Мой список блогов

суббота, 27 августа 2011 г.

ԱՌԱԿՆԵՐ

Միգուցե՞  Դուք էլ ինձ նման սիրում եք առակներ...հրաշալի է,կլինեն առակներ... :))  Կարճ,ամփոփ պատմություններ ,որոնք ավելի արդյունավետ են սովորեցնոււմ,քան երկար -բարակ դատողությունները:
Առակները՝ այդ իմաստության խտասկավառակները ,ինչպես սիրում եմ ասել ես,սովորեցնում են մեզ մտածել,արագ կողմորոշվել ,գտնել դժվարությունները հաղթահարելու ճանապարհներ...մտորել   կյանքի իմաստի  շուրջ,ուղղել սխալներ....Առակներին բնորոշ է տարաժամ լինելը....այսինքն  «ժամանակներից դուրս են գտնվում»...թերևս դա պայմանավորված է նրանով ,որ հեքիաթների նման առակներն էլ   ավելի շատ ուղղված են  մեր զգացմունքներին,   ներըմբռնողականությանն ու երևակայությանը....
Առակը դիդակտիկ-այլաբանական գրական ժանր է ,ունիվերսալ երևույթ համաշխարհային բանահյուսության մեջ: Առակն իր մեջ ներառում է բարոյախրատական և կրոնական խորը իմաստություններ...


«Մի ՛վերաբերվիր առակին արհամարհանքով : Ճիշտ այնպես ,ինչպես  գրոշանոց  մոմի լույսի ներքո փնտրելով գտնում են վայր գլորված ոսկեդրամը կամ մարգարիտը,այնպես էլ  առակի միջոցով ճանաչվում է Ճշմարտությունը»:



Հեղինակներ՝ժողովուրդներ աշխարհի :))



նկ.Մհեր Աբեղյան


Եղիր  մեղմ մարդկանց հետ...Ցանկանո՞ ւմ ես իմաստուն լինել՝ մի՛ վնասիր քո իմաստությամբ ...Անարգ բախտի  դեմ  մարտնչի՛ր,եղի՛ր համարձակ,բայց երդվի՛ր՝ երբեք  չնեղացնել մարդկանց ...
Օմար Խայամ
                                          (())


Իր կառուցած ապարանքով հիացող թագավորի նման  ,Տերը նայում էր  «ջահել» աշխարհին ու կրկնում.

- Աշխարհ ի՛մ ,աշխարհ ի՛մ , օ՜ ,եթե դու հավերժ մնայիր այնքան գեղեցիկ ու մաքուր իմ աչքերին ,ինչպիսին քո գոյության առաջին օրերին ես  :



Թագավորը նրբագույն ապակուց պատրատված  մի գավաթ ուներ:
Ինչով լցնեմ գավաթը  ,-մտածում էր թագավորը:Եռացրած  ջուրը կկոտրի այն ,իսկ սառը՝ կխունացնի :
  Եվ թագավորը միայն տաք ըմպելիքների  համար էր այն օգտագործում:
Աստված ստեղծեց Տիեզերքն ու  մտածեց՝«Ինչպես կառավարեմ իմ արարածներին:  Խստագույն արդարությա՞մբ :Չէ ,այդպես աշխարհին  կործանում է սպառնում:Միայն բարեգթությա՞մբ:Չէ,աշխարհը մեղքի ու հանցանքի մեջ կթաղվի:Կմիավորեմ,-մտածեց Աստված,- արդարությունն ու գթասրտությունը : Իսկ այդ դեպքում կանգուն կմնա ՞ արդյոք ...



Սուտն էլ էր  ուզում փրկվել ջրհեղեղից: Նա փորձեց աննկատ սողոսկել Նոյան տապանը :Նոյը նկատեց նրան ու ասաց  .
- Ճիշտ է, տապան կարող է մտնել  յուրաքանչյուր անմաքուր  արարած , բայց միայն  «զույգով »:Գնա սկզբից քո զույգը  գտիր:
Սուտը հանդիպեց Անեծքին ու խնդրեց դառնալ իր զույգը:
- Իսկ ինչպե ՞ս կհատուցես ինձ  ,-հարցրեց Անեծքը:
-Պայման կկապենք,որ իմ բոլոր ձեռքբերումները կպատկանեն քեզ:
Անեծքը համաձայնեց:
    Այդ օրվանից Ստի ձեռքբերածը դառնում էր անեծքի ու կորստյան բաժին...: )))»





                                                (())



Բուդդան գետի ափին նստած սպասում էր մակույկավարին:Հայտնվեց իոգը:Նա  մի քանի անգամ քայլելով անցավ ջրի վրայով: Հետո պաթոսով դիմեց Բուդդային.
-Դե,իսկ դու ՝Լուսավորվածդ,կարո՞ղ ես այսպես:
-Այդ ամենին հասնելու համար որքա՞ն ժամանակ ես վատնել:
-Գրեթե իմ ողջ կյանքը:
Եկավ մակույկավարը:Բուդդան հարցրեց,թե որքան արժի գետանցը:
-Երեք կոպեկ:
Բուդդան դիմեց իոգին .
-Լսեցի՞ր:Ահա ուղիղ  այդքան արժի քո կյանքը: )))

հ.գ. հասկացա..))) անօգուտ ընդունակություններ...անկարևոր գիտություններ...պետք չեկող  բաներով բեռնավորված գիտակցություն...
և՛ համաձայն եմ,և ՛ոչ...
կառարկեի «մի թեթև...»))) սակայն այս պահին Բուդդայի հետ «վիճելու»  տրամադրություն չունեմ ...)))


Հնդկաստանում ասում են.«Ուզում ես ճանաչել մարդուն։Վիրավորիր(կպնել))) նրան։Մարդն անոթ է։ Ինչով լցված է,այն էլ դուրս կշփի ձեր երեսին…

Հ.Գ Աղբյուրի ջրով լցված մարդ եմ փնտրում….))))



Աշակերտն ասաց.

Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, ո

пятница, 26 августа 2011 г.

Հովհաննես Թումանյան


              Դառնացած ժողովուրդ,1910թ

Մտածմունքներ կան,որ սաստիկ ծանր են ,բայց դուք դատապարտված եք  մտածելու,չեք կարող փախչել նրանցից:Նրանք ծանր են:Նրանք էն հիվանդությունների նման են,երբ դուք գիտեք ,որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը,բարակացավի բացիլները կամ ՝ժանտախտի թույնը.....

Չեք կարող անց կենալ ու արհամարհել,կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն ,կամ դուք պետք է մարդկային հանճարի  տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք,առողջանաք. իհարկե,եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք:

вторник, 23 августа 2011 г.

Դա նույնպես կանցնի...Ես լվանում եմ ձեռքերս





  • Խոսքի պատմություն...


  • Ես լվանում եմ ձեռքերս....Կարծում եմ  այս խոսքի պատմության մասին գիտեն բոլորը:

     Երբ Պոնտացի Պիղատոսը հարկադրված համաձայնեց Հիսուսի մահապատժին,ամբոխի առաջ լվաց ձեռքերն ու համաձայն մովսեսական օրենքի  ՝ասաց.«Ես մեղավոր չեմ այս արդարի  արյան համար...»:Աստեղից էլ առաջացել է  որևէ բանի համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու  արտահայտությունը.«Ես լվանում եմ ձեռքերս...»:

    среда, 17 августа 2011 г.

    Դեղին մամուլ





  • Խոսքի պատմություն...

  • Դեղին մամուլ

    1895թ ամերիկացի  նկարիչ Ռիչարդ Autkoult-ը նյույորքյան  «The World" թերթի էջերում տեղադրեց հումորային տեքստով  պատկերներ: Նկարների մեջ կար նաև  դեղին վերնաշապիկով մի երեխայի պատկեր,որին վերագրվում էր տարբեր զվարճալի արտահայտություններ: Շուտով մեկ այլ թերթ ՝՝ «New York Journal» սկսեց տպագրել նմանատիպ նկարների շարք:Այս երկու թերթերի միջև վեճ ծագեց դեղին շապիկով  տղայի  նկարի հեղինակային իրավունքի  և առաջինը  հրատարակելու   պատճառով:1896թ.  «New York Press» թերթի խմբագիր Էրվին Uordmen -ը մի արհամարհական հոդված հրատարակեց ՝մրցակցող կողմերին անվանելով Դեղին Մամուլ:Այդ ժամանակից ի վեր այս արտահայտությունը դարձել է թևավոր....


    նշանակությունը՝ցածրակարգ,ստախոս, ագահ,ծախված ,էժանագին սենսացիաներ տպող մամուլ,որը պատրաստ է  գործելու անմաքուր ճանապարհներով ,ընթերցողին հաճենալու համար՝ մատուցել անհեթեթ պատմություններ ... նաև նպաստում է վատ ճաշակի ձևավորմանը :

    Սերգեյ Եսենին Ինչպիսի՜ գիշեր


    Ինչպիսի՜ գիշեր:Չեմ կարողանաում,
    Քունս չի տանում...Լուսնկա՜ է ինչ...
    Դեռ հոգուս մեջ եմ ասես պահպանում
    Իմ պատանության տարիները ջինջ:

    Ցրտած օրերիս բարեկամուհի,
    Այս խաղը երբեք մի  կոչիր դու սեր,
    Ավելի լավ է,որ ցոլքը լուսնի
    Սնարիս վրա մեղմորեն հոսեր:

    вторник, 16 августа 2011 г.

    воскресенье, 14 августа 2011 г.

    Շառլ Ազնավուր....


    Image result for arthur braginsky

    (ըստ Շառլ Ազնավուրի)

     1959 թիվ,Փարիզ,«Օլիմպիա» համերգասրահ...Հարդասենյակի պատերը բանտ են հիշեցնում...Այսօր վճռական օր է Շառլ Ազնավուրի համար...Այսօր նա մեն-մենակ կանգնելու է Փարիզի պահանջկոտ հասարակության առջև...Շատ է տառապել այս փոքրամարմին հայը, շատ տքնել,մինչև հասել է այստեղ...Այսօր առաջին անգամ համերգասրահի մուտքի առջև դրվել է իր ազդագիրը...

    суббота, 13 августа 2011 г.

    Գուստավ Կլիմտ...Մոդեռն ոճ

    Մոդեռն  (ֆր. moderne-ժամանակակից)  նոր ոճ  եվրոպական և ամերիկյան արվեստում...վերցնելով բոլոր դարաշրջանների արվեստի գծերից ,ստեղծել է սեփական  գեղարվեստական հնարքները ՝հիմնված  դրվագավոր ,դեկորատիվ ,ասիմետրիկ սկզբունքների վրա....

    пятница, 12 августа 2011 г.

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    նկ.Մինաս Ավետիսյան



















    ԱՆՄԵԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ


    Մտքովըս հաճախ բաներ են անցնում,
    Որ շատ է նման խելագարության.

    Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
    Չեմ զգում ո՛չ ցավ,
    Ո՛չ էլ ափսոսանք.
    Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
    Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
    Ինչ-որ ափսոսանք
    Ծագում է հանկարծ

    Ու ծակում հոգիս... 

     Խաղալիք սարքողը


    Ես կարող էի ամեն տեղ լինել
    Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
    «Չեմ ուզում» եւ կամ «ուզում եմ»:
    Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
    ՈՒ չեմ էլ լինում,
    Իսկ ուր լինում եմ,