Բոլորս նրան ձնծաղիկ ենք կոչում ,բայց իրականում «ձնծաղիկ է » համարվում գալանտուսը ՝միայն մի տեսակը բազմաթիվ գարնանածաղիկներից ...
Վաղուց ի վեր գարնան առաջին ծաղիկը՝ձնծաղիկը համարվում է հույսի ,բարեկամության,անմեղության,մաքրության և խոնարհության խորհրդանիշ...
Այս «ձյունե զանգակի» մասին բազմաթիվ առասպելներ են հյուսվել.
Աստվածուհի ֆլորան
պարահանդեսի համար ծաղիկներին զգեստներ է բաժանում:
Ձնծաղկին բաժին հասավ ճերմակ զգեստ...Ձյունն իմացավ այդ իրադարձության մասին ու ցանկություն հայտնեց մասնակցել պարահանդեսին....բայց, քանի որ նա սոսկ բնության երևույթ էր,Ֆլորան նրան զգեստ չի տալիս...
Շատ էր ուզում զարդարվել Ձյունը...Բայց Ծաղիկները վախենում էին նրանից ,ուստի նրանցից և ոչ մեկը չցանկացավ տալ նրան իր զգեստներից ...Եվ միայն ամենափոքրիկ ու բարի ծաղիկը ՝Ձնծաղիկը ծածկեց Ձյունը իր սպիտակ քիտոնով... Պարահանդեսի ժամանակ նրանք անբաժան էին ...
Ձյունը երախտագիտությամբ հիշելով այդ երեկոն , խոստացավ ,որ երբեք չի թողնի քնքուշ ծաղկին դժբախտության մեջ...միշտ կպաշտպանի նրան ցրտերից...
Մինչև այսօր ճերմակ ձյունն ու ձնծաղիկը միասին են...
Հավատալիք կա,որ Ձնծաղիկը ոչ միայն գարնան առաջին
ծաղիկն է ,այլ նաև բնության մեջ առաջին ծաղիկը ...Այդ մասին է պատմում հետևյալ առասպելը.
Աստված վտարեց Ադամին ու Եվային դրախտից...Աշխարհում տիրեց ցուրտը ...Շարունակ ձյուն էր գալիս ...սառնամանիքներ լինում...
Կատաղի փետրվարը Եվայի նուրբ մարմինը պարուրեց իր սառցե շնչով...Փշոտ ձյունը այրում էր նրա ոտքերը, շուրջը մռայլ էր,դատարկ,ամայի...Չդիմացավ Եվան ու լաց եղավ.....
Մի հրեշտակ խղճալով նրան , վերցրեց մի քանի ձյան փաթիլ ,վերածեց քնքուշ, բայց դիմացկուն ծաղիկների ու նվիրեց Եվային ,որպեսզի այդ ծաղիկները հույս ներշնչեին նրան....
Առաջին հայացքից թվում է,թե նրանք նման են իրար,բայց այդպես չէ:
Ամբողջ աշխարհում 100 տեսակի ձնծաղիկ կա ...Կան նաև ձնծաղիկի ավելի քիչ տարածված տարատեսակներ,որոնց ծաղկաթերթերը երկու անգամ մեծ են մյուսների ծաղկաթերթերից ,և «զարդարված են» կանաչ զոլերով...
Նրանք նուրբ են ու փխրուն ,սակայն շատ լավ կարող են պաշտպանվել:Ոչ մի կրծող չի համարձակվի մոտենալ նրանց սոխուկներին...Սոխուկները թունավոր են և պարունակում են նյութեր ,որոնք վտանգավոր են նաև մարդու համար(չուտե'լ)))
Ուսումնասիրությունները պարզել են ,որ այս ծաղիկները կարող են բուժել Ալցգեյմերի հիվանդությունը,շնորհիվ ակտիվ նյութերի...Խոսքը գալանտամինի մասին է,որը դեռ ուսումնասիրում են գիտնականները...
Այս ծաղկին ձնծաղիկ ենք ասում ,բայց նրա անունը
Կրոկուս է...Crocus reticulatus
)))
Օգտագործում են սննդարդյունաբերության մեջ,որպես բնական դեղին ներկանյութ ՝պանրի,կարագի ,լիկյորների համար ...
Ունի նաև բուժիչ հատկություններ,որոնք թույլ են տալիս դանդաղեցնելու տեսողության կորուստը տարեց մարդկանց մոտ...
Նոր են սկսել ուսումնասիրել այս ծաղկի բժշկական հատկությունները...(ինքնուրույն փորձեր չանեք))))
Հնում կրոկուսը օգտագործել են նաև որպես համեմունք... ինչու հնում՝ հիմա էլ ...այդ համեմունքը ,կարծեմ ,կոչվում է է շաֆրան:
Հ.Գ.Եթե ուզում եք «աչքս մտնել» ու կաշառել ինձ -նվիրեք Ձնծաղիկներ,բայց առանց սոխուկների,որպեսզի չվնասվի ծաղիկը...

Ձնծաղիկ,մեկ էլ Յասաման- շատ եմ սիրում
ОтветитьУдалить