Դառնացած ժողովուրդ,1910թ
Մտածմունքներ կան,որ սաստիկ ծանր են ,բայց դուք դատապարտված եք մտածելու,չեք կարող փախչել նրանցից:Նրանք ծանր են:Նրանք էն հիվանդությունների նման են,երբ դուք գիտեք ,որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը,բարակացավի բացիլները կամ ՝ժանտախտի թույնը.....
Չեք կարող անց կենալ ու արհամարհել,կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն ,կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք,առողջանաք. իհարկե,եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք: