Мой список блогов

вторник, 25 октября 2011 г.

Եթե երիտասարդությունն իմանար...եթե ծերությունը կարողանար....,Ոսկե երիտասարդություն....Ժամանակն է լավագույն բժիշկը





  • Խոսքի պատմություն...

  • Եթե երիտասարդությունն իմանար...եթե ծերությունը կարողանար...Si jeunesse savait,si vieillesse
    pouvait....

    Ֆրանսիացի գրող և բանասեր Հենրի Էտյենի խոսքերն են ՝Էպիգրամայից(երգիծական կարճ բանաստեղծություն) (1531-1598թթ),որը տպագրվել է նրա «Առաջին քայլեր» գրքում

    Նշանակությունը.
     անկարողություն,անզորություն ,
     ափսոսանք ...
    երիտասարդների ուժն ու Էներգիան մեծահասակների փորձին  և  իմաստությանը համատեղելու անհնարինության ափսոսանք......երիտասարդության արհամարհական վերաբերմունքը մեծերի խրատների, խորհուրդների  հանդեպ....



    Ոսկե երիտասարդություն


    Սովորաբար գործածվում է հեգնանքով..Jeunesse dorre  ֆրանսերենից բառացիորեն- ոսկեջրած երիտասարդություն...

    նշանակությունը.
     երես առած,շփացած,գերհագեցած,կյանքը զուր վատնող երիտասարդներ հարուստ ընտանիքներից(ընդամենը  :))
    Այս արտահայտությունը հանդիպում է Ժան Ժակ Ռուսսոյի «The New Heloise » վեպում:



  • Խոսքի պատմություն...

  • Ժամանակը լավագույն բժիշկն է,,,,

    Որքան ենք կրկնել այս խոսքերն  ինքներս մեզ և ուրիշներին մխիթարելու,հանգստացնելու ,համոզելու համար,,,,

    Նրանք  պատկանում են հույն բանաստեղծ և դրամատուրգ Menander-in (343-291մ.թ.ա. )
    Սկզբնագրում հնչում էր այսպես.«Ժամանակն է  բժիշկը բոլոր անխուսափելի չարիքների»:

    Նշանակությունը-սփոփանք ,որ ժամանակի ընթացքում կորստի ցավը կթուլանա,,,տհաճ հիշողություններն ու զգացմունքները կբթանան ,,,հարկավոր է համբերատար լինել ու սպասել ...ժամանակը կբթացնի ամեն ցավ...

    P.S. Թերևս այդպես է ... ,,, գուցեև  լավ վիրաբույժ  է  ժամանակը սակայն ,պիտի խոստովանեմ, ահավոր է որպես  «կոսմետոլոգ ».....:») սպիները մնում են... (((






    Комментариев нет:

    Отправить комментарий