Мой список блогов

четверг, 25 июля 2013 г.

Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ...


Գեղանկարչությունը շատ դժվար բան չէ նրա համար ,ով քիչ գիտի,բայց նրա համար ,ով շատ գիտի ,իրավիճակը բոլորովին այլ է...

Գեղանկարչությունը պահանջում է մի քիչ առեղծված, որոշ երևակայություն և անորոշություն:Երբ դուք ներդրում եք բոլորովին հստակ իմաստ ՝ մարդկանց ձանձրացնում է...

Կարելի է բոլորովին դուրս չգալ տանից. երեք   հին վրձին՝խրված խոտից պատրաստված ապուրի մեջ ՝բավական է ամբողջ աշխարհի բնապատկերը նկարելու համար: Ահա իմ բարեկամ Զաքարյանը*: Նա կարող է  թեկուզ քսան տարի աշխատել  մեկ ընկույզով, խաղողի հատիկով  և դանակով , միայն փոխելով դրանց տեղերը: 

воскресенье, 21 июля 2013 г.

Ժակ Բրել «Մի լքիր դու ինձ»


նկ. Աննա Ռազումովսկայա





Ժակ Բրել <<Մի լքիր դու ինձ>> Jacques Brel "Ne me quitte pas"
(Թարգմանությունը ՝ Սարգիս Սարուխանյանի/Traduction libre par Sargis Sarukhanian)

Մի լքիր դու ինձ 
Մոռանալ է պետք,,
Հեշտ է մոռանալ
Այն՝ ինչ անցել է:

пятница, 19 июля 2013 г.

Հատվածներ Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ»-ից

Բանաստեղծ.մարտիկ,գիտուն,երաժիշտ...Եվ այդ բոլորը մի քիչ արտառոց կերպարանքի տակ...

   Այո շիտակ է.իրավունք ունեք
Ես վատ եմ հագնված,սակայն այդ,պարոն
Սոսկ արտաքին է....
Պոետ Սիրանոն
Սրտում  է կրում զարդերն իր մեկ-մեկ:

среда, 17 июля 2013 г.

Մնաս Բարով , Իմ Միակ Սեր...

«Իմ սիրելի...


Կորցնելով քեզ՝ ես ուզում եմ պահել ինձ մոտ  գոնե այն պատկերը ,որ մտադրվել եմ ստանալ քո նամակներից...
Սիրո ուրախությունները,որ մենք զգացել  ենք միասին ,չափազանց քաղցր են եղել,որպեսզի ափսոսամ նրանց համար  և  դժվար թե հնարավոր լինի դրանք վռնդել իմ սրտից......

понедельник, 15 июля 2013 г.

Մետաքսե...«ՉՀԱՆԴԻՊԵՑԻ»

  Չհանդիպեցի
Չգիտեմ որտեղ, որ երկնքի տակ, 
Բայց գիտեմ, որ կա, ա՜խ, կա այդ մեկը, 
Որի համար էլ ես աշխարհ եկա, 
Չհանդիպեցի ... 

пятница, 5 июля 2013 г.

Ալեքսանդր Բլոկ

Դատաստանի Առաջ

Շփոթմունքի մեջ ի՞նչ ես խոնարհվել:
Առաջվա նման նայիր ինձ շիտակ,
Այդ ի՜նչ է քեզ հետ քո անկումն արել,
Այս ինչպիսի՜ն ես դու պարզ լույսի տակ:

Մի շատ «ծեծված» բառի մասին ))) ...Խարիզմա

խարիզմա-(հուն. -շնորհ,աստվածային պարգև) մի խոսքով,բնությունից օժտված,շնորհալի...ներքին հմայքով և ձգողականությամբ ուժեղ անհատականություն ,որը կարող է զանգվածին տանել իր հետևից..))
Իր օժտվածության շնորհիվ մարդկանց գրավելու բնությունից տրված կարողություն ...

четверг, 4 июля 2013 г.

Սեն - Սանսի «Կարապը»

Մի իսլանդական հավատալիք կա.«Եթե ձմռան մի ցուրտ ու աստղազարդ գիշեր երկար կանգնես ծովափին ու ականջ դնես լռությանը ,ապա  ,եթե արժանի ես դրան, անպայման կլսես  բյուր արծաթե զանգակների հնչյուններ  ..կամ ջութակի չքնաղ ելևէջներ  .... Իսկ  նա ,ով կլսի այդ հոգեզմայլ մեղեդին ՝կգտնի իր  հավերժական ՍԵՐն  ու  Երջանկությունը...

среда, 3 июля 2013 г.

Վ.Տերյան...Գինով եմ ,գինով եմ ես էլ...


Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:

Պոետ մի անտեր ու անտուն, 
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...

Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...

Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...