Мой список блогов

пятница, 29 марта 2013 г.

Ես Ընտրում եմ....

Վաղ առավոտ է ... Շուրջս լռություն է...Ձեռքիս -մի  գավաթ տաք սուրճ...Երկինքը դեռ սև է....Քնած է աշխարհը... Մի քիչ էլ...ու կբացվի նոր օրը..և  նա արևի հետ միասին  փոթորկի նման կպոռթկա իմ կյանք...
Առավոտի լռությանը փոխարինում է  օրվա աղմուկը...
Շուտով վաղ առավոտի  անդորրը  կխախտվի  որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից և  օրվա  մոտակա տասերկու ժամերը   կներկայացնեն   իրենց  պահանջները...

четверг, 28 марта 2013 г.

Ջորջ Բայրոն-Թերեզա Գվիչչոլի



  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Ջորջ Բայրոն-Թերեզա Գվիչչոլի
    «Թանկագին Թերեզա...
    Այս գիրքը ես կարդացի քո այգում:Սիրելիս,դու իմ կողքին չէիր,այլապես ես չէի կարողանա կարդալ այն:Սիրելիս,դա քո սիրած գիրքն է,իսկ հեղինակը իմ լավագույն ընկերներից մեկն է:Դու չես հասկանա անգլերեն այս բառերը,ուրիշներն էլ չեն հասկանա...ահա,այդ պատճառով էլ իտալերեն չեմ խզբզել դրանք:Բայց դու կճանաչես  ձեռագիրը նրա ,ով սիրում է քեզ կրքոտ,և կհասկանաս  մի գրքից ,որը պատկանում է քեզ ,նա կարող էր մտածել միայն սիրո մասին...

    среда, 27 марта 2013 г.

    Այո,լեզուն կրակ է,,,,


    ....Պետք չէ ,որ շատերս ուսուցիչներ դառնանք՝իմանալով,որ մենք ավելի խիստ դատաստան ենք ստանալու:Քանի որ բոլորս էլ շատ ենք սայթաքում :Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է,որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը:Եթե մենք ձիերի բերանին սանձ ենք դնում ,որ նրանք հնազանդվեն մեզ ,ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը: Տեսեք ,նույնիսկ նավերը ,որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից ,սակայն մի փոքր ղեկով ուղղվում են դեպի այն կողմը,ուր որ ղեկի մոտ եղողը   ցանկանա:

    Չայկովսկի-բարոնուհի ֆոն Մեկք




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...
  • Չայկովսկի-բարոնուհի ֆոն Մեկք


    «Դա այն ճակատագրական ուժն է,որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին ,որը խանդոտությամբ  դարանում է որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ...որն անշեղորեն,մշտական թունավորում է հոգին...Մեր  ամբողջ կյանքը-մեզ ցավ պատճառող իրականության , վաղանցիկ,ակնթարթորեն թռչող  երազների ու պատրանքային  երջանկության հաջորդականությունն է»:
  • Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ առաջ.....

    Նապոլեոն և Ժոզեֆինա  
        
    Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ .....
    «Ես սիրում եմ քեզ...
    Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ...շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
     Ես առանց քեզ ոչինչ եմ .....Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ ...
    Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...

    вторник, 26 марта 2013 г.

    Նրա օժիտը՝առաքինությունն էր միայն

    Լյուդովիկոս 15-րդի   դեսպանորդը  արքայադուստր Իզաբելայի  ձեռքը խնդրելու նպատակով մեկնում է Իսպանիա:
    Անցնելով Էլզասը նա կանգ է առնում  մի համեստ պալատում ,  որտեղ իր դստեր հետ ապրում էր վտարանդի լեհ արքա՝Բոլեսլավ Լեշինցկին:Այն ,ինչ տեսավ դեսպանորդը ապշեցրեց նրան...

    Սալվադոր Դալիի ամենահայտնի գործերից մի քանիսը...









  • ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ


  • Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)


    Մեյ Ուեսթի(դերասանուհի) դեմքը,1935թ

    Դալիի «կատակ» աշխատանքներից մեկը...

    пятница, 22 марта 2013 г.

    Վ.Տերյան- Տրիոլետներ Նվարդին


    նկ.Ա.Ռազումովսկայա
    «Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար,իմ սիրելի ,իմ լավ Նվարդ,բայց ուղղելու կարիք կա,ուստի չղրկեցի:Ուզում էի,որ «տրիոլետների մանյակ»լինի դա,բայց ամեն անգամ  երբ նստում էի Ձեզ գրելու,միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր......
    Ահա, սիրելի Նվարդ,իմ տրիոլետներից երեքը:Պետք է լինի յոթը,բայց մնացյալները դեռ շատ են անմշակ:Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի