Мой список блогов

вторник, 30 апреля 2013 г.

Որտեղ լավ է ,այնտեղ է հայրենիքը



Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria, իսկ մենք ասում ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց...» :
 Արտահայտությունը  Արիստոֆանեսի « Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի տողեր.« Ցանկացած երկիր  ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ: Նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է .«Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»:
Նշանակու

Վարքագիծ...Արարքներ...


Վարքագիծ...Արարքներ...

Միայն այն մարդն է միանգամայն լավը և հուսալի ,որն ունի լավ խելք և լավ սիրտ:

                                                           Կ.Դ. Ուշինսկի

Տեսնելով ուրիշների արատները ,խելացին ազատվում է իր արատներից:
                                            Պուբլիլիոս Ասորացի

воскресенье, 28 апреля 2013 г.

Վ. Տերյանի նամակը Մ. Շահխաթունուն

               1917,17մարտի,Սուխումի


Սիրելի Գրետա
 (700x446, 107Kb) Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա:Բացիկի վրա նկարված աղջիկն իրոք քնքուշ էր ու սիրուն,բայց նա ու՜ր,Գրետան ու՜ր...եթե ինձ հարցնեին,ես կասեի,որ Մարգոն բյուր և բյուր անգամ և սիրուն է ,և սիրելի:Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում:Վերջերս դեպքերն այնքան հուզիչ են ,որ ոչ միայն գրել,այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ:Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից,բայց ֆիզիկական հնար չկա:

Փոքրիկ լեդի...Լեդի Անմոռուկ...)))

Քնքուշ,համեստ,  կապտա-փիրուզագույն թերթիկներով ,արեգակի նման ոսկեզօծ սրտիկով......հմայիչ փոքրիկ...Լեդի Անմոռուկ)))

четверг, 25 апреля 2013 г.

Հովհաննես Շիրազ «Հայոց Անունները»






























նկ.Գրիգոր Խանջյան


Քո մայր լեզվով խոսիր ,պոետ,
Որ հավերժվի ազգը քո հետ:

Անուն կա ,որ վարդի բույր է,
Կա, որ սարի պաղ աղբյուր է,
Կա,որ քեզ տուն կանչող քույր է,
Կա,որ անուշ մոր համբույր է,
Կա,որ ձեռիդ եղբեր սուր է,
Հայ անունը ՝պատիվը մեր՝
Միշտ լավ գործի ծնունդ անմեռ:

понедельник, 22 апреля 2013 г.

LORD BYRON - Lady Caroline Lamb Բայրոն-Կարոլինա Լեմ




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...
  • LORD BYRON - Lady Caroline Lamb
                           Բայրոն-Կարոլինա Լեմ                  
  • «Իմ սիրելի Կարոլին,եթե արցունքները,որ տեսել եք  և որը ,գիտեմ ,ես չպիտի թափեի,եթե չլիներ չափից ավելի հուզմունքս բաժանման պահին...Հուզմունք,որը Դուք պիտի զգայիք  վերջին իրադարձությունների
  • суббота, 20 апреля 2013 г.

    Առակ երկու փաթիլի մասին...


    Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ    պտտվելով հիասքանչ պարի մեջ՝ իջնում էին երկիր...
    Վախենլով կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ...
    Նրանցից մեկը հանկարծ   ուրախ բացականչեց .
    -Ի՜նչ լավ է թռչելը....հրաշալի է զգացողություն է ՝վայելել բերկրանքը թռիչքի...
    -Մենք չենք թռչում ,մենք  պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը...
    -Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի...
    -Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք  գետնին  մեզ պարզապես  կտրորեն ....
    -Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...

    Խոսի՜ր ,որ քեզ տեսնեմ....

                                                       « Խոսի՛ր , որ քեզ տեսնեմ,-ասում էր Սոկրատեսը....»

    Պարզվում է լեզուն «մի հագուստ է» , որով ընդունում 
    են մեզ ,իսկ  խելքով` ճանապարհում...))))       
                                                       

    пятница, 19 апреля 2013 г.

    NU Ժանր


    Артур Брагинский - Прикосновение ангела 70x50, холст, масло, 2009NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի  էրոտիկ ժանրերից մեկը,որի  հիմնական թեման կանացիության,մայրության,  կանացի մերկ մարմին գեղեցկության  պատկերումն է   ... Այս ժանրում  յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ... 

    четверг, 18 апреля 2013 г.

    Անդրե Մորուա « Նամակներ անծանոթուհուն»


    Художник Коржев, Осень прародителей
    Նկ.Գ.Կորժև

    Տարեց ամուսնական զույգերի մասին ...*


    «Կա ,Տիկին, տարեց ամուսնական զույգերի երեք տարատեսակ:Սկսենք ամենավատից `  միմյանցից հոգնած ամուսնական զույգերից: Քառասուն տարվա ամուսնական կյանքը չմերձեցրեց նրանց: ամուսնանալիս նրանք շատ քիչ ընդհանուր բաներ ունեին ,իսկ  այժմ նրանք պարզապես չգիտեն ինչի մասին խոսել:Նման ամուսիններին դժվար չէ ճանաչել,տեսնելով,թե ինչպես  են  նրանք  լուռ նստած   ռեստորանում սեղանի շուրջ և  նույնիսկ չեն ժպտում միմյանց :Ամեն մեկն անտեսում է մյուսին,դեռ լավ է ,եթե նրանց միջև չկա բացահայտ թշնամանք: