Мой список блогов

вторник, 25 октября 2011 г.

Ջեյմս Ջոյս «Ուլիս»


 «Ուլիս(Ուլիսես)»...մոդեռնիզմ ...այն էլ ինչպիսի մոդեռնիզմ...
Ընթերցանության համար(թերևս գիրքն ավելի շատ ուսումնասիրության համար է)  շատ բարդ,բազմաշերտ ,առանձին գլուխներ ու հատվածներ տարբեր ոճերով գրված, ծանրակշիռ,ոչ դյուրամարս  ,շատ  համառ ու  անթիվ-անհամար հղումներով(ասում են՝ ամբիցիոզ ու հանճարեղ Ջոյսը  ստեղծագործական մրցության մեջ է մտել
 Հոմերոսի ,Դանթեի ու Շեքսպիրի հետ )  լի ծանր գիրք է...Սիրո՞ւմ եք դժվարություններ...Ունե՞ք նվաճողի ոգի ...դե,ուրեմն մաքառե՛ք ... ...հաղթահարե՛ք  Ջոյսին... :))) Նրա հետ հետաքրքիր է ... Ջոյսը «կխոշտանգի» ձեր միտքը...Իսկ այդ «պրոցեդուրայից » հետո նրան կա՛մ կսիրեք ,կա՛մ կատեք...)))

Ուլիսի  հայերեն թարգմանությունը կա՞ ...Եթե կա՝  խորին խոնարհումս թարգմանչին ... և հատուկ Բռավո։
Մի խոսքով. կարդացեք ... ու եթե հաղթահարեցիք նրա «մտքերի ոդիսականը» -հպարտացեք  ...)))


Ձեզ իմ մտքերը մո՞ւթ են թվում:Մութը մեր սրտերում է-ձեզ  չի՞ թվում 

Գեղեցիկի զգացողությունը շեղում է  մեզ   առաքինի   ճանապարհներից... )))

Հանճարը սխալներ չի կատարում:Նրա թափառումը.... -դարպասներն են բացահայտման  :

Նա ընկալում  էր ոչ լիովին,մասամբ լսում էր հետաքրքրությամբ,ըմբռնում էր զարմանքով,կրկնում էր ջանասիրաբար,հիշում էր դժվարությամբ,հեշտությամբ ՝մոռանում,նորից  հիշում էր զգուշորեն ,նորից կրկնում  սխալով... 

Եվ նրա հետևում  դրված  էր լուսավոր ապագան ...

Ամեն կյանք-բազմաթիվ օրեր են,մեկը մյուսին հաջորդող...մենք թափառում ենք ինքներս մեր միջով ,հանդիպելով ավազակների,հսկաների,ուրվականների,ծերերի, կանանց, այրիների,հոգեհարազատ մարդկաց,բայց ամեն անգամ հանդիպելով ինքներս մեզ...

Լինում է ,որ ծաղրը չեն ընդունում լրջորեն ,երբ այն  միանգամայն    շատ լուրջ է
                                                

Комментариев нет:

Отправить комментарий