Այո, կան ,սիրելի Պոետ... և այդ ծաղկի անունն է Միմոզա,կամ՝արծաթագույն ակացիա....
Мой список блогов
воскресенье, 31 марта 2013 г.
Կտոր մը արև....
Այո, կան ,սիրելի Պոետ... և այդ ծաղկի անունն է Միմոզա,կամ՝արծաթագույն ակացիա....
суббота, 30 марта 2013 г.
«Մենք չենք զգում ոչ ծարավ,ոչ հոգնածություն,և չենք համարում մեզ մահկանացու ,քանի դեռ մենք ունենք նման թագավոր »
Ալեքսանդր Մակեդոնացի....(ոչ թե ըստ Լիլիի ,այլ Ըստ Պլուտարքոսի ))))

Դեպի Պարսկաստան ռազմարշավից առաջ աստվածներին հարցում անելու համար Ալեքսանդրը գնաց Դելփիոս : Բայց ,«թարսի պես» ))), քրմուհու մոտ «կրիտիկական օրեր» էին ,որի ժամանակ չէր թույլատրվում գուշակություն անել...)))) Ալեքսանդրը մարդ ուղարկեց քրմուհու հետևից:Նա հրաժարվեց գալ՝վկայակոչելով օրենքը:Լսելով պատասխանը՝ նա ինքը բարձրացավ նրա մոտ և քարշ տվեց քրմուհուն տաճար....
Դեպի Պարսկաստան ռազմարշավից առաջ աստվածներին հարցում անելու համար Ալեքսանդրը գնաց Դելփիոս : Բայց ,«թարսի պես» ))), քրմուհու մոտ «կրիտիկական օրեր» էին ,որի ժամանակ չէր թույլատրվում գուշակություն անել...)))) Ալեքսանդրը մարդ ուղարկեց քրմուհու հետևից:Նա հրաժարվեց գալ՝վկայակոչելով օրենքը:Լսելով պատասխանը՝ նա ինքը բարձրացավ նրա մոտ և քարշ տվեց քրմուհուն տաճար....
Ֆովիզմ
Աչքի է ընկնում գույների արտասավոր պայծառությամբ և կանխամտածված կոպիտ ձևերով:
Մի հետաքրքիր պատմություն կա անվան հետ կապված: Մի անգամ սրահներից մեկում ցուցադրվում էր ֆրանսիացի գեղանկարիչների կտավները:Նույն սրահում էր գտնվում նաև իտալական Վերածննդի դարաշրջանի քանդակագործ Դոնատելլոյի արձանիկը:Քննադատ Վոկսելը ցնցված կոպիտ,ագրեսիվ գեղանկարչությունից բացականչել է.«Դոնատելլոն վայրենիների մեջ» )))))
surrealisme
Հայտնի սյուրռեալիստներ-Սալվադոր Դալի ,Ռենե Մագրիտտ,Խուան Միրո,Լուի Արագոն...
Ռենե Մագրիտտ, բելգիացի սյուրռեալիստ, հայտնի է իր խորհրդավոր և սրամիտ,սկանդալային նկարներով...
Նա երբեք «չի շշմեցրել» հասարակությանը իր արտաքնով և վարքով ,ինչես Սալվադոր Դալին...և երբեք չի նկարել խենթ ու անիրական պատկերներ ,ինչպես Մաքս Էռնստը...
Նա «կառուցում էր » իր նկարները կոնտրաստային խաղի վրա...
Մագրիտտը սերտորեն համգործակցում էր սյուրռեալիստների հետ...խնդրում նրանց կոչել իրեն «մոգական ռեալիստ»...Նրա աշխատանքներն արթանցնում են ակտիվ մտորումներ և հավերժական հարցերի որոնումներ...
Նա ասել է.« Տեսանելի իրերը կարող են լինել անտեսանելի ...օրինակ,եթե ձիավորներ անցնեն անտառի միջով ,նախ ՝ դուք կտեսնեք նրանց ,հետո չեք տեսնի...բայց դուք գիտեք ,որ նրանք այդտեղ են...
«Carte Blanche » նկարում ձիավարուհին ծածկում է ծառերը ,և ծառերն են փակում նրան :Սակայն մեր մտածողության ուժը ընգրկում է և տեսանելին ,և անտեսանելին,և ես գեղանկարչության օգնությամբ մտքերը տեսանելի եմ դարձնում...»:
Հոգեվերլուծողները միշտ կասկածանքով են վերաբերվել Ռենե Մագրիտտին ու նրա արվեստին...Սակայն ,ի պատասխան նրանց հարձակումների,նա սարկազմով պնդում էր ,որ հոգեվերլուծաբանի լավագույն հիվանդը մեկ ուրիշ հոգեվերլուծաբան է...)))
Շախմատն ու նոտաները.... նկարչի մանկական ընկալման մեջ դրանք սարսափելի են եղել...« Ես հիշում եմ իմ զարմանքը ,երբ առաջին անգամ տեսա շախմատի տախտակն ու ֆիգուրները :Վախեցնող տպավորություն էր...Իսկ նոտաների թղթերը,որտեղ խորհրդավոր նշանները ներկայացնում էին հնչյուններ, և խոսքեր չէին»:
«Մոլորված ձիավարժը» կտավում պատկերված է հսկայական շախմատային ֆիգուրների (որոնց վրա նոտաներ են փորագրված) մեջ մոլորված փոքրիկ ձիավոր...
«Սիրահարները»
Նկարը գոյություն ունի երկու տարբերակով...
Առաջին տարբերակ- կին և տղամարդ , նրանց գլուխները փաթաթված է սպիտակ կտորով ...նրանք համբուրվում են...
Մյուսի տարբերակով -նրանք «նայում են» հանդիսատեսին ..Նկարը զարմացնում է ու կախարդում...
Մագրիտտը ակնարկում է Կույր Սիրո մասին... կուրության մասին ՝բոլոր առումներով.չէ՞ որ սիրահարները ոչինչ չեն տեսնում ,ոչ ոքի չեն նկատում...մենք նույնպես չենք տեսնում նրանց իրական դեմքը...սիրահարների գաղտնիք են նաև միմյանց համար...
Մագրիտտի գրեթե բոլոր նկարները հանելուկներ են ,որոնք մինչև վերջ լուծված չեն ...
Մագրիտտի նկարներում առանձնահատուկ տեղ ունեն դեմքերը ,ավելի ճիշտ ,դեմքերի բացակայությունը...Հաճախ դեմքը ծածկված է կողմնակի առարկայով ,կտորով կամ դեմքի փոխարեն մարմնի այլ մասեր կարող են լինել ...
Ըստ հոգեվերլուծաբանների, պատճառը Ռենեի գեղեցիկ ու երիտասարդ մոր ինքնասպանությունն է, որը մեռնելուց առաջ կտորով փակել էր դեմքը ,որպեսզի մեռնելուց հետո այլանդակված չերևա...»:
Ամեն դեպքում ,նկարչի «Սիրահարները» աշխատանքը ասոցացվում է հանգուցյալ մոր հիշողության հետ ...
«Կեղծ հայելի»
50-60թթ ցուցահանդեսներում ցուցադրվում էր միայն Մագրիտտի աշխատանքները ...Նրա աշխատանքները ցնցել էին Արտ-շուկան...Փողերը թափվում էին ինչպես «առատության եղջյուրից »...Սակայն նա մնաց հավատարիմ ինքն իրեն ...ոչ մի բոհեմական կյանք...Նա պարզ , հասարակ կյանք էր վարում...Իսկ միակ սիրելի փոխադրամիջոցը դարձյալ տրամվայն էր...)))
«Սև Մագիա»
«Վտանգավոր կապեր»
«Բուդուարի փիլիսոփայությունը»1948
«Մարդկության որդին»
Այս կերպարը «շահագործում են » բոլորը...սկսած Apple-ի արտադրանքի երկրպագուներից (որոնք անծանոթին փոխարինել են Սթիվ Ջոբսի կերպարով),մինչև գովազդատուներն ՝իրենց անհեթեթ գոգազդներով...
Ինքնանկար . «Խորաթափանցություն»
Սիրում եմ Մագրիտտ...Կարծում եմ ,հոգեվերլուծաբաններն ինձ «հանգիստ» կթողեն չեն « վերլուծի» հարգանքս նրա արվեստի հանդեպ...։))
հասկացա.
սյուռեալիզմը գերիրականությունն է,իսկ սյուռեալի՞ստը...
գերիրականի՞ստ...գերիրականապա՞շտ)))
пятница, 29 марта 2013 г.
Ես Ընտրում եմ....
Վաղ առավոտ է ... Շուրջս լռություն է...Ձեռքիս -մի գավաթ տաք սուրճ...Երկինքը դեռ սև է....Քնած է աշխարհը... Մի քիչ էլ...ու կբացվի նոր օրը..և նա արևի հետ միասին փոթորկի նման կպոռթկա իմ կյանք...
Առավոտի լռությանը փոխարինում է օրվա աղմուկը...
Շուտով վաղ առավոտի անդորրը կխախտվի որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից և օրվա մոտակա տասերկու ժամերը կներկայացնեն իրենց պահանջները...
Առավոտի լռությանը փոխարինում է օրվա աղմուկը...
Շուտով վաղ առավոտի անդորրը կխախտվի որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից և օրվա մոտակա տասերկու ժամերը կներկայացնեն իրենց պահանջները...
четверг, 28 марта 2013 г.
Ջորջ Բայրոն-Թերեզա Գվիչչոլի
Ջորջ Բայրոն-Թերեզա Գվիչչոլի
«Թանկագին Թերեզա...
Այս գիրքը ես կարդացի քո այգում:Սիրելիս,դու իմ կողքին չէիր,այլապես ես չէի կարողանա կարդալ այն:Սիրելիս,դա քո սիրած գիրքն է,իսկ հեղինակը իմ լավագույն ընկերներից մեկն է:Դու չես հասկանա անգլերեն այս բառերը,ուրիշներն էլ չեն հասկանա...ահա,այդ պատճառով էլ իտալերեն չեմ խզբզել դրանք:Բայց դու կճանաչես ձեռագիրը նրա ,ով սիրում է քեզ կրքոտ,և կհասկանաս մի գրքից ,որը պատկանում է քեզ ,նա կարող էր մտածել միայն սիրո մասին...
«Թանկագին Թերեզա...
Այս գիրքը ես կարդացի քո այգում:Սիրելիս,դու իմ կողքին չէիր,այլապես ես չէի կարողանա կարդալ այն:Սիրելիս,դա քո սիրած գիրքն է,իսկ հեղինակը իմ լավագույն ընկերներից մեկն է:Դու չես հասկանա անգլերեն այս բառերը,ուրիշներն էլ չեն հասկանա...ահա,այդ պատճառով էլ իտալերեն չեմ խզբզել դրանք:Բայց դու կճանաչես ձեռագիրը նրա ,ով սիրում է քեզ կրքոտ,և կհասկանաս մի գրքից ,որը պատկանում է քեզ ,նա կարող էր մտածել միայն սիրո մասին...
среда, 27 марта 2013 г.
Այո,լեզուն կրակ է,,,,
Չայկովսկի-բարոնուհի ֆոն Մեկք
«Դա այն ճակատագրական ուժն է,որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին ,որը խանդոտությամբ դարանում է որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ...որն անշեղորեն,մշտական թունավորում է հոգին...Մեր ամբողջ կյանքը-մեզ ցավ պատճառող իրականության , վաղանցիկ,ակնթարթորեն թռչող երազների ու պատրանքային երջանկության հաջորդականությունն է»:
Подписаться на:
Сообщения (Atom)