքը ....
Филькина грамота-Իվան Գրոզնին այս արտահայտությամբ ,ընգծված անարգանքով , կոչեց Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Ֆիլիպ 2-րդի ուղերձը ...Ֆիլիպ 2-րդը թագավորին կոչ էր անում դադարեցնել չարագործություններն ու արյունահեղությունները...
Հետագայում այս արտահայտությունը օգտագործվեց պատմական համատեքստից դուրս...
դատարկ,նշանակություն չունեցող թուղթ ,ոչ մի գին չունեցող փաստաթուղթ...անգրագետ գրված փաստաթուղթ...
как раз-միանգամայն, իսկ և իսկ , համապատասխանում է, ճիշտ և ճիշտ ,ոչ ավել ոչ պակաս ... հատկապես ...իսկը ժամանակին ,հարմար պահի ..հենց ... ուղիղ ... իսկապես...ճիշտ չափին է... միանգամայն հնարավոր է ....և այլն )))
Նկ.Ս.Դալի,
Не поминай лихом- ավել -պակասը ներիր...))) հրաժեշտ տալ ընդմիշտ կամ երկար ժամանակով ...ներողամիտ եղիր ...անհիշաչար եղիր ...չարությամբ մի հիշիր...( лихо -չար ...հին ռուսերեն )
У черта на куличках(ֆր.c'est à dache)
Кулички -վաղուց ռուսաց լեզվի մեջ մտած «кулиги», «кулижки» ֆիննական բառի աղճատված ձևն է...նշանակում է անտառային բացատ ....«кулижки»-մակերես ,տարածություն վար ու ցանքի համար ...
արտահայտության նշանակությունը՝ շատ հեռավոր ,խուլ վայրերում...սատանի պուճախում...))) գրողի ծոցը...ջհաննամի ծայրը...)))» ահա ,այսպիսի «տգեղոտ-գեշոտ » ,արտահայտություն...)))
Մաքս Էռնստ,Կինը,Ծերունին ու ծաղիկը
Не из храброго десятка-քաջերից չէ...վախենում է անգամ սեփական ստվերից...)))
հակառակ սրան ՝
неробкого десятка-համարձակ ,անվեհեր...հերոսական ,խիզախ,անվախ...
Шевелить мозгами-խելքին զոռ տալ...խորհել,մտորել...
( ինչպես հայտնի է , մարդն օգտագործում է իր մտավոր կարողությունների 10 տոկոսը... քիչ է...))) հարկավոր է « զոռ տալ խելքին»...ու «Ճիշտ ապրելու մասին Ճիշտ մտածել ...» ))))
божья коровка(զատիկ)-անշառ,խեղճ մարդ....աստծու գառ
(պատկերացրեք միայն ,թե ինչ կստացվի ,եթե այս դարձվածքը բառացիորեն թարգմանենք... «աստծո կովիկ»)))))»
ի դեպ,զատիկը կաթոլիկները համարել են Աստվածամոր միջատ....նրա կարմիր գույնը խորհրդանշել է Կույս Մարիամի կարմիր թիկնոցը... խորհրդանշել է նաև հաջողություն ,շատ ժողովուրդներ հավատացել են,որ այս միջատները ապրում են երկնքում,և երբեմն իջնում են երկիր օգնելու մարդկանց հաղորդակցվելու աստվածների հետ ...))))
Հ.Գ.Ի դեպ,այս տաքարյուն,կրքոտ , այլասերված սեռական վարքագծով միջատը բոլորովին էլ «աստծո գառ» չի(ըստ կենսաբանների)))) Զատիկի որոշ տեսակներ նույնիսկ վեներական հիվանդությամբ են «տառապում »…սրանց « հասնելու համար» մարդը դեռ շատ հացուպանիր ունի ուտելու))))
Մաքս Էռնստ,Նապոլեոնը անապատում
prendre le taureau par les cornes - брать быка за рога-սկսել վճռականությամբ և ամենակարևորից...սկտիվ գործողություն...
ձուկը գլխից բռնել(մենք ձկան գլխից ենք բռնում,իսկ ֆրանսիացիներն ու ռուսները-ցուլի կոտոշներից...(դե,նրանք «հզոր են»))...
Il a le cœur sur la main-բառացիորեն՝ սիրտը ձեռքի վրա...душа нараспашку-զրուցասեր,բացսիրտ,անկեղծ մարդ,որը ոչինչ չի թաքցնում
души не чаять-հոգին չխնայել,անսահման,խելակորույս ,ինքնամոռաց սիրել որևէ մեկին
Не переводя дыхания (духу)-մի շնչով,իսկույն,առանց հանգստանալու,կանգ առնելու...
Дым коромыслом- իրարանցում,վեճ ...շունը տիրոջը չի ճանաչում...տուր ու դմփոց....
2.աշխատանքը եռում է ,բոլորը շատ ակտիվ են...
тянуть за душу -հոգին հանել...հոգուն հասցնել...ձանձրացնել
бумажная душа-բյուրոկրատ,ձևամոլ...թուղթ կրծող...թանաքամանի առնետ...)))) գրասենյակային առնետ
Անրի դը Թուլուզ Լոտրեկ
водой не разольешь- իրարից պոկ չեն գալիս...շատ մտերիմ...
в два счёта-շատ արագ,մի ակնթարթում... մի թափով
в ежовых рукавицах -շատ խիստ,դաժանորեն վարվել ...մեկին իր բռում պահել...օր ու արև չտալ...
Ժորժ Բրակ,Երաժշտական գործիքներ
в порядке вещей-բնական է...կարգն է այդպես...սովորական բան է
не по себе-քեֆը տեղը չէ......իրեն լավ չի զգում...վատ տրամադրություն ունի
не по нраву -սրտովը չլինել...չհավանել...իր ճաշակով չէ...
в чем мать родила-մորից (մորե) մերկ...ամբողջովին մերկ,
в пух и (в)прах -ջախջախել,քարուքանդ անել ,ջարդ ու փշուր... բմբուլները (փետուրները)քամուն տալ))))))
есть глазами-ուտել աչքերով... ստրկամիտ կեղծավորությամբ նայել մեկին...ակնդետ մեկին կամ ինչ-որ բանի նայել ...աչքերը գամել մեկին
брать (взять)верх- ենթարկել իրեն,գերազանցել, ջախջախել,գերիշխել,գլխավորել,հաղթել,հաղթահարել
благим матом- ոչ թե հայհոյել,այլ չափազանց բարձրաձայն,մոլեգնորեն գոռգոռալ ,աղաղակել...կոկորդով մեկ բղավել,ձայնը գլուխը գցել
больной вопрос-դժվար լուծելի խնդիր...ցավոտ հարց
болеть душой-անհանգստանալ մեկի համար,կարեկցել...սիրտը ցավել մեկի համար...
брать в оборот-հարկադրել որևէ մեկին,որ գործի պահանջված ձևով...գործի լծել
Նկ.Ս.Դալի,Գլխապտույտ
хоть шаром покати -տհաճ վիճակ է...)) կարողէ լինել թե՛գլխում....թե՛ հոգում...ինչու չէ,նաև սառնարանում ( ինչպես հիմա իմ սառնարանում է « հայտարարված արտակարգ իրավիճակ » :))))) ավլած-սրբած...դափ-դատարկ...ինչ-որ բանի լիակատար բացակայություն...ոչ մի կենդանի շունչ... ոչինչ չկա շուրջդ...
xуже горькой редьки-այս դարձվածքը «նվիրում եմ» ինձ չափազանց ձանձրացնող արտատպողներին...)))
նշանակությունը՝տհաճ,ձանձրալի...զզվեցնող..աչքի փուշ...աչքի գրող...)))
հատկապես մի քանի համառներից արդեն «վախենում եմ » ...)))
хоть кол на голове теши-բառացիորեն՝թեկուզ գլխին ցից տաշես...)))
հաստակող,խստապարանոց,պնդաճակատ,համառ մարդ,որին անհնարին է ինչ-որ բան հասկացնել...վրան ազդել...
երանի, այն մարդը ,որի գլխին ուզում են «ցից տաշել»,իր «հաստ կողն» ու համառությունը ճիշտ հարթության վրա դնի...))) ճիշտ գործածի....))
семь пядей во лбу-խելքի ծով...այսպես են ասում չափազանց խելացի...լայնախոհ...իմաստուն մարդկանց
հրաշալի հաճոյախոսություն է...եզակի մարդիկ են արժանի այս խոսքերին...
1пядь=17,78 սմ.(մի թիզ)
հաշվե՛ք.7 անգամ 17,78 ...տեսնո՞ւմ եք,որքան «լայն ճակատ է...»՝խելքի շտեմարան...)))
Раз плюнуть-ամենևին դժվար չէ...հաց ու պանիր է ...մեկի համար ինչ-որ բան անելը խաղ ու պար է ...
Разбирать по косточкам-միսը ծամել(cannibale-«մարդակերության» հոտ է փչում))))) ...լեզվի տակ գցել...
հաճախ ենք «քննարկում» (բամբասում) որևէ մեկին ,հատկապես հայտնի մարդկանց ...մանրամասն,առանց խնայելու...քննում, զննում ,«լվանում ենք նրանց բոլոր ոսկորները...մաս-մաս անում »...բաց չթողնելով ոչ մի մանրուք ))),չէ՞)))
Ամեն մի Խոսք ունի իր պատմությունը ...)) իսկ այս խոսքի պատմությունը հետևյալն է .
Հնում Միջին Ասիայի շատ երկրներում հանգուցյալի մարմինը խարույկի վրա հանդիսավոր այրելուց(դիակիզում) հետո մոխրի միջից «ջոկում հանում էին» (разбирали) ոսկորներն ու լվանում գինով,կաթով կամ անուշահոտ յուղերով ,այնուհետև տեղադրում աճյունասափորի մեջ ու թաղում ՝գովաբանելով հանգուցյալի լավ կողմերն ու լավ գործերը ...
իսկ մե՞նք ....մենք անխճորեն , « ոնց որ կարգն է », ճիշտ հակառակն ենք անում կենդանի մարդկանց հետ...)))
հե՜չ լավ չենք անում ...սա չարից է ...))))
Մի խոսքով)))) ա՜յյյ...
Сам черт ногу сломит -այնպիսի անկարգություն ,թափթփվածություն...քաոս...բարդակ... ( նաև վատ բանավորություն ) որ նույնիսկ ճարպիկ սատանան կհաջղացնի «ոտքը կոտրել ...»))))
նշանակությունը՝ սատանան էլ գլուխ չի հանի....
Նկ.Ռոբերտ Ինդիանա(պոպ-արտ)
(())
ժարգոն
«սրանք էլ» հենց այնպես...որ հետո չասեք՝« Լիլին մեզ չէր ասել....» ժպիտ։))
Մարկ Շագալ,Ես ու գյուղը
կա՜յֆ... ))) կայֆը - «կե՜ֆ» է...կամ էլ ՝քե՜ֆ )))
Անգլերենից չի ծագել այս բառը ,այլ արաբերեն «կ(ք)եֆ» բառից ,որը նշանակում է՝ քաղցր ,անուշ...հաճելի պարապություն ,երանություն...վայելել հանգստություն...
(ես էլ այս պահին « հրաշալի» վիճակում եմ...մի թեթև подшофе (Chauffe)* ... ընդամենը մի գավաթ գինի ) :)) և, այսօր `հունվարի մեկին ` ծննդյանս օրը ,խելոք-խելոք նստած ձեզ համար «կայֆ »բառի մասին եմ գրում :)) ՇնորհավորՆոր տարի .... :))
Բառն այս ))) ,Եգիպտոս կատարած ճանապարհորդությունից վերադառնալով, առաջին անգամ «գործածել է » Օ.Ի. Սավինսկին (արևելագետ,գրող...): Այսպիսով, Սավինսկու «թեթև ձեռքով» ,1821թ ռուսաց լեզվում պաշտոնապես արձանագրվեց « կայֆ» բառը ...)))
նշանակում է նաև
բավարարվածություն,ուրախություն...
թմբիր և այլն ....
*подшофе ( ֆր.Chauffe) -մի թեթև գինովցած...խմած...))))
Понт...Понты- ամբարտավանություն,պարծենկոտություն,գոռոզամտություն (կարծիք կա ,որ այս բառը գողական արգո (ֆր.argot)կամ ժարգոնից է մտել երիտասարդական ժարգոն)
վարքագիծ ,երբ մարդը ներկայացնում է իրեն ավելի բարձր ,ավելի լավը , քան կա իրականում...
բլեֆ..
«Понт » -ի նպատակն է առանձնացնել իրեն ամբոխից... ներկայանալ «թանձր» ))) Крутой... մատուցել իրեն լավագույն,իսկ հակառակորդին ոչ շահեկան լույսի ներքո...«պոնտերը » հիմնականում նյութական արժեքներով են «պոնտություն » անում :)))
քանզի Понт-ը « թափով մեծացնում է» որոշների սոցիալական ստատուսը հասարակության մեջ...իրենց նմանների մոտ առաջացնելով հիացմունք և հարգանք ))))
Кинуть понты-աչքին թոզ փչել...
կա նաև Дешевые понты- ))»
լավ պոնտը փողից թանկ է . երբեմն լավ պոնտով կարող ես վերցնել ,այն ,ինչ փողով չես առնի ...)))
և այլն...
Նկ.Սալվադոր Դալի,Ինքնանկար
Чувак(իսկ ֆր.mec) ժարգոնային))) Ի դեպ,Ղարիբյանի ռուս-հայերեն բառարանում չեք գտնի այս բառի բացատրությունը...)))
(երիտասարդական սլենգ ...ոչ միայն....այդպես են կոչում նաև կրտած խոզին...հա՜)))
Чувак-արական սեռին դիմելու ժարգոնային բառ...человек բառի կրճատ «ձևը»... օգտագործվում է հիմնականում երիտասարդների շրջանում...որոշ սուբկուլտուրաներում...որպես ընկերական,մտերմիկ վերաբերմունք...(իգական սեռին համապատասխանաբար՝чувиха, чува)
Щачло -մարդ,որը շատ արագ է լսելու մեջ...երբ կանչում են՝գալիս է շատ արագ,սուրալով..))) գալիս է նաև,երբ չեն սպասում... երբեմն այդպիսի մարդիկ շատ կպչուն ,աներես,ձանձրացնող են լինում ...ուստի դառնում են տհաճ,անցանկալի....արժանանում են բացասական վերաբերմունքի...շատերը նրանց նաև «պատվում են» բարկությամբ և ատելությամբ...
2.նշանակում է նաև բերան ,երախ... «ռեխդ փակի՛ր»))))
Мажор - «առաջադեմ երիտասարդ» ,սովորաբար ֆինանսապես ապահով ընտանիքից , ով «աջ ու ձախ» փող է վատնում,շվայտ կյանք վարում...Мажор -ը
հասարակության մեջ իր տեղը հաստատում...պնդացնում է ոչ թե իր արժանիքների,այլ «հոր փողերի ու կարգավիճակի» միջոցով...շնորհիվ...
Մայքլ Գոդար,Գանգստեր ձիթապտուղները)))
лох-փշատենի,փշատ ու արու սաղմոն նշանակելուց բացի )))) կալանավորների «լեզվով» лох-ն այն մարդն է ,որն ինքն իրեն չի կարող տեր կանգնել...մարդ,որին կարելի է խաբել ու «քաշեցնել»...(кинуть) գցել... փողի «քըցում« անել :)))
գողականները лох են կոչում իրենց միջավայրին չպատկանող ցանկացած մարդու...)))
Իսկ ինչու հատկապես սաղմոն( лох)... ահա թե ինչու.սաղմոնը ձկնկիթ դնելու և բեղմնավորելու համար մեծ դժվարություններ է հաղթահարում....հոսանքին հակառակ լողալով՝հասնում նպատակին,իսկ հետո վիրավոր ու ուժասպառ՝հեշտորեն բռնվում մարդկանց ու կենդանիների կողմից....
Жигало (կիսաժարգոնային) - վարձու «խաղընկեր»...հարուստ տիկնոջ միջոցներով ապրող , սեռական ծառայություններ կատարող տղամարդ...
տղամարդ « մեկ օրվա ռոմանտիկայի » համար ...)))
մեր ժամանակների (թույլ տղամարդիկ ... ուժեղ կանայք) համար շատ պահանջված «մասնագիտություն է » ....)))) ժպիտ...
ասում են՝ «կյանքի մայրամուտին յուրաքանչյուր ժիգալո երազում է դառնալ ալֆոնս » (սիրուհու հաշվին ապրող տղամարդ ... տղամարդու տեսակ,որն ունի հստակ մտադրություն ՝ ինտիմ հարաբերությունների դիմաց փնտրում է կնոջ մասնակի կամ ամբողջական հովանավորությունը )))
ինչո՞ւ չէ, ալֆոնս կարելի է համարել նաև բոլոր այն տղամարդկանց ,ովքեր օգտագործում են կնոջը « с сухим расчетом » ...)))
tumblr girls -(ոչ միայն ...շատ են նաև «տամբլեր» տղաները...) որոնք իրենց «անուշիկ մռութիկները » սելֆի անելուց ու տարբեր սոց. ցանցերում «կիսվելուց» հաճույք են ստանում ...
դե, փայփայում... օրորում են իրենց հույսերով...)))
թող զվարճանան . վնաս չունի...))»
Նկ .Օդիլեն Ռեդոն
կան նաև Ванильки...бомбиты, свэг...)))) ցանկություն չունեմ սրանց մասին գրելու ...եթե ուզում եք իմանալ ՝փտրեք ,գտեք ,կարդացեք...)))
Комментариев нет:
Отправить комментарий