Мой список блогов

среда, 23 ноября 2011 г.

Սերգեյ Եսենին Դե, համբուրիր ինձ


Դե, համբուրիր ինձ ,համբուրիր դու,
Այրունոտվեն իմ շուրթերը թող:
Պաղ կյանքի հետ չի ներդաշնակվում
Սրտիս կրակը բոցկլտացող:

Ուրախ մարդկանց մեջ,քեֆերում ջերմ,
Շուռ տված թասը մեզ համար չէ:
Բարեկամուհիս,հասկացիր դու,
Վաղանցիկ է շատ կյանքը մարդու:

четверг, 17 ноября 2011 г.

Խաբում են բոլորը....ինչ-որ պատճառով,ինչ -որ մեկին...


Մարդը չի կարող ապրել առանց ստի։Նա չի կարող ապրել  միայն ճշմարտության մեջ...Ճշմարտությունը չափազանց անտանելի է...Նիցշե

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել  Ա.Իսահակյան.

Մարդկային ստի բնույթը շատ բազմազան է:Խաբում են բոլորը,ինչ-որ պատճառով,ինչ -որ մեկին...

пятница, 11 ноября 2011 г.

Բախտից երես առածներ,թե...:))


-Թե...այսպիսին կլիներ իմ պատասխանը ,եթե լինեի սպարտուհի ...
-Եթե...կհնչեր սպարտացու պատասխանը...:))
Ըստ Յուվենալի«ստրուկը կդառնա թագավոր,գերյալները կգտնեն ազատություն ...միայն հաջողությունն է հազվագյուտ սպիտակ ագռավ...»
Այո,կռահեցիք...նյութս հաջողության ու հաջողակների մասին է....սա  պարզապես նյութ չէ,այլ ընդարձակ «լայնածավալ» մեկնաբանություն՝ Հասմիկի և Լեոի  համապատասխան նյութերին ..:))

среда, 9 ноября 2011 г.

Հեռանալ անգլիական ձևով ... Բոհեմա...La boheme,Ай да Пушкин! Ай да сукин сын!,Ներվերի հետ խաղալ





  • Խոսքի պատմություն...
  • Հեռանալ անգլիական ձևով ...կամ  անգլիացու պես ...
                               
    Երբ ինչ-որ մեկը հեռանում է առանց հրաժեշտի  մենք օգտագործում ենք
     «ушёл по-английски» արտահայտությունը....թեև այս արտահայտությունը  հորինել են անգլիացիները ,սակայն սկզբնապես հնչել է այսպես.‘to take French leave’ («уйти по-французски»).
    Գործածվել է 18-րդ դարում ,7-ամյա պատերազմի  տարիներին  որպես ծաղրական արտահայտություն  զորամասերն ինքնակամ լքող ֆրանսիացի զինվորների հասցեին...
    Սակայն այդ ժամանակներից  ի վեր ֆրանսիացիները  վերցրել են  այս իդիոման  ու կիրառել  անգլիացիների վերաբերյալ....

    вторник, 8 ноября 2011 г.

    Կերտիր ինքդ.....Օդի համը...

    Մարդուն արարելուց հետո մի կտոր կավ ավելացավ...և աստված հարցրեց մարդուն, թե ինչ կցանկանար ունենալ...
    -Երջանկություն,-շշնջաց մարդը...
     Դրեց Աստված մարդու ափի մեջ ավելացած  կավն ու պատվիրեց.
    -ԿԵՐՏԻ՛Ր ԻՆՔԴ....


    суббота, 5 ноября 2011 г.

    Խոսքի պատմություն...

    Վերագնահատիր արժեքները 

    -Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ,-ասում էր Սոկրատեսը,-բայց մարդիկ երևակայում են ,որ նրանք ինչ -որ բան գիտեն...Ահա և ստացվում է ,որ իմանալով իմ չգիտենալը՝ ես ավելի շատ գիտեմ ,քան մնացած բոլորը... ))
































































  •  դարձվածքներ....
























































  • Խոսիր ,որ տեսնեմ քեզ  ))



  • Կորրադո,Արդարությունն ու Խաղաղությունը(ոճը՝ ռոկոկո) Եթե....

    «Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար ,ամբողջ աշխարհն այլ կլիներ»:  )))) Բլեզ Պասկալ


    Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար , միևնույնն է, Հռոմի պատմությունը կընթանար իր ընթացքով ՝ վեհությանը կհաջորդեր անկումը: )))) Անդրե Մուրուա




                                      

    «Մարդն ինքն է ընտրում իր անազատությունը»
    Էրիխ Ֆրոմ(մ)

    Իսկ ի՞նչ է ազատությունը ըստ Է. Ֆրոմի... 
    «ինքն իրեն պատճառ» լինելու ընդունակություն...(շատ քչերն են  օժտված  այս շնորհով...ես  չունեմ« դրանից» :))
    Ֆրոմը համարում էր,որ մարդու մտածողությունը,զգացմունքներն ու կյանքի փորձը անքակտելիորեն կապված են...մարդը չի կարող ազատ լինել իր մտածողության  մեջ,եթե նա միևնույն ժամանակ ազատ չէ և հուզականորեն...նա չի կարող ազատ լինել հուզականորեն,եթե  նա կախված է և ազատ չէ իր կենսափորձի մեջ , տնտեսական և սոցիալական հարաբերություններում...
    Ցանկալի հասարակությունը պետք է լինի այնպիսին , որտեղ «ոչ  մի մարդ միջոց չէ մեկ ուրիշի համար,այլ միշտ  ինքնանպատակ  է »:
    Մարդկանցից «լավագույներն» ու « վատագույները» չեն կանգնում ընտրության առջև...նրանք արդեն ընտրել են...մի մասը Բարին,մյուսը ՝Չարը...ընտրությունը «տհաս» անձի համար է...«միջին » մարդու համար...նրա համար,ով դեռ տատանվում է...

    четверг, 27 октября 2011 г.

    Հիմարությունը պարգև է Աստծո ,սակայն հարկավոր չէ չարաշահել այն...


    Նկ.Բոսխ,Դուրս են քաշում հիմարության քարը




  • Խոսքի պատմություն...

  • Հիմարությունը  պարգև է Աստծո  ,սակայն հարկավոր չէ չարաշահել այն...
    Այս խոսքերը վերագրում են պրուսական ,հետագայում՝գերմանական կայսերական «երկաթե կանցլեր» Օտտո Էդուարդ Լեապոլդ Բիսմարկին....(1815-1898)
    Սկզբնաղբյուրը- « Հիմարությունը պարգև է Աստծո» ...տողերը գերմանացի գրող  Պաուլ Գեյզեի (1830-1914) «Փերու(ֆեյա) զավակը» նովելից է :
    Օգտագործվում է որպես ծաղրական մեկնաբանություն ինչ-որ մեկի արարքներին,խոսքերին և այլն....
    Բոսխ,Հիմարների նավը

    среда, 26 октября 2011 г.

    Ջորջ Օրուել«1984»


    Մեծ Եղբայրը քեզ է նայում...)))


    Եթե դու փոքրամասնության մեջ ես , նույնիսկ եզակի թվում ,ամենևին էլ չի նշանակում ,որ  խենթ ես...



    вторник, 25 октября 2011 г.

    ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ



    Տխրություն

    Ես կորցըրի կյանք ու կորով
    Եվ ընկերներ  ու խնդություն,
    Մինչև անգամ ՝ հպարտություն,
    Որ օրորեց ինձ հանճարով:

    Ճշմարտութայնն հանդիպելով ,

    Եթե երիտասարդությունն իմանար...եթե ծերությունը կարողանար....,Ոսկե երիտասարդություն....Ժամանակն է լավագույն բժիշկը





  • Խոսքի պատմություն...

  • Եթե երիտասարդությունն իմանար...եթե ծերությունը կարողանար...Si jeunesse savait,si vieillesse
    pouvait....

    Ֆրանսիացի գրող և բանասեր Հենրի Էտյենի խոսքերն են ՝Էպիգրամայից(երգիծական կարճ բանաստեղծություն) (1531-1598թթ),որը տպագրվել է նրա «Առաջին քայլեր» գրքում

    Նշանակությունը.
     անկարողություն,անզորություն ,
     ափսոսանք ...
    երիտասարդների ուժն ու Էներգիան մեծահասակների փորձին  և  իմաստությանը համատեղելու անհնարինության ափսոսանք......երիտասարդության արհամարհական վերաբերմունքը մեծերի խրատների, խորհուրդների  հանդեպ....