Мой список блогов

четверг, 14 июня 2012 г.

Ջուրն էլ ունի հիշողություն...

ՀՈՒՅՍ

Надежда

Մենք ջրի մասին գրեթե ոչինչ չգիտենք...
  Պատկերացրեք միայն, ջուրն էլ ունի հիշողություն... և այն էլ ինչպիսի՜...Նա  իր «նյարդային համակարգով» զգում, «տպում» ,հիշում է այն ամենը, ինչ կատարվում է շուրջն ու իր հետ , պահում հիշողության մեջ և, ըստ այդմ էլ «վարձահատույց» լինում մեզ....


воскресенье, 10 июня 2012 г.

Շարունակելի...)))

   Ծանր   է... երբ աննկատ ,առանց հրաժեշտի, լուռ շրջվում ու հեռանում է  հարազատ  մեկը ( կամ էլ ՝ որոշում է  « փայլել  բացակայությամբ»)) ...երբ անսպասելիորեն   քո իրականությունից  պակասում է մի լուսավոր  շողիկ ,որի կարևորությունը  հասկանում  ես շատ արագ.....Տագնապում ես այդ ժամ  ...Շփոթվում ...  Ցավից   սեղմվում է սիրտդ...  սկսում ես  տառապել:....Իսկ հետո՞... հետո շատ տխուր մի բան է կատարվում... Կամաց-կամաց  այդ կարևոր մարդը սկսում է վերածվել  երազատիպ ,բայց անջնջելի հիշողության  և ...ամեն ինչ փոխվում է , բացի նրա հանդեպ ունեցած քո  անտանելի  ԼԱՎ վերաբերմունքից  ու ԿԱՐՈՏԻՑ )))» ( և աստված չանի ,որ մի « գեղեցիկ օր»  դադարես կարոտել...առանց կարոտի՝ հիշողությունը «տկար է... »,բա՜ն չասող  )   :))
      Լա՛վ...կարոտս թող հանգիստ  մնա ,հասունանա ու ավելի լուսավոր դառնա :)))) Իսկ մինչ այդ ես ասեմ ամենակարևորը.....Շնորհակալ եմ Ձեզանից ,սիրելի Բարեկամներս  ...  Հենց այնպես, առանց  որևէ «ակնկալիքի » Ձեր այցելությամբ ինձ պատվելու համար ...)))


     Ժպտում եմ ....ու կրկին հայտնում երախտագիտությունս....
Գիտեմ,որ չէիք սպասում..... գիտեմ նաև ,որ երախտագիտությունը պարտք է գեղեցիկ , որն անպայման  պիտի վճարես առանց «մնացորդաց» ակնկալելու))))Ահա և «վճարեցի»....«сдач-ի»  հարկավոր չէ ))))))))))))


... Իսկ  կարոտս անհասցե չէր...նա հասցեատեր ունի ,որին նույնպես անչափ շնորհակալ եմ....)))


Գուցե շարունակե՞մ...)))
   Միգուցե....

суббота, 9 июня 2012 г.

Խենթ ու համով «պատառիկներ» Մեծերի կյանքից



նկ.Ա.Մարտիրոսյան 

Հանճարները   ունիվերսալ վարքագծով ունիվերսալ ժողովուրդ են , -ասում եմ ես: )))))   


 Յոթամյա Մոցարտը համերգ էր տալիս Ֆրանկֆուրտում: Համերգից հետո նրան է մոտենում 14-ամյա մի պատանի.
-Դուք  հրաշալի եք  նվագում :Ես երբեք չեմ կարողանա այդպես նվագել:
-Ինչու ոչ:Դուք բավականին մեծ եք :Փորձե՛ք: Եթե չստացվի ՝սկսեք նոտաներ գրել: 
-Այո...ես գրում եմ ...Բանստեղծություններ:
-Դա նույնպես շատ է հետաքրքիր :Լավ բանաստեղծություններ գրելը,թերևս ավելի դժվար է ,քան լավ երաժշտություն հորինելը:
-Չէ,ամենևին էլ դժվար չէ:Դուք էլ փորձեք...
Մոցարտի զրուցակիցը Գյոթեն էր ...   ))))))))))

четверг, 7 июня 2012 г.

Ավրելիոս Օգոստինոս(Ավգուստինոս Երանելի)

Նկ.Բրեյգել


«Մարդու հոգին նման է Աստծո հոգուն»
Ըստ Օգոստինոս Երանելու,
եթե մարդու հոգին իր «կառուցվածքով» Աստծո հոգու ճիշտ կրկնօրինակն է ,ուրեմն այն իր մեջ պարունակում  է մարդուն հասանելի ողջ աստվածային իմաստությունը...
Հետևաբար ,աշխարհը ճանաչելու համար մարդն առաջին հերթին  ինքն իրեն պիտի ճանաչի ...

Է՜հ...անհնարին բան է պահանջում Երանելին...դեռ չի գտնվել մարդկային ողջ պատմության ընթացքում «ինքն իրեն ճանաչող » որևէ մեկը ...))) 
Ու,ընդհանրապես,իմաստության փնտրտուքը «չարաչար զբաղմունք է» ,որ տվել է Աստված մարդկանց պարապ չմնալու համար...))))



Եթե դու սիրում ես մարդուն այնպիսին ,ինչպիսին կա ,ապա դու սիրում ես նրան,իսկ եթե փորձոում ես արմատապես փոխել նրան ,ապա դու սիրում ես ինքդ քեզ...

вторник, 5 июня 2012 г.

Սերգեյ Եսենին Դու ,հիմա՜ր իմ սիրտ,զուր մի տրոփիր

Դու ,հիմա՜ր իմ սիրտ,զուր մի տրոփիր:
Երջանկությունից բոլորս ենք խաբված,
Լոկ մուրացկանն է հայցում գութ կամ հաց:
Դու ,հիմա՜ր իմ սիրտ,զուր մի տրոփիր:

воскресенье, 3 июня 2012 г.

Ինչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը







  • Սոկրատեսի կենսաոճը իր փիլիսոփայության մի մասն էր...
  • «Տատմերական արվեստ»


  • Ի՞նչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը,ինչպիսի՞ն են նրանք  ՝հիմնական «սոկրատեսյան ճշմարտությունները»,որոնք երբեմն անվանում են Սոկրատեսի սկզբունքներ.

    Սոկրատես՝հունարենից թարգմանաբար՝«անխորտակելի զորություն...կամ իշխանությունը պահպանող,փրկող»:

    вторник, 29 мая 2012 г.

    Հպարտություն ... Գոռոզություն ...

    Խիղճ

    Արհամարհել մարդկանց դատը դժվար չէ,արհամարհել սեփական դատը անհնար է:
                                                                                    Ա.Ս. Պուշկին

    Խիղճը մեր ներքին դատավորն է,որն անսխալ վկայում է այն մասին, թե մեր արարքները որքանով են արժանի մեր մերձավորների հարգանքին կամ պարսավանքին:
                                                                                      Պ.Հոլբախ

    понедельник, 28 мая 2012 г.

    Աղջիկն ու ...մի մակագրություն

                                         ***** 


    1.Կյանքը թռիչք է տան կտուրից...կարող ես դառնալ հետ...? Ոչ:կարող ես փոխել նրա հետագիծը..?Ոչ:Կարող ես կանգ առնել...?Ոչ:

    пятница, 25 мая 2012 г.

    «Առակաց» -ից


    «Հիմարի ականջներին բան մի ասա,որովհետև նա կանարգէ քո խոսքերի իմաստությունը»

    «Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը,իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»

    «Անունը ավելի ընտիր է  շատ հարստությունից. արծաթից ու ոսկուց շնորհքն է լավ»

    Մի ուտիր չարաչք մարդու հացը,և նրա կերակուրներից մի ցանկանար:Որովհետև ինչպես որ իր սրտում հաշիվներ անողն է՝այնպես է.Նա քեզ կասի.Կեր .Խմիր,բայց սիրտը քեզ հետ չի:
    Այն պատառը,որ կերել ես՝կփսխես.և դու կորցրել ես այն անուշ խոսքերդ»

    среда, 23 мая 2012 г.

    Արջի ծառայություն








  • Խոսքի պատմություն...



  • Իսկ  ի՞նչ ծառայություն   է  մատուցել արջը.
    Արտահայտությունը  Ժան Լաֆոնտենի «L’ours et l’amateur des jardins»՝ «Արջն ու պարտիզպանը»  առակից է,սակայն նա չէ այս « գաղափարի» հեղինակը,նա չի հորինել...)))
    Առակի իրական հայրենիքը Հնդկաստանն է , միայն հնդկական առակում արջի փոխարեն կապիկն է ծառայություն մատուցում...