Мой список блогов

среда, 19 октября 2011 г.

Դու միշտ կլինես անգին Աստծո և նրանց համար ,ովքեր սիրում են քեզ...


Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն  այսպես սկսեց.

՞վ  կցանկանա ստանալ այս 20 դոլարանոց  թղթադրամը:
Շատ ձեռքեր բարձրացան...Ցանկացողները շատ էին...
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը  ,ես ինչ որ բան կանեմ  դրա հետ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց,արդյոք ինչ-որ մեկը  ցանկանում է վերցնել այն ...
Կրկին բարձրացան ձեռքեր...

-Այդ դեպքում,շարունակեց հոգեբանը,-ես կանեմ հետևյալը.
նա թղթադրամը նետեց հատակին ,ոտքով տրորեց  ,հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե,,,և  ձեզանից ո՞ւմ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը:
Դարձյալ ցանկացան բոլորը...
-Սիրելի բարեկամներ,հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս,-ասաց հոգեբանը,-չնայած այն ամենին,ինչ արեցի ես այս դոլարի հետ ,միևնույնն է,դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն,քանի որ թղթադրամը չի կորցրել  իր արժեքը...Նա շարունակում է մնալ 20 դոլար արժողությամբ թղթադրամ...
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում,երբ մենք հայտվում ենք ներքևում՝ «հատակին» ՝տրորված,կեղտոտված...Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք ,անպետք,անկարևոր,վտարյալ,աուտսայդեր: Կարևոր չէ ,թե ինչ է պատահել քեզ հետ,կամ  կպատահի :Կեղտոտ ,թե մաքուր դու երբեք չես կորցնի   արժեքդ...Դու միշտ կլինես  անգին   Աստծո և  նրանց համար ,ովքեր սիրում են քեզ...

Комментариев нет:

Отправить комментарий