Мой список блогов

понедельник, 13 августа 2012 г.

Ծաղիկների պերճախոս լռությունը ....

ք
Իհարկե,առանց ծաղիկների էլ ես կարող եմ ապրել,սակայն նրանք օգնում են ինձ պահպանելու ինքնահարգանքս,քանզի ապացուցում են ,որ ես ոտքերով ու ձեռքերով գամված չեմ առօրեական  գործերին...նրանք իմ ազատության վկայությունն են....
Տագոր

rose


Երբեմն Ծաղիկները պարզապես ծաղիկներ են ...
Իսկ երբեմն էլ շատ ավելին, քան  պարզապես ծաղիկներ :


Դուք նրանց լռությանը մի հավատացեք....))) ճիշտ է, լուռ են թվում և նրանց սիմվոլիկան դեռ ամբողջությամբ հայտնի ու հասկանալի  չէ մեզ  ,բայց նրանք խոսում են(կամ խոսուն են) ...անգամ շատախոսում
 ու
արվեստի,գրականության,ժողովրդական բանահյուսության ու դիցաբանության միջոցով  շատ գաղտնիքներ են  հայտնում մեզ ...նրանց գույնը ,բույրը,ձևն ու յուրօրինակ առանձնահատկությունները ծնել են բազմաթիվ  միֆեր ու առասպելական կերպարներ ,որոնք  ունեն  բնավորության գծեր ու հատկություններ՝  կապված  որևէ ծաղկի անվան հետ  ,,,

  Երբ ժամանակները ,բարքերն ու պատշաճությունը  արգելել են  սիրո կրքոտ խոստովանությունները,քանի-քանի անգամ են Ծաղիկները  սիրահարների համար  դարձել որպես «կապավոր» , միջնորդ , «խոսնակ» ու  «քաղցր զենք »...)))) Ծաղկեփունջը կարող էր  պարունակել « կոդավորված» նշանակություն...և սիրահարները հաջողությամբ էին օգտագործում «ծաղիկների պերճախոս լեզուն»....  Ամեն ծաղիկ  մի ինչ-որ արտառոց ու յուրահատուկ բան կարող էր ասել...Օրինակ՝  ծաղկեփնջի մեջ  Lily-ն  ոչ միայն մաքրության  ու ազնիվ վերաբերմունքի  խորհուրդ   ,այլ նաև էրոտիկ  սիրո   ակնարկ կարող էր լինել  ,իսկ կարմիր մեխակը՝  սիրով հիվանդ սրտի ........
Ցանկացած հարաբերություն կարելի է պարզել , շտկել ...և  վերաբերմունքն արտահայտել քնքուշ ծաղիկների միջոցով.« Դու ցանկանում ես իմանալ  ի՞նչ անել ,եթե ինչ -որ բան սխալ ես արել ,պատասխանում եմ, փոքրի՛կս. երբեք ներողություն մի խնդրիր...Ոչինչ մի ասա...Ուղարկիր ծաղիկներ...Առանց նամակի...Միայն ծաղիկներ..Նրանք ծածկում են ամեն ինչ...»(Ռեմարկ)
Միգուցե ժամանակակից էքստրավագանտ աշխարհում նման «մանրուքները» տեղ չունեն,բայց մի մոռացեք ,որ նման մանրուքներով է ստեղծվում տրամադրություն,թող որ նույնիսկ ենթագիտակցության մակարդակով...































  • Արևածաղիկ
  • Լեդի Անմոռուկ...
  • Մարգարտածաղիկ
  • Ձյունի կաթիլ...))) Ձնծաղիկ
  • Քաջվարդ՝պիոն...սիրո ,հաջողության և հարստության ծաղիկ...
  • Վարդեր...լեգենդներ վարդի մասին...
  • Նռան ծաղիկ ...նռան հատիկ..)))
  • Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր....
  • Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis )))
  • « ծաղկային բախտը» միշտ չէ որ բարեհաճ է եղել Քամելիայի հանդեպ
  • Միմոզա
  • Ծաղիկների պերճախոս լռությունը
  • Ասում են,թե սրանք են աշխարհի տաս ամենագեղեցիկ ծաղիկները...
  • Փշերն ինձ- զարմանահրաշ ծաղիկները՝Ձեզ... )))




  • «Ծաղիկների լեզվով» թվերն ունեն գաղտնի նշանակություն.....

    Ահա,թե ինչ  են  թաքուն  հայտնում  ծաղիկները,երբ նվիրում ենք՝
    Մի ծաղիկ-դու միակն ես ինձ համար

    Երեք  ծաղիկ-    մինչև աշխարհի ծայրը կգամ քեզ հետ

    5 ծաղիկ-Ես քեզ սիրում եմ

    7  ծաղիկ-ավանդաբար նվիրում են նշանադրության օրը

    9  ծաղիկ-ես հարգում եմ քեզ որպես ընկեր

    10  ծաղիկ-ես քեզ համար ուզում եմ ինչ-որ բան անել

      11  ծաղիկ-դու իմ ընկերն ես

      12 ծաղիկ-դժվար է մեզ համար,բայց կարծում եմ ամեն ինչ լավ կլինի

     13 ծաղիկ-ես արհամարհում...ատում եմ քեզ

      15 ծաղիկ -դու արժանի ես իմ երախտագիտությանն ու հարգանքին


    Եթե հետաքրքիր է ՝գույների նշանակության մասին էլ կգրեմ ...Բայց  այս մասին չէ որ  ուզում էի ասել...
    Կան   « ծաղկային » պատմություններ ...ու  շատ հետաքրքիր..)))  որոնց մասին հերթով կպատմեմ )))                                                        

                                 Թրաշուշան


    998_XL1


























    Օրինակ ՝մեզ քաջ ծանոթ   Թրաշուշանը՝Գլադիոլուսը, (գլադիատորների ծաղիկը)   ի՞ նչ է պատմում:
    Հին հույներն ու հռոմեացիները հավատում էին,որ ծաղիկները ոչ միայն բարեկամության,ազնվության,հավատարմության  ու պատվի  խորհրդանիշ են ,այլ նաև իրենց արմատների,սոխուկների ու պալարների մեջ մոգական ուժ են կրում...Գլադիատորները որպես թալիսման կրում էին իրենց կրծքին գլադիոլուսի սոխուկները ՝հավատալով,որ այն կօգնի մենամարտի ժամանակ հաղթանակ տանելու ,ինչպես նաև կպահպանի մահացու վերքերից.....





    Մեզ է հասել  մի գեղեցիկ  հռոմեական լեգենդ գլադիատորների կողմից պաշտված այս ծաղկի մասին....
     Մի անգամ հռոմեացի մի զորավար,որը հայտնի էր  իր դաժան հաղթանակներով  , հերթական մարտի ժամանակ գերի է վերցնում   թրակիացի քաջ ռազմիկների և հրամայում է նրանցից գլադիատորներ   «պատրաստել »...
     Իր փայլուն հաղթանակը նշելու համար  փառասեր զորավարը հրամայեց կազմակերպել մենամարտ  ամենաճարպիկ ու քաջարի  երկու ռազմիկների միջև ,որոնք  միևնույն ժամանակ նաև լավ ընկերներ էին...
    Զորավարը հաղթողին խոստացել էր ազատություն ...և իր աղջկա ձեռքը...





    Նշանակված օրը հրապարակում շատ անբան հռոմեացիներ էին հավաքվել՝ դիտելու այդ այրունոտ տեսարանը...Ամբոխն անհամբեր սպասում էր մենամարտին...հնչեցին շեփորները..և արենայում հայտնվեցին երկու ընկեր՝ քաջարի մարտիկ -գլադիատորները՝ Սեվթն ու Թերեսը...




    ...Բայց անողոք պայքարի փոխարեն նրանք խրեցին իրենց թրերը գետնի մեջ,  նետվեցին միմյանց ընդառաջ ու գրկախառնվեցին հուժկու բազուկներով :Նրանք  հրաժարվեցին պայքարից...
    Զայրացած ամբոխը ոռնաց զայրույթից..նրանք արյունահեղություն էին ուզում...



    Բայց Սեվթն ու Թերեսը աներեր էին..Այդ ժամանակ այրունառուշտ զորավարը հպարտ ընկերներին դատապարտեց մահվան...


    Gladiolus



    Ու երբ երկու ընկերների անկենդան մարմիները ընկան գետնին ..հանկարծ..անսպասելի նրանց թրերի բռնակներից հովհարի նման բացվեցին բոլորին անհայտ  ալ կարմիր ծաղիկները թրաշուշանի.....




        Գլադիոլուսը համարվում է «ամենաառնական» ծաղիկը... այն ծաղիկը,որը հաճելի է նվիրել  իսկական Տղամարդկանց...)))

    (•ॢ◡-ॢ)                                                    Flowers: Gladiolus

    Հետաքրքիրն այն է,որ տղամարդիկ, չիմանալով այս լեգենդի մասին ,այն հարցին ,թե ինչ ծաղիկներ են սիրում, նրանց մեծ մասը տալիս է գլադիոլուսի անունը...

    Gladiolus


    Միգուցե առանց իմանալու նրանք գլադիոլուս անվան մեջ «որսում » են առնական ,մարտական ,հերոսական ինչ-որ բան.....)))






                                             
        Մարգարտածաղիկ


    հ.գ. շա՜տ է գեղեցիկ,չէ ՞))) ահա թե ինչու իմ փոքրիկ հրաշքին  անվանում եմ «մարգարտահատիկ-մարգարտածաղիկ»)))..

    .#provestra

    ...ավելացնում եմ P.S.
    Ագլիացիները  ծաղկին (նաև Մարգարիտա  անունը ) կրճատ կոչում են   Դեյզի...գրող Ջեֆրի Չոսերն իր  «Легенда о славных женщинах» или «Легенда о примерных женщинах» («Legend of Good Women» -ում մարգարտածաղկին կոչել է  Day's eye-«օրվա աչք»...(այստեղից էլ(Ջեֆրի Չոսերի «թեթև ձեռքով») «ծնվեց» ու նորաձև դարձավ  կանացի Դեյզի անունը...

                                                       


    Բացվում է  արևածագից  անմիջապես հետո,արևի հանդեպ  տածած մեծ սիրո համար  նրան կոչում են  « օրվա աչք»...

    Daisy | Flickr - Photo Sharing!
    Այս հրաշք ծաղկի բազմաթիվ գեղեցիկ ծաղիկները նման են  փոքրիկ  մարգարտահատիկների ...այստեղից էլ նրա անունը՝ «հուն. մարգարիտ-»


















    Մի գեղեցիկ պատմություն կա.
    Երբ Կույս Մարիամը փոքրիկ աղջիկ էր,մի գիշեր նայեց աստղազարդ երկնքին ու ցանկություն հայտնեց.«Ինչ լավ կլիներ՝ այս բոլոր հրաշալի աստղերը դառնային երկրային ծաղիկներ»:


    English Daisy ️LO



    Աստղերն անմիջապես արտացոլվեցին վաղորդյան ցողի կաթիլների մեջ,և երբ բացվեց առավոտը ,հողը ծածկված էր գեղեցիկ մարգարտածաղիկներով...


    English Daisy (Bellis perennis)



    մի պատմություն էլ .
    Մարիամը ցանկացավ ուրախացնել փոքրիկ Հիսուսին...Ձմեռ էր ...ոչ մի ծաղիկ չգտավ...
    Որոշեց ինքը պատրաստել..Մետաքսից ու թելերից շատ գեղեցիկ ծաղիկներ հյուսեց..Շատ հավանեց նվերը  փոքրիկ Հիսուսը ,ամբողջ ձմեռ պահեց իր մոտ ... 


    English Daisy


     Երբ  գարուն եկավ ,տնկեց հողի մեջ  ...սկսեց ջրել...ծաղիկները սկսեցին աճել...ծաղկեց ողջ երկիրը  ,և տեղ չկար ,որ այս ծաղկից չլիներ...

    Bellis




    Այս ծաղկին համարում են «կանաչ սինոպտիկ» ...հրաշալի զգում է անձրևի «գալուստը»))) ...որից առաջ նա խոնարհում է սիրունիկ գլխիկն ու փակվում...


    Маргаритка многолетняя


    Շատ ժողովուրդների մոտ այս ծաղիկը բարության,անմեղության, ու բարեսրտության խորհրդանիշ է...

    Bellis perennis - daisy



    Շատ եվրոպական ժողովուրդներ սիրում են գուշակել մարգարտածաղկի թերթիկներով.«սիրում է-չի սիրում...»))) այնպես ,ինչպես մենք երիցուկով ենք «գուշակում» )))


    English Daisy




    Լյուդովիկ 9-րդը իր կնոջ՝ Մարգարիտի պատվին հանձնարարեց ազգային դրոշին ՝լիլիների կողքին պատկերել մարգարտածաղիկներ...


    Маргаритка трубчатый цветок






    Միջնադարում ասպետները, ստանալով սիրելի կանանց ամուսնության համաձայնությունը ,իրենց պողպատե վահանների վրա փորագրում էին ծաղկած մարգարտածաղիկներ...





    ֆրանսիացիները զատկից առաջ վերջին կիրակին նվիրել են այս ծաղկին...


    ~~1000 tubes ~ Bellis Perennis Daisy by ivlys~~





    Անգլիացիները շատ են սիրում այս ծաղիկը...Մոնտգոմերին գրել է նրա մասին.«Ողջ ամառ թագավորում է վարդը,իսկ մարգարտածաղիկը՝չի թառամում երբեք»



    Մարգարտածաղիկը կպահպանի պարտեզի թագուհուն ՝վարդին և փարթամ հասմիկին ուտիճների  հարձակումներից,եթե նրանց շուրջը այս ծաղկից  աճեցնեք...


    pratolina

    Մարգարտածաղիկի ծաղկազամբյուղն ու տերևները բուժական հատկություններ ունեն(հակաբորբոքային,վերք ամոքող...)





    Օգնում է լյարդի հիվանդության դեպքում , նպաստում ախորժակի լավացմանը ...մաքրում է արյունը... օգտագործում են մաշկային հիվանդության բուժման և հազի ժամանակ ...( առանց խորհրդակցելու բժշկի հետ ինքնաբուժությամբ չզբաղվել))))










       Լեդի Անմոռուկ...)))



                                                      Քնքուշ,համեստ,  կապտա-փիրուզագույն թերթիկներով ,արեգակի նման ոսկեզօծ սրտիկով...լեդի անմոռուկ...հմայիչ փոքրիկ...)))
    Անմոռուկ....(խոսուն անուն է )հիշողության ,հավատարմության,անկեղծ զգացմունքների ,
    հուշերի , անջատումն ու բոլոր խոչընդոտներրը  հաղթահարող սիրո,նվիրվածության,ինչ-որ մեկի հանդեպ հատուկ քնքուշ կապվածության ու  հոգեկան տրամադրվածության խորհրդանիշ ծաղիկ...


                                                











    Կա հավատալիք ,որ ,իբր , երկնքի գույն ունեցող այս ծաղիկները երկրի վրա սփռել են հրեշտակները՝ մարդկանց Բարձրի մասին հիշեցնելու համար...նաև...որպեսզի մարդիկ չմոռանան անցյալը,սիրելիներին,հարազատներին,իրենց ակունքները,հայրենիքը... ու այն ամենն ,ինչ իսկապես արժեքավոր է ...



                      










    Թե սիրող  սրտրերի վրա ինչպես է ազդում այս ծաղիկը ,Գյոթեն գրել է.«Երբ նա պոկում է կապույտ ծաղիկն ու ասում «Մի՛ մոռացիր»,ես դա զգում եմ  անգամ ահռելի հեռավորությունից ,իսկ ,երբ իմ սիրտն է պայթում ,ես միայն ասում եմ.«Մի՛ մոռացիր ինձ» և այդ ժամանակ ասես նորից եմ կենդանանում»:



    Իսկ հիմա գեղեցիկ լեգենդներ անմոռուկի մասին.
      Երբ Աստված ստեղծեց ծաղիկները , նրանք ներկայացան  իրենց երփներանգ զգեստներով  և խոնարհվելով հարցրին, թե ինչ անուններով է իրենց կոչելու Տերը...   Բարձրյալը  յուրաքանչյուրին տվեց անուն և հրամայեց հիշել այն...

    Աստված դեռ չէր ավարտել խոսքը ,երբ նրան մոտեցավ մի փոքրիկ ծաղիկ ու արցունքն աչքերին մեղավոր շշնջաց ,որ մոռացել է իր անունը...Աստված քնքշորեն նայեց նրան ու ասաց.«Մի՛ մոռացիր ինձ»...))

    Մեկ ուրիշ տարբերակում.
     ... Աստված մոռանում է ամենափոքրիկ ծաղկին անուն շնորհել...Ծաղիկը մոտենում է Տիեզերքի Տիրակալին ու խնդրում,որ իրեն էլ անուն տա . Աստված ասում է նրան.«Ես քեզ չեմ մոռանա...դու էլ ինձ մի մոռացիր»...




    Ըստ գերմանական ավանդության՝ անմոռուկը առաջացել է հարսնացուի արցունքներից,երբ բաժանվում էր իր նշանածից... թափած արցունքներից  առաջացան  կապույտ ծաղիկներ  ...նրանք կոչեցին այն «անմոռուկ»  և խոստացան միմյանց ,որ ամեն տեղ, ուր կհանդիպեն այս քնքուշ ծաղկին ,կքաղեն ու կպահեն որպես հիշատակ իրենց փոխադարձ սիրո...
    Հիմա էլ ,երբ երկու սիրող սրտեր բաժանվում են, հրաժեշտին նվիրում են միմյանց անմոռուկ ...




    Մի գեղեցիկ պատմություն ևս..)))
        Անտառում ապրում էին  մի փոքրիկ աղջիկ ու տղա...նրանք մշտապես միասին էին...Մեծացան ...սիրահարվեցին...սիրեցին միմյանց ինքնամոռաց...Երջանիկ էին ...
     Մի օր էլ երիտասարդի խելքին փչեց գնալ-տեսնել աշխարհը...)))
    Հրաժեշտի պահին միմյանց նվիրեցին կապուտաչ անմոռուկ՝ հորդորելով երբեք չմոռանալ...միշտ հիշել իրար...
    Անցան տարիներ...շատ երկար տարիներ...Նա դեռ չի վերադարձել...Ծերացավ քնքուշ աղջիկը...դարձավ 
    տատիկ... ))))

    Ամեն տարի՝ գարնան բացվելուն պես ,նա շտապում էր անտառ...հավաքելու անմոռուկներ...
    Եվ ահա մի օր անսպասելիորեն հանդիպեց մի ծերունու...Նրանք անծանոթ էին...Բացատում ընդամենը  մի կապույտ ծաղիկ էր բացվել...և հանկարծ ,երբ երկուսն էլ խոնարհվեցին՝ քաղելու ծաղիկը, նրանց ձեռքերը հանդիպեցին... Նրանք ճանաչեցին միմյանց... հասկացան ,որ այսքան տարիներ հավատարիմ են եղել միմյանց...և չեն մոռացել իրենց  խոստումը ...




    Պատմություններ շատ կան...)))

    Երկնակամարի գույն ունեցող   այս չքնաղ ծաղիկն ասես  Արարչի կողմից  անմահության,հավերժության   մեծագույն  խոստման հիշեցումն է ...հավիտենականության խոստում  ,որ  « դրեց    մարդկանց սրտերում».... որի մասին մարդը երբեք  չի մոռանում ... և  սպասում է.... 













    Անմոռուկի օգտակար հատկությունները.
    Օգտագործվում է ժողովրդական բժշկության  մեջ...արյունը վերականգնող հատկություն ունի...հակաբորբոքային է...խորխաբեր...նվազեցնում է քրտնարդադրությունը...օգնում է բրոնխիտի,հազի,թոքերի, չոր էկզեմայի (թրջոցներ  անմոռուկի թուրմից),մաշկային ցանի,աչքերի հիվանդության  դեպքում ...
    Գիտեք արդեն...))) ինքնուրույն ,առանց բժշկի խորհրդի փորձեր չանեք...)))»


        
    հ.գ.Սա էլ իմացեք...))) 
    Վերջերս շատ են վիճում այս «խորհրդանիշ»  ծաղկի շուրջ... 



    Փոքրիկ կապույտ այս ծաղիկն առաջին անգամ օգտագործվել է որպես մասոնական խորհրդանիշ ՝ Grand Lodge «Zur Sonne» ամենամյա համաժողովին (Բրեմենում,Գերմանիայում): 
     Իսկ 1938թ ԱՆՄՈՌՈՒԿԻ պատկերակը  ընտրվել է որպես  « Winterhilfswerk des Deutschen Volkes, WHV» նացիստական բարեգործական կազմակերպության նշան ,որը միջոցներ էր հավաքում  վերազինման համար: Հենց այս զուգադիպության պատճառով  մասոններն այլևս չէին կարող օգտագործել Անմոռուկը որպես իրենց   գաղտնի նշան :

    Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  ՝1948թ համաժողովին, մասոնները  դարձյալ  սկսեցին օգտագործել «Անմոռուկը»  որպես մասոնական խորհրդանիշ  :Ամբողջ աշխարհի մասոնները  մինչև այսօր կրում են այս խորհրդանիշը  որպես հիշեցում բոլոր նրանց մասին,ովքեր հանուն մասոնության վնաս կրեցին ...  կամ զոհվեցին նացիստական ռեժիմի  ժամանակ...
    Մասոնները պատերազմից հետո  օգտագործում են այս պատկերակը  նաև որպես հիշեցում  Հոլոքոստի...

    P.S. Ի դեպ ,վերջերս լիտվական վերնախավը նացիստական Գերմաննիայից ու մասոններից «փոխ էր առել » այս նշանը ՝ որպես հիշեցում 1991թ իրադարձությունների ,որն էլ մեծ սկանդալ առաջացրեց Լիտվայում...

    Խե՜ղճ փոքրիկ կապուտաչիկ  ...Լեդի անմոռուկ ,այս ինչ «ծայրահեղ աննրբանկատ  ու կոնֆլիկտային  » իրավիճակում ես  հայտնվել...))) 
                                            Յասաման...



    Յասաման...Արշալույսի քնքուշ ավետաբեր...Մաքուր,կուսական ...Լուսաբացին  արթանալով  արևի առաջին շողերից ՝   համբույրով՝  հեզիկ ու երկչոտ , ամբողջովին տրվում ես նրան.....


    Цветущая сирень, черемуха картики, фото, видео

       Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրու ՞
    մ է արդյոք ինձ) պատասխանը ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....)))) 
     Անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ հանկարծ գտնում է հինգ ծաղկաթերթով   յասամանի ծաղիկ....


    Գտա՜...Ահա և «սպառիչ»  պատասխանն ինձ տանջող հարցի.սիրում է...))))  Իսկ երջանկություն ավետող  ( դժվարությամբ  գտնված)  ծաղկաթերթը խնամքով թաքցնում  էի գրքի թերթերի արանքում կամ ուտում ...)))
    Կարծում եմ աղջիկներից  շատերն են նման «գուշակություն» արել..))).





                          Յասաման(եղրևանի)

    Եթե խոսեր,ապա  կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը...
    Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք...

    а47 (700x525, 116Kb)


    Սպիակ Յասաման՝    «Եկ սիրենք զիրար»)))
    Բաց մանուշակագույն՝  «Դու ինձ սիրու ՞մ ես»
    Վարդագույն՝ Սեր և խոստովանություն

    Цветущая сирень, черемуха картики, фото, видео

    Մանուշակագույն ՝ «Իմ սիրտը պատկանում է քեզ»...
    Ահա,թե ինչ են ակնարկում  նոր բացվող գարնան ,թարմության,երիտասարդության հավերժական  խորհրդանիշ   այս քնքուշ ծաղկի գույները......
                Anca Bulgaru                           


    Այս չքնաղ ծաղկի առաջացման  մասին  շատ լեգենդներ կան  ...

    Կպատմեմ երկուսը......)))


    а45 (640x480, 56Kb)
      Մի անգամ    Գարնան աստվածուհին լուսաբացին  արթնացնելով   Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝Իրիդին (ծիածան) ,խառնում ,տարալուծում է  գունագեղ  ծիածանի շողերն   ու ճառագայթներն  արևի  ...



    Цветущая сирень, черемуха картики, фото, видео
    Այնուհետև ստացած «արևածիածանային» սքանչելի  խառնուրդը  չքնաղ աստղիկների տեսքով  առատորեն   շաղ  է տալիս  թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա:  Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին   անուշաբույր ծաղիկներ......

     Սպիտակ..կապույտ,մանուշակագույն...
    Հողը  պարզապես ցնծում էր  երանությունից  ...)))

    Anca Bulgaru



    Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն   տանը,որի  կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....
    Anca Bulgaru


    Плыл по городу запах сирениԻսկ ըստ հին հունական առասպելի՝ մի օր  անտառների ու մարգագետինների երիտասարդ  Պան աստվածը հանդիպեց  մայիսյան առավոտի պես գեղեցիկ ջրահարսի՝ Սիրինգին... Այնպես զմայլվեց նրա 


    նրբագեղությամբ,նազելիությամբ  ու գեղեցկությամբ ,որ  նույնիսկ մոռացավ   իր զվարճանքների մասին...
    Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...



    Թափառում էր վշտաբեկ  Պանը   անտառում ՝ամենուր փնտրելով   չքնաղ  հավերժահարսին... 
    Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց :


    Запах сирени

    Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին. «Փրկի՛ր ինձ ամոթից»: Նա վերածեց աղջկան    նուրբ մանուշակագույն ծաղիկներով  անուշաբույր թփի....
    Siringa՝ ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...



    а42 (700x525, 152Kb)

    Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց (լատ . syrinх  ,հուն. Syrínga՝«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն  սրինգ բառը))):


    Плыл по городу запах сирени

         Նա  այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի  ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն  ու նվագում ...Նվագի կախարդական  հնչյուններից անտառում  լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին... 

    Цветущая сирень, черемуха картики, фото, видео

    Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռոււն շնչառությունը հողի...



    P.S. Իսկ Երևանում երևի արդեն ծաղկել է յասամանը.... Այնպես  Կարոտւմ եմ....))))




                       
    Фото сирени белой               













  • Քամելիա  





  •     
    Դեպի երկինք ձգվող  ծաղկած ճյուղեր...երկնագույն ,կարմիր ,բաց վարդագույն թավշե ծաղկաթերթեր...Ձմռան կեսին «պայթած» գույներ...կուրացուցիչ գեղեցկության ՝պայծառ,վառվռուն ,բազմերանգ ծաղիկներ...
    Զարմանալի տեսարան ...ապշեցուցիչ գեղեցկություն...Անհնարին է անտարբեր մնալ ,չհիանալ այս ծաղկի վեհաշուք գեղեցկությամբ....
    Սակայն  « ծաղկային բախտը» միշտ չէ, որ բարեհաճ է եղել այս չքնաղ ծաղկի հանդեպ.....
               


    Քամելիան հայտնի էր  որպես «գեղեցիկ , անհոգի ու սառը » ծաղիկ...Ահա,այդ պատճառով է այն դարձել  անսիրտ ու անհոգի կանանց խորհրդանիշ,որոնք  քաղցր սիրախաղերով հրապուրում էին տղամարդկանց ու դժբախտացնում...և այդ ամենն անում էին ոչ թե ճշմարիտ սիրո ,այլ  հանուն մարմնական  կրքի  և մի նպատակով.կործանել ևս  մեկ  սիրող սիրտ ...



    Իսկ ինչպե՞ ս է առաջացել Քամելիան ...
    Կա մի լեգենդ այդ մասին..
    Մի անգամ Սիրո աստված Ամուրը այցելեց մի տարօրինակ երկիր ,որտեղ ամեն ինչ սառույցից էր  ...նույնիսկ կենդանիներն ու ծաղիկները...
    Ամուրը հիացած սառցե ծաղիկների գեղեցկությամբ՝ սկսեց նետահարել նրանց՝ սպասելով գեղեցիկ հրաշքի...Բայց ծաղիկները, մի պահ  կենդանանալով սիրո նետերից ,մարում էին կրկին ...
    Այդ ժամանակ աստվածուհի Վեներան՝ Ամուրի մայրը,որդուն սիրաշահելու  և նրա «գեղեցիկն արարելու» քմահաճույքը բավարարելու համար անհոգի ծաղիկներին կյանքի շունչ պարգևեց...Սառցե ծաղիկները կենդանացան  ու ծաղկեցին բազմերանգ,վառվռուն գույներով...իսկ  նրանց ծաղկաթերթերին իջած ցողի կաթիլները շողշողում էին աստղիկների պես՝ փառաբանելով Երկինքը ...Այսպես ծնվեցին աստվածային Քամելիաները...Բայց Վեներան ծնունդ տալով այդ չքնաղ ծաղկին ՝բավականին հոգ չտարավ նրա մասին...Մոռացավ նրան շնորհել Բույր...Այդ պատճառով էլ այս  զարմանահրաշ  ծաղիկը  բուրավետ չէ...


    Գարունքից մինչև ուշ աշուն քնքուշ Քամելիաները դողում են ամենաթեթև քամիներից...զեփյուռից անգամ...և ,իհարկե,երբեք չեն  «տրտնջում  ուշադրության պակասից »  և  չեն տխրում  առանց մեղունների ուրախ բզզոցի ու  թիթեռների նուրբ թևիկների ....
    Ինչպե՞ ս...Ի՞ նչ կերպով է հաջողվում այդ բույր չունեցող  ծաղիկներին «չունենալ ուշադրության պակաս» ...հրապուրել միջատներին ...Միգուցե գաղտնի հմայքներով ու թովչանքով  են  գրավում նրանց ...)))
    ..

    Քամելիան օժտված է օգտակար հատկություններով...նրանից  կոսմետիկ քսուկներ են պատրաստում մարմնի  համար... Չորացած ծաղկաթերթերից պատրաստված թեյը բուժիչ հատկություն ունի,սննդարար է...


    Ի դեպ ,այս ծաղիկը  ամերիկական « Կու -կլուկս -կլան» խմբի անդամները ընտրել էին որպես սևամորթներին ատող սպիտակ ռասսայի խորհրդանիշ....Այդ պատճառով էլ նրանք իրենց կոչում էին «Սպիտակ Քամելիաների ասպետներ»....


    Ճապոնիայում Քամելիաների ծառերն աճում են վանքերի շուրջը....Ճանապարհորդները  նրանց շուքի տակ հանգստանում են  մարմնով և հոգով՝ հիշելով անցյալն ու երազելով ապագայի մասին ....Աղոթքների մեջ խնդրում մեղքերի թողություն ..առողջություն ...ՍԵՐ...


     Իսկ Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում այս ծաղկին  վերաբերվում են   երախտագիտությամբ....
    Ոչ միայն  բոլոր ժամանակների Ավստրիայի կայսրուհիներն  ու Անգլիայի թագուհինեերն են պաշտել   այս ծաղիկը,այլ նաև հասարակ կանայք ...Նրանք կախարդում են իրենց գեղեցկությամբ ցանկացած կնոջ...

    Բնությու՞ նը ,թե՞  Աստված  որոշեց ստեղծել Քամելիան .....  Անհայտ է... Կարևորը նրանք  ապրում են  Երկիր մոլորակի վրա ...ծաղկում ... և իրենց հրաշք,անկրկնելի   գեղեցկությամբ   շոյում մեր հայացքն ու    ուրախություն պատճառում...










                                                 «Օդի դուստրը»


    Խոլորձ( այնպես չեմ սիրում այս գեղեցիկ ծաղկի հայերեն անվանումը...դե, անկեղծ ասած,ռուսերեն էլ  մի բան չի ...)))  շատ է կոպիտ...)))»

    The Moth Orchid

    Հնդկացիները նրան շատ նուրբ,բանաստեղծական անունով էին   կոչում՝ «Օդի դուստր»...

    Happy to see you, too, sweet little orchid! ♥ ~~ Houston Foodlovers Book Club

    Վաղուց,շատ վաղուց  ,երբ երկրի չորս ծայրերում բնակվում էին աստվածները,նրանց մեջ աննկարագրելի գեղեցկությամբ աչքի էր ընկնում  աստվածուհի Օրխիդեան՝ ազնվության աստծո և ուրախության աստվածուհու դուստրը..Ամենից շատ նա սիրում էր լույսը...դրա համար էլ երբեք չէր նկատում ստվերը ...Ցանկացած շարժման մեջ նա տեսնում էր միայն քնքշություն :Նրա աչքերը սովոր չէին տեսնելու կոպիտն ու մութը... անկարգությունը, միապաղաղությունն ու տգեղը... Ընդհանուր առմամբ նա տեսնում էր միայն  գույների անսահման նրբերանգներն ու լույսի  անվերջ թրթիռները ...



    Այս անսովոր տեսիլքների  պատճառով , շատ աստվածներ  նախատում ու մեղադրում էին  Օրխիդեային իմաստության պակասի ,չափից դուրս բարության  ու իրականության պատրանքային ընկալման համար ....

    Orchid the Famous one Pinky


    Աստվածները պահանջում էին ,որ  հոգու դաստիարակության մեջ  ,  ուրախության ու վշտի հանդեպ անպայման առկա լինեն  անտաբերության տարրեր .....




    Աստվածների մի մասը  մեղադրեց  Օրիխիդեային իմաստության պակասի ու տգիտության մեջ ,իսկ մյուս մասն արդարացնում էր նրան՝ պատճառաբանելով ,որ   նման վարքագիծը բացատրվում է դաժանության, կոպտության ու այլանդակության նկատմամբ  գիտակցված և իմաստուն անտարբերությամբ  :
       Նրանք ընկալում էին Օրխիդեային որպես Վեհություն.....




    Ի վերջո աստվածները որոշեցին մեկուսացնել նրան...
    Եվ այն  ժամանակ ,երբ կարդում էին դատավիճիռը ,մի երիտասարդ աստված, առանց տեսնելու Օրխիդեային, սիրահարվեց նրա Բարի Հոգուն...Այդ աստծո անունն  Արչի էր....Նա հովանավորն էր բոլոր արվեստների...Արչիի սերը չէր խոստանում նրան հաջողություն ու բարեհաճություն .չէ՞  որ Օրխիդեան տեսնում էր աշխարհն առանց ստվերների,լույսն առանց մութի ...գիծն առանց գույնի...երկինքն առանց ամպերի ,անձրևն առանց ջրի...Օրխիդեան ասես կուրորեն միայն իր  ներաշխարհի գեղեցկությունն էր տեսնում,իսկ Արչին  չէր կարող մարդկանց սովորեցնել արվեստ առանց կոպիտ գծերի ու ստվերների... 


    Картинки цветов орхидей


     Օրխիդեայի հանդեպ ունեցած սիրո պատճառով  նա կորցրեց վարպետությունը , և արժանանալով  աստվածների զայրույթին ու ցասմանը՝ ընդմիշտ վտարվեց աստվածային աշխարհից...Այդպիսի արարքն աններելի է աստվածների մոտ :
    Օրխիդեան, իմանալով այդ մասին, փակեց աչքերն ու ընկղմվեց  հավերժական որոնումների մեջ...
    Դառնալով անտառային ծաղիկ՝ նա ամենուր փնտրում էր իր Արչիին ,ու հատկապես անձրևների   շրջանում , Արչիին հանդիպելու միամիտ հավատով   հաճախակի էր  «փորձում » վառ հագուստներ....




    Օրխիդեաներն ,անշուշտ,«ազնվականներ են » ծաղիկների աշխարհում  և տիրուհիները՝ ծաղկահանդեսի ...
      Բնությունը ստեղծելով այս ծաղկին ,  չի խնայել երևակայություն  ...Նրանց մոտ ամեն ինչ է  զարմանալի   ....Աչքի են ընկնում անհավատալի բազմազանությամբ , փոշոտման ,բազմացման եղանակներով ...
     Կան օրխիդեա թռչուններ ,թիթեռներ,օրխիդեա թզուկներ ,մողեսներ ... մեդուզաներ ,կարապներ...
    Էլ որտեղ կգտնվեն այդպիսի զարմանահրաշ  տեսակներ,ձևեր, հրաշալի բույր  ու «կատաղի գույներ» ...




    Օրխիդեան  շատ կանանց համար  դարձավ  ներաշխարհը չարից ու նեգատիվից պաշտպանող թալիսման ....Բացի դրանից, նրանց կարծիքով, օգնում է  գտնել իրենց երկրորդ կեսին (չէ՞ որ  երիտասարդ աստվածուհին, ինչպես ոչ ոք, լավ գիտի ,թե որքան դժվար է գտնել սիրեցյալին.... ) և  պահպանում  հարաբերությունները՝դրանք դարձնելով ավելի ամուր...Ահա, թե ինչու քնքուշ հարսնացուների համար  իդեալական ծաղիկներ են համարվում օրխիդեաները ......


       
      Օրխիդեան հաղթողների ծաղիկ է, այն մարդկանց  , որոնք նվաճել են բարձունքներ, հասել հաջողության ...
    Գեղեցկության ու յուրահատկությունների համար  շատ երկրներ  են ընտրել Խոլորձը  որպես ազգային խորհրդանիշ (Վենեսուելա,Գվատեմալա,Կոստա-Ռիկա):

     Իսկ   Օրխիդեա -աղավնին կամ օրխիդեա-«Սուրբ Հոգի»-ն Պանամայի ազգային ծաղիկն է :


    Orchid of Ecuador


     Սիրելիներս,Հաղթողերի  ու հաջողության   Ծաղկից նվիրում եմ բոլորիդ  ))))))))

                                       

                           

       
    Նռան հատիկ...Նռան ծաղիկ


    d761fe83b1871 (640x480, 65Kb)

                                              
            Արևելյան ժողովորրդները դեռ հնագույն ժամանակներից ու մինչև այսօր համարում են նուռը հարստության,լիության,պտղաբերության ,ինչպես նաև անխախտ ամուսնության խորհրդանիշ...
    Մեր  ժամանակներում  նույնպես այս հիաքանչ պտուղը աչքի է ընկնում  իր շատ կարևոր հատկություններով ,որոնց  շնորհիվ  համարվում է արքան մրգերի..
    Բայց  մինչ նրա կարևոր հատկություններին անցնելը մի գեղեցիկ լեգենդ պատմեմ...))))



    Աստվածուհի Դեմետրա մի աղջիկ ուներ Պերսեփոնե անունով... Հմայում էր աղջիկը  բոլորին իր նրբագեղությամբ,նազելիությամբ ,գեղեցկությամբ.....ամբողջ օրը խաղում էր իր ընկերուհիների հետ, անհոգ ու երջանիկ ,ինչպես քնքուշ թիթեռ մի  ծաղկից մյուսն անցնելով ...
    Մեծանում էր աղջիկը..ավելի գեղեցկանում..ավելի ուրախ էին դառնում նրա խաղերն ու երգերը...Նա չէր էլ պատկերացնում,որ շուտով կդադարի ուրախանալ ոսկեծամ արևի ջերմությամբ,որը Հելիոսը  շռայլորեն ուղարկում էր նրան...
    Նրա հայրը՝ Զևսը խոստացել էր աղջկան կնության տալ Հադեսին...Ահա,եկել էր ժամանակը կատարելու խոստումը...


    Մի օր էլ ,երբ Պերսեփոնեն խաղում էր ,զվարճանում ընկերուհիների հետ,Հադեսը որոշում է առևանգել նրան...Իսկ դրա համար խնդրում է Հեային օգնել իրեն...Հեան աճեցնում է մի անպատմելի գեղեցկության,նուրբ  թերթիկներով ու սքանչելի բույրով մի չքնաղ  ծաղիկ ,որի  նման  մինչ այդ դեռ ոչ ոք տեսած չկար,,,Դա նռնենու  ծաղիկն էր:
    Տեսնելով  այդ հիասքանչ ծաղիկը ,աղջիկը մոտ վազեց ..խոնարհվեց    շնչելու նրա բույրը...Ու հենց այդ պահին բացվում է գետինը,հայտվում է Հադեսն ու առևանգում աղջկան....

    Фрукт, кожура, зерна, гранат

    .Վշտացած մայրը  ի  նշան բողոքի  լքում է  Օլիմպոսը...Զևսը պահանջեց նրան վերադառնալ...«Ոչ...քանի դեռ Հադեսը չի  տա  իմ աղջկան ,ես չեմ վերադառնա Օլիմպոս».,-պատասխանում է Դեմետրան..
    Զևսը պահանջում է վերադարձնել աղջկան...Հանդեսը չէր կարող չկատարել Զևսի պահանջը....  Բաժանումից առաջ նա  գրկում է  աղջկան ու ստիպում  նրան  կուլ տալ մի քանի նռան հատիկ,որպես անքակտելի ամուսնության խորհրդանիշ...

    Դրանից հետո Պերսեփոնեն այլևս չկարողացավ մոռանալ Հադեսին...Զևսը որոշեց ,որ  տարվա 2/3 մասը նա կապրի մոր հետ,իսկ 1/3՝ Հադեսի...



    Ահա ,այսպիսի ռոմանտիկ   սիրային պատմության մեջ « խառն է   նռան ծաղիկի մատը »:))))

     Նռնաքարի   մոգական հատկությունների մասին...

    Համարվում է,որ  թոքային համակարգի հիվանդությունների ժամանակ օգտակար է կրել նռնաքար արծաթե շրջանակի մեջ...

    Շատ երկրներում  որպես զարդարանք շատ աղջիկներ են  կրում  այն ...Ասում են  դեպի իրեն է ձգում  երջանկությունն ու սերը ...

    Միջնադարում այն կրում էին միայն տղամարդիկ ...համարվում էր,որ Նռան քարը  նրանց  կպահպանի վնասվածքներից....

    Իսկ նրա  ամենաուժեղ հատկությունը ,որը  համարվել է բոլոր ժողովուրդների մոտ- կիրք առաջացնելու ունակությունն է .....

    Աստղագուշակների կարծիքով նռնաքարը այծեղջյուրների լավագույն օգնականն է (մի հավատացող լիներ...))))


    Ուշադրություն դարձրեք նռան «պոչիկին» )))Նման է չէ ,արքայական թագի..??


    Նռանաքարը հանդիսանում է նկարիչների,քանդակագործների,երաժիշտների,կինոգործիչների,բանաստեղծների,մոդելավորողների թալիսմանը...այսինքն այն մարդկան,որոնց հաջողությունը կախված է ամբողջական  ու կրքոտ նվիրումից ...Բերում է երջակություն,հաջողություն,ստեղծագործական վերելք...

    Նռնաքար չի կարելի կրել նախաձեռնություն չունեցող, ծույլ,պասիվ,« էմոցիոնալ անհավես» մարդկանց ...)))


                                                    Նուռ ուտելը օգնում է

    Բարձրացնում է հեմոգլոբինը,թեթևացնում է կոկորդի ցավը,իջեցնում է արյան ճնշումը,հեռացնում է պարազիտներին ,դադարեցնում լուծը,առողջացնում  է մաշկը,հանգստացնում նյարդային համակարգը....Ակտիվացնում է հորմոնալ ֆոնը,հավասարակշռում հորմոնալ բալանսը...բարձրացնում է տղամարդկանց պոտենցիան...

    Մնացածը  թող ավելացնի ժողովրդական բժշկությունը ....)))»

    Ասում են,իբր, նռան պտղի մեջ 365 հատիկ կա ,,,տարվա օրերի քանակով...
    Այդպես չէ...Նուռը կարող է ունենալ անգամ հազարից ավել հատիկներ....

               

    Ռեհան
    «basilikohn King"



    Ռեհան անունը առաջացել է հունարեն  «basilikohn King" բառից,որը թարգմանաբար նշանակում է «արքա»...Զուր չէ ..անվանումն արդարացնում է իրեն))) այն բոլոր ժամանակների ու ժողովուրդների աքաների ու միապետերի   սիրած համեմունքն է եղել...
    Ըստ մի վարկածի ռեհանը կոչել են «թագավորիկ» ի պատիվ դիցաբանական մի արարածի՝ Բասիլիսկի (հունարենից թարգմանաբար փաղաքշական ,հարգալից-«արքայիկ») ,որն ուներ աքլորի  գլուխ,մարմնով նման էր դոդոշի ,իսկ պոչը՝օձի...
    Պլինիոս Ավագը իր «Բնական պատմություններ» -ում պնդում է,որ Բասիլիսկի գլխին աքաղաղի կատար չէր,այլ  եռաժանի ՝նման արքայական թագի.....Հնագույն ժամանակներում իսկապես հավատում էին ,որ այդ առասպելական կերպարն  ապրում է անապատում ինչպես կենդանի ,որն ունի  թունավոր շնչառության և,որի հայացքից  անգամ օձերն էին փախուստի դիմում...



     Ռեհանի անծանոթ ,ուժեղ հատկությունները վախ ու  սարսափ էին ներշնչում հին հույներին ...Հայտնի է,որ հին հույները նաև վատ նախանշան էին համարում ,եթե շիրիմներին ռեհան էր աճում...նրանք համոզված էին ,որ ռեհանն աճում է «կեղտոտ  մթնոլորտում»,որտեղ կային վեճեր,հայհոյանք ,վիրավորական խոսքեր  ..կռվներ...
    Իսկ հին հռոմեացիները ռեհանի միջոցով ստուգում էին « աղջկա անաղարտությունը»...Ստուգման ենթարկվող աղջկա   ձեռքերում  պահել էին տալիս ռեհանի փունջ.. Այն  թառամում էր - եթե աղջիկը կույս չէր...)))))  Բացի այդ հին հռոմեացիները ռեհանը համարում էին ատելության խորհրդանիշ... իսկ ժամանակակից Իտալիայում այն խորհրդանշում է բացարձակ հակառակ որակ-ՍԵՐ...
    Միգուցե ռեհանի մասին այս պատմություններն են  ծնել   ժամանակակից ֆրանսիական այս արտահայտությունը.««semer le basilic»,որը նշանակում է «անարգված,զրպարտված»:
    Հիպոկրատը Ռեհանը համարում էր օգտակար սրտի համար  և նշանակում էր այն  փորկապության ու փսխումները կանխելու համար...
    Միջնադարում եթերայուղերով հարուստ այս բույսն օգտագործում էին ոչ միայն  խոհարարության մեջ,այլ նաև ՝ հանգստացնող լոգանքների համար :Թագավորական անձիք լոգանքի ժամանակ    օգտագործում  էին ռեհանից պատրաստված   քսուկներ ու լոսյոն,որի համար էլ այն  ստացավ «խոտերի թագավոր» անավնումը:




                                Միմոզա



    Картинка 40 из 46995
    «Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից»:

          Այո, կան ,սիրելի Պոետ... և այդ ծաղկի անունն է Միմոզա,կամ՝արծաթագույն ակացիա....
    Եթե չլիներ  Վ.Տերյանի Նվարդ Թումանյանին ուղղված նամակի վերոհիշյալ տողերը,գուցե երբեք էլ մտքովս չանցներ   գրել Միմոզայի մասին...)))
        Միմոզա ....Քնքուշ,նուրբ,կուսական ,ամաչկոտ, երկչոտ ,զգայուն ,համեստ... Նման է արևի ... Ասես տրոհել են արեգակն ու ստացել բյուրավոր  արևագնդիկներ...ժտադեմ արևիկներ...)))


    Վախկոտ է Միմոզան...վախենում է մթությունից...միայնությունից...
     «Ես թաքցնում եմ զգացմունքներս» --ասում է նա...Արժի մի փոքր դիպչել նրան , և կտեսնեք ,թե ինչպես նրա քնքուշ «մարմնով » դող կանցնի ու   նա միանգամից կփակվի ձեր առջև...Հավատալիք կա ,որ նման կերպ է պահում միմոզան  իրեն նաև վատ,խորամանկ ,չար հոգի ունեցող մարդկանց մոտ...)))




    Միմոզայի բույրը ... (ակամայից հիշեցի « Հրասնացուն հյուսիսից» ֆիլմի մեջ հնչող երգի այս տողերը  .... «Кружит голову мимоза
    Я приду опять
    Любовь бросить невозможно,
    Можно потерять» :)) )  
    Շարունակեմ...)))  Իսկ միմոզայի բույրը  բարերար է ազդում   նյարդային համակարգի վրա ,հանում է սթրեսն ու լարվածությունը ...տրամադրում սիրային «զեղումների»...)))


    Չի սիրում միմոզան այլ ծաղիկների հարևանություն...կթառամի արագ ...
    Մարդիկ ,որոնք ծնվել են փետրվարի 20-28-ը նման են բնավորությամբ այս ծաղկին... խոցելի են...չափազանց զգայուն... անգամ փոքրիկ տհաճությունը կարող է անսահման  վշտացնել նրանց ...Նրանք շատ ծանր են տանում միայնությունը... զգայուն են քննադատության հանդեպ... Այդպես են ասում...)))
           
       Միմոզան շատ երկրներում  ծաղկային հանդիսությունների գլխավոր մեղավորն է հանդիսանում...Ֆրանսիայում նույնիսկ փառատոն կա նվիրված միմոզային..Յուրաքանչյուր փետրվար Կաննում անցկացվում է Միմոզայի փառատոն....
    Եվրոպայում նա ս.Վալենտինի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկն է համարվում...
    Իսկ Եվրոպա է հասել նա հեռավոր Ավստրալիայից...Ծովագնացներն են բերել...
    Միմոզան,կամ՝ արծաթագույն ակացիան ,համարվում է կանացի աստվածության(շատ անբարո աստվածություն է ,ասեմ) ))) ՝Աստարովթի ( ասորաբաբելոնական դիցաբանության մեջ -Իշտար) սուրբ ծառը...
      Իսկ Հին Կտակարանի ապոկրիֆիկ ավանդույթը  Երուսաղեմի տաճարի  գլխավոր ճարտարապետի ողբերգական սիրո մասին մի այսպիսի պատմություն է պատմում .....


    «Գեղեցկոհի Բալկիս- Մակեբան Հարավ Արաբական պետության չքնաղ թագուհին  ժամանում է  Երուսաղեմ Սողոմոնի «Փառքին  ու իմաստությանը» ծանոթանալու ...
    Սողոմոնը ինքնամոռաց սիրահարվում է նրան ...
    Թագուհին երեք անգամ այցելում է Երուսաղեմի տաճար ,և երեք անգամ խնդրում ներկայացնել նրան  այդ հիասքանչ շինությունը կառուցողին... 
    Սողոմոնը նախանձեց վարպետի փառքին ու հանճարին ,ու միայն երրորդ օրը  դժկամությամբ կատարեց թագուհու խնդրանքը...
    Թագուհին ու ճարտարապետը սիրահարվեցին...Թագավորի սիրտը սողոսկեց խանդը...
    Մի անգամ թագուհին դուրս եկավ քաղաքից  նայելու Երուսաղեմի շրջակայքը...  Եվ «աստվածուհի »Աստարովթի սրբազան ակացիաների պուրակում հանդիպեց ճարտարապետին...Թագուհուն ուղեկցող դայակի ձեռքին մի թռչուն կար... («հադ-հադ»  -հոպոպ) Նա նստեց վարպետի ձեռքին...Դայակը բացականչեց.« հոպոպը ճանաչեց  ճակատագրով տրված տիրուհուս ամուսնուն»...
    Սիրահարները պայմանավորվեցին առանձին լքել Երուսաղեմն ու հավերժ միավորել իրենց սրտերը   Սաբայում (Արաբիա)... Ի նշան սիրո թագուհին միմոզա -արծաթագույն ակացիայից մի ճյուղ պոկեց ու նվիրեց սիրեցյալին....


    Սողոմոնը հասկացավ ,թե  ճարտարապետի ձեռքի Աստարովթի սուրբ ճյուղը -Սիրո ընծան ումից է  ...
    Նա հրամայեց սպանել ճարտարապետին...
    Սպանված ճարտարապետի մարմինը տարան քաղաքից հեռու .«թաղեցին նրան մի փոքրի բլրի լանջին ,իսկ ակացիայի ճյուղը ,որը ստացել էր թագուհուց -խրեցին հողաթմբի մեջ...»: 
    Հաջրդ օրը աղմուկ բարձրացավ,որ անհետացել է գլխավոր ճարտարապետը.. բանվորները երկար փնտրեցին նրան ... ու երբ հոգնած նստեցին հանգստանալու ,տեսան ակացիայի ճյուղը... Այսպես գտան դժբախտ վարպետին...
    Վշտակորույս թագուհին չանսալով  թագավորի խնդրանքներին ու աղերսներին,վերադարձավ իր երկիր...»:
    Ահա,այսպիսի տխուր պատմություն -առասպել կա կապված միմոզայի հետ.... Այս պատմության մեջ  նա ակամայից հանդես եկավ որպես   հուշարար ...
    « Չկան թաքուն բաներ ,որ ի դրև չգան »...
     Իսկապես ...

      

    Մարդասպան Ռուոզ
                                           
     Pinguicula vulgaris -жирянка  

    Այս ծաղկի մասին մի հին իռլանդական  պատմություն  կա..
    Պարտիզպանը  Ռոուզ անունով մի հիասքանչ աղջիկ ուներ ,,,
    Մի անգամ նրանց քաղաք  մի ջութակահար է գալիս,,,,Նա երիտասարդ էր,գեղեցիկ ,և այնքան  լավ էր ջութակ  նվագում, որ Ռոուզը միանգամից սիրահարվեց նրան... Տղան էլ ամբողջ հոգով սիրեց աղջկան..նրանք երկար ժամանակ հանդիպում էին, ու պատրաստվում՝  ամուսնանալ...

    Մի անգամ ջութակահարը պատմեց աղջկան իր նվիրական երազանքի մասին:
    Նա իմացել էր,որ ջութակը կախարդակն գործիք է համարվում ...  և,որ  ժայռերի հովանավորուհիները՝փերիները  հմայված ջութակի հնչյուններից -հայտնում են  թաքցրած գանձերի տեղը: Եվ նա հատկապես այս նպատակով է սովորել վիրտուոզ  ջութակ նվագել  ու եկել այս կողմերը ....
    Երեկոյան պանդոկում նվագելուց հետո երաժիշտը գնում էր լեռնրը ջութակ նվագելու,,, Եվ մի անգամ նրան մի չքնաղ աղջիկ հանդիպեց,,,դա տղայի ջութակի թովիչ  հնչյուններից  գերված մի փերի էր...


    Տղան պատմեց Ռոուզին իրենց հանդիպումնների  ու այն մասին,որ փերին խոստացել է հայտնել գանձերի տեղը....
    Ռոուզը երջանիկ էր....սակայն նրա սիրտը այրվում էր խանդից ու կասկածներից ,,,և մի օր որոշեց հետևել սիրեցյալին...թաքնվելով քարայրի մուտքից ոչ հեռու  սկսեց  համբերությամբ սպասել  իր սիրելիի գալուն,,,Երբ մութն ընկավ  ու տղան եկավ ,նա ականատես եղավ մի տհաճ տեսարանի...աննման փերին փարվել էր  իր փեսացուին և քնքշորեն համոզում էր նրան դառնալ իր սիրեցյալը...Նա շաղ էր տալիս   տղայի վրա   թանկագին քարեր ՝փոխարենը պահանջելով մի կրքոտ համբույր..
    Սառն ու անկենդան քարերի փոխարեն փերին ցանկանում էր ստանալ սեր և ջերմություն...նա գնում էր ջութակահարի համբույրներն ու սերը...իսկ տղան շռայլորեն «վարձահատույց» էր լինում ..
    Ռոուզը  տղայի  աչքերից   հասկացավ,որ  նա  փերու թովչանքի գերին է դարձել... հմայված է նրանով ,,,
    Աղջկա սիրտը  պատրաստ էր պայթելու ցասումից,  խանդից ու կորստի ցավից...Ու նա որոշեց վրեժ լուծել իր փեսացուից...



    Թաքցնելով ցավն ու վիրավորանքը ,Ռոուզը տղային հայտնեց ,թե մոտակա ճահճուտում   իսկական զմրուխտի տեղ  է գտել  և,որ  սիրելիին անպայման ցույց կտա դրանց վայրը,,,Սիրահարները ճանապարհ ընկան...երկար գնացին ...երբ տեղ հասան հանկարծ այլայլվեց  Ռոուզի դեմքը...նա մոլեգնած  հանեց  իր գոտին ու գցեց տղայի պարանոցը ,,,, նետելով տղային քարերին ՝ խոնարհվեց նրա վրա ու չարացած բացականչեց,թե նա իր սիրտը նվիրեց ջութակահարին ,իսկ նա չգնահատելով ՝անխղճորեն տրորեց այն...չհասկանալով ,որ Նա ,Ռոուզն էր  ջութակահարի  իսկական գանձը...
    Նրանք երկար նայում էին միմյանց...կորցնելով գիտակցությունը վերջինն ,ինչ տեսավ տղան -դա    սիրո  և  ատելության կրակով փայլող  իրեն նայող երկու կանաչ զմրուխտ էին..



    Կատարվածից հետո սիրուց և վշտից Ռոուզը կորցրեց բանականությունը...
    Վշտից խենթացած աղջիկն ամեն անգամ գնում էր ճահճուտ ու զուր որոնում իր սիրեցյալին...
    Մի օր էլ նա չվերադարձավ տուն...Անհանգստացծ  հայրը  գնաց փնտրելու դժբախտ  աղջկան ,,Ամբողջ գիշեր փնտրեց Ռոուզին ,,,,Լուսաբացին միայն , գեղեցիկ ու հարթ լճի մակերեսին, քնքուշ  Lily-ների կողքին  նա տեսավ զմրուխտե վարդի նման մի աննման ծաղիկ...Ճանաչեց ծերունին իր չքնաղ Ռոուզին......




    Հետաքիր է,որ жирянка-ի ( ծաղկի հայերեն անվանումը չգիտեմ,ներեցեք) հնագույն տեսակը ՝Pinguicula vulgaris, դեռ Սառցե ժամնակաշրջանից է ապրել երկրի վրա...
    Այս ծաղիկը բակտերիցիդ  հատկություն ունի...կանխում է վնասակար միկրոֆլորայի աճը:
    Կարծես այս լեգենդում ուղղակիորեն արտահայտվում է այս ծաղկի կենսագործունեության ողջ  իմաստը...մի« նեգատիվ անձ» ոչնչացնում է մեկ ուրիշ «բացասական անձի»...Կարծես թե «վատն է» այս ծաղիկը,բայց միևնույն ժամանակ իր մեջ մաքրություն ու պոզետիվ է կրում...

    Սկանդինավիայի   բնակիչները жирянка-ի  տերևները նետում են կաթի մեջ,որը ծաղկի  սեկրեցիայի ֆերմենտների ազդեցության տակ   վերածվում էր կպչուն զանգվածի...
    Լապլանդիայի բնակիչները  ծաղիկը օգտագործում են պանրագործության մեջ... շվեդներն ու նորվեգացիները թան և թթու կաթնամթերք ստանալու համար են  այն օգտագործել  ...
    Իսկ հովիվները դեռ հնուց  жирянка-ի  ՝ կամ մարդասպան Ռոուզի տերևները դնում էին խոշոր եղջերավոր անասունների վերքերին ՝վարակների զարգացումը կանխելու նպատակով...
       




                                                    

                             

    ՎԱՐԴ
    .


    Նրան աստվածացնում էին,սիրում,երկրպագում ,երգեր ձոնում ու փառաբանում դեռ անհիշելի ժամանակներից...
    Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը,բույրը,քնքշությունը , նրբագեղությունն ու մոգական հրապույրները  անտարբեր չեն թողնի  ոչ մեկին...

    "Ambridge Rose"..


    Վարդ...Ուրախության,սիրո և տխրության խորհրդանիշ...
    Կա՞ ավելի գեղեցիկ ծաղիկ ,քան վարդը...
    Գիտե՞ք ծաղիկներ ,որոնց գույներն առավել  պերճախոս լինեն ու պատմեն քնքուշ կամ կրքոտ ,անմեղ կամ մեղավոր,դառն ու անպատասխան կամ փոխադարձ ու ջերմ սիրո մասին այդպիսի խորությամբ  ,քան վարդը ...
    Այս չքնաղ ծաղկի մասին բազմաթիվ լեգենդներ կան ...Ոչ մի ծաղկի այդքան իմաստ ու խորհրդանիշեր վերագրված չէ , որքան   վարդին...
    Կպատմեմ համառոտ,բայց նախ անդրադառնամ նրա գույների նշանակությանը...Գիտեմ՝ դա ձեզ ավելի է հետաքրքրում...այդպես չէ՞))))



    Դեղձի գույն ունեցող վարդեր ...(սիրով նվիրում եմ ընկերներիս...))))  Դեղձագույն վարդը արտահայտում է հադնիպման ուրախություն և երախտագիտություն, ամենաջերմ զգացմունքներ և  համեստություն....
    Խորհրդանշում է  գործերի հաջող ավարտ....




    Սպիտակ վարդ...
    Խորհրդանշում է հոգևոր մտերմություն,անկեղծ սեր ...  Հիացմունք գեղեցկության ու անմեղության հանդեպ ...Հավերժական սեր ,  առավել ուժեղ,ամուր ու մաքուր ,քան մնացած բոլոր  երկրային զգացմունքները,այդ թվում  նաև կիրքը,ահա թե ինչ է արտահայտում սպիտակ վարդը...
    Ահա թե ինչու սպիտակ վարդերի ծաղկեփունջ են նվիրում հարսանիքին...



    Կարմիր վարդեր.......Նրանք խորհրդանշում են տղամարդու և կնոջ միջև  կրքոտ սեր...Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր  անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարինության մասին....
    Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու , ապա դա  հարգանքի , հիացմունքի,երախտագիության  և բարեմաղթության նշան է ...
    Rose - so delicate


    Վարդագույն վարդեր.....
    Արտահայտում են զգացմունքների ամենահարուստ 
    նրբերանգները...Վառ վարդագույն վարդերն արտահայտում են երախտագիտություն և  միևնույն ժամանակ՝ նվիրողի  «քաղցր» մտքերի նրբին ակնարկ    ...)))

    Pastel roses


    Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք...


    rose


    Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին....
    Վարդագույն վարդերը էլեգանտության  ու նրբաճաշակության խորհրդանիշ են  ...





    Մուգ կարմրագույն(բորդո)վարդեր նվիրում են ,երբ ուզում են ընդգծել հիացմունքն ու սիրահարվածությունն առաջին հայացքից...Մուգ կարմրագույն վարդերի փունջն ասում է.«Դուք այնքան գեղեցիկ եք,որ շունչս կտրվում է...))),որ չեմ գիտակցում այն»:
    Տարբեր երանգներ արտահայտում են տարբեր զգացմունքներ...
    Յասամանագույնը  խոսում է հիացմունքի,շքեղության,մագնետիզմի և ,ամենևին էլ, ոչ մշտական ու ամուր զգացմունքների մասին...
    Թունդ կարմիր վարդերը  կակնարկեն հարգանք և ոչ թե մարմնական սիրո ցանկություն ...
    Մուգ կարմիր վարդերը խորհրդանշում են ոչ միայն կիրք ,այլ նաև հիացմունք ՝՝բացառիկ, անսովոր ու խելացի  մարդկանց հանդեպ ...

    "Green roses"



     Դեղին վարդեր...Եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհվատարմության ու դավաճանության խորհրդանիշ...Բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն .ցույց են տալիս ակտիվություն և ազատություն...ֆինանսական անկախություն և հարստություն...Ահա,թե ինչու դեղին վարդեր  են նվիրում  հանդիսությունների ժամանակ, կարևոր նպատակներին հասնելու կապակցությամբ ,տոնակատարություններին կամ ասուլիսների ու փառատոնների բացման առիթով՝որպես հաջողության ու բարեկեցության  մաղթանք......











    Կապույտ վարդեր... Անսովոր ու խորհրդավոր...  Այս վարդերը նվիրում են  անհասկանալի,անհասանելի ,անառիկ  ու խորհրդավոր մարդկանց ... Սակայն կապույտ գույնն ունի տարբեր նրբերանգներ,օրինակ՝յասամանագույն ,որը խորհրդանշում և արտահայտում է  արդեն մեկ ուրիշ բան. հմայք,հիացմունք,դյութանք,առաջին սեր...




    Վարդի վարդագույն թերթիկները նման անսովոր գույն են  ձեռք բերել սելեկցիայի  և տեսակի արհեստական ստացման  շնորհիվ...





                                                                                             



    ,



    Շարունակությունը կլինի մի գեղեցիկ լեգենդ սև վարդի մասին ...ու ընդհանրապես՝վարդի մասին )))






    Կար ժամանակ ,երբ Երկինքն ու Երկիրը միասին էին ապրում..Մարդիկ և աստղերը....Այդ երկու ժողովուրդները ապրում էին հաշտ ու խաղաղ :Երկրի արքան մի չքնաղ աղջիկ  ուներ... Ամեն գիշեր նա բացում էր  պատուհանն ու  անհամբեր  նայում երկնքին ... Պայմանավորված ժամին երկնքից   նրա մոտ էր իջնում  շատ գեղեցիկ մի Աստղիկ...Նրանք սիրում էին միմյանց...Աստղիկը ոգեշնչված պատմում էր  երկնքի վայելչագեղությունից  ու հրաշալիքներից  ...Խոսում հավերժական սիրո և հավատարմության մասին , իսկ աղջիկը հափշտակված լսում էր նրան...Հետո լուռ, անթարթ հայացքով նայում էին միմյանց աչքերի մեջ ... ու դա էլ բավական էր երջանիկ զգալու համար...))) Դրանք նրանց քնքուշ  սիրո ամենագեղեցիկ պահերն  էին ....
        Բայց եղավ այնպես ,որ մարդկանց մեջ հայտնվեց չարությունը...Նրանք սկսեցին վնասել աստղերին ...Երկնքի արքան վերցրեց իր հպատակներին  ու բաժանվեց Երկրից ... Գնաց ,հեռացավ վեր ,շատ վեր...
     Չդիմացավ աղջիկը  բաժանման  ցավին ...  Սիրուց,կարոտից ու սպասումից  նա վերածվեց տխրադեմ  վարդի ,որի թերթերը    թախիծի ու տրտմության  գույն ստացան  ...Գիշերային երկնքի  թավշե գույնն էր դա ... 
         Արքայադուստրը այնքան մաքուր ու գեղեցիկ էր սրտով ,որ  Աստղը որոշեց  չթողել նրան ...Վերադարձավ երկիր կարապի տեսքով ...ու կարոտած գրկեց  սիրելի վարդին...  Ծաղկի  փշերը  անզգուշաբար ծակոտեցին կարապի թևերը քնքուշ ...Միայն առավոտյան նկատեցին,որ վարդը փոխել է իր տխուր գույնը...Նա ալ կարմիր էր դարձել ... Գեղեցիկ, Ճշմարիտ  ու  Լուսավոր Սիրո գույնն էր  ստացել  ...
    Նրանք երջանիկ էին ..
    Աննկատ անցավ ամառը...Մոտ էր աշունը.....Երկուսն էլ գիտեին ,որ մոտ է բաժանումը...Սակայն ,գիտեին,որ սիրում են միմյանց ,որ հարկավոր են մեկմեկու ...Կանցնի ձմեռը դաժան  ու  նորից կգա գարուն ...Անպայման կվերադառնա կարապը, և նրանք կրկին միասին կլինեն.....
    Ձմեռն անցավ ...Գարուն եկավ ...Ծաղկեց վարդը... Հավատարմորեն  սպասում էր  նա իր սիրելիի վերադարձին....Անցնում էին օրերը...չկար կարապը ...չէր վերադառնում...
    Մի օր էլ  մեղմ զեփյուռը տխուր գույժ բերեց...Շշնջաց Վարդին ,որ զուր է սպասում ...Չկա այլևս  նրա կարապը ճերմակաթև ... 
       Անդարմանելի էր  վիշտը վարդի ...

    Black rose
     և նորից  քնքուշ  թերթերը նրա  դարձան, ինչպես սև գիշեր ... Այդ օրվանից միայնակ , տխուր ,սգավոր Վարդը  դարձավ թախիծի ու տխրության խորհրդանիշ ...նրա թփին նույնիսկ  սոխակը չէր համարձակվում նստել  ու երգեր երգել... ,,,


     Ժպտացեք...))))

    'Brass Band' Rose gorgeous...

    Իրականում բնության մեջ  ամբողջովին սև վարդեր գոյություն չունեն ,որովհետև վարդերի գենոտիպի մեջ չկան  սև  գույնի համար պատասխանատու   պիգմենտային  գեներ...Սև վարդի տեսակները պարզապես  չափազանց մուգ կարմիր են լինում ,մի թեթև սևին մոտ գունավորմամբ...ինչպես օրինակ Սև Մագիան ,Սև Նեֆրիտը,Սև Արքայազնը(սրանք սև վարդերի տեսակներ են):
    Իսկ  սև վարդ կարելի է ստանալ շատ հեշտ...)))) 
    Պարզապես հարկավոր է մի գիշեր սպիտակ վարդը թողնել սև ներկանյութով բացված ջրի մեջ.... կսևանա...կդառնա սև վարդ ...))))



     Մի լեգենդ կա վարդի առաջացման մասին, որն ուղղակիորեն կապված է երկու աստվածուհի կանանց հետ ...Կանայք ,որոնք չկարողացան «կիսել» տղամարդու սերը ...




    Աստվածուհի Դիանան ու հավերժահարս Ռոզալինը սիրահարվեցին «սրտակեր» Էրոսին...))
    Դիանան անչափ խանդոտ էր ...Կուրացած խանդից  նա սպանեց  Ռոզալինին ...
    Երբ Էրոսը գտավ չքնաղ հավերժահարսի անկենդան մարմինը, դառնապես լաց եղավ...
    Եվ մամխի թփի վրա թափվող նրա արցունքներից աճեցին աննման  վարդեր...


     (500x450, 59Kb)

    Սերն ու վարդերն անբաժանելի են...
    ևս մի լեգենդ,խնդրեմ...))
    Սիրառատ էրոսը երկար ժամանակ փորձում էր նվաճել Ֆլորայի սերը...հասավ նպատակին...))) Ֆլորան սիրահարվեց Էրոսին խելակորույս...)))
     Ստանալով այն ,ինչ  ցանկանում էր ՝Էրոսը հեռացավ ... 


    Ֆլորան որոշեց  ստեղծել ծաղիկ ,որը կարտահայտի այն,ինչ զգում է ինքը՝ Սեր ,ուրախություն և տխրություն...արցունք և ծիծաղ...
    Տեսնելով իր սքանչելի ստեղծագործությունը՝ նա հիացական բացականչեց.«Ռոս»...Ծաղիկները լսելով այդ բացականչությունը ՝արձագանքեցին ... ռոզաաա...ռոուզզզ... և այդ օրվանից այդ չքնաղ ծաղիկը կոչվեց վարդդդդդդ...)))






     ...Ասելով վարդ ՝ ի նկատի  ունենքԿին...զուր չէ սա...))» վարդերի մասին լեգենդների մեծ մասը կապված է սքանչելի կանանց հետ...)))






    Իսկ «Սոխակի ու Վարդի» մասին արդեն գիտեք,պատմել եմ ...))) Այսինքն ՝Օսկար Ուայլդն է պատմել...)))  «Սոխակը հանդիպելով սպիտակ վարդին ,գերված նրա գեղեցկությամբ՝ փարվում է նրան  ...ամուր սեղմում կրծքին...մեռնում է ՝ապացուցուցելով   ,որ կա ճշմարիտ  սեր ...Իսկ ճերմակ  վարդը ներկվում է կարմիր՝Սիրո գույնով     »
    Այս լեգենդից ներշնչված շատերն են գրել գեղեցիկ պատմություններ ....



    Վարդերի հայրենիքը համարվում է Պարսկաստանը...Այն կոչվել է  նաև Գյուլիստան՝«Վարդերի պարտեզ»:






    Красивые цветы, розы. картинки, фото, видео

    Красивые цветы, розы. картинки, фото, видео


                                                                       Դեղին վարդերի մասին...



    Դեղին վարդը համարվում է նաև անհավատարմության խորհրդանիշ...Իսկ ,թե ինչու, կպատմի  հետևյալ լեգենդը.
    «612թ Մուհամեդը Իսրայելի դեմ պատերազմ սկսեց.....նրա բացակայության ժամանակ կինը՝Այշանը սկսեց հանդիպել մի երիտասարդի հետ...
    Մարդիկ հայտնեցին Մուհամեդին կնոջ անհավատարմության մասին ...Բայց նա չհավատաց ...Նրան խորհուրդ տվեցին կարմիր վարդեր նվիրել կնոջը ,եթե նրանք դեղնեն ,Այշանը դավաճանել է ամուսնուն ...


    Желтые розы (32 фото)

    Մուհամեդը նվիրեց վարդեր...Կինը զգացված էր նրա ուշադրությունից...Որպեսզի նրանք երկար ժամանակ թարմ մնան , գիշերը իջեցրեց լճակի մեջ...Առավոտյան ծաղիկները դեղնել էին...

    Желтые розы картинки


    Այդ օրվանից պայծառ դեղին գույն ունեցող վարդերը համարվեցին անհավատարմության  ու բաժանման խորհրդանիշ...

    Желтые розы (32 фото)

    Խորհուրդ եմ տալիս չվախենալ դեղին գույնից...դեղին վարդերից...)))) հիմա կասեմ ,թե ինչու...)))


    My favorite color of rose


    Դեղին գույնը կարող է «վռնդել» թախիծը,մելամաղձոտությունը...
    Դեպրեսիայի ,վատ տրամադրության ,ընկճվածության ,լարվածության  ժամանակ հարկավոր է տանը ունենալ դեղնանարնջագույն ծաղիկներ...
    լավացնում է նաև տեսողությունը...



     Իսկ Գյոթեի համար .« Դեղինը առաջինն է լուսավոր գույներից»
    Շատ հետազոտողների կարծիքով երեխաները առաջինը դեղին գույնն են ճանաչում...

    Красивые цветы, розы. картинки, фото, видео

        Շատ երկրների ծեսերում ու հավատալիքներում դեղին ծաղիկը համարվել է սիրո ,երջանկության և բարության խորհրդանիշ...

    Желтые розы (32 фото)

          Կանա՛յք, մի վախեցեք ,եթե ձեր սիրելիները պատահաբար ,  «առանց դիտավորության ու նրբին ակնարկի» , դեղին վարդեր նվիրեն ձեզ...))

    Желтые розы (32 фото)
      Կյանքը ցույց է տվել,որ դեղին վարդեր սիրում են ուժեղ և իմաստուն կանայք...Նրանք հաջողակ են ու ինքնաբավ...)))

    My favorite color of rose


    Երջանիկ Եղե՛ք...))

    .



    Պիոն՝ Քաջվարդ


    Քաջվարդ...«անվանի» ,ճանաչված «գեղեցիկ ասպետ»  ծաղիկների  աշխարհում...)))
    Փարթամ տերևեներով ,սպիտակ,վարդագույն,ալ կարմիր  քաջվարդի  խոշոր,վայելչագեղ  ծաղիկները  նման են 
    վարդի...I'd love a peony tree that blooms like this. Have one, but only got two blooms this year.

    Ըստ պատմական աղբյուրների քաջվարդը՝ Պիոնը, կոչվել է ի պատիվ  Paeonia տեղանքի ,որտեղ աճել է նրա տեսակներից մեկը...

    Peony Flower - So Pretty


    Կան նաև այլ վարկածներ... ըստ  հին հունական դիցաբանության՝ Պիոնը  Էսկուլապիուսի տաղանդավոր  աշակետրն է եղել ,որը մի անգամ բժշկում է անդրաշխարհի տիրակալին՝Պլուտոնին, ում վիրավորել էր Հերկուլեսը...
     Իր աշակերտի կողմից Պլուտոնի



    զարմանահրաշ բուժումը նախանձ է առաջացնում բժիշկ Էսկուլապիուսի մոտ, և նա որոշում է  սպանել  Պիոնին,սակայն Պլուտոնը, իմանալով նախանձ բժշկի  չար մտադրության մասին  ի նշան երախտագիտության, Պիոնին վերածում է մի շատ գեղեցիկ,օգտակար հատկություններով լի դեղաբույսի...Հին Հունաստանում այս ծաղիկը համարվում էր երկարակեցության , ապաքինման,բժշկման խորհրդանիշ...Շնորհալի ,տաղանդավոր հույն բժշկներին կոչում էին«պիոններ,պիոնականներ»:


    Ըստ մեկ այլ Լեգենդի բնության աստվածուհի Ֆլորան պատրաստվում էր ճանապարհորդության դեպի Սատուրն...Իր բացակայության ընթացքում որոշում է բույսերից մեկին նշանակել օգնական...աստվածուհին իր մտադրության մասին հայտնում է բուսականությանը... «ընտրության  » ժամանակ բոլոր բույսերը իրենց ձայնը «միաբերան»  տալիս են  վարդի օգտին,միայն պիոնը 
    ըմբոստացավ, «ընդդիմացավ»...))) վրդովված բողոքեց `փորձելով ապացուցել,որ ինքը ավելի  գեղեցիկ է վարդից...  գոռում էր ,որ ինքն է լավագույնը...))) Ֆլորան պատժում է  պիոնին իր հանդգնության համար...մոտենալով հիմար ծաղկին՝ ասում է. «Որպես պատիժ քո հպարտության համար ոչ մի մեղու չի նստի քո ծաղկին,ոչ մի աղջիկ չի զարդարի կուրծքը քեզնով»:Անիծեց նրան ,որ  նա միշտ լինի «չաղլիկ ու փքուն» )))Այդ պատճառով հին հռոմեացիների մոտ պիոնը խորհրդանշում  էր գոռոզամտություն, սնապարծություն ...«մեծ-մեծ բրդող» դատարկություն..)))

    peach roses...so beautiful! | cuu du lieu, cap cuu du lieu, phuc hoi du lieu, khoi phuc du lieu, cứu dữ liệu, cấp cứu dữ liệu, phục hồi dữ liệu, khôi phục dữ liệu, cuu du lieu tran sang, cứu dữ liệu trần sang, cong ty cuu du lieu tran sang, công ty cứu dữ liệu trần sang | http://cuudulieutransang.wix.com/trangchu

    Հին Հունաստանում  համարում էին որ պիոնը ունի  հրաշալի բուժական  հատկություն և օգնում է  հեղձուկի ժամանակ...
    17-րդ դարում Փարիզի պարտիզպանները սիբիրյան անուշահոտ պիոն ձեռք բերելու համար վճարում էին հսկայական գումարներ...

    Եվրոպայում ծաղիկների լեզվով պիոնը նշանակում էր կրակոտ սեր...

    David Austin's Abraham Darby...


    Ճապոնիայում  այն համարվում է ամոթխածության,սիրո,հոգու ազնվականության ,հաջողության ու բարեկեցության խորհրդանիշ...Իսկ Չինաստանում՝ հարմոնիա և հավասարակշռվածություն ամեն բանում...Այն հանդիսանում է  մաքուր Յան էներգիաի կրող և խորհրդանշում է  քնքուշ զգացմունքներ ,սեր և հարստություն...

    pretty

    Քաջվարդը հաճելի է նվիրել ընկերներին  (նույնիսկ դեսպաններին են նվիրում)՝ որպես բարեկեցության  բարեմաղթանք....Չինաստանի  իմպերատոր Խուանսուն նշանակել էր հատուկ ծառայողներ ծաղիկների համար...Պիոններին պարտադիր հոգ պիտի տաներ աղջիկ,որը ճագարի մորթուց պատրաստված վրձնով ամեն օր պիտի լվանար ծաղկի տերևերները ...Չինացիներն ասում են ,որ 10 օր պիոնով հիանալու համար այն  պետք է  խնամել մի տարի...



    ....Իսկ Պակիստանում,Ցեյլոնում ,Հնդկաստանում պիոնը համարվում է հիմար հպարտության  խորհրդանիշ...
    Ամն-ում ամեն նահանգ ունի իր ծաղկային խորհրդանիշը...Ինդիանա նահանգի ծաղիկն է քաջվարդը ՝Պիոնը..
    Օգտակար հատկությունները...




    Pythagoras-ն ասում էր,որ էպիլեպսիայով տառապողները եթե կրեն պիոնի արմատներից կամ սերմերից վզնոցներ ,ապա էպիլեպսիայի կրկնությունից կխուսափեն...Դարեր անց Պարկինսոնը  "Paradisi in Sole, Paradisus Terrestis" -ում ասում է,որ պիոնը ամենավստահելի միջոցն է բոլոր էպիլեպտիկ հիվանդությունների դիմաց... քաջվարդի սերմերից ու արմատներից վզնոցներ էին կրում անգլիայի շատ շրջանների բնակիչներ...
    Միջնադարում Եվրոպայում պիոնը կրծքհեղձուկի ժամանակ դնում էին սրտին...Ժամանակակից բժշկության մեջ պիոնի թուրմը օգտագործում են  անքնության   և նյարդերը հանգստացնելու  համար..

    .

    Այն նաև քիչ դոզաներով խմում են սրտի հիվանդությունների ժամանակ(առանց բժշկի հետ խորհրդակցելու չկիրառել)))) Իսկ վերջերս ռուս գիտնականները պարզել են ,որ պիոնը նվազեցնում է արյան մակարդելությունն ու նույնիսկ ներծծում տրոմբները...

    peonies  Check more at http://hrenoten.com

    Մոգական հատկությունները...
    Նրան գնահատում էին ոչ միայն գեղեցկության համար...Հին Հունաստանում հավատալով ծաղկի մոգական ուժին ընտրում էին վեհաշուք պիոնները՝  որպես պաշտպան ...
    Պիոնը ,ըստ հավատալիքների ,պաշտպանում է  հոգին,ոգին ու մարմիը չար ուժերից    ...







    Ձյունի կաթիլ...))) Ձնծաղիկ

    Весна, весенние пейзажи. Фото


    Նրբագեղ ու քնքուշ «խենթուկն» այս  համարձակորեն   մարտահրավեր է նետում ձմռանը,«քաջաբար պայքարի»  նետվում ...և հաղթում :




    ..Բոլորս նրան ձնծաղիկ ենք կոչում ,բայց իրականում «ձնծաղիկ է » համարվում  գալանտուսը ՝միայն մի տեսակը բազմաթիվ գարնանածաղիկներից ...




    Վաղուց ի վեր գարնան առաջին ծաղիկը՝ձնծաղիկը համարվում է հույսի ,բարեկամության,անմեղության,մաքրության և խոարհության խորհրդանիշ...






    Այս «ձյունե զանգակի» մասին բազմաթիվ առասպելներ են հյուսվել.

    Աստվածուհի ֆլորան 
     պարահանդեսի համար ծաղիկներին զգեստներ է բաժանում:Ձնծաղիկին բաժին  հասավ ճերմակ զգեստ...Ձյունը իմացավ այդ  իրադարձության մասին  ու ցանկություն հայտնեց մասնակցելու պարահանդեսին....բայց քանի որ նա սոսկ բնության երևույթ էր,Ֆլորան նրան զգեստ չի տալիս...







    Շատ էր ուզում զարդարվել Ձյունը...Բայց Ծաղիկները վախենում էին նրանից ,ուստի չցանկացան տալ նրան  իրենց զգեստներից ...Եվ միայն ամենափոքրիկ ու բարի ծաղիկը ՝ձնծաղիկը  ծածկեց  Ձյունը իր սպիտակ քիտոնով... Պարահանդեսի ժամանակ նրանք անբաժան էին ...


    http://s54.radikal.ru/i143/1003/b1/4cc9f917fd8a.jpg

    Ձյունը երախտագիտությամբ  հիշելով  այդ երեկոն , խոստացավ   ,որ երբեք չի թողնի քնքուշ ծաղկին դժբախտության մեջ...միշտ կպաշտպանի նրան ցրտերից...Մինչև այսօր  էլ ճերմակ ձյունն ու սպիտակ ձնծաղիկը միասին են...





    Հավատալիք կա,որ Ձնծաղիկը ոչ միայն գարնան առաջին ծաղիկն է ,այլ նաև բնության մեջ առաջին ծաղիկը ...Այդ մասին է պատմում հետևյալ առասպելը.
    Աստված վտարեց Ադամին ու Եվային դրախտից...Աշխարհում  տիրեց  ցուրտը ...Շարունակ ձյուն էր գալիս ...սառնամանիքներ լինում...




     Կատաղի փետրվարը Եվայի նուրբ մարմինը պարուրեց իր  սառցե շնչով...Փշոտ ձյունը այրում էր նրա ոտքերը, շուրջը մռայլ էր,դատարկ,ամայի...Չդիմացավ Եվան  ու լաց եղավ.....





    Մի հրեշտակ խղճալով նրան , վերցրեց մի քանի ձյան փաթիլ  ,վերածեց քնքույշ, բաց դիմացկուն  ծաղիկների ու նվիրեց Եվային  ,որպեսզի  այդ ծաղիկները հույս ներշնչեին   նրան....




    Առաջին հայացքից թվում է,թե նրանք նման են իրար,բայց այդպես չէ:


    Весна, весенние пейзажи. Фото

    Ամբողջ աշխարհում 100 տեսակի ձնծաղիկ կա ...Կան նաև ձնծաղիկի  ավելի քիչ տարածված տարատեսակներ,որոնց ծաղկաթերթերը  երկու անգամ մեծ են  մյուսների ծաղկաթերթերից ,և «զարդարված են» կանաչ զոլերով...






    Չնայած որ նրանք  շատ նուրբ են  ու փխրուն  ,սակայն  շատ լավ կարող են պաշտպանվել:Ոչ մի կրծող  չի համարձակվի մոտենալ նրաց սոխուկներին...Սոխուկները թունավոր են  և պարունակում են նյութեր ,որոնք վտանգավոր են  նաև մարդու համար(չուտել))) 






    Ուսումնասիրությունները պարզել են ,որ այս ծաղիկները կարող են  բուժել Ալցգեյմերի հիվանդությունը,շնորհիվ ակտիվ նյութերի ,որոնք պարունակում են այս ծաղիկները...Խոսքը գալանտամինի մասին է,որը դեռ ուսումնասիրում են գիտնականները...





    Այս ծաղկին  ձնծաղիկ ենք ասում ,բայց նրա անունն է ՝Կրոկուս...Crocus reticulatus
    )))
    Օգտագործում են սննդի արդյունաբերության մեջ,որպես բնական դեղին  ներկանյութ ՝պանրի,կարագի ,լիկյորների համար ...





    Հնարավոր է ,ունի նաև բուժիչ  հատկություններ,որոնք թույլ են տալիս   դանդաղեցնելու տեսողության կորուստը տարեց մարդկանց մոտ...



    Цветок Крокус фото



    Նոր են սկսել ուսումնասիրել այս ծաղկի բժշկական հատկությունները...(ինքնուրույն փորձեր չանեք))))
    Հնում կրոկուսը  օգտագործել են նաև որպես համեմունք... ինչու հնում՝ հիմա էլ ...այդ համեմունքը ,կարծեմ ,կոչվում է  է «Շաֆրան»:

    Молодые крокусы

    Հ.Գ.Եթե ուզում եք «աչքս մտնել» ու կաշառել ինձ -նվիրեք  Ձնծաղիկներ,բայց առանց սոխուկների,որպեսզի չվնասվի ծաղիկը...













    Lily...    Lili  ...   Արքայադուստրը ծաղկանց աշխարհի ...




    հին   հունարենից թարգմանաբար՝«սպիտա՜կ-սպիտա՜կ»
    Լիլիի(Շուշան)  մասին շատ պատմություններ,առասպելներ,լեգենդներ կան...



    Հին ժամանակներից մարդիկ երկրպագել են այս ծաղկին որպես  արարչագործության  ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը .....Նույնիսկ բարեմաղթաքներն էին հնչում այսպես.«Թող ճամփաներդ սփռված լինեն  վարդերով ու շուշաններով »  :






     Lily-ն հույսի խորհրդանիշ էր  համարվում  հին Հունաստանում... իսկ դիցաբանության մեջ այն  իր հետաքրքիր հետաքրքիր առասպելն ունի: Հին հույները վերագրում էին այդ ծաղկին աստվածային ծագում: Ըստ նրանց Լիլին առաջացել է աստվածների մոր՝Յունոնի կաթից...Պատմում են,որ Հերկուլեսի մայրը զգուշանալով Յունոնի  խանդոտ զայրույթից, թաքցնում է որդուն թփերի տակ:Սակայն Միներվան  իմանալով փոքրիկի աստվածային ծագման մասին,(Յուպիտերի որդին էր), միտումնավոր  Յունոնին տանում է այն վայրը ,ուր գտնվում էր   մոր կողմից  լքված  խեղճ փոքրիկը :



    Հիասքանչ երեխան  շատ դուր եկավ աստվածուհուն ,և   նա ծարավից տանջահար մանկանը որոշեց կերակրել  իր կրծքի կաթով :Սակայն երեխան բնազդաբար զգալով իր թշնամուն ՝ ուժեղ կծում է նրա կուրծքը...Ցավից  ճչալով՝ Յունոնը   հետ է հրում մանկանը...Կաթը ցայտում է տիեզերքով մեկ ՝առաջացնելով Ծիր Կաթին համաստեղությունը... Իսկ մի քանի կաթիլ ընկնելով  երկրի վրա՝ վերածվում է չքնաղ Lily-ների...



     


    Ռուսաստանում այս ծաղիկը համարվել է անաղարտության,անմեղության  ու խաղաղության սիմվոլ....Իսկ Ֆրանսիայում(  Լիլի- ֆր.fleur de lys  կամ՝ fleur de lis)  խորհրդանշել է  գթասրտություն ,կարեկցանք, արդարություն  և վայելել է ֆրանսիացիների  մեծ սերն ու  հարգանքը:ֆրանսիաի Կարլ 7-րդ թագավորը ցանկանալով հարգել Ժաննա դ' Արկի հիշատակը և չգտնելով առավել բարձր ու ազնիվ բան,նրա հարազատներին  Lilievyh  անվան արժանի ազնվականի կոչում  և զինանշան է շնորհում...Զինանշանն իրենից ներկայացնում էր սուր,որի կապույտ դաշտի երկու կողմերից երկուական շուշաններ էին ,իսկ վերևի մասում ՝ պսակ  շուշաններից.......
    Այս ծաղիկը համարվում  է նաև բարյացկամության ,հարգանքի դրսևորման բարձրագույն աստճան : Ազնվական ընտանիքներում ընդունված էր ,որ փեսան ամեն առավոտ (ու մինչև հարսանիքի նշանակված օրը) իր հարսնացուին գեղեցիկ ծաղկեփունջ պիտի ուղարկեր ,ու այդ փնջի մեջ պարտադիր մի քանի Lily-ներ պիտի լինեին ...

    Հետաքրքիր է. եթե Lily-ն  հին ժամանակներում  լավ ճաշակի ,նրբագեղության,շքեղության ,գեղեցկության նշան էր  , իսկ միջնադարում ծառայում էր «հավերժության հիշեցում»,ապա Վերածննդի դարաշրջանում դարձավ անառակության խորհրդանիշ... «հնագույն մասնագիտության » ներկայացուցիչների ուսերին  խարան էին   դնում ...դրոշմ  ,որը նման էր  շուշանի...




        Իսկ հիմա  մի շատ գեղեցիկ պատմություն  Լիլիի մասին  ))))    


    Մի քաջարի ասպետ հիասթափվելով աշխարհից ու կանանցից  մեկուսանում է ....անցկացնելով օրերը    օտար ու ամայի  ճամփաներում  դեգերելով....

     Սակայն մի գեղեցիկ առավոտ  ,պատահաբար,   մի  հնամենի վանքի պատերի մոտ դրված  մարմարե սալիկի վրա նստած   մի չքնաղ գեղեցկուհու  է հանդիպում... Նրա  մազերը ոսկեգույն էին,ինչպես լիլիի ծաղկափոշին ,որ պահել էր  նուրբ  ու սպիտակ  իր ձեռքերում... Նրա շուրջը տարածվել էր հրաշալի բուրմունք ...

    Այնքան գերող  ու հմայիչ  էր չքնաղ Lily-ն ,որ  ասպետի սիրտը լցվեց  անբացատրելի քնքշությամբ ու ակնածանքով...Նա ծնկի իջավ գեղեցկուհու առջև և համբուրեց ձեռքը...Այդ համբույրից գեղեցկուհին  կարծես արթնացավ քնից ու ժպտալով դիմեց նրան.«Չեք կամենում ,բարի ասպետ ,տանել ինձ ձեր ամրոցը...Դուք ինձ երկար եք սպասել... Ահա, ես հայտնվել եմ ...Ես կպարգևեմ ձեզ երջանկություն,որն այդքան երկար  եք որոնել  ...Սակայն մինչ ձեզ հետ կգամ, դուք  մի բան պիտի խոստանաք. իմ ներկայությամբ երբեք չպիտի խոսեք  մահվան մասին,  ձեր տանը երբեք չպիտի   հնչի «մահ» բառը »: Մտածեք իմ մասին որպես կյանքի  ,երիտասարդության ,սիրո ,քնքշության խորհրդանիշ...Մշտապես մտածեք իմ մասին»:


    Նրանք ճանապարհ ընկան...
      Ճանապարհին   ծաղիկները խոնարհվում էին նրանց առջև, իսկ ծառերի տերևները ՝ նրբորեն  ինչ-որ բան շշնջում ... օդը հագեցված էր «անտեսանելի լիլիների»  հրաշալի բույրով     ...
    Նրանք ամուսնացան ...Շատ երջանիկ էին :
    Պատահում էր,երբ ասպետը համակված անորոշ տխրությամբ՝ թախծում էր ,երիտասարդ կինը ամրացնում էր մազերին  լիլիի քնքուշ ծաղիկն ու  միանգամից չքանում էր նրա  տխրությունը...
    Մի օր երիտասարդները որոշեցին խնջույք կազմակերպել ու հրավիրել հարևաններին...
    Ամենուրեք ծաղիկներ էին ...Կանայք  շատախոսում էին...ժպտում , ծիծաղում  ... Թանկարժեք քարերով զարդարված նրանց շքեղ հագուստները շողշողում էին արևից էլ պայծառ...Տղամարդիկ բարձր տրամադրությամբ՝ կատակում էին... Երգ,երաժշտություն,պարեր.... խմիչք ))))  Մի խոսքով ՝ուրախ ,հաճելի մթնոլորտ է տիրում...
    Սկսեցին զրուցել սիրուց, պատվից ,ազնվությունից ,ասպետական սխրանքներից ...Հետո անցան ավելի բարձր թեմաների ...Կյանք..Մահ... Հավիտենականություն...Ու երբ հնչեց մահ բառը գեղեցկուհի Լիլին գունատվեց ...Սառնամանիքից ցրտահարված  ծաղկի նման  սկսեց թառամել ... Հուսահատված ասպետը  գրկեց սիրելի կնոջը...Սակայն գրկի մեջ այլևս ոչ թե կինն էր     ,այլ մի  քնքուշ  ծաղիկ՝Lily,որի գեղեցիկ ծաղկաթերթերը լուռ  թափվում էին հատակին ..... Հետո հնչեց մի ծանր տնքոց ....Հեկեկոց ...և ամբողջ դահլիճը լցվեց   անտեսանելի ծաղկի հրաշալի բույրով  ,ինչպես առաջին հանդիպման ժամանակ...


          ....Հուսահատորեն թափ տալով ձեռքը ասպետը հեռացավ ՝անհետանալով  գիշերային խավարի մեջ...
       ...Փոփոխություններ եղան....Ամայի ու ցուրտ դարձավ այդ վայրը...իսկ   երկնքից,  ինչպես  ծաղկաթերթեր լիլիների  ,թափվեցին ճերմակ ձյան փաթիլներ...Այսպես տեղաց  առաջին ձյունն աշխարհի վրա...


                                                  
                             Արևածաղիկ...
    Sunflower |

       Արևի սիրուհին...հավատարիմ ընկերուհին... 

    Զարմանահրաշ Արևածաղիկ( հուն. helios'— արև և  anthos -ծաղիկ)  ...կենսական էներգիայի և ուժի, լավատեսության, վճռականության,հաջողության ,արժանապատվություն

    ,հավատարմություն ,ուրախության ,ջերմության ու արևի խորհրդանիշ ծաղիկ...





    Sunflower Beauty <3



    Արևածաղիկ...հատկապես արևին պարտական լինելով  քո չքնաղ գեղեցկության համար ,դու միշտ երախտագիտությամբ լցված ,բացվում ես նրա հայտնվելուն պես և ամբողջ օրը հավատարմորեն հետևում նրա վեհաշուք  ընթացքին ...
    Մի  գեղեցիկ լեգենդ  այս ծաղկի մասին.
    Բաբելոնի թագավորի  աղջիկը ՝Կլիտիայի սերը մերժում է արև-արքա Ապոլոնը ,քանի որ իր ուշադրությանն էր արժանացրել նրա քրոջը՝ Լևկոտին ...

    ✯ Sunflowers

     

    Մերժված ու լքված Կլիտիյան դանդաղ մեռնում է  սիրուց ու վերածվում ծաղկի ,որը հիշեցնում էր   արև...Ծաղկի  հայացքը միշտ վեր է  ուղղված ...ցանկացած եղանակի ,լինի անձրևոտ  թե արևոտ օր  ,նա մշտապես հետևում է երկնքում  արևի գնդի ոսկե  ընթացքին  , զմայլանքով   շրջելով դեմքը  դեպի իր սիրեցյալը  ՝անկշտորեն վայելում  ներկայությունը նրա ... 
    Sunflower


    Մերժված ու լքված Կլիտիյան դանդաղ մեռնում է  սիրուց ու վերածվում ծաղկի ,որը հիշեցնում էր   արև...Ծաղկի  հայացքը միշտ վեր է  ուղղված ...ցանկացած եղանակի ,լինի անձրևոտ  թե արևոտ օր  ,նա մշտապես հետևում է երկնքում  արևի գնդի ոսկե  ընթացքին  , զմայլանքով   շրջելով դեմքը  դեպի իր սիրեցյալը  ՝անկշտորեն վայելում  ներկայությունը նրա ... 


    ✯ Sunflower Fields

    Նա ,ով կասկածում էր կնոջը անհավատարմության մեջ ,եկեղեցի էր բերում մի պարկ արևածաղիկ , երբ կինը եկեղեցում էր լինում ... եթե կինը իսկապես դավաճանել էր ամուսնուն  ,ապա գամվում էր տեղում... Նա չէր կարողանում տեղից շարժվել ու դուրս գալ եկեղեցուց .... (առանց ֆոտոխցիկի շատ լավ դետեկտիվ ես ,արևածաղի՛կ)))»

    Չինաստանում  այն խորհրդանշում է երկարակեցություն ...և ունի մոգական ուժ...
    Քրիստոնեությունում  ՝ամբողջովին Աստծուն ապավինած բարեպաշտ հավատացյալի  խորհրդանիշն է արևածաղիկը...
    Իսկ Ինկերն այն համարել են սրբազան ծաղիկ...
    Եվրոպացիների մոտ այն խորհրդանշում է երախտագիտություն...




    Սա էլ ձեզ  «սելֆի » Վան Դեյկից ... ))) «Ինքնանկար արևածաղկի հետ» :
      Նվիրել է  Անգլիայի թագավոր Կարլ 1-ին  ՝նրա բարեհաճությունը շահելու համար: Ուշադրություն դարձրեք  Վան Դեյկի վզի ոսկե շղթային. թագավորն է նվիրել...)) 1632 թ. Վան Դեյկը մեկնում է Անգլիա ,որտեղ դառնում է Կարլ 1-ինի պալատական նկարիչը... բացի ոսկե շղթայից , ստանում է նաև ազնվականի տիտղոս...






    Sunflower

    Արևածաղիկը ոչ միայն Առյուծների ,այլ նաև Կույսերի (հորոսկոպով))) ու ցանկացած ամսի   1,10,19,28 -ին ծնվածների  համար հրաշալի թալիսմանն է ...



    .sunny sunflowers


    Արևածաղկի փունջը ընդունված է  նվիրել միայն մոտիկ մարդկանց ,ում հետ սերտ հարաբերությունների մեջ եք ,և հարազատներին ...  Ընդունված է նաև արևածաղկի փունջ նվիրել  երիտասարդ ու եռանդուն տղամարդկանց...




    Տան մոտակայքում աճեցրած արևածաղիկը ,կամ էլ՝ տան որևէ  սենյակում տեղադրված արևածաղիկի նկարը  ,կպահպանի սիրահարված մարդուն անխոհեմ քայլերից ,կօգնի ունենալ հստակ և դրական մտավիճակ, լավատես լինել    բարդ իրավիճակներում...այն ,ինչպես արևը, փարատում է  հոգու խավարը,վատ,բացասական  մտքերը ...պահպանում է նախանձից ,չարախոսությունից ,անեծքից...և բերում հարստություն ,երջանկություն ,հաջողություն...

    Sunflower by Alessandro Zocchi*

    Արևածաղիկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են աղերի կուտակման , մրսածության , լուծի, թոքային հիվանդությունների,դեղնության և այլ հիվանդությունների դեմ բուժման համար...Ծաղկաթերթերից պատրաստված թուրմը ջերմ իջեցնող հատկություն ունի ( առանց բժշկի խորհրդի ոչինչ «չձեռնարկել» )))» 




    Արևածաղիկը Վինսենթ Վան Գոգի սիրած թեման էր   ... 
    Այս ծաղիկները  Վան Գոգի համար առանձնահատուկ նշանակություն ունեին...ասես ,որոշակի իմաստով, նրա «հոմանիշը » լինեին ...Ինչպես «Ջոկոնդան » Լեոնարդո դա Վինչի, «Սիքստինյան Մադոննան » Ռաֆայելի ...այդպես էլ «Արևածաղիկներն էին »  Վան Գոգի համար  .... :




    Արևածաղկի մասին հիացական տողեր են գրել իրենց բանաստեղծություններում Eugenio Montale   և Gabriele D'Annunzio ...


    pretty










    Փշերն ինձ...զարմանահրաշ ծաղիկները ՝ Ձեզ 
    Կակտուս


    Նուրբ ու քնքուշ վարդի ծննդյան օրն էր...Բոլոր ծաղիկները պատրաստել էին իրենց նվերները՝ ծաղկաթերթեր վաղորդյան ցողի կաթիլներով...
    Իսկ կակտուսը շփոթված էր...  չգիտեր ինչպես վարվել.«Ախր ,վարդն այնքան գեղեցիկ է ,-մտածում էր նա...իսկ ես այնքան անշնորհք ,տգեղ ուայլանդակ ...Ո՛չ ..ո՛չ ..չեմ գնա...ինձ համար չէ նրա ծննդյան օրը..»:
     Վարդը նրբազգաց էր ու  շատ ուշադիր...Նա ասես կռահեց կակտուսի  տխուր մտքերը...Նա խնդրեց թիթեռին փոխանցել կակտուսին,որ անպայման գա.չէ՞ որ ընկերությունից առավել թանկ նվեր չի կարող լինել...

    Ահա  եկան բոլոր հյուրերը...Վարդը նրբորեն ընդունում էր շնորհավորանքներն  ու մեղմիկ տխրությամբ ժպտում յուրաքանչյուրին.....
    Ամենավերջինը մոտեցավ կակտուսն ու ասսց.«Դու այնքան նուրբ ես,քնքուշ,անպաշտպան...քեզ այնքան հեշտ է ցավ պատճառելը...դրա համար էլ քո ժպիտը միշտ տխուր է...կնվիրեմ քեզ  իմ փշրերից ...նրանք կպաշտպանեն քեզ»:
    -Շնորհակալ եմ ,թանկագին ընկեր,-պատասխանեց վարդը, բայց դու շատ համեստ ես.չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն էլ է...խնդրում եմ, դու էլ ընդունիր իմ նվերը...և վարդը  մեկնեց կակտուսին մի անուշաբույր  սպիտակ կոկոն...
    Այդ օրվանից ի վեր վարդն ունի փշեր ,իսկ կակտուսը  զարմանահրաշ ծաղիկներով ծաղկում է իր ծննդյան օրը...
    Цветущий кактус









     Բնության  այս հրաշքը՝ կակտուսը Եվրոպա է բերել Կոլումբոսը ...



    Цветущий кактус




    Այն  ,որ կակտուսը միայն մեկ անգամ է ծաղկում իր կյանքի ընթացքում ,պարզապես գեղեցիկ առասպել է...Եթե առողջ է բույսը ՝կծաղկի ամեն տարի...







    Կակտուսների որոշ տեսակներից  պատրաստում են բազմաթիվ նրբախորտիկներ ...պտուղները վաճառում են շուկայում...ուտում են հում վիճակում ...նրանից պատրաստում են կոմպոտ ,մուրաբա, տապակում են մսի հետ  , բույրի և գույնի համար դնում են գինիներրի մեջ :
    Հնդկացիներն  այն օգտագործում են որպես  դեղամիջոց...



    ad0f554cdf (700x597, 55Kb)


    Ուսումնասիրությունները ցույց են տվել ,որ կակտուսներից կարելի է ստանալ վիտամիններ,հորմոններ ,գինիներ ու լիկյորներ,օճառ,տեխնիկական սպիրտ...Մնացորդները օգտագործում են որպես կեր կենդանիների  համար ...


    Цветущий кактус

























    3937385_rapsolid (500x375, 54Kb)




























    Цветущий кактус






    Цветущий кактус



    Цветущий кактус







    КАКТУСЫ



















    3 комментария:

    1. Lili jan anchap shnorhakal em hetaqrqir teghekutyunneri hamar,khndrum em anpayman sharunakir,,,,

      ОтветитьУдалить
    2. Լիլի ջան,էս ինչ հրաշք աշխարհ ես ստեղծել,ինչպիսի քրտնաջան աշխատանք,ուղղակի հրաշք... Յասամանը հետաքրքիր զգացումներ է առաջացնում.զարմանալի է,չգիտես ինչու ինձ միշտ թվացել է,որ դրախտի բնակիչ փերիները/եթե իհարկե նրանք կան.ես հավատում եմ/կրում են ճիշտ յասամանի գույն ունեցող շղարշե,թափանցիկ հանդերձանք...Հետաքրքիր է...ինքս էլ չգիտեմ` ինչու:

      ОтветитьУдалить
      Ответы
      1. Շատ գեղեցիկ ...հեքիաթային զգացում է...)))
        Շնորհակալ եմ ,Աննա ջան...
        ....յասամանն իր բույրով և գեղեցկությամբ խենթացնում է ինձ... )))))

        Удалить