Мой список блогов

Показаны сообщения с ярлыком շարունակելի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком շարունակելի. Показать все сообщения

воскресенье, 10 июня 2012 г.

Շարունակելի...)))

   Ծանր   է... երբ աննկատ ,առանց հրաժեշտի, լուռ շրջվում ու հեռանում է  հարազատ  մեկը ( կամ էլ ՝ որոշում է  « փայլել  բացակայությամբ»)) ...երբ անսպասելիորեն   քո իրականությունից  պակասում է մի լուսավոր  շողիկ ,որի կարևորությունը  հասկանում  ես շատ արագ.....Տագնապում ես այդ ժամ  ...Շփոթվում ...  Ցավից   սեղմվում է սիրտդ...  սկսում ես  տառապել:....Իսկ հետո՞... հետո շատ տխուր մի բան է կատարվում... Կամաց-կամաց  այդ կարևոր մարդը սկսում է վերածվել  երազատիպ ,բայց անջնջելի հիշողության  և ...ամեն ինչ փոխվում է , բացի նրա հանդեպ ունեցած քո  անտանելի  ԼԱՎ վերաբերմունքից  ու ԿԱՐՈՏԻՑ )))» ( և աստված չանի ,որ մի « գեղեցիկ օր»  դադարես կարոտել...առանց կարոտի՝ հիշողությունը «տկար է... »,բա՜ն չասող  )   :))
      Լա՛վ...կարոտս թող հանգիստ  մնա ,հասունանա ու ավելի լուսավոր դառնա :)))) Իսկ մինչ այդ ես ասեմ ամենակարևորը.....Շնորհակալ եմ Ձեզանից ,սիրելի Բարեկամներս  ...  Հենց այնպես, առանց  որևէ «ակնկալիքի » Ձեր այցելությամբ ինձ պատվելու համար ...)))


     Ժպտում եմ ....ու կրկին հայտնում երախտագիտությունս....
Գիտեմ,որ չէիք սպասում..... գիտեմ նաև ,որ երախտագիտությունը պարտք է գեղեցիկ , որն անպայման  պիտի վճարես առանց «մնացորդաց» ակնկալելու))))Ահա և «վճարեցի»....«сдач-ի»  հարկավոր չէ ))))))))))))


... Իսկ  կարոտս անհասցե չէր...նա հասցեատեր ունի ,որին նույնպես անչափ շնորհակալ եմ....)))


Գուցե շարունակե՞մ...)))
   Միգուցե....