Мой список блогов

среда, 20 февраля 2013 г.

Պանիկա ...




  • Խոսքի պատմություն...
  •  Պանիկա ...Պանիկական վախ ...
    Երբ ծնվեց անտառների ու նրա մեջ ապրող բոլոր  արարածների  հովանավոր Պանը ,մայրն այնպես սարսափեց նրա տեսքից, որ նետեց երեխային...
    Հույներն ասում են ,որ Պան անունը ,այսինքն. «ամեն ինչ,բոլորը» ,տրվեց նրան  այն բանի համար ,որ զվարճացրեց ,ուրախացրեց բոլոր աստվածներին...
    Ոմանք ասում են,թե հույները Մարաթոնի մոտ պարսիկներին հաղթեցին  Պանի  շնորհիվ ,որը հայտնվելով  մարտի թեժ պահին , իր  տեսքով  հանկարծակի բերեց, սարսափեցրեց ու խուճապի մատնեց հակառակորդին...
    Հնարավոր է...Չէ որ Պանն ինքը բնությունն էր ...
    Պանիկա ..պանիկական վախ արտահայտության նշանակությունը՝առանց հաշիվ տալու,անգիտակցաբար,բնազդաբար,հանկարծակի ,անսպասելի ,անհաղթահարելի վախ զգալ...
    սարսափ ...խուճապ..խուճապի մատնվել...
    Ահա այսպես Պանը անսպասելի սարսափ կարող է տարածել,պանիկա առաջացնել , ուժեղ վախ ,որն իր մեջ կարող է ընդգրկել շատ  մարդկանց  ու խուճապահար անել....

    Комментариев нет:

    Отправить комментарий